Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զոք գուռում», U Լ–ում հաստատվեց սովե– տական իշխանություն: Սովետական ժա– մանակաշրջանի համար տես նաև Թուման– յանի շրշան, Կափնինոյի շրշան և աոե– փանավանի շրշան հոդվածները (մինչե X դ. պատմությունը՝ Տաշիր հոդվածը): Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Ե., 1976, հ. 7, Ե., 1967: Լալայան Ե., Բորչա– լուի գավառ, «ԱՀ», 1901–04, գիրք 7–11: Հակոբյան Թ., Հայաստանի պատմա– կան աշխարհագրություն, 2 հրտ., Ե., 1968: Տես նաև Գուգւսրք հոդվածի գրականությունը: Ռ. Մաթևոսյան «ԼՈՌԻ», հանգստյան տուն Հայկական ՍԱՀ Դուգարքի շրշանում, Կիրովական քաղաքի մոտ, Շահալի երկաթուղային կայարանից 3 կմ հեռու: Տեղանքը նման է Կիրովականին, ողջ տերիտորիան գըտ– նըվում է գեղատեսիլ անտառում: Ունի գրադարան, ակումբ, սպորտային խաղե– րի հրապարակներ, լողավազան: 250 տե– ղանոց է: Գործում է մայիսի 15-ից մինչե հոկտ. 1-ը: «ԼՈՌԻ», երկօրյա թերթ: ՀԿԿ Թումանյա– նի շրջանային կոմիտեի, աշխատավորնե– րի դեպուտատների շրջանային և Ալավեր– դու քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Ալավերդում: Օգնում է կուսակցական և սովետական մարմիննե– րին՝ կենսագործելու ՍՄԿԿ և ՀԿԿ որո– շումները, լուսաբանում շրջանի ու քա– ղաքի տնտեսությունների և արդ. ձեռնար– կությունների աշխատանքները: Կարեոր տեղ է հատկացնում աշխատավորության կոմունիստական դաստիարակության, աշ– խատանքի ու հանգստի հարցերին: Պատ– մում է շրջանի հեղափոխական անցյալի ու նշանավոր գործիչների մասին, ներ– կայացնում պատմական հուշարձանները և դրանց պահպանման ու վերականգնման ուղղությամբ տարվող միջոցառումները: Տպագրում է մարզական, մշակութային, միջազգային և հանրապետական լուրեր, գրական էջեր, բժշկական և իրավաբա– նական տեղեկություններ: «Լ.» հաջոր– դել է «Պւլնձի ֆրոնտում* (1931–62), «Կոմունիզմի համար» (1962–63, միջ– շրջանային), «Լոռի» (1963–64, միջշրջա– նային) թերթերին: Վ. Ամիրբեկյան «ԼՈՌԻ» տավարաբուծական տոհմային սովետական տ ը ն– տ և ս ու թ յ ու ն–գ ործարան Հայ– կական ՍՍՀ Կալինինոյի շ ր ջ ա ն ու մ, կազմակերպվել է 1924-ին: Գյուղատնտ. արտադրության հիմնական ուղղությունը տոհմային տավարաբուծու– թյունն է: 1975-ին տնտեսությունում եղել է 1466 գլուխ կովկասյան գորշ տավար, որից կով՝ 501: Օժանդակ ճյուղ է խոզա– բուծությունը: Զբաղվում են նաև կարտո– ֆիլաբուծությամբ : ԼՈՌԻ ԲԵՐԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստե– փանավանի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հյուսիս–արեմուտք: Սիավորված է Ստեփանավանի սովխոզ–տեխնիկումի հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան: Գյուղում և շրջակայքում պահպան– վել են Լոռե բերդաքաղաքը (X դ.), եկե– ղեցի ( XII –XIII դդ.), բաղնիք (XII – XIII դդ.), կամուրջ (X–XIII դդ.), գյու– ղատեղիներ և եկեղեցի՝ դարմանաթաղ գյուղատեղում (X դ.): Գյուղը սկզբում եղել է Լոռե բերդաքաղաքի տեղում: 1925-ին հխմնադրվել է նոր գյուղը:

ԼՈՌԻԻ ՒՈՍՎԱԾՔ, տես Արարատյան բար– բառ:

ԼՈՌԻՍ–ՄԵԼԻՔՅԱՆՆԵՐ, հայկական ազ– նըվական տոհմ Վրաստանում: Հիշատակ– վում են XVI դարից, որպես Լոռի քաղաքի և գավառի մելիքներ, որից և ստացել են իրենց տոհմական ազգանունը վրացական արտասանությամբ, իսկ հայերեն՝ Լո– ռու–Մելիքյաններ: XVI դ. սկզբից նրանց մելիքական իրավունքը հաստատել է շահ Աբբաս I: Զբաղվել են նաև վաճառականու– թյամբ: Վրաստանը Ռուսաստանին միա– նալուց հետո Լ–Մ. անցել են ռուս, ծառայու– թյան և 1832-ին հաստատվել իբրե ռուս, ազնվականներ: Լ–Մ. տոհմի ամենաակա– նավոր ներկայացուցիչն էր կոմս, գենե– րալ–լեյտենանտ Մ. Տ. Լոռիս–Մեւիքովը: Վ. Դիչոյան

ԼՈՌԻՍ–ՄԵԼԻՔՈՎ Միքայել Տարիելի (1825, Թիֆլիս –12.12.1888, Նիցցա), կոմս, հե– ծելազորի գեներալ, գեներալ–ադյուտանտ, Ռուսաստանի պետական և ռազմական գործիչ, Վրաստանի հայ ազնվականնե– րից: Սովորել է Լազարյան ճեմարանում և հեծելազորի յունկերների դպրոցում (Պե– տերբուրգ): 1840-ական թթ. վերջից մաս– նակցել է Շամիլի գլխավորած լեռնական– ների դեմ ռազմ, գործողություններին: Ղրիմի պատերազմի ժամանակ (1853– 1856), որպես առաջապահ հեծելազորի ջոկատի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրա– պոլի ու Կարսի մարտերում և ստացել գեներալ–մայորի աստիճան: 1860–73-ին եղել է Հարավային Դաղստանի զինվորա– կան պետ և Դերբենդի քաղաքապետ, Թե– րեքի մարզի պետ: 1877–78-ի ռուս–թուր– քական պատերազմի ժամանակ նշանակ– վել է Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար և ղեկավարել ռազմ, գործողությունները Կովկասյան ռազմա– ճաէատում: Անձամբ գլխավորել է Արդա– հանի գրոհը և գրավումը, Ալաջայի բար– ձունքներում Մուխթար փաշայի ջախջա– խումը, Կարսի գրավումը: Պատերազմի ավարտից հետո ստացել է կոմսի տիտղոս: 1879-ին Լ–Մ. նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Ւաւրկովի ժա– մանակավոր գեներալ–նահանգապետ: 1880-ի փետր. 12-ին Լ–Մ. նշանակվել է Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազորու– թյուններով: Լ–Մ–ի նախաձեռնությամբ այդ հանձնաժողովը վերացվել է, և նա նշանակվել է ներքին գործերի մի– նիստր: Հեղափոխականների դեմ պայ– քարը Լ–Մ. զուգակցում էր լիբերալ մի– ջոցառումներով. թուլացնելով ոստիկա– նական ահաբեկչությունը, ջանում էր դե– պի իրեն գրավել հասարակության լիբե– րալ մասը: Ալեքսանդր II-ին ներկայաց– րել է տնտ. և այլ բնույթի բարեփոխում– ների մի նախագիծ, որով մտցվում էր պարտադիր փրկագնում, իջեցվում էին փրկավճարները, վերացվում էր շնչահար– կը, նախատեսվում էր գյուղացիների վե– րաբնակեցում խիտ բնակեցված նահանգ– ներից են: Լ–Մ. կամենում էր բարձրաց– նել նաև զեմստվոների նշանակությունը: Ալեքսանդր II հավանություն տվեց Լ–Մ–ի զեկուցագրին: Սակայն Ալեքսանդր 11-ի սպանությունից (մարտի 1-ին) հետո Ալեք– սանդր III մերժեց Լ–Մ–ի բարեփոխումնե– րի ծրագիրը, և 1881-ին վերջինս պաշտո– նաթող եղավ: Դրանից հետո Լ–Մ. մեծ մասամբ ապրել է արտասահմանում: Գրել է «Կովկասի կառավարիչների մասին՝ 1776 թ. մինչե XVIII դ. վերջը» (1883), «Նոթեր Հաջի Մուրադի մասին» (1821), «Երկտող Թերեք մարզի կացության մա– սին» (1889) և այլ գործեր: Գրկ. 3a@OH<IKOBCKHH Ո . A ., KpH- 3hc caMOflepacaBHH Ha py6eHce 1870–1880-x it., M., 1964. Վ. Դիչոյան

ԼՈՌՎԱ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ», հասարակական–քաղաքական երկշաբա– թաթերթ: Լոռու բոլշևիկյան կազմակեր– պությունների և Գյուղացիական միու– թյան օրգան: Լույս է տեսել 1920-ին, Լոռու «Չեզոք գոտում» (տպագրվել է Երե– վանում): Խմբագիր–հրատարակիչ՝ Ս. Եր– զընկյան: Լուսաբանել է բոլշեիկյան կու– սակցության ագրարային քաղաքականու– թյունը, քննադատել Լոռիում հողային հարցի դրվածքը, տպագրել հողի մասին լենինյան դեկրետը: Կոչ է արել աշխատա– վորությանը ակտիվորեն մասնակցել հա– սարակական կյանքին, ստեղծել ժող. տը– ներ, գյուղացիական ակումբներ, ընթեր– ցարան–գրադարաններ: Լուրեր է հաղորդել կարմիր բանակի Կովկասյան ճակատում ձեռք բերած հաջողությունների մասին, ողջունեւ նրանց առաջխաղացումը Անդր– կովկաս, քննադատել դաշնակների և վրաց մենշևիկների գործունեությունը, պրոպա– գանդել անդրկովկասյան ժողովուրդների բարեկամությունը:

ԼՈՌՎԱ ԴԱՇՏ, միջլեռնային հարթավայր Հայկական ԱՍՀ հյուսիսում՝ Վիրահայոց, Բազումի, Ջավախքի լեռնաշղթաների միջե, Կալինինոյի և Ստեփանավանի վարչական շրջաններում: Երկարությունը 30 կմ է, լայնությունը՝ 18 կմ: Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ. ուղղությամբ: Ունի հվ–արլ. թույլ թեքություն, 1300–1600 մ բարձրություն: Ծածկված է վերին պլիոցենի և անթրոպո– գենի անդեզիտաբազալտներով, բազալտ– ներով, ֆլյուվիոգլացիալ և պրոլյուվիալ նստվածքներով: Արմ–ում մակերևույթը միատարր է, արլ–ում՝ մասնատված Ձորա– գետի, Տաշիրի, Ուռուտի խոր կանիոննե– րով: Զավախքի հրաբխային լեռներից, Բազումի լեռնաշղթային զուգահեռ. Լ դ–ում ձգվում է լավային լեզվակ: Ռելիեֆի գոգավոր մասերում կան լճակներ: Ունի բարեխառն կլիմա՝ տաք ամառով, ցուրտ ձմեռով: Տարեկան միջին ջերմաստիճանը 6,4°C է, հունվարի միջինը՝ –4°C, հուլի– սինը՝ 16°C: Տեղումները արլ–ում 700 մմ են, արմ–ում՝ 800 մմ: Տարածված են սևա– հողային տափաստանները: Լեռնաշղթա– ների ստորոտներում տեղ–տեղ կան ան– տառային պուրակներ: Ավելի քան 20 հզ. հա տարածություն զբաղեցնում են խոտհարքները: Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Տ. Գաբրիեչյան

ԼՈՌՈՒ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Լոռու «Չեզոք գոտում» անգլո–ամերիկյան գաղութային ռեժիմի և ապա վրաց. մեն–