Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հովանավորությունը: Հիմնական աշխա– տությունը 142 գրքից բաղկացած «Հռոմի պատմությունն» է՝ հնագույն ժամանակնե– րից մինչե իր օրերը: Մեզ հասել են 1 – 10 (Հռոմի հիմնադրումից մինչե մ. թ. ա. 293) և 21–45 (Պունիկյան II պատերազմից մինչև Մակեդոնիայի նվաճումը՝ մ. թ. ա. 218–167) գրքերը: Լ. չի հետազոտել Հռո– մի պատմությունը, այլ շարադրել է այն՝ անքննադատաբար օգտագործելով հռոմ. տարեգիրների և հուն, հեղինակների նյու– թերը: Պատմական իրադարձությունների ընթացքը բացատրել է հասարակության բարոյական հիմքերի փոփոխությամբ: Լ–ի ոճը մեծապես կրել է Կիկերոնի, էննիոսի և Վերգիլիոսի ազդեցությունը: Իր հերթին ազդել է Տակիտոսի, Լուկիանոսի և այլոց ոճի վրա: Երկ. PHMCKaH HCTOpHH OT OCHOBaHHH ropo- aa, nep. c jiaT., 2 t. 1–3, M., 1897–1901. Ս. Կրկյաշարյան

ԼԻՎՈՆԻԱ (լատ. Livonia, գերմ. Livland), XII –XIII դդ. ւիվերի բնակության շրշա– նը Դաուգավա և Գաուի գետերի ստորին հոսանքներում, XIII դ. 2-րդ քառորդից մինչև 1561-ը՝ գերմ. խաչակիրների նվա– ճած Լատվիայի և էստոնիայի ամբողշ տերիտորիան: Լ. էր կոչվում անվանակա– նորեն Հռոմի պապի և գերմ. կայսեր իշ– խանության տակ գտնվող ֆեոդալական 5 պետությունների՝ Լիվոնյան օրդենի, Ռիգայի արքեպիսկոպոսության, Կուռլան– դական, Դերպտի (Տարտու), Էզել–Վիկի եպիսկոպոսությունների համադաշնակ– ցությունը (կոնֆեդերացիան): Կուռչան– դական դքսության ստեղծումից (1561) հետո Լ. սկսեցին կոչել Հս. Լատվիան և Հս. էստոնիան, որոնք 1558–83-ի Լիվոն– յան պատերազմի ընթացքում անցան Ռեչ Պոսպոլիտային, իսկ 1629-ից՝ Շվեդիային: Այդ նեղ իմաստով էլ«Լ.» տերմինը XVII դ. փոխարինվեց Լիֆլանդիա տերմինով:

ԼԻՎՈՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1558–83, Ռու– սաստանի պատերազմը Լիվոնյան օրդե– նի, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության դեմ՝ մերձբալթյան հողերին տիրելու և Բալ– թիկ ծով դուրս գալու համար: Ռուսաստա– նը պատերազմն սկսեց 1558-ին և արդեն առաշին տարում գրավեց Նարվան և Դեր– պըտը (Տարտու): 1561-ին ռուս, զորքերի հարվածների տակ Լիվոնյան օրդենը քայ– քայվեց, Հյուսիսային էստոնիայի գերմ. ֆեոդալները շվեդ, հպատակություն ըն– դունեցին: 1561-ից սկսվեց Լ. պ–ի 2-րդ շրշանը, երբ Ռուսաստանը հարկադրվեց պատերազմել Լեհական թագավորության, Լիտվական մեծ իշխանության և Շվեդիա– յի դեմ: 1569-ին Լեհական թագավորու– թյունն ու Լիտվական մեծ իշխանությունը միասնական պետության (Ռեչ Պոսպոլի– տա) մեջ միավորվելը (տես Լյուբչինյան ունիա), 1570-ին Շվեդիայի և Դանիայի միշև պատերազմի ավարտվելը և Իվան I V-ի ներքին քաղաքականության հետևան– քով (տես Օպրիչնինա) երկրում ստեղծված բարդ իրավիճակը ծանր կացության մեշ դրեցին Ռուսաստանը: 1576-ին լեհական գահ բարձրացած Ստեֆան Բաաորին 1579-ին անցավ հարձակման, գրավեց Պո– լոցկը, Վելիկիե Լուկին, 1581-ին պաշա– րեց Պսկովը: Նույն թվականին շվեդները գրավեցին Նարվան և Կորելան: Պսկովի 1581–82-ի հերոսական պաշտպանու– թյունը կանխորոշեց Լ. պ–ի նպաստավոր ելքը Ռուսաստանի համար: 1582-ին կընք– վեց տասնամյա զինադադար, որով Ռու– սաստանը հրաժարվեց Պոլոցկից ու Լիւ1 ո– նիայից և ետ ստացավ լեհական թագավո– րի գրաված ռուս, հողերը: 1583-ին զինա– դադար կնքվեց շվեդների հետ, որով նը– րանց անցան Նարվա, 6ամ, Կոպորիե և Իվանգորոդ քաղաքները: Գրկ. K Օ P Օ JI K) K B,#., JlHBOHCKaa BO0- Ha, M., 1954.

ԼԻՎՈՆՅԱՆ ՕՐԴԵՆ (ուշ լատ. domus sancte Marie Theutonicorum in Lyvonia, գերմ, Dutscher orden to Lyffland), Shinn- նական օրդենի ասպետների կաթոլիկա– կան և ռազմա–քաղ. կազմակերպությունը, որը XIII–XVI դդ. ֆեոդալական պետա* կանություն ստեղծեց Արևելյան Մերձ– բալթիկայում: Հիմնադրվել է 1237-ին Սու– սերակիրների օրդենի շախշախումից հե– տո: Ընդգրկում էր Արևելյան Մերձբալ– թիկայում գերմ. ասպետների գրաված լա– տիշական և էստոնական հողերի գրեթե 2/3-ը: Քայքայվեց 1561-ին՝ ռուս, բանակի հարվածների տակ (տես Լիվոնյան պա՜ ւոերազմ 1558–83), նրա տերիտորիայում առաշացավ Կուուանդական դքսությունը, մնացած մասերն անցան Շվեդիային, Լիտ– վական մեծ իշխանությանը, Դանիային: Լ. օ. վերշնականապես վերացավ 1562-ի մարտի 5-ին:

ԼԻՎՈՌՆՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, 1639-ին Նոր Ջուղայի Ամենափըր– կիչ վանքի վանահայր Խաչատուր Կեսա– րացին, տեղի նորահաստատ տպարանը կատարելագործելու նպատակով, Հով– հաննես Զուղայեցուն (Քթռշենց) ուղարկում է Եվրոպա՝ տպագրության արվեստի մեշ հմտանալու և տպագրական հարմարանք– ներ ձեռք բերելու: Նա ուղևորվում է Վե– նետիկ, ապա Հռոմ, որտեղ պատրաստել է տալիս հայերեն տառեր, տեղափոխում Լիվոռնո և տեղի հայ վաճառականների աջակցությամբ, իտալական մի տպարա– նում, 1644-ին լույս ընծայում մեկ Սաղմո– սարան: 1670-ին Լիվոռնոյում Ոսկան Երևանցին իր սեփական տպարանում հրատարակում է երկու գիրք՝ «Վարդապե– տութիւն քրիստոնէական» և «Պարտէզ հոգևոր»: Դրանից հետո այդ քաղաքում հայերեն գիրք չի տպագրվել: Այն կարծի– քը, թե իբր 1690–1710-ին Լիվոռնոյում հայկ. տպարան է գործել, թյուրիմացու– թյան հետևանք է: Գրկ. Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էշ 50–51: Լեոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե,, 1958: Դավթ– յան Հ. Կ., Պոլսի հայ կաթոլիկների գաղտ– նի տպարանը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1965, 1: Հ* Դավթյան

ԼԻՏԱՎՐ (հավանաբար ուշ հուն. jioXvtcc- OpGCt-ից < հուն. JtoXi3g – բազմաթիվ և tavpSa – թմբուկ), արևելյան ծագում ունեցող հնագույն հարվածային երաժըշ– աական գործիք: Եվրոպայում հայտնի է XV դ.: XVII դարից ընդգրկվել է նվա– գախմբերի կազմի մեշ: Լ–ի կաթսայաձև իրանը (պղինձ, լատուն կամ ալյումին) վերևից պատված է կաշվով: Լարվածքը կարգավորվում է հատուկ պտուտակի կամ ոտնակային սարքի միշոցով: Իրանի ներ– քևում ռեզոնաաորային բացվածքն է: Ունի թնդուն, որոտալից ձայն: Նվագում են սովորաբար թաղիքապատ կաշվե գլխիկ– ներով երկու ձողերով: Նվագախմբում կիրառվում է 2–5 և ավելի Լ.:

ԼԻՏԵՐ (< լատ. lit(t)era – տառ), տառի կամ նշանի ռելիեֆային պատկերմամբ ուղղանկյուն հատվածքի չորսու: Ռելիե– ֆային կամ ուռուցիկ պատկերումը ծառա– յում է պոլիգրաֆիական եղանակով տառի կամ նշանի վերարտադրման համար*. Տպա– գրության ժամանակ կետը ծածկում են ներկով և թղթի վրա ստանում տպվածքը: Առավել տարածված է տպագրական հա– մաձուլվածքից ձուլված մետաղական Լ.: Ունի (նկ.) ոտք՝ ա, ռելիեֆային տառ (գլուխ)՝ բ, կետ՝ գ, չափվում է կեգելով՝ դ, հաստությամբ՝ ե, հասակով՝ զ (բոլոր Լ–ների համար հաստատուն):

ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻՍ» (<JIhtc- paTypHaa ApMeHHH», «Գրական Հայաս– տան»), գրական–քննադատական, հրա– պարակախոսական ռուսերեն ամսագիր (սկզբում՝ երկամսյա): Լույս է տեսնում 1958-ից, Երևանում: Հայաստանի գրող– ների միության օրգան: Խմբագիրներ՝ Դ. Բորյան, Դ. էմին, Ս. Հարություն– յան, Մ, Շաթիրյան, Կ. Սիմոնյան (1975-ից): Ներկայացնում է դասական և ժամանակակից հայ հեղինակների ստեղ– ծագործությունները, տպագրում գրախո– սականներ, հոդվածներ: «Լ. Ա.» նշանակա– լից ավանդ ունի սվւյուռքի հայ հեղինակ– ների պրոպագանդման ասպարեզում: Հրապարակախոսական ելույթները նվիր– ված են հանրապետության հասարակա– կան–քադ., տնտ. կյանքի իրադարձություն– ներին: Տպագրում է ակնարկներ ու դի– մանկարներ՝ նվիրված արդյունաբերու– թյան և գյուղատնտեսության անվանի մարդկանց, նշանավոր գիտնականներին ու արվեստագետներին: Անդրադառնում է ՀՍՍՀ մշակութային կյանքի նվաճում– « Լի ւոերա տուրն այա Արմենի ա* ամսա– գրի շապիկը