Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Դուռն Տրդատ այ» և Նոր Վեհարանը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շարունակեց մնալ Արտա– շաաը (IV դարից՝ Դվինը), իսկ Վաղարշա– պաաը, մինչև հայ Արշակունյաց հարստու– թյան անկումը (428), կատարել է մայրա– քաղաքին փոխարինող աթոռանիստի դերը: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր, աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արլ. մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Քաղաքը հվ–ից պաշտպանված էր Քասաղի ջրով լցվող և Պառկեն–փոս կոչվող խոր խրամով, հվ–արմ–ից՝ ընդարձակ ճահճով, որը նաև կառափնարան էր, ուր կատար– վել են մահապատիժները: Քաղաքի նշա– նակությունը հատկապես մեծացավ քրիս– տոնեությունը Հայաստանում պետ. կրոն հռչակվելուց (301) հետո: Ագաթանգեղոսը վկայում է, որ Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևում, ըստ որի, Հիսուս Քրիս– տոսն իբր իջնում է («էջ Միածնի Որդւոյ Աստուծոյ» կամ «էջ Միածինն», այստե– ղից՝ է.) Վաղարշապատ և ձեռքի ոսկե ՝jvcsvjv4 uYru ոյՆ վայրը, որաեղ Ս, Հռիփսիմյանց կույսերի նահատակու– թյան պատվին պետք է կառուցել «տուն աղօթից»: Կատարելով «աստվածային» ցուցումը՝ Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծի, նախարարների ու հավատացյալ ժողովրդի օգնությամբ կործանում է Սան– դարամետի մեհյանը և տեղում հիմնում (301–303) Կաթողիկե եկեղեցի՝ Հայաս– տանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար Ս. էջմիածինը, Հայոց քահանա– յապետությունը և Սուրբ էջմիածնի միա– բանությունը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլ. Ճ.Բ–&ԺԳ): Այնու– հետև, Վաղարշապատը [հետագայում, հատկապես՝ XIII–XV դարերից, տաճարի անունով կոչվել է նաև է. (թուրք, աղբյուր– ներում՝ Ուչ–Քիլիսե. երեք եկեղեցիներ)] դարձավ Հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճար՜ը, անկախ կաթողիկոսական աթո– ռանիստի տեղափոխություններից (տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց), պահպանեց Մայր տաճարի առաջնային նշանակությունը: Սկսած IV դարից (որոշ ընդհատումներով) է. ունեցել է հոգևոր– մշակութային նշանակալից կյանք, շարու– նակ հարստացել նորանոր կառույցներով ու հիմնարկություններով: Դեռևս Գրիգոր Լուսավորչի կաթողիկոսության (302– 325) օրոք կառուցվել են հայրապետանոց, միաբանների և սպասավորների կացա– րան (V դարից հայտնի է«Սուրենյաց անա– պատ» անունով), հիմնադրվել Ս. Հռիփ– սիմյանց վկայարանները, հոգ տարվել նորահաստատ քրիստոնեության հոգևոր գործիչներ պատրաստելու և նրանց կըր– թության ուղղությամբ: Այդ նպատակով բացվել են հուն, ու ասոր. դպրոցներ, Ներ– սես Ա Մեծի (353–373) օրոք՝ հուն, դըպ– րոց: է. հոգևոր–մշակու(թային առանձնակի վերելք է ապրել հատկա՛պես V դ., երբ բուռն գործունեություն ծավալեցին Հայոց լուսավորիչներ Մահակ Ա Պարթևն (388– 439) ու Մեսրոպ Մաշտոցը (361–440), որոնք Վռամշապուհ թագավորի (388– 413) սատարմամբ հիմնադրեցին Հայոց մեսրոպատառ առաջին դպրոցը: Դրանից քիչ հետո է. իր հոգևոր գործիչներով դար– ձավ Վարդանանց (450–451), ապա՝ Վա– հանանց (481–484) ազատագրական պա– տերազմների ոգեշնչող: Թեև 484-ին կա– թողիկոսարանը տեղափոխվեց Դվին, սա– կայն հոգևոր–մշակութային կյանքն է–ում շարունակեց ծաղկում ապրել: 484–486-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգեց վանքը, իսկ 486–491-ին վանքի հոգա– բարձու Ղազար Փարպեցին հիմնադրեց Հայոց առաջին Մատենադարանը: Այնու– հետև է. դարձավ հայ գրչության նշանա– վոր կենտրոն, ուր տարբեր ժամանակնե– րում գրվել, ընդօրինակվել ու ծաղկա– նկարվել են զանազան բնույթի բազմա– թիվ ձեռագրեր: Հոգևոր–մշակութային և շինարարական բուռն աշխատանքներ են ծավալվում VII դ., հատկապես՝ Կոմիտաս Ա Աղցեցի (615–628), Եզր Ա Փառաժնա– կերտցի (630–641) և Ներսես Գ Տայեցի (641–661) կաթողիկոսների օրոք: 618-ին նորոգվում է Կաթողիկեն և կառուցվում Հռիփսիմեի տաճարը, 630-ին՝ Գայանե եկեղեցին և քահանայական դասի կայա– նը, 641՝–661-ին՝ Զվարթնոցը, նոր վե– հարան, բաղնիք, ջրհոր, հնձաններ: II դ. կեսից սկսած է. Արաաշաւոի ու Դվինի, հետագայում նաև Անիի միջոցով մասնակցել է տարանցիկ առևտրին, ունե– ցել հոծ ու բազմալեզու (հայեր, հրեաներ, պարսիկներ, հույներ, ասորիներ ևն) բնակ– չություն: Ըստ Փավստոս Բուզանդի, IV դ. վերջին քառորդում Հայաստան կատարած արշավանքների ժամանակ պարսից արքա Շապուհ II-ը է–ից գերեվարել է 19 հզ. տուն մարդ (Փավստոս P ու զ ա ն դ, Պատմություն Հայոց, Դ, գլ. ԾԵ): Այդ փաստը, թեև հավանական ուռճացման, վկայում է, որ է. եղել է բազմամարդ: է. ունեցել է զարգացած արհեստագործու– թյուն՝ ոսկերչություն, զինագործություն, դարբնություն, խեցեգործություն: Զբաղեց– րել է ընդարձակ տարածություն (արլ–ից արմ., Զվարթնոցից մինչև Քասաղի աջ ափը), որն արդյունք էր ոչ միայն բնակ– չության բազմաշատության, այլև ավատա– կան բնատնտեսության. Հայաստանի այլ քաղաքների նման է–ի բնակիչների զգալի մասը զբաղվել է երկրագործությամբ ու գյուղատնտեսական այլ աշխատանքնե– րով: Չնայած այս վերելքն առժամանակ կասեցվում է VII դ. կեսից սկսված արաբ, արշավանքներով ու ավերումներով, սա– կայն VIII դ. սկզբից է–ում նորից տնտ. աշխուժացում է սկսվում և շարունակվում Հայոց Բագրատունյաց թագավորության ամբողջ ընթացքում: Հայոց արքա Գագիկ Բ–ի (1042–45) այցելության միջոցին է. տակավին շեն էր ու բարգավաճ: Այնու– հետև մնում է անհիշատակ և օտար նվա– ճողներից (սելջուկներ, մոնղոլներ, թա– թարներ) այնքան ավերված ու ամայի, որ Մտեփանոս Օրբելյանը (XIII դ.) հա– տուկ «Ողբ» է գրել: Անշուք վիճակը շարու– նակվում է մինչև XV դ. կեսը, երբ Հովհան– նես Հերմոնեցու և Թովմա Մեծոփեցու ջանքերով 1441-ին գումարված էջմիածնի ազգային ժողովը Ամենայն Հայոց Կաթողի– կոսությունը վերահաստատում է է–ում: է. կրկին դառնում է համայն հայության հո– գևոր–կրոնական կենտրոնը և Հայոց կա– թողիկոսի աթոռանիստը, որպիսին մնում է առ այսօր (ներկայիս Ծայրագույն Պատ– րիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Տ. Տ. Վազգեն Ա Պալճյանը է–ում նստած աթոռակալներից 58-րդն է): Պատմա–քա– ղաքական այս խոշոր իրադարձությունը, ինչպես և երկրի վարչական կենտրոն Երևանին մոտ լինելու հանգամանքը խը– թան են դառնում է–ի հետագա զարգաց– ման համար: Հաստատվելով է–ում՝ Հա– յոց կաթողիկոսները հնարավորություն են ստանում անձամբ հետևելու քաղաքի ներ– քին կյանքին, միաբանության հետ զանա– զան միջոցառումներ ձեռնարկելու, տնտ. ու մշակութային կյանքը բարվոքելու հա– մար: Երբ Գրիգոր ժ Զալալբեկյանցը (1443–65) գնեց է. և դարձրեց վանքա– պատկան կալված (որպիսին մնաց մին– չև 1920-ը), կաթողիկոսարանն ու միա– բանությունը սկսեցին խրախուսել ու հո– վանավորել գյուղատնտեսության զարգա– ցումը: է–ի բնակիչների նախկին զբաղ– մունքների (պտղաբուծություն, այգեգոր– ծություն, մարգագետնային պտուղների և հացահատիկների մշակում) վրա ավե– լանում են նորերը՝ գինեգործությունը, էջմիածին. Մյաէւնիկյան վաղոցի տնե– րից (XIX դ., այժմ քանդված է)