Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում: Երևանից 7 կմ հվ–արլ. տուֆաշերտերի տակ և այլ վայ– րերում գտնվել են է–ի ոսկորներ: Կենդա– նաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին: Հայաստանում է. ընտե– լացվել է սկսած էնեոլիթից: Օգտագործ– վել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի: Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ: Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները: ԷՇԱԿ ՍՐՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսում, ճո– րոխ լեռնաշղթայի հարավ՜արևմտյան կեսն է: Ձգվում է Բաբերդից մինչև Չոր– մայրի լեռնազանգվածը: Երկարությու– նը 78 կմ է, բարձրությունը՝ 2450 մ, առան– ձին գագաթներ հասնում են 2700–2900 մ: Կազմված է յուրայի և կավճի հրաբխային ապարներից: Հվ–ում լանջերը կարճ են ու զառիթափ, հս–արմ–ում և հս–ում թույլ թեքությամբ աստիճանաձև իջնում են դե– պի ճորոխ գետը: Լավ է արտահայտված կլիմայի և հողաբուսական ծածկի ուղղա– ձիգ գոտիականությունը: Հունվարի մի– ջին ջերմաստիճանը 0օՇ–ից –6°C է, հու– լիսինը՝ 20°Շ–ից 10°C, տարեկան տեղում– ները՝ 400–800 մմ: Ծածկված է սաղար– թավոր անտառներով, թփուտներով, տա– փաստանային տարախոտերով: Լ. Զոհրաբյան

ԷՇԵԼԵՏ (ֆրանս. echelette), հարթ դիֆ– րակցիոն ցանցի առանձնահատուկ (հիմ– նականում անդրադարձնող) տեսակ, օժտ– ված է իր վրա ընկնող ճառագայթման հոսքի մեծ մասը սպեկտրի որոշակի որևէ (ոչ զրոյական) կարգում կենտրոնացնե– լու հատկությամբ: է–ի խազերին եռան– կյան տեսք է տրվում: Սպեկտրի տարբեր տիրույթների համար նախատեսված է–նե– րի չափերը և խազերի թիվը (1200 խազ/ /մմ–ից մինչև 0,3 խազ/ /tZ) տարբեր են: Բարձրորակ (էներգիայի կենտրոնացու– մը առաջին և երկրորդ կարգի սպեկտրում՝ 70–80%) է–ները հնարավորություն են տալիս ստեղծել մեծ լուսաուժի դիֆրակ– ցիոն սպեկտրային սարքեր:

ԷՇԵԼՈՆ (ֆրանս. echelon), 1. զորամասի կամ շարժվող զորասյան մարտակարգ, որի ժամանակ զորային միավորումները դասավորված են ոչ թե ճակատով, այլ խորությամբ՝ աջ կամ ձախ՝ միմյանցից հետո: 2. Ստրատեգիական իմաստով՝ պա– տերազմի ժամանակ հաջորդաբար ռազ– մաբեմ մտցվող զինված ուժերի հերթական խմբավորում: 3. Ռազմ, փոխադրամիա– վոր (գնացքաշար, ավտոշարասյուն, օդա– նավախումբ ևն):

ԷՇԵՐԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք: Ունի հայկ. միջնա– կարգ դպրոց, գրադարան, կինո–ակումբ, փոստի բաժանմունք, բուժկայան, երկա– թուղային կայարան, նավթաբազա, ալրա– ղաց կոմբինատ, գյուղտեխնիկայի կա– յան: Հայերը եկել են Թուրքիայի Օրդուի շրջանից, 1884-ին: ԷՈձՈՏԱՆ Ւ»ՈՒՍԲ, տես Մինչքեմբր: ԷՈ5ԵՆ (հուն, ecoc;–արշալույս և xaivric; – նոր), պալեոգենի ժամանակաշրջանի միջին բաժինը: Առաջին անգամ անջատել է Չ. Լայելը՝ 1833-ին: Անվանումը կապված է կենդանական աշխարհի նոր խմբի՝ կաթնասունների երևան գալու հետ: Բաժանվում է 3 մասի՝ ստորին, միջին և վերին, ստորաբաժանումը հարկերի կրում է տեղական բնույթ: է. ժամանակակից շերտագրական ինքնուրույնություն է ստացել, երբ նրանից անջատվել են օլիգո– ցենի (1855, Բեյրիխ) և պալեոցենի (1874, Լիմպեր) բաժինները: է–ի հասակի ապար– ները հայտնի են ՍԱՀՄ–ի հվ. մասում, Արևմտյան Աիբիրում, Սախալինում, Կամ– չատկայում, Անադիր գետի ավազանում և այ լուր: ՀՍՍՀ–ում տարածված է Լոռի–Փամ– բակում, Սևանա լճի ավազանում, Մերձ– երևանյան շրջանում, վայոց ձորում, Զան– գեզուրում և այլուր: է–ի նստվածքների հետ կապված են նավթի և գազի (Ֆերգա– նա, Հյուսիսային Կովկաս, Կարպատներ), գորշածխի (Ուկրաինա, Անադիր), հրա– կայուն կավերի և շինանյութերի (Ղրիմ, ՀՍՍՀ) մի շարք հանքավայրեր:

ԷՊԱՄԻՆՈՆԴԱՍ, Եպամինոնդաս (’Ejta|i8iva)v6ag) (մ. թ. ա. մոտ 420–362), Հին Հունաստանում զորավար և քաղա– քական գործիչ: Մ. թ. ա. 371-ին Լևկտրա– յի ճակատամարտում առաջին անգամ կիրառել է «թեք սեպի» մարտավարու– թյունը: է. իր զորքերի ձախ թևում ստեղ– ծել է հարվածային ջոկատ, որի սեպաձև շեշտակի հարձակումը սպարտացիների աջ թևի վրա վճռել է ճակատամարտի ելքը: է–ի այդ հաղթանակը և հետագա երեք (մ. թ. ա. 370, 369, 367) արշավանքները Պելոպոնես թուլացրել են Սպարտան. գերիշխանությունը ժամանակավորապես անցել է Թեբեին: Մ. թ. ա. 362-ի Մանտի– նեայի ճակատամարտում է. դարձյալ հաղթեք է սպարտացիներին, սակայն մա– հացու վիրավորվել: է–ի զորավարական տաղանդը բարձր է գնա հատ ել Ֆ. էնգելսը:

ԷՊԵՅՐՈԳԵՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ (<հուն. fljteipos – մայր ցամաք և yevos – ծա– գում), երկրակեղևի ընդարձակ հատված– ների դանդաղ, դարավոր բարձրացումներ և իջեցումներ, որոնք ստրուկտուրային փոփոխություններ չեն առաջացնում: ԷՊԻ… (հուն. £jtC – վրա, վեր, հետո), բարդ բառերի սկզբնամաս, նշանակում է ինչ–որ բանից վեր գտնվել (օրինակ, էպիդերմիս, էպիթեչ), հաջորդել (օրինակ, էպիգենեզ): ԷՊԻ ԲԼԵՄ ( <հուն. £jtCpXT||m – ծածկույթ), բույսերի արմատները ծածկող հյուս– վածք: Միաշերտ է, կազմված սեղմ դասա– վորված, ամուր պատեր ունեցող կուտի– կուլայից զուրկ բջիջներից: է. առաջաց– նում է արմատամազիկներ, որոնք նպաս– տում են արմատի ծծող մակերեսի մեծաց– մանը:

ԷՊԻԳԵՆԵԶ, (<էպի…Կ yiveoiQ – ծա– գում, առաջացում), ուսմունք օրգանիզմ– ների սաղմնային զարգացման մասին, ըստ որի այդ պրոցեսն իրականանում է շնորհիվ հաջորդաբար առաջացող նորա– գոյացությունների: Որոշ էտապներում է. հակադրվել է պրեֆորմիզմին, սակայն երկուսն էլ միակողմանի ուսմունք են եղել, հաշվի չեն առել օրգանիզմի սաղմ– նային զարգացման պրոցեսների ձևի և բովանդակության միասնությունը որպես ամբողջական համակարգ: Սաղմը ոչ– կառուցվածքային զանգված չէ, ինչպես պնդում էին է–ի կողմնակիցները: Նրա զարգացումը որոշ չափով կանխորոշված է բեղմնավորված ձվաբջջի ԴՆԹ–ում ամ– փոփված ինֆորմացիաներով, նրա քիմ. և մորֆոլոգիական միկրոկառուցվածքով: Օրգանիզմի զարգացումը որոշվում է ար– տաքին և ներքին գործոնների փոխազդե– ցությամբ և փոխադարձ կապով:

ԷՊԻԳԵՆԵԶ, (երկրաբանության մեջ), երկրորդական պրոցեսներ, որոնք պայ– մանավորում են միներալների և ապար– ների (այդ թվում՝ օգտակար հանածոնե– րի) հետագա փոփոխություններն ու նո– րագոյացումները: է–ի պրոցեսներից են՝ խտացումը, վերաբյուրեղացումը, կոլոիդ– ների հնացումը, ավելի կայուն միներա– լային ձևափոխությունների առաջացումը, կոնկրեցիաների և մեկուսացված բյուրե– ղային ներփակումների աճը:

ԷՊԻԳԵՆԵՏԻԿ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, օգտա– կար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են պարունակող ապարներից ավելի ուշ: Ըստ ծագման կարող են լինել՝ մագմատիկ, կոնտակտային, հիդրոթեր– մալ, ինֆիլտրացիոն և որոշ դեպքերում՝ մետամորֆային (ալպիական երակներ): է. հ–ի հանքամարմինները ներկայացված են տարբեր տիպի երակներով, երակիկ– ների և ցանի զոնաներով: Միներալային կազմությամբ է. հ. են պղնձի և կապար– ցինկի հանքավայրերի մեծ մասը, ոսկու, անագի, վոլֆրամի, մոլիբդենի, սնդիկի, ծարիրի, հազվագյուտ մետաղների և այլ հանքավայրերը: էպիգենետիկ են համար– վում նաև ասբեստի, ֆլյուորիտի, բարիտի և այլ ոչ–մետաղային օգտակար հանածո– ների հանքավայրերը: ՀՍՍՀ սև, գունա– վոր, ազնիվ, հազվագյուտ մետաղների բազմաթիվ հանքավայրեր (Աբովյան, Հրազդան, Շամլուղ, Ախթալա, Ղափան, Քաջարան, Ագարակ ևն) նույնպես է. հ. են: է. հ–ին հակադրվում են ս ի ն գ ե– նետիկ հանքավայրերը, որ– տեղ օգտակար հանածոները առաջանում են պարունակող ապարների հետ միաժա– մանակ :

ԷՊԻԳՈՆ (<հուն. £jiC70V0S – հետո ծըն– ված), հեղինակ, որն առանց ստեղծագոր– ծական մոտեցման ընդօրինակում է որևէ գրական ուղղության կամ խոշոր գրողի թեմաները, գաղափարներն ու ոճական– արտահայտչական միջոցները:

ԷՊԻԳՐԱՄ, տես Մակագիր:

ԷՊԻԳՐԱՖ, տես Բնաբան:

ԷՊԻԴԵՐՄԻՍ (<հուն. էպի… և 6ep|ia – մաշկ), է. մարդու և կենդանի– ների, վերնամաշկ, մաշկի ար– տաքին շերտ, որը զարգանում է էկաոդեր– մից: է. կազմված է տարբեր տիպի բջիջ– ների 5 շերտից և զուրկ է արյունատար անոթներից: է–ի հաստությունը օրգանիզ– մի առանձին մասերում տարբեր է. այն ամենից հաստն է ափերի և ներբանների շրջանում, ամենից բարակը՝ կոպերում: է–ի վերին շերտերն անընդհատ ենթարկ– վում են եղջերացման և փոխարինվում ներքին շերտի նոր բջիջներով: է. բ ու յ– ս և ր ի, բուսական օրգանիզմը ծածկող արտաքին շերտ, որը կազմված է բջիջնե– րի միայն մեկ շերտից: է–ում բացակայում