Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

զարդեր: ժող. արվեաոում ինքնատիպ և արտահայտիչ փայտի արձանագործու– թյունը առաշատար տեղ է գրավել: Տա– ճարներում XV դարից ստեղծվել են գո– թական ոճի փայտե արձաններ: XVI դ. զարգացել է դիմանկարչությունը («Տիրա– մայրը», XVI դ., Վիլնյուսի Աուշրոս դար– պասի կապելլայում), բարձրաքանդակը (տապանաքարեր), փայտագրությունը: XVII – XVIII դդ. տաճարները շքեղորեն հարդարվել են արձաններով, փորագրա– զարդերով, որմնանկարներով: Կերպար– վեստի զարգացմանը մեծապես նպաստել են Վիլնյուսի համալսարանի՝ 1793– 1803-ին բացված գեղարվեստի ամբիոն– ները: XVIII –XIX դդ. նկարիչներ Պ. Սմուգլյավիչյուսի, Ցան Ռուստեմի, Կ. Ռուսյացկասի ստեղծագործություննե– րում կլասիցիզմի գծերին զուգընթաց ի հայտ են եկել ռոմանտիկական և ռեալիս– տական միտումներ: XX դ. սկզբին լիտվ. արվեստում սրվել է պայքարը գաղափա– րա–գեղագիտական տարբեր ուղղություն– ների միշե: Քանդակագործներ Ցու. Զի– կարասը, Պ. Ռիմշան, գեղանկարիչներ Պ. Կալպոկասը, Ա. ժմույձինավիչյուսը ամրապնդել են ռեալիստական ուղղու– թյունը, իրենց աշխատանքներում արտա– հայտել ժամանակի դեմոկրատական գա– ղափարները: Լ–ի արվեստի զարգացմանը մեծապես նպաստել է Մ. Չյուռլյոնիսը: 1919–40-ական թթ. լիտվական արվեստի զարգացմանը բնորոշ է գաղափարական ներհակությունն ու գեղ. սկզբունքների բազմազանությունը: Քանդակագործներ Վ. Գրիբասի, Ցու. Միկենասի, Բ. Պունձ– յուսի, գեղանկարիչներ Վ. Դիշիոկասի, Պ. Կալպոկասի, Կ. Սկլերյուսի, Ցու. Վե– նոժինսկասի, Ի. Շելեյկայի, Ա. Գուդայ– տիսի, Ա. Սամուոլիսի, Լ. Կագոկասի, Վ. Վիզգիրդայի U ուրիշների գործերում իշխող են ռեալիստական սկզբունքները: Սովետական շրշանում սոց. ռեալիզմի մեթոդի յուրացմամբ ակտիվորեն զարգա– նում ՆՆ կՆրպ արվեստի բոլոր տԱսակ– ները՝ գեղանկարչությունը (Ա. Սավից– կաս, Վ. Մացկյավիչյուս, Ա. Գուդայտիս, Վ. Գյաչաս, Ս. Վյայվյարիտե, Լ. Սուրգայ– լիս, Վ. Կարատայու, Ս. Զիաուկշտաս, Ց. Շվաժաս, Ց. Չյապոնիս), դրաֆիկան (Վ. Ցուրկունաս, Ի. Կուզմինկիս, Ա. Ստյա– պոնավիչյուս, Ս. Կրաստուսկաս, Վ. ժի– լիտե, Ա. Մակունայտե, Ա. Սկիրուտիտե, Վ. Վալյուս), քանդակագործությունը (Ցու. Սիկենաս, Գ. Ցոկուբոնիս, Ցու. Կե– դայնիս, Ռ. Անտինիս, Կ. Բոգդանաս, Բ. Վիշնյաուսկաս): Հանրահայտ են Ս. Ուշինսկասի, Կ. Մորկունասի, Ա. Ստոշ– կուսի վիտրաժները: Քանդակագործ Դ. Ցոկուբոնիսը Պիրչյուպիս գյուղում կանգնեցված ֆաշիզմի զոհերի հիշատակի կոթող–հուշարձանի (գրանիտ, 1960) հա– մար արժանացել է լենինյան մրցանակի (1963): 1952-ին հիմնադրվել է Լիտվ. ՍՍՀ նկարիչների միությունը: XVI. Երաժշտությունը Լ–ի ֆոլկլորը հարուստ է ժող. երգերհվ (մեծ մասամբ քնարական): ժող. բազմա– ձայն երաժշտության հնագույն ժանրը սուտարտինեսն է: ժող. գործիքներից են՝ սկուդուտիս, բիրբինե (փողային), կանկ– լես (կսմիթային), սկրաբաչայ (հարվա– Վիլնյուսի պետական համալսարանի երգի U պարի անսամբլը ծային): XIV դարից զարգացել է պրոֆե– սիոնալ երաժշտությունը: XVI – XVII դդ. մագնատներն ունեին իրենց երգչախմբե– րը» մի քանիսը նաև օպերային և բալետա– յին խմբեր: 1636-ին Վիլնյուսում առաշին անգամ բեմադրվել է օպերա (Ս. Սկակկիի «Հեղինեի առևանգումը»), 1667-ին հրա– տարակվել է երաժշտության առաշին դա– սագիրքը՝ ժ. Լյաուկսմինասի «Երաժշտա– կան արվեստը և պրակտիկան» (լատինե– րեն): 1803-ին Վիլնյուսի համալսարանում ստեղծվել է երաժշտության ամբիոն: 1906-ին Վիլնյուսում բեմադրվել է առաշին ազգա– յին լիտվական օպերան՝ Ս. Պետրաուսկա–- սի «Բիրուտե»-ն: Սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է Ս. Չյուռլյոնիսը: Ազգային խմբերգային և գործիքային երաժշտու– թյան նշանավոր ներկայացուցիչներից են կոմպոզիտորներ Ցու. Գրուոդիսը, Ս. Շիմ– կուսը, Ցու. Տալլատ–Կյալպշան, Չ. Սաս– նաուսկասը, Ցու. Նաույալիսը և ուրիշներ: ճանաչված գործիչներից էր երգիչ Կ. Պյաա– րաուսկասը: 1920-ին Կաունասում բաց– վել է օպերային թատրոն, 1933-ին՝ կոն– սերվատորիա: Սովետական իշխանու– թյան տարիներին երաժշտական կյանքը ակտիվացել է: Լ–ում գործում են օպերայի U բալետի ակադ. թատրոն (Վիլնյուս), երաժշտական թատրոն (Կաունաս), պետ. ֆիլհարմոնիա (սիմֆոնիկ, կամերային և էստրադային նվագախմբերով, լարային կվարտետներով), երգի և պարի «Լիետու– վա» պետ. անսամբլը (պետ. մրցանակ, 1970), ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը, 70 երաժշտական հաստա– տություններ, այդ թվում՝ կոնսերվատո– րիա (Վիլնյուս): Կազմակերպվում են եր– գի մասսայական տոներ: Լիտվ. սովետա– կան կոմպոզիտորները ստեղծել են ազգ. 13 օպերա: Զարգանում են սիմֆոնիկ և կամերային (կոմպոզիտորներ է. Բալսիս, Վ. Բարկաուսկաս, Ս. Վայնյունաս, Բ. Դվա– րիոնաս, Վ. Կլովա, Վ. Մոնտվիլա, Լ.Պո– վիլայտիս, Ցու. Ցուզելյունաս և ուրիշներ), օպերետային (կոմպոզիտորներ Ա. Բե– լազարաս, Բ. Գորբուլսկիս) ժանրերը, երաժշտական ֆոլկլորագիտությունը (Ցա. Չյուռլյոնիտեի և ուրիշների գործե– րը): Երաժիշտ–կատարողներից են՝ եր– գիչներ Վ. Դաունորասը, Վ. Նորեյկան, Ց. Ստասյունասը, Ն. Ամբրազայտիտեն, շութակահարներ Ա. Լիվոնտասը, Ե. Պաու– լաուսկասը, երգեհոնահար Լ. Դիգրիսը, դիրիժորներ Ց. Շվյադասը, Ա. Սոնդյաց– կիսը, Ցու. Դոմարկասը և ուրիշներ: XVII. Թատրոնը Լիտվ. թատրոնը սկզբնավորվել է ժող. խաղերից ու ծեսերից: XVI – XVI11 ղդ. թատրոններ կամ թատերախմբեր գործել են ֆեոդալների և մեծ իշխանի պալատ– ներում, որոշ դպրոցներում: Ն երկայա– ցումները արվել են լատիներեն, լեհերեն, ինտերմեդիաները՝ լիտվերեն: Առաշին հանրային թատրոնը բացվել է Վիլնյու– սում, 1785-ին: XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին լիտվերենով գործել են բազմաթիվ սիրողական թատերական խմբեր: Լիտվ. թատերախմբեր, ընկերություններ, ստու– դիաներ են ստեղծվել Վիլնյուսում, Ռի– գայում, Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքնում: Այդ խմբերի հիման վրա ստեղծվել է լիտվ. պրոֆեսիոնալ թատ– րոնը: 1919-ին սովետական կառավարու– թյունը Վիլնյուսում կազմակերպել է լիտվ. թատրոն: 1920-ին Կաունասում, այնու– հետև այլ քաղաքներում բացվել են դրա– մայի և օպերայի թատրոններ: Գաղափա– րական և գեղագիտական առումով հա– կասական 1919–40-ի լիտվ. թատերար– վեստում առանձնանում է ռեալիստական ավանդույթները զարգացնող ռեժիսոր– ներ Կ. Դլինսկիսի, Ցու. Վայչկուսի, Ա. Օլե– կա–ժիլինսկասի, Բ. Դաուգուվետիսի ստեղծագործությունը: Սովետական իշ– խանության վերականգնումից հետո (1940) սկսվել է սոց. ռեալիզմի մեթոդի հիման վրա զարգացող լիտվ. թատերարվեստի առաջընթացի նոր փուլը: Հանրապետու– թյունում գործում են (1976) 11 թատրոն, այդ թվում Վիլնյուսի Դրամայի և Օպերայի ու բալետի ակադեմիական, Կաունասի, Պանևեժիսի և այլ թատրոններ: Նշանա– վոր թատերական գործիչներից են՝ Տեսարան Ի. Դրուշասի «^երկուս Մանտաս» պիեսի ներկայացումից (1957, Կաունասի դրա– մատիկական թատրոն) Բ. Դաուգուվետիսը, Ցոլ. Սիպարիսը, Ցու. Միլտինիսը, Ռ. Ցուկնյավիչյուսը, Կ. Կիմանտայտեն, Մ. Միրոնայտեն, Դ. Բանյոնիսը, Գ. Վանցյավիչյուսը, դրա– մատուրգներից՝ Ցու. Գրուշասը, Ա. Գրի–