Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տեսակ, սպիտակ Լ. (B. alba) և և ր կ– տ ու ն Լ. (B. dioica): Սպիտակ Լ. միատուն բույս է, սե գույնի պտուղներով, երկտուն Լ–ի պտուղները կարմիր են կամ դեղին: Երկու տեսակներն էլ թունավոր են, պա– րունակում են բրիոնին և բրիոնիդին գլի– կոզիդները: Լ–ի արմատները կիրառվել են որպես ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, վերքերը ապաքինող մի– շոց: ԼՈՈ, ավան ՌԱՖԱՏ Կրասնոդարի երկրա– մասի Սոչիի Լազարեսկի շրջանում: Դտնը– վում է Լոո գետի ափին, Սոչի–Լազարևս– կոյե խճուղու վրա, շրջկենտրոնից 42 կմ հվ–արլ.: Բնակչությունը՝ հայեր, ռուս– ներ, հույներ, էստոնացիներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, բան– ջարաբուծությամբ , այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինոթատրոն, հիվանդանոց, բու– ժարան, հանգստյան տուն, պիոներական ճամբար, դեղատուն: Հիմնադրվել է 1914-ին: Տայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից:

ԼՈՊԱՏԻՆ Գերման Ալեքսանդրովիչ [13(25).1.1845, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի)–26.12.1918, Պեարոգրադ], ռուս հեղափոխական, I Ինտերնացիոնալի գըլ– խավոր խորհրդի անդամ: 1866-ին ավար– տել է Պետերբուրգի համալսարանը: 1870-ական թթ. ապրել է արտասահմա– նում, մտերիմ է եղել Կ. Մարքսի U Ֆ. էն– գելսի հետ: Ռուսերեն է թարգմանել Կ. Մարքսի «Կապիտալ»-ի I հատորի մի մասը: 1870–71-ի ձմռանը Ն. Գ. Չեռնի– շեսկուն աքսորից ազատելու անհաջող փորձ է կատարել: Մի քանի անգամ բան– տարկվել է: 1883-ին, աքսորից փախչե– լուց հետո փորձել է վերականգնել «Նա– րոդնայա վոլյա»-ի կենտրոնական կազ– մակերպությունը: Մարքսի և էնգելսի ազ– դեցությամբ Լ. եկավ այն համոզման, որ Ռուսաստանը կանգնած է ոչ թե սոցիա– լիս տական, այլ բուրժուա–դէաոկրատա– կան վերափոխումների շեմին: 1887-ին դատապարտվել է մահվան, որը փոխա– րինվել է ցմահ տաժանակրության: Ազատ– վել է 1905–07-ի հեղափոխության ժամա– նակ: ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ Կարպիո (Lope de Vega Carpio) Ֆելիքս (1562–1635), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակա– գիր, տես Վեգա Կարպիո Լ. Ֆ. դե:

ԼՈՊՈԼԻԹ (<հուն. Xojtag–թաս U… ւիթ), խոշոր ոսպնյակաձև ինտրուզիվ մարմին: Նման է քարե թասի կամ պնակի: Տրամա– գիծը հասնում է տասնյակ և հարյուրա– վոր մ: Լակոչիթից տարբերվում է գոգա– վոր կենտրոնական մասով և բարձր եզրե– րով: Ենթադրվում Է, որ Լ–ի ձևը հետևանք Է երկրակեղևում ծալքավոր գոգավորու– թյունների առաջացման և դրանցում մագ– մայի ներդրման համատեղ ընթացող պրո– ցեսների: Լ–ի բնորոշ օրինակ է Կանա– դայի Սադբերի ինտրուզիան, որի հեա կապված է պղինձ–նիկելային խոշոր հան– քավայր: ԼՈ&ԻԱ (իտալ. loggia), կառույցի ծավալի մեջ, մեկ կողմից բաց պատշգամբ կամ նախամուտք: Բաց կողմը ձևավորվում Է սյունակամարաշարով, բազրիքով ևն: Լ. Լոշի աներով բնակելի շենք Երևանում (1975, ճարւո. Ա. Թարխանյան U ուրիշներ) հաճախ ճակատի ընդհանուր մշակման հիմնական տարրն է (ամբողջ ճակատը մշակվում է ռիթմիկ դասավորված Լ–նե– րով): Լ. են կոչվում նաև մեկ կամ մի քանի կողմից բաց սրահատիպ շենքերը: Տես նաև Պաւոշգամբ և Սյունասրահ:

ԼՈՌԱՄՐԳԻ (Oxycoccus), հապալասագգի– ների ընտանիքի բույսերի ցեղ: հայտնի է 4 տեսակ, որոնք տարածված են Եվրո– պայի, Ասիայի, հյուսիսային Ամերիկայի բարեխառն և հս. մարզերում, ԱԱՀՄ–ում՝ 2 տեսակ: Լ. բազմամյա թուփ է կամ կի– սաթուփ, մագլցող ցողուններով, տերևնե– րը մանր են, կաշեկերպ, ձվաձև: Ծաղիկ– ները երկար ծաղկակոթուններով գոյա– նում են տերևածոցերում, պտուղները՝ բազմասերմ, կարմիր, կլոր կամ երկարա– վուն, պարունակում են շաքարներ, կիտ– րոնաթթու, բենզոյաթթու, քինաթթու, պեկ– տինային նյութեր, վիտամիններ՝ C և P: Պտուղներն օգտագործվում են վերամշակ– ված վիճակում, պատրաստում են կիսել, ժելե, մուրաբա, օշարակ, հյութեր: Պտուղ– ները և թուրմը ունեն բուժիչ նշանակու– թյուն (հակալնդախտային, ջերմությունն իջեցնող ևն): Բերքատվությունը՝ 100 ց/հա: Բազմանում է կտրոններով: Վայրի վիճա– կում աճում է ՍՍՀՄ հս. շրջաններում, Սիբիրում: ՀՍՍՀ–ում հանդիպում է հս. և հվ–արլ. շրջանների անտառներում: ԼՈՌե, Լոռի, միջնադարյան քաղաք և ամրոց: Ավերակները գտնվում են հայ– կական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 5 կմ հս–արլ., Ձորա– գետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005–20-ին: 1065-ին, Շամշուլդե քաղաքը վրաց Բ ագ– րատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրի– կե Ա (1049–89) Լ. դարձրեց Կյուրքւկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվե– լով հս. առևտրական ճանապարհի վրա՝ Լ. եղել է առևտրա–արհեստագործական Լոռն, կամուրջ Միսխանա գեաի վրա խոշոր կենտրոն միջնադարյան Հայաս– տանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI– XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակ– ված տարածությունը (մոտ 9 հա) միջնա– բերդի դեր է կատարել: 1105-ին Լ. կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրաց. զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալ– վածքը: 1185-ին անցավ Աարգիս Զաքար– յանին, իսկ նրա մահից հետո՝ որդինե– րին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղ. բանակը Չաղա– տա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպ– աեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերա– գրվող մատուռ–դամբարանը: 1430-ին Լ–ին տիրում էին հայ Օրբելյանները: 1562– 1734-ին Լ., որպես ռազմ, կարևոր ամրոց, անցել է մե՝րթ թուրքերին, մե՝րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լ. կորցրեց բերդի նշա– նակությունը, դարձավ սովորական ամ– րոց, ուր բնակություն հաստատեցին տար– բեր վայրերից տեղահանված գաղթական– ներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926–30-ին ամա– յացավ (այժմ Լ–ից մոտ 2 կմ հեռավորու– թյան վրա տարածված է Լոռի բերդ գյուղը): Լ–ի ավերակները գրավում են 35 հա տարածություն, փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծ. մ–ից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Սիսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամ– րոցը: Միջնաբերդի համեմատաբար դյու– րամատույց կողմից՝ հս–արմ–ից ձգվել Է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հս–արմ. անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ–տեղ Ոասէւլ Հ 20, բարձրությունը՝ 20–25 U: Պարսպի երկարությամբ փորվել է շրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հս–արմ. ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնա– կան արգելքներից, միջնաբերդի կիրճե– րում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդ– ները Լ–ում կառուցել են պալատներ, եկե– ղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջ– ներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միս– խանա գետն ու ավարտվել աշտարակա– նման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հեա կապ պահպա– նելու և անհրաժեշտության դեպքում խմե– լու ջուր ձեռք բերելու համար: Լ–ում 1966-ից հնագիտական ուսումնա– սիրություններ է կատարում Երևանի պե– տական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI –XIII դդ. 2 բաղնիք, մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողա– սրահներից, հնոցից և սառը ջրի ամ– բարից, մյուսը՝ հանդերձարանից, լողա– սրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն