Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներին, արտատպում նմուշներ հայ գեղա– նկարիչների գործերից: Որպես թարգմա– նիչներ «Լ. Ա.»-ին աշխատակցել են Ն. Տի– խոնովը, Վ. Զվյագինցևան, Ե. Եվտուշեն– կոն, Ռ. Ռոժդեստվենսկին, Մ. Պետրո– վիխը և ուրիշներ:

ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԴԱ&ԵՏԱ» («JlHTe- paTypHan ra3eTa>, «Գրական թերթ»), ՍՍՀՄ գրողների միության վարչության օրգան: Հրատարակվում է 1929-ից, Մոսկ– վայում: Մինչև Գրողների համամիութե– նական I համագումարը (1934) եղել է Սովետական գրողների միավորումների ֆեդերացիայի օրգանը: 1942–44-ին հրա– տարակվել է «Լիտերատուրա ի իսկուսստ– վո» վերտառությամբ՝ որպես ՍՍՀՄ գրողների միության վարչության, ՍՍՀՄ ԺԿիյ–ին կից Արվեստի գործերի կոմիտեի և ՍՍՀՄ ԺԿԻյ–ին կից Կինեմատոգրա– ֆիայի գործերի կոմիտեի օրգան: 1947-ին վերափոխվել է գրական, հասարակական– քաղ. թերթի (եռօրյա, 1950-ից երկօրյա «Լիւոերաւոուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխագիրը պարբերականությամբ): 1967-ից շաբաթա– թերթ է՝ 16 էշով: Պարգևատրվել է Լենի– նի շքանշանով (1971):

ԼԻՏԿԵ Ֆեոդոր Պետրովիչ (17.9.1797, Պե– տերբուրգ –8.8.1882, նույն տեղում), ռուս ծովագնաց, աշխարհագրագետ, ծովակալ, Արկտիկայի հետագոտող, Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտ (1864), ռուսական և օտարերկրյա գիտական հիմնարկների պատվավոր անդամ: 1817–19-ին մասնակ– ցել է Վ. Գոլովնինի շուրշերկրյա նավար– կությանը: 1826–29-ին ղեկավարել է «Սեն– յավին» առագաստանավով շուրշերկրյա Ֆ. Պ, Լիտկե արշավախումբը, հետազոտել Ասիայի հս–արլ. ափերը, Պրիբիլովի, Բոնին և Կա– րոլինյան կղզիները, Բերինգի ծովը: Կա– րոլինյան կղզիախմբում հայտնաբերել է 12 նոր կղզի, կատարել օվկիանոսագիտա– կան ուսումնասիրություններ: Լ. եղել է Ռուսական աշխարհագրական ընկերու– թյան կազմակերպիչներից և այն ղեկա– վարել է 1845-50 և 1857–72-ին: Լ–ի անունով են կոչվում սառցահատ, հրվան– դան, նեղուց, լեռ և աշխարհագրական այլ օբյեկտներ:

ԼԻՏՈԳՐԱՖԻԱ (< հուն. ճւԽգ – քար և 7pa<pa> – գրել), տես Վիմագրություն:

ԼԻՏՈՊՈՆ, սպիտակ գույնի հանքային սքիգմենա: Կազմված է ZnS-ի և BaS04^ 1:1 հարաբերությամբ խառնուրդից ու 1 – 2% ZnO-ից: Օժտված է ծածկելու ընդու– նակությամբ: Լ. թունավոր չէ, կայուն է հիմքերի, անկայուն՝ լույսի նկատմամբ: Լուսադիմացկուն դարձնելու համար ավե– լացնում են 0,005% CaS04: Կիրառվում է ներկանյութերի, մոմլաթների ու մաշկա– լաթների արտադրություններում:

ԼԻՏՈՐԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (< լատ. lito- ralis – ափային, առափնյա), նստվածք– ներ և ապարներ, որոնք առաշանում են ծովի մակընթացության ու տեղատվու– թյան սահմանների միշև գտնվող լիտորալ մասում: Բնորոշ է տեղատվությունների ժամանակ ծովի հատակի պարբերական չորացման հետքերի առկայությունը: Լ. ն. են՝ 1. ողողման մակերևույթները և կոռո– զիայի հետքերը (կարբոնատային նըստ– վածքների զարգացման ընթացքում), 2. գերչորացման ճեղքերը և միացող հոսքերի նշանները (տեղատվության դեպքում), 3. դիագենետիկ միներալների (երկաթի սուլ– ֆիդների, գլաուկոնիտի) քայքայման հետ– քերը երակների և ցեմենտի ձևով, որոնք ներկայացված են գիպսով, երկաթի և մանգանի օքսիդներով, 4. «բիչ–ռոք» (beach-rock) տիպի գոյացումները՝ բեկո– րային նստվածքների կարբոնատներով ցեմենտացված շերտիկները, 5. ցամաքա– յին կենդանիների (թռչունների, մողես– ների ևն) հետքերը և բույսերի արմատ– ների մնացորդները: Լ. ն–ում այդպիսի հետքեր պարունակող շերտիկներն ան– ընդհատ հերթագայվում են ծովային ֆաու– նայի և ֆլորայի հետքերով շերտիկների հետ:

ԼԻՏՎԱԿԱՆ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեո– դալական պետություն ժամանակակից Լիտվայի և Բելոռուսիայի տերիտորիանե– րի մի մասում XIII^–XVI դդ.: Դալիցա– Վոլինյան տարեգրության համաձայն 1219-ի ռուս–լիտվական պայմանագրում նշվում է Լիտվական պետության գոյու– թյան մասին: Մեծ իշխանի իշխանության ուժեղացումը հանգեցրեց Մինդովգի (Մին– դաուգաս) գլխավորությամբ լիտվական հիմնական հողերի (նաև որոշ բելոռու– սական հողերի) միավորմանը Լ. մ. ի–յան մեշ: Մեծ իշխանության կազմավորումն արագացավ գերմ. խաչակիրների ագրե– սիայի դեմ պայքարելու անհրաժեշտու– թյամբ: XIV դ. իշխաններ Գեդիմինի, Օչ~ գերդի (Ալգիրդաս) օրոք Լ. մ. ի. ընդար– ձակեց իր տիրույթները՝ միավորելով ամ– բողշ բելոռուս., մասամբ ուկր. և ռուս, հողերը, որտեղ պահպանվեցին տեղական խոշոր կալվածատերերի (մագնատների) ինքնավարական և անձեռնմխելիության իրավունքները: Պետության գլուխ կանգ– նած էր մեծ իշխանը, նրան կից՝ ավագա– նու և բարձր հոգևորականության ներկա– յացուցիչների խորհուրդը: Գերմ. ասպե– տական օրդենների հարձակման դեմ ուժե– րը միավորելու և իր իշխանությունը ամ– րապնդելու համար մեծ իշխան Ցագայլոն Լեհաստանի հետ 1385-ին կնքեց Կրևյան ունիան: 1392-ից Լիտվայի մեծ իշխան դար– ձավ Վիաովւռը (Վիտաուտաս): 1410-ին լիտվա–ռուս. և լեհ. զորքերը, չեխ գնդերի մասնակցությամբ, շախշախեցին Տևտոն– յան օրդենի ասպետներին (տես Գրյուն– վաչդի ճակաաամարա 1410): Խոշոր ֆեո– դալական հողատիրության աճն ու տիրա– պետող դասակարգի համախմբումը ուղեկցվում էր գյուղացիների զանգվածա– յին ճորտացմամբ և գյուղացիական ապըս– տամբություններով: Տնտ. կախվածության աճին զուգընթաց ուկր. և բելոռուս, հո– ղերում ուժեղացավ ազգային ճնշումը: Գորոդելյան ունիան (1413) լիտվական կաթոլիկ ազնվականների վրա տարածեց լեհական շլյախտայի իրավունքները: XV դ. վերշին կազմավորվեց Պաների ռա– դան, որն իր հսկողության տակ վերցրեց մեծ իշխանի իշխանությունը: XV դ. 2-րդ կեսից Ռուսիայի (XIV դ. ուժեղացել էր Մոսկվայի իշխանությունը) դեմ պատե– րազմների (1500–03, 1507–08, 1512– 22, 1534–37) հետևանքով Լ. մ. ի. կորցը– րեց նախկինում զավթած ռուս, հողերը: Հակաֆեոդալական ելույթների աճը, ներ– դասակարգային հակասությունների սրու– մը, ձգտումը դեպի Արլ., ինչպես նաև Լի– վոնյան պատերազմում (1558–83) կրած անհաշողությունը հանգեցրին 1569-ի Լյուբլինյան ունիայով Լ. մ. ի–յան միա– վորմանը Լեհաստանի հետ մեկ պետու– թյան՝ Ռեչ Պոսպոլիտայի մեշ: Գրկ. Ո a ա y t օ B. ., 06pa30BaHne JIh- TOBCKoro rocyflapcTBa, M., 1959.

ԼԻՏՎԱԿԱՆ ՍԵՎ ԻԱՏՏԱԲՂԵՏ ՏԱՎԱՐ, կաթնատու ցեղ: Ստացվել է Լիտվական ՍՍՀ–ում տեղական տավարի, շվեդ., օստֆրեզյան և հոլանդական ցեղերի տրա– մախաչումից: Հաստատվել է 1949-ին: Հարմարված է տեղական պայմաններին: Գույնը՝ սև խայտաճամուկ: Մարմնակազ– մը՝ համաչափ: Կաթնատվությունը՝ 3500– 4000 կգ, կաթի յուղայնությունը՝ 3,7– 3,8%: Տարածված է գլխավորապես Լիտ– վական ՍՍՀ–ուԱ՜:

ԼԻՏՎԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱ– ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Լիտուվոս Տարիբու Սոցիալիստինե Ռեսպուբլիկա), Լ ի տ վ ա (Լիտուվա) Բովանդակ ու թյուն I. Ընդհանուր տեղեկությունն եր .. 629 II. Պետական կարգը 629 III. Բնությունը . 629 IV. Բնակչությունը 629 V. Պատմական ակնարկ 629 VI. Լիտվայի կոմունիստական կու– սակցությունը 630 VII. Լիտվայի լենինյան կոմունիս– տական երիտասարդական միությունը 630 VIII. Արհմիությունները 630