Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են միջբջջային տարածությունները, գազա– փոխանակության և տրանսպիրացիայի ֆունկցիան կատարում են այնտեղ գըտ– նըվող հերձանցքերը: է. դրսից պատված է կուտիկուլայով:

ԷՊԻԴԻԱՍԿՈՊ (<էպի… և հուն. Ցւճ– միջով և axojteco – նայում եմ), էկրանի վրա անլուսաթափանց (գծագրերի, նկար– ների, աղյուսակների՝ էպիպրոյեկցիա) կամ էպիդիասկոպ. 1. հայելի, 2. օբյեկ– տիվ, 3. լուսավորող սարք, 4. օբյեկտներ (գծագրեր, նկարներ), 5. դիապոգիաիվ թափանցիկ (դիապոզիտիվների՝ դիապրո– յեկցիա) պատկերների խոշորացված ար– տացոլում ստանալու օպտիկական ապա– րատ: Կիրառվում է դասախոսությունների, զեկուցումների և այլ տեքստերի պատկե– րաօաուլման համար:

ԷՊԻԴՈՏ, միներաւ ջրային սիլիկատների խմբից: Քիմ. կազմը՝ Ca2(Al, Fe)3[Si207] [Si04]0[0H]: Բյուրեղագիտական հա– մակարգը մոնոկլինային է, կարծրությու– նը՝ 6,5–7, խտությունը՝ 3210–3520 կգյէՐ, գույնը՝ կանաչ, դեղնականաչ: է. հաճախ հանդես է գալիս հատիկավոր, ճառագայ– թային, ձողաձե ագրեգատներով: Հանդի– պում է մի շարք մետամորֆային ապար– ներում, սկառներում, քվարցային երակ– ներում:

ԷՊԻԶՈԴ, տես Միջադեպ; ԷՊԻձՈՈՏՈԼՈԳԻԱ {էպի… վրա, Zwov – կենդանի և … ւոգիա), գյուղատնտեսա– կան կենդանիների վարակիչ հիվանդու– թյունների առաջացման, զարգացման U մարման օրինաչափություններն ուսում– նասիրող գիտություն: Մշակում է նաև վա– րակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բուժ, և կանխարգելման միջոցառումներ: Ունի ընդհանուր և մասնավոր բաժիններ: Ընդհանուրը բացահայտում է հիվանդու– թյունների զարգացման պրոցեսի օրինա– չափություններն ու ընդհանուր հարցերը, մշակում դրանց դեմ պայքարի ու վերաց– ման սկզբունքները, իսկ մասնավորը՝ առանձին հիվանդություններին վերաբե– րող նույն հարցերը: Տես նաև Անասնա– բուժություն: Գբկ. Բոյախչյան Հ. P., էպիզոոաո– լոգիա և միկրոբիոլոգիա, Ե., 1962: T a h- h y ա k h h M.C., 06maa 9ira300 0Ji0rjiH, 4 H3A., M., 1961.

ԷՊԻԹԵԼ (<էպի…ե հուն. OtM – պըտ– կիկ), 1. է. կամ էպիթելային հյուսվածք, մարդու և կենդանիների հյուսվածքների տեսակ, որը հիմնականում կատարում է պաշտպանական, արտա– զատի չ, ներծծող ֆունկցիա: է. բաժանվում է 2 մեծ ենթախմբի՝ ծածկ ու թային և գեղձային: Առաջինները գոյաց– նում են ծածկող շերտ՝ արտաքին միջա– վայրի և օրգանիզմի միջե կամ պատում են որոշ օրգանների (օրինակ՝ աղիքների) ու խոռոչների ներքին պատերը: Գեղձա– յին է. կազմում է գեղձերի հիմնական մա– սը: 2. £ ու յ ս և ր ի է., բարակ պատեր ունեցող պարենքիմային արտազատող բջիջների ընդհանուր անվանում: Նշված բջիջները ներսից պատում են բույսերի որոշ օրգանները (առանձին մասեր) կամ արտազատում են տարբեր նյութեր կեն– սագործունեության համար:

ԷՊԻԼԵՊՍԻԱ ( <հուն. gjiiX^tct – հան– կարծակի կանգ), ընկնավորու– թյուն, վ և ն ո տ ու թ յ ու ն, հոգեկան հիվանդություն, բնորոշվում է ստերեո– տիպ կրկնվող ցնցումային նոպաներով, որոնք ուղեկցվում են գիտակցության լրիվ կորստով կամ կարճատե հոգեկան խան– գարումներով, որոշ դեպքերում՝ մտավոր ունակությունների թուլությամբ: է. հայտ– նի է եղել դեռես անտիկ ժամանակա– շրջանում. այն կապել են ոգիների ներ– գործության հետ և կոչել «սուրբ հիվան– դություն»: է–ի առաջացման հիմքում ընկած են 2 խումբ գործոններ՝ 1. գլխուղեղի յուրա– հատուկ նախատրամադրվածությունը, որն արտահայտվում է ջղաձգային ռեակ– տիվականությամբ և փոխանցվում է ժա– ռանգաբար, 2. էքսոգեն տարբեր գործոն– ներ: է. լինում է ախտանշանային և բնածին (գենուին): Ախտանշանա– յին է. առաջանում է գլխուղեղի օրգ. հի– վանդությունների (ուղեղաբորբ, աթերո– սկլերոզ, վնասվածքներ, ուռուցքներ, սիֆիլիտիկ գումմա, սպիներ) հետևան– քով և վերանում հիմնական հիվանդու– թյան բուժումից հետո: Այն դեպքում, երբ է–ի նոպայի պատճառը հնարավոր չէ պարզել, դասվում է բնածին է–ի շարքին: է. ի հայտ է գալիս կլինիկական մի շարք ձեերով. էպիլեպտիկ մեծ ն ո– պ ա (ֆրանս. grand mal), հաճախակի հանդիպող ձևերից է, ընթանում է աուրա– յի, տոնիկ ու կլոնիկ ցնցումների և ետ– նոպայական ախտաբանական խոր քնի (սոպոր) փուլերով: Աուրան էպիլեպտիկ մեծ նոպայի նախանշանն է. արտահայտ– վում է զգացողական, տեսողական, հո– տառական, շարժական, վեգետատիվ և հոգեկան խանգարումների ձեերով: Տևում է մի քանի վայրկյան: Որոշ դեպքերում նոպան սկսվում է առանց աուրայի, հի– վանդը հանկարծակի կորցնում է գիտակ– ցությունը և «կտրած ծառի» նման վայր ընկնում: Դեմքը գունատվում է, քթի ծայրն ու շրթունքները կապտում են, առաջանում են ծայրանդամների տոնիկ և կլոնիկ ջղաձգումներ, ակամա միզարձակություն, գլուխը թեքվում է մի կողմ կամ ետ, լե– զուն կծելու հետևանքով նկատվում է ար– յունախառը թքարտադրություն, բբերը լայնանում են, լույսի նկատմամբ ռեակ– ցիան բացակայում է: Նոպան տևում է մի քանի վայրկյանից 1–2 րոպե: Գիտակցու– թյունը վերականգնվելուց հետո հիվանդն ընկնում է խոր քնի մեջ: Նոպայից հետո չի հիշում իր հետ կատարված եղելությունը: էպիլեպտիկ փոքր նոպա (ֆրանս. petit mal), սկսվում է հանկարծա– կի, գիտակցության կարճատև կորստով, առանց հավասարակշռության խանգար– ման: Նոպայի ժամանակ հիվանդը դա– դարեցնում է իր գործը, խոսակցությունը, հայացքը հառում մի կետի: Երբեմն նկատ– վում են դեմքի առանձին մկանների ջղա– ձգումներ: Հիվանդը կատարում է անմիտ շարժումներ, բբերի ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է: Նոպան տևում է մի քանի վայրկյան, որը շրջապատի մարդիկ կարող են չնկատել: Նոպայից հետո հիվանդը շարունակում է իր անա– վարտ գործողությունները: էպիլեպ– տիկ վիճակ (status epilepticus), բնորոշվում է է–ի նոպաների կրկնողա– կանությամբ, օրվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ: Սկսվում է հանկարծա– կի և ընթանում էպիլեպտիկ մեծ նոպայի նման: Որոշ լուսավոր շրջանից հետո նո– պան վերսկսվում է: էպիլեպտիկ վիճակն ուղեկցվում է ուղեղի, թոքերի այտուցով, սիրտ–անոթային համակարգի գործունեու– թյան անբավարարությամբ: էպիլեպտիկ վիճակ կարող է առաջանալ նաև հակա– ցնցումային դեղամիջոցների հանկարծա– կի դադարեցումից հետո: էպիլեպտիկ համարժեք, ար– տահայտվում է պարբերաբար առաջացող գիտակցության մթագնումով, դատողու– թյան խիստ սահմանափակումով, ժամա– նակի և տարածության նկատմամբ կողմ– նորոշման խանգարումով, շրջապատ ող միջավայրի ոչ լիարժեք ըմբռնումով: Դիէնցեֆալ է., ընթանում է առանց ցնցումների, տոնիկ ջղաձգումնե– րով և վեգետատիվ խանգարումներով: Նոպան, հազվադեպ, կարող է ընթանալ գիտակցության կարճատև կորստով: Զեկսոնյան կամ տրավմատիկ է. դասվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգ. հիվանդությունների շարքին, որի հիմքում ընկած են գլխուղե– ղի մեծ կիսագնդերի շարժիչ կամ զգացող կենտրոնների վնասվածքները: Նկարա– գրել է անգլ. բժիշկ Ջեկսոնը: Ընթանում է առանց գիտակցության կորսար, դեմքի և ծայրանդամների մկանների հանկարծա– կի ցնցումներով: Սովորաբար տևում է մի քանի վայրկյանից մինչև 1–2 րոպե: Եր– բեմն կարող է վերածվել էպիլեպտիկ մեծ նոպայի: Կոժեվնիկովյան կամ մ ը շ– տ ա կ ա ն, մասնակի կեղծ է., հաճախ նկատվում է տզային էնցեֆալիտ– ներից հետո: Ընթանում է տևական կլո– նիկ ցնցումներով, որոնք դադարում են քնի ժամանակ: Երբեմն առաջանում է էպիլեպտիկ մեծ նոպա: