Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեղ է կենտրոնացած երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 1/6-ը, արդյունաբե– րության մեջ զբաղվածների՝ 1/6-ը, տրանս– պորտի ու կապի աշխատողների՝ 1/4-ը, ֆինանսական ու բանկային աշխատող– ների՝ 2/5-ը, առետրի և սպասարկման ոլորտի աշխատողների՝ 1/5-ը: Քաղաքը կառավար ու մ է Մեծ Լոնդոնի համաքաղաքային մունիցիպալ խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 100 ընտրովի խորհրդականներ ու խոր– հըրդի անդամակոչված օլդերմենները (մինչե 16 հոգի): Խորհրդականների գոր– ծունեության ժամկետը 3 տարի է, օլդեր– մեններինը՝ 6 (երեք տարին մեկ կազմի կեսը վերընտրվում է): Մունիցիպալ խոր– հուրդը ամեն տարի ընտրում է նախագահ և փոխ՜նախագահ, կազմում մշտական կո– միտեներ և այլ ստորաբաժանումներ: Մայրաքաղաքային օկրուգներն ու Սիթին ես ունեն մունիցիպալ մարմիններ: Սիթիի մունիցիպալիտետը բաղկացած է երեք ստորաբաժանումներից (ընդհանուր ժո– ղով, ընդհանուր խորհուրդ, օլդերմեն), որոնք կոչվում են դատարաններ: Կառա– վարման հիմնական ֆունկցիան կատարում են Մեծ Լոնդոնի մունիցիպալ և մայրա– քաղաքային օկրուգների խորհուրդները: Որոշ խնդիրներ (հակահրդեհային պաշտ– պանություն, շտապ օգնություն են) վերա– պահված են բացառապես քաղաքային մունիցիպալիտետին, սոցիալական ապա– հովության, սանիտարական հսկողության այլ հարցեր՝ օկրուգների խորհուրդներին: Մայրաքաղաքի ոստիկանությունը են– թարկվում է ներքին գործերի մինիստրու– թյանը: Պատմական տեղեկանք: Մինչե Բլէի– տանիայի հռոմ. նվաճումը (մ. թ. 40– 60-ին) Լ–ի տերիտորիայում, հավանաբար, գոյություն է ունեցել կելտական բնակա– վայր: Հռոմ. տիրապետության շրշանում Լ. (Londinium) սկզբում եղել է ռազմ, ճամբար, ապա՝ գետային և ծովային նա– ^vuKyi^i^uvrv. ԱնՀյէո–սաթսոնակաՆ Նվա– ճումների ժամանակաշրջանում (V–VI դդ.) Լ. ավերվել է, սակայն շուտով վերականգ– նըվել է: XI դ. վերջին, XII դ. սկզբին Լ. դարձել է Անգլիայի պաշտոնական մայ– րաքաղաքը: XII դ. վերշին նրան տրվել է ինքնավարություն: 1666-ին Լ–ի բնակչու– թյունը կազմել է շուրշ 500 հզ. մարդ: Լ–ի ժող. զանգվածները խոշոր դեր են խաղա– ցել XVII դ. Անգլ. բուրժ. հեղափոխության ժամանակ: XVIII դ. վերշից սկսած մեծա– ցել է Լ–ի, որպես աշխարհի խոշորագույն ծովային նավահանգստի, առետրական և ֆինանսական կենտրոնի դերը: 1881-ին Լ–ում բնակվել է 4,7 մլն մարդ: Առաշին համաշխարհային պատերազմի տարինե– րին և հետո Լ–ում զարգացել են արդ. նոր ճյուղեր: 1939–45-ի երկրորդ համաշխար– հային պատերազմի ժամանակ Լ. ենթարկ– վել է գերմանա–ֆաշիստական ավիացիայի զանգվածային գրոհներին (զոհվել է 30 հզ. և վիրավորվել մոտ 50 հզ. մարդ): Լ. եղել է չարտիստական շարժման գըլ– խավոր կենտրոններից: 1847-ին Լ–ում տեղի են ունեցել Կոմունիստների միու– թյան I և II կոնգրեսները, 1864-ին հիմնա– դրվել է I Ինտերնացիոնալը: Լ–ում ապրել և աշխատել են Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը, 1903-ին Լենինի ղեկավար մասնակցու– թյամբ այստեղ իր աշխատանքն է ավարտել

ՌԱԴԲԿ II համագումարը: Լենինի ղեկա– վարությամբ տեղի են ունեցել ՌՍԴԲԿ III (1905) և V լոնդոնյան (1907) համագումար– ները: Լ. խաղաղության համար շարժման խոշորագույն կենտրոն է Մեծ Բրիտանիա– յում, ինչպես նաև բազմաթիվ դիվանա– գիտական հանդիպումների, խորհրդակ– ցությունների և միշազգային կոնֆերանս– ների վայր: Տնտեսությունը: Մեծ Լ. արդ. խոշոր կենտրոն է: Տալիս է երկրի վերամշակող արդյունաբերության արտադրանքի 1/6-ը: Տնտեսության ճյուղերի մեծ մասի զար– գացումը կապված է մայրաքաղաքի բնակ– չության պահանջմունքների բավարար– ման, ներմուծվող հումքի մշակման, մե– ծաթիվ բանվորական ուժի, ինչպես նաե գիտության նոր բնագավառների գիտա– հետազոտական աշխատանքների հետ: Լ. տրանսպորտային հանգույց է, միշազգա– յին օդային ուղիների կենտրոն (օդանավա– կայաններն են՝ Ւփտրոու և Դատուիկ): Նրա նավահանգիստը բեռնաշրջանառու– թյամբ խոշորագույններից է աշխարհում (66,7 մլն տ, 1970), որը Թեմզայով 50fy*/ ձգվում է դեպի ներքե և ունի փակ նավա– նորոգարան ավազանների 5 համակարգ (առաջինը կառուցվել է 1669-ին): Ներմու– ծումը հնգապատիկ գերազանցում է ար– տահանմանը: Ներմուծում է նավթ, պա– րենամթերք, անտառանյութ, բազմատե– սակ հումք, կիսաֆաբրիկատներ, թուղթ և արդ. զանազան արտադրանք: Արտա– հանում է կոնուրբացիայի և երկրի տար– բեր շրջանների արտադրանքը: Լոնդոնի նավահանգստին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի մերձափնյա նավատորմի բեռների վւոխադրման 1/4-ը: Լ–ում են գտնվում աշխարհի հնագույն մետրոն (կառուցվել է 1860–63), բրիտ. և միջազգային բազմաթիվ մոնոպոլիանե– րի նւ արտասահմանյան մասնաճյուղերի գլխավոր վարչություններ, ֆինանսա–րան– կային, առետրական հիմնարկներ, ֆոն– դային և ապրանքային բորսաներ: ճարտարապետությունը: Լ. ձևավոր– վել է ինքնուրույն քաղաքների, բնակավայ– րերի միաձուլումից: Նրա պատմական կենտրոններն են՝ Վեստմինստերն (ուր գտնվում են Վեստմինստերյան միաբա– նությունը, Բակինհեմյան և Սենտ–Զեյմս– յան, XVI դ. պալատները, Բանկետինգ– հաուսը, 1619–22, Վեստմինստերյան պալատը՝ պառլամենտը, նոր Վեստմինս– տերյան տաճարը) ու Սիթին՝ քաղաքի գործարար մասը* որին կից է Թաուեր– Համլետս շրջանը Թաուեր դղյակով (1078– 1085): XIX դ. հուշարձաններից են՝ Բրի– տանական թանգարանը (1823–47), Թաուերյան կամուրջը (1886–94): ժամա– նակակից կառույցներից են՝ Թագավորա՝ կան համերգային դահլիճը (1949–51), օդանավակայանը (1956), «Վիկկերս» ըն– կերության երկնաքերը (1962), արվեստի կենտրոնը (1967): XX դ. Մեծ Լ–ի տարած– քում կառուցվել են բնակելի համալիր– ներ՝ քաղաք–արբանյակների սկզբունքով և լանդշաֆտային ճարտ. նորարարական մեթոդներով (քաղաք–այգիներ), ինչպես նաե մեկուսացված բնակելի միկրոշրջան– ներ: Լ–ում են Լոնդոնի, Սիթիի համալսա– րանները, Սիթիի և կենտրոնական Լ–ի պոլիտեխնիկական ինստ–ները, դրամա– տիկական արվեստի թագավորական ակա– դեմիան, երաժշտական թագավորական ակադեմիան, Լոնդոնի դրամատիկական և Երաժշտական ակադեմիան, բալետի թագավորական դպրոցը, պարի թագավո– րական ակադեմիան, Լոնդոնի թագավո– րական ընկերությունը (1660), Բրիտանա– կան ակադեմիան, Լոնդոնի կոմսությունը, Լոնդոնի աշխարհագրական ընկերությու– նը: Ունի 30 թանգարան, պատկերասրահ– ներ, գրադարաններ, թատրոններ, հա– մերգասրահներ: Այստեղ վճռվում են առև– տըրական խոշոր և բազմաթիվ այլ գոր– ծառնություններ : Հայերը Լոնդոնում: Լ–ում հայ առևտրա– կաններ են երևացել տակավին XIII դ.: Լ–ի հետ է կապված հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ էմինի գործու– նեության առաջին շրջանը: Հնդկահայ Դրիգոր Խալդարյանը 1780-ին Լ–ում հիմ– նել է հայկ. տպարան (1781-ից փոխադրել է Պետերբուրգ): XIX դ. 30-ական թթ. Լ–ում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ, որոնք և հիմ– նել են հայ համայնքը: Հետագայում հա– մայնքը մեծացել է Հնդկաստանից, Կով– կասից, Իրանից, Թուրքիայից և այլ երկըր– ներից փոխադրված հայերի հաշվին: 1886-ին Լ–ում մշտական բնակություն հաս– տատած հայերի թիվը 126 էր, որոնք գըլ– խավորապես վաճառականներ, արհեստա– վորներ էին, կային նաև ուսանողներ և մտավորականներ: 1923-ին, երբ բացվեց Դալուստ Կյուլպենկյանի նվիրատվու– թյամբ կառուցված Լ–ի առաջին հայկ. եկեղեցին (Ս. Սարգիս), հայերի թիվը 300-ից չէր անցնում: 1946-ին Լ–ում հաշվ– վում էր շուրջ 2 հզ. հայ, իսկ 1977-ին՝ 6 հզ.: Հիմնական մասը ծառայողներ են, զգալի աոկոս են կազմում՜ բանվորները, մանր առևտրականները, արհեստավորները, սպասարկման ոլորտում աշխատողները: Կան մեծահարուստներ և խոշոր ձեռնար– կատերեր: Լոնդոնահայ համայնքը, չնա– յած իր փոքրաթիվ լինելուն, XIX դ. վեր– ջին և XX դ. սկզբին ապրել է ազգային աշխույժ կյանքով: Բեռլինի կոնգրեսի նա– խօրեին լոնդոնահայերը անգլիացիներին հայ ժողովրդի պատմությանը ծանոթաց– նելու նպատակով կազմակերպել են դա– սախոսություններ, հանդիպումներ անգլ. քաղ. գործիչների հետ: 1888-ի հոկտեմ– բերին Լ–ում հիւքեվել է «Հայ հայրենասի– րաց ընկերությունը», որը հրատարակել է «Հայաստան» թերթը (հայերեն, ֆրանսե– րեն): 1880–90-ական թթ. Լ. դարձել էր համիդյան բռնապետության դեմ հա– յերի ծավալած պայքարի գաղափարա– կան կենտրոններից, որտեղ հավաքվել էին հայ գործիչներ (Ա. Արփիարյան, Հ. ճանկյուլյան, Դ. Չիթչյան և ուր.): 1894-ին հրատարակվում են հնչակյան «Ապտակ», «Դաղափար» թերթերը (Լ–ում ընդհանուր առմամբ լույս է տեսել 11 ա– նուն հայկ. պարբերական): Լոնդոնահայ համայնքն այժմ (1978) ղեկավարում է Համայնքային վարչությունը, որն ընտըր–