Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Լճաշեն ևաբերդ, որ գրավում է 0,4 հա տարածք: Պահպանված են մեկ գլխավոր (լայն) և երկու նեղ (հետիոտնի համար) մուտքեր, երկու հզոր աշտարակ: Միջնաբերդում բացվել են 3 հնագույն (մ. թ. ա. II–I հա՝ գարամյակներ) և միջնադարյան շերտեր: Պարսպի ներսի կառույցներն ընդարձակ են՝ միջնորմով բաժանված 2–4 անհավա– սար մասերի, ծածկերը եղել են հարթ, շաա դեպքերում՝ երկթեք կամ գմբեթաձև՝ հենված 4 սյուների վրա: Մի շարք կացա– րաններում բացվել են պատերի մեջ դըր– ված ծխնելույզներով օջախներ, ներսի պատերին կից՝ մոտ 15–20 սմ բարձրու– թյամբ և 1,5 մ լայնությամբ քարե թախ– տեր: Պեղվել է նաև կանոնավոր սալահա– տակով և հատակի տակ անցկացված ջրա– տարով լողարան: Ամրոցն ունեցել է հրա– պարկ, որը միաժամանակ ծառայել է իբրև ապրանքափոխանակության շուկա: Գյուղից 3 կմ դեպի հվ–արլ. գտնվող բրոն– զեդարյան դամբարանադաշտը ՍԱՀՄ–ում խոշորագույններից է և հայտնի է բրոնզե– դարյան արվեստի առարկաների եզակի հավաքածուներով: Այն ունի 800 մ երկա– րություն և 100 մ լայնություն, ընդգրկում է մոտ 800 դամբարան (հիմնականում՝ դամ– բարանաբլուրներ և կրոմլեխներ, մեծ մա– սամբ՝ քարարկղային թաղումներով): Մեծ դամբարանադաշտից մոտ 250–300*/ դեպի հվ–արլ. և արլ–ից գյուղին կից կան ևս մեկական փոքր, նույն ժամանակաշրջանի դամբարանադաշտեր: Գյուղից արլ., լճի ջրերից ազատված տարածքում, ուր այժմ կառուցված են նոր բնակելի տներ, գտնը– վում է դամբարանադաշտին հասակակից բնակատեղին, որի ուղիղ փողոցների եր– կու կողմերում բացվել են շրջանաձև և քառանկյունի հիմքերով շենքերի մնա– ցորդներ: Պեղվել է 5 կացարան, որոնցից մեկում ծառի ճյուղից հյուսված միջնոր– մը միմիանց միացնելով ներսի սյուները՝ բնակարանը բաժանում է երկու մասի: Գտնվել են նաև ծղոտից հյուսված զամ– բյուղի մնացորդներ: Բնակատեղիի մոտ, լճափին ժայռի վրա գտնվում է ուրարտ. Արգիշտի Ա թագավորի թողած արձանա– գրությունը՝ Իշտիգունի և Կիեխունի քա– ղաքների նվաճման մասին: Լ–ում մ. թ. ա. III հազարամյակի սև փայլով, կիսագնդաձև կանթերով խեցե– ղենը, XV–XVI դդ. փոխարինվում է խորա– քանդակով, գունազարդ, կետազարդ և եռագույն նախշազարդ արտադրանքով, որի շատ նմուշներ աղերսվում են պաշտա– մունքների, թաղման ձևերի, զարդար– վեստի հետ: Դրանք եզակի և ուշագրավ հավաքածուներ են՝ պատված կարմիր, սպիտակ, չխամրող ներկերով, սև փայլով, մանր կետախմբերից բաղկացած իմաստա– վորված նախշազարդերով, թռչունների, սողունների և լուսատուների պատկերնե– րով: Առանձնապես արժեքավոր են եռա– գույն, կետազարդ զոհարանների, բու– րանոթների, բազմաՓող սափորների, եր– կու կողմից ներճկված կավե ամանների հավաքածուները: Նախավերջին Փուլում (մ. թ. ա. XV– XIդդ.) ի հայտ է գալիս ցանց– կեն, եռանկյունաձև և գծային նախշերով զարդարված խեցեղենը, իսկ վերջին փու– լում (մ. թ. ա. II հազարամյակի վերջ – մ. թ. ա. I հազարամյակի կես)՝ համեմա– տաբար ցածրորակ, բայց ինքնատիպ խե– ցեղենը: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբից ար– դեն Լ–ի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավել փայտագործությունը, որն առա– վել զարգացել է XVI–XV դարերից: Փայ– տից պատրաստել են կենցաղային, ռազմ., թաղման սովորույթների հետ կապված առարկաներ (գդալ, շերեփ, բաժակ, քրե– ղան, դույլ, մատուցարան, բազկաթոռ, սեղան, վահան, լանջապանակ, դիապահ– պանակ, դիակառք ևն): Լ–ից հայտնա– բերվել են 8 տարբեր տեսակի 20 դիա– կառք–սայլեր (լծված ձիերի և եզների կմախքների հետ), որոնք պատկանել են մ. թ. ա. II հազարամյակի տեղաբնիկ երևելիներին և նրանց հետ թաղվել ար– տակարգ հարուստ գույքով: ճաղավոր անիվներով ռազմակառքերն ու սկավա– ռակաձև անիվներով, կամարածածկ, հյուսված բարձր կողերով դիակառք–սայ– լերը եզակի նմուշներ են: Դրանցից 5-ը առջևից և ետևից փակված են քանդակա– զարդ տախտակներով: Հնագույն (մ. թ. ա. XIX դ.) երկանիվ դիակառք–սայլերն ունեն պարզ, ուշ շրջանի քառանիվները՝ բարդ կառուցվածք: Սռնիներն անշարժ են, պտտվել են միայն անիվները: Լ–ի տեղաբնիկների մոտ մետաղագոր– ծությունը, սկզբնավորվելով III հազար– ամյակի կեսերից, զարգացման բարձր աստիճանի է հասել XV–XVI դդ.: Լ–ում պատրաստվել են ավելի քան 25 տեսակ բրոնզե առարկաներ, այդ թվում՝ զենքեր ու պաշտպանության միջոցներ (սրեր, դաշույններ, ծանր սակրեր, գուրզեր, նի– զակներ, նետապաքներ, լանջապանակ, վահան, սաղավարտ), կենցաղային իրեր և զարդեր (կաթսաներ, զարդարուն շե– րեփներ, բաժակներ ևն): Լ–ի բրոնզե առարկաների մեջ խիստ ուշագրավ և ար– ժեքավոր են ցուլերի, եղջերուների, առ– յուծների, թռչունների արձանիկներն ու ռազմակառքերի մոդելները, որոնց առան– ձին ձուլված մասերը միմյանց են միաց– վել զոդմամբ: Լ–ից հայտնաբերվել են նաև մաքուր անագից պատրաստված զար– դերի 7 տեսակ: Լ–ի տեղաբնիկները դեռևս մ. թ. ա. XVI դ. օգտագործել են Զոդի ոսկու հանքերի հումքը: Պատրաստվել են մոտ 25 տեսակի ոսկե զարդեր [զար– դաքարերով ընդելուզված կախիկներ, կոճակներ, ոսկե գորտ, առյուծի բրոնզե (ոսկեպատ) գլուխ ևն]: Գտնվել են նաև արծաթե զարդեր: Մեծ քանակություն են կազմում ագատից, սարդիոնից, մածուկից ուլունքները: Պատկերազարդումը տես 480–481-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXIII: Գրկ. Մնացականյան Հ. Հ., Լճա– շենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, «ՊԲՀ», 1965, JnJ® 2: Ն ու յ ն ի, Օ flByxuBeTHOH KepaMHKe JlnaineHa, «Տեղեկա– գիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիւո>, Nq 5: Ն ու յ ն ի, ZtpeBHne n0B03KH H3 KypraHOB 6p0H30B0r0 Be– Ka Ha nodepencbe օյ. CeBaH, «CoBeTdcaH ap- xeojiorna», 1960, Jsfe 2; MapTnpocaH A., ApMeHHH b anoxy 6poH3M h paHHero Hcejie3a, E., 1964. Մնացականյան

ԼՃԱՎԱՆ (մինչև 1967-ը՝ Ցարփուզլու), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջա– նում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արև– մուտք: Սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է անասնապահությամբ, հացա– հատիկի, կերային կուլտուրաների, ծխա– խոտի մշակությամբ և պտղաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, մանկապարտեզ, բուժկայան: Լ–ում և շրջակայքում կան դամբարաններ (II – I հազարամյակներ, մ. թ. ա.), եկեղեցի (XIII – XIV դդ.)* գերեզմանոցներ խաչքա– րերով (I X–XIX դդ.), Գթաշեն բնակատե– ղին (XV–XVIII դդ.): ԼՃԱՓ (մինչև 1945-ը՝ Աղզիբիր), գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, Սևա– նա լճի հյուսիս–արևմտյան ափին, շըրջ– կենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ: Լ–ում գործում է Կամոյի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կապի բաժանմունք, կենցաղսպա– սարկման տաղավար, բուժկայան: ԼՃԵՐ, բնական ջրավազաններ ցամաքի խոր մասերում (գոգավորություններում): Գոյանում են ռելիեֆառաջացման տարբեր, երբեմն՝ մի քանի պրոցեսների հետևան– քով: Ըստ ծագման լինում են տեկտոնա– կան (Վան, Գայլատու), հրաբխային Սառցադաշտային լիճ Պամիրում (Աժդահակ, Արմաղան), սառցադաշտային (Սեգոզերո, Գուզանա), արգելափակման (Ակնա, Փարվանա), կարստային (Շան– խուրեյ), ծովալճակային (Կարա–բողազ– գյոլ), մնացորդային (Սարպինյան), փըլ– վածքային (Թորթում, Գյոգ գյոլ), արհես– տական (Երևանի լիճ, Ապարանի ջըր– ամբար): Երկրագնդի վրա Լ. զբաղեցնում են մոտ 2,7 մլն կմ2 մակերես (ցամաքի 1.8%-ը), ՍՍՀՄ–ում՝ 490 հզ. կմ2: Առավել տարածված են բարեխառն գոտու հս. և մերձբևեռային երկրներում: Սնվում են մակերեսային ու գրունտային ջրերով և մթնոլորտային տեղումներով: Ջրի կո–