Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են վերագրել Ապարտայի հասարակական և պետ. հաստատությունների ստեղծումը, մասնավորապես՝ լակոնական հողերի բա– ժանումը սպարտացիներին (հողին ամրաց– ված հելոտներով) և պերիոյկներին, ավագ– ների խորհրդի (գերուսիա), ժող. ժողովի (ապելլա) հիմնումը, հասարակական ճաշ– կերույթի սովորույթի, երեխաների դաս– տիարակության խիստ ձևերի կիրառումը ևն: Սպարտայում գոյություն է ունեցել Լ–ի հատուկ պաշտամունք:

ԼԻՁԱՎԱ, գյուղ Աբխազական ԻԱԱՀ Գագ– րայի շրջանում, Բզիբ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք: Բնակչությունը՝ աբխազներ, հայեր, վրա– ցիներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների, դափնու, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի ութամյա դպրոց, հայ–աբխազա–ռու– սական տարրական դպրոց, կուլտուրայի տուն, կինոթատրոն, բուժկայան: Հայերը եկել են Ինյայից, 1896-ին: ԼԻՀՔ, գյուղ Հայկական ՍԱՀ Մեղրու շըր– ջանում, շրջկենտրոնից 19 կմ հյուսիս– արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և կե– րային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, մանկապարտեզ, հիվանդանոց: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Զվարա վանքը (iXVII դ.), ուշ միջնադա– րում կառուցված կամուրջներ, գյուղա– տեղիներ, գերեզմանոցներ: ԼԻՃՔ (ն. Գյոլ), գյուղ Հայկական ՍԱՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավ– արևմտյան ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արևմուտք: Սերմնաբուծական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կարտոֆիլի, ծխախո– տի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Լ–ում է «Լիճք» հանքային ջրերի գործարանը: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Լ–ից մոտ 1,5 կմ արմ., Ղռեր կոչվող վայրում գտնվում են բրոնզեդարյան դամբարանա– դաշտ (կրոմլեխներով և փոքր դամբա– րանաբլուրներով), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև Ա. Աստվածածին եկեղեցին, խաչքա– րեր (XIII–XIV դդ.), խաչարձաններ, մա– տուռներ (միջնադար), գերեզմանոցներ: Հիմնադրել են Ալաշկերտից եկածները, 1830-ին: ԼԻՃՔ, Լիճ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթի Ակնա գա– վառում, Եւիրատի ափին, լեռան ստորո– տին: Այս լեռան լանջերից բխում է հոր– դահոս աղբյուր և ենթադրվում է, որ նրա ջրից գոյացած լճակներից է առաջացել գյուղի անունը: Լ. ուներ բարձր, գեղեցիկ դիրք, առողջարար օդ և շրջապատված էր այգիներով: XX դ. սկզբին ուներ 80 տուն հայ, 45 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Լ–ում նըշ– մարվում էին ավերակ բերդի (որին տեղա– ցիները կոչում էին Բակտի) որմեր: Լ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:

ԼԻՀՔՎԱ&-ԹԵՅԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀԱԱՀ Մեղրու շրջանում: Հայտ– նաբերվել է 1960–61-ին: Կազմված է տարածականորեն առանձնացված երկու տեղամասից՝ Լիճքվազի և Թեյի: Երկրա– բանական կառուցվածքում առկա են էոցե– նի հասակի պորֆիրիտներ և նրանց հա– տող գրանոդիորիտներ ու քվարցային դիորիտներ՝ իրենց երակային տարա– տեսակներով: Ծագումնաբանական տե– սակետից հանքավայրը պատկանում է հիդրոթերմալ դասի միջին ջերմաստի– ճանային և չափավոր խորությունների ոսկի–բազմամետաղային ֆորմացիային: Ըստ միներալային կազմի տարբերակվում են հանքանյութերի հետևյալ տիպերը՝ պիրիտային, պիրիտ–խալկոպիրիտային, բազմամետաղային– և արսենոպիրիտա– յին: Ոսկեբերության առումով կարևոր են վերջին երկու տիպերը: Հանքանյութերի կազմում գերակշռում են պիրիտը, խալ– կոպիրիտը, գալենիտը, սֆալերիտը, բնա– ծին ոսկին, բիսմութիտը և այլ միներալ– ներ: Ոսկին հանքանյութերում գտնվում է բնածին ոսկու մանրադիտակային և են– թամանրադիտակային հատիկների ձևով: Ամենախոշոր հատիկների չափը հասնում է 1 – 1,5 մմ: Հանքավայրն ունի համալիր նշանակություն: Նրա հանքանյութերից կարելի է կորզել ցինկ, կապար, ոսկի, արծաթ, բիսմութ, սելեն, տելուր և կադ– միում: ԼԻՄ, կղզի Վանա լճի հյուսիս–արևելքում, ափից 1 կմ հեռավորության վրա: Նախկի– նում միացած է եղել ցամաքին և անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևան– քով: Այստեղ 1622-ին Ներսես Մոկացին հիմնադրել է անապատ և դպրոց, որը գոյատևել է մինչև XIX դ.: Լիմ անապատ կոչվող ճարտ. համալիրը նագմված է եր– Լիմ անապատի գւխավոր հատակագիծը Լիմ անապատի ընդհանուր տեսքը կու եկեղեցուց, գավթից, զանգակատնից և խուցերից: Գլխավոր՝ Ա. Գևորգ եկեղեցին կառուցել է Զաքարիա կաթողիկոսը, 1310-ին: Այն խաչաձև գմբեթավոր է, բեմի երկու կողմերում ուղղանկյուն ավանդա– տներով, կառուցված է սրբատաշ սպիտակ ֆելզիտից: Եկեղեցուն արմ–ից կից է քա– ռամույթ գավիթը, կառուցված 1770-ին (ճարտ. Աիոն), Հովհաննես Մոկացի վար– դապետի նախաձեռնությամբ: Զանգակա– տունը (XVIII դ.) եռաստիճան է, ունի քառամույթ, բաց, կամարակապ երկրորդ հարկ և ութսյուն ռոտոնդա: Գավթի հս. պատից դուռ է բացվում դեպի Ս. Աիոն թաղածածկ փոքր եկեղեցին: Երբեմնի համալիրից պահպանվել են գավիթը և գլխավոր եկեղեցու արմ. մասը: Տես նաև Լիմի գրչության կենտրոն: Գրկ. Լալայանց Ե., Վասպուրական, նշանավոր վանքերը, Թիֆլիս, 1912: 9-. Աբրահամյան, Մ. Հասրաթ յան ԼԻՍ՛Ս (Lima), Պերուի մայրաքաղաքը: Երկ– րի տնտ., քաղ. և մշակութային կենտրոնն է: Գտնվում է Անդյան լեռների ստորոտում, խաղաղ օվկիանոսի ափին: Ավելի քան 4 մլն բն. (1976): Մեծ Լ. (արվարձանների և նավահանգիստ Կալյաոյի հետ) տալիս է երկրի մշակող արդյունաբերության ար– տադրանքի մոտ 80 %-ը: Կան մետաղա– մշակման, քիմ., տեքստիլ, կոշիկի, սննդի, ավտոհավաքման, ձկան վերամշակման ձեռնարկություններ: Ունի միջազգային օդանավակայան: Երկաթուղային և ավտո– ճանապարհային խոշոր հանգույց է: Լ–ում են գտնվում l/ան Մարկոս (1551-ից), Կա– թոլիկական և այլ համալսարաններ, ազ– գային գրադարանը, ակադեմիաներ, թան– գարաններ, թատրոններ, պատկերասրահ: Լ. հիմնադրել է իսպանական կոնկիստա– դոր Ֆ. Պիսառոն, 1535-ին: Երեք դար Լ. եղել է Հարավային Ամերիկայում իսպա– նական գաղութային տիրույթների կենտ– րոնը և Պերուի փոխարքայության մայրա– քաղաքը, 1821-ից՝ Պերուի Հանրապետու– թյան մայրաքաղաքը:

ԼԻՄԱՆԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ, հողի խորը, գար– նանային միանվագ խոնավացում տեղա– կան հոսքի ջրերով: ԱՍՀՄ–ում առավել տարածված է Պովոլժիեում, Ղազախստա– նի կենտրոնական և հս. շրջաններում, Կենտրոնական սևահողային գոտում, Հյուսիսային Կովկասում: Ապահովում է խոտաբույսերի, եգիպտացորենի, կերա– յին կուլտուրաների բարձր բերքը: Լ. ո–ման համար օգտագործում են բարձր տեղադրության տարածությունների ձըն– հալքի ջրերը, հեղեղաջրերը և ջրամբար– ների ու ջրանցքների ավելորդ ջուրը: Զուրը ոռոգվող հողատարածություններում (լի– մանում) լճացվում է պատնեշների և ամ– բարտակների (թմբեր) համակարգով: Լի– մանները լինում են. պարզ, երբ լճացվող հողատարածությունը պարսպված է մի թմբի շարքով, և հարկային (աստիճանա– յին), երբ լիմանը կազմվում է մի քանի, մեկը մյուսից բարձր դասավորված թմբե– րի շարքով, (տեխնիկապես առավել կա– տարելագործված են): Ըստ լճացվող ջրի շերտի հաստության լինում են. խորջրյա (0,6–1,5 մ), սակավաջուր կամ ծանծաղ (0,25–0,6 մ): Ոռոգման նորման 1,5– 4,5 հզ. it3 հա ջուր է: Լիմանի ողողման տե–