Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շևիկյան տիրապետության դեմ պայքարի գյուղացիական կազմակերպություն: Ըս– աեղծվել է 1919-ի դեկա. 14-ին, Ուզունլա– րում: Բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրված Լոռու գյուղացիական պատ– գամավորների խորհուրդն ընտրեց Գոր– ծադիր կոմիտե (15 հոգուց), կազմակեր– պեց գյուղական հողային կոմիտեներ և հողային կենտրոնական կոմիտե: 1920-ի մարտի 20-ին հրավիրված «Չեզոք գոտու» հողային կոմիտեների համագումարն ըն– դունեց հողային դեկրետ, որով հողն անց– նում էր կոմիտեների տրամադրության տակ՝ գյուղացիներին բաժանելու համար: Դեկրետն իրագործելու համար ստեղծվե– ցին զինված ջոկատներ: 1920-ի ապրիլին դաշնակներին և մենշևիկներին հաջողվեց ցրել Լ. գ. մ.: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Լ. գ. մ. կարեոր դեր խաղաց Լոռու«Չեզոք գուռում» զինված ապստամբության անցկացման գործում: Գրկ. Կարապետյան Ս. Ի., Զինված ապստամբությունը Լոռում 1921 թվականին, Ե., 1955: <. Մեչիքյան

ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, քաղաքա– կան միավոր Հյուսիսային Հայաստանում, X–XII դդ.: Ընդգրկել է Գուգարքի արլ. գավառները: Իշխող ավատական տան անունով կոչվել է Կյուրիկյան թագավո– րություն՝. Լոռե մայրաքաղաքի անունով պատմագիտության մեջ հաճախ անվանվել է Լ. թ.:

ԼՈՌՈՒ «ՁԵձՈՔ ԳՈՏԻ», դաշնակցական Հայաստանի և մենշևիկյան Վրաստանի միջև ծագած հակասությունների պատ– ճառով Լոռու ժամանակավոր անջատու– մը (9.1.1919–16.2.1921) Հայաստանից: 1918-ի մայիսին, Հայաստան ներխու– ժած թուրք, զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով, Վրաստանի մենշևիկյան կառավարու– թյունը զորքեր մտցրեց Լոռի: Թուրք, բա– նակի նահանջից հետո մենշևիկները շա– րունակեցին իրենց ձեռքում պահել Լո– ռին: 1918-ի դեկտ. 9-ին բռնկվեց հայ– վրացական պատերազմ Լոռու համար: Դաշնակցական բանակը գրավեց Բորչա– լուի գավառը: Անտանտի երկրների միջ– նորդությամբ 1918-ի դեկտ. 31-ին նախ զինադադար կնքվեց, ապա 1919-ի հունվ. 9–17-ին Թիֆլիսում կայացած հայ–վրա– ցական կոնֆերանսը նախկին Բորչա– լուի գավառի Ալավերդու, Ուզունլարի և Վորոնցովկայի շրջանները «Չեզոք գոտի» ճանաչեց: Լոռին վերածվեց անգլո–ամերիկ– յան ռազմ, գաղութի: Փաստական իշխա– նությունը պատկանում էր Անտանտի եր– կըրներից նշանակվող գեներալ–նահանգա– պետին: Հայ–վրացական կոմիսարիատն իր վարչական ապարատով և միլիցիայով ենթարկվում էր նրան: Շրջաններում, են– թաշրջաններում և գյուղերում տեղական իշխանությունը հայերից կամ վրացինե– րից ընտրված կոմիսարների ձեռքում էր: 1920-ի նոյեմբ. 13-ին, օգտվելով Հա– յաստանի ծանր վիճակից (քեմալական Թուրքիան հարձակվել էր Հայաստանի վրա), Վրաստանի մենշևիկյան կառավա– րությունը դաշնակցական կառավարու– թյունից ստացավ «Չեզոք գոտի» զորք մտցնելու համաձայնություն: Հայաստա– նում սովետական իշխանություն հաստատ– վելուց հետո Վրաստանի մենշևիկյան կա– ռավարությունը մերժեց զորքերը «Չեզոք գոտուց» հանելու Հայաստանի Հեղկոմի պահանջը և զավթեց այլ բնակավայրեր (Զալալօղլի, Լորուտ, Աթան ևն): Շահալի կայարանի գրավումով Հայաստանը կտըր– վեց Սովետական Ռուսաստանից և Ադըր– բեջանից: Հայաստանում սովետական կարգերի հաղթանակը նպաստավոր պայմաններ ստեղծեց «Չեզոք գոտում» զինված ապըս– տամբության նախապատրաստման և անց– կացման համար: 1920-ի դեկտեմբերին Լոռու մի շարք գյուղերում հրավիրված համագումարներում աշխատավորները պահանջեցին Լոռին միացնել Սովետա– կան Հայաստանին: Նրանք օգնության համար դիմեցին Սովետական Ռուսաս– տանին, Հայաստանին ու Ադրբեջանին: ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի ցուցումով ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1920-ի դեկտ. 20-ին Ղարաքիլիսայում կազմակերպեց ապստամբության շտաբ: Ապստամբու– թյան նախապատրաստմանն էր նվիրված 1921-ի հունվ. 2-ին հրավիրված Լոռու բոլշևիկների կոնֆերանսը, որը ղեկավա– րում էր Հայաստանի Հեղկոմի անդամ Ա. Սռավյանը: 1921-ի փետր. 7-ին ստեղծ– վեց Լոռու ռազմահեղափոխական կոմիտե: Ապստամբության պատասխանատու ղե– կավար նշանակվեց Հ. Լազյանը: Փետր. 11-ի լույս 12-ի գիշերը ապստամբությունն սկսվեց: Սենշևիկյան բանակի միայն ընտ– րովի զորամասերը ցույց տվեցին կատաղի դիմադրություն: Ապստամբության շտա– բի խնդրանքով փետր. 12-ին «Չեզոք գո– տի» մտան Սովետական Ռուսաստանի 11-րդ բանակի զորամասերը: Փետր. 16-ին ապստամբությունը հաղթանակեց: Լոռին միացավ Սովետական Հայաստանին: Գրկ. Կարապետյան U.lv., Զինված ապստամբությունը Լոռում 1921 թվականին, Ե., 1955: "Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Մեչիքյան ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (Los Angeles), քաղաք և նավահանգիստ ԱՍՆ–ի խաղաղօվկիանոս– յան հարավային մերձափնյա դաշտավայ– րում, Կալիֆոռնիա նահանգում: Զգվածու– թյունը հս–հվ. 80 կմ է, արմ–արլ.՝ 50 կմ: 2,74 մլն բն., արվարձաններով՝ 6,9 մլն (1974): ԱՍՆ–ի Արևմուտքի արդ., ֆինան– սական գլխավոր կենտրոնն է, տրանսպոր– տային կարևոր հանգույցը: Առավել զար– գացած է ռազմ, (ինքնաթիռների, հրթիռ– ների, տիեզերական թռչող սարքերի) և ռադիոէլեկտրոնային սարքավորումների (գլխավորապես ռազմ, նպատակներով) արդյունաբերությունը: Կա մեքենաշինա– կան (ավտոհավաքման, նավաշինական, էլեկտրատեխնիկական, սարքաշինական), Լոս Անջելեսի կենտրոնական մասը մետալուրգիական (Լ. Ա–ի մոտ), նավթա– վերամշակման, քիմ., ռետինի, կարի, սննդի, կահույքի արդյունաբերություն, նավթարդյունահանում: Կինո– և հեռուս– տատեսային ֆիլմերի արդյունաբերության (Հոլիվուդ), գիտության և տուրիզմի կենտ– րոն է, միջազգային օդանավակայան, ծո– վային առողջավայր: Լ. Ա–ում են Կալի– ֆոռնիայի համալսարանի մի քանի ֆա– կուլտետ, Հարավային Կալիֆոռնիայի հա– մալսարանը և այլ ուս. հաստատություն– ներ: Կան թանգարաններ: Լ. Ա. եղել է ԱՍՆ–ի բանվորական շարժումների կենտ– րոն: Հիմնադրել են իսպանացիները՝ 1781-ին: Հայերը Լոս Անջելեսում: Հայե– րը Լ. Ա–ում բնակություն են հաստատել XIX դ. վերջից: Համայնքը ձևավորվել և ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմի ու նրան հաջորդած տարինե– րին՝ ի հաշիվ Արևմտյան Հայաստանից ԱՍՆ հասած հայ գաղթականների: Սեծ թվով հայեր են եկել երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո: Այսօր էլ հայ համայնքը աճում է Սերձավոր և Միջին Արևելքի երկրներից գաղթողների հաշվին: 1978-ին Լ. Ա–ում և շրջակա քաղաքներում (Մոնթեբլո, Փասադենա, Հոլիվուդ, էնսի– նո, Սան Ֆերնանդո վաւի, Բևերլի Հիլզ, Սանտա Մոնիկա) հաշվվում է շուրջ 100 հզ. հայ, որի մոտ 65%–ը կազմում է ամերիկա– ծին սերունդը: Տասնամյակներ առաջ լո– սանջելեսաբնակ հայերի հիմնական մասը զբաղված էր օդանավաշինական արդյու– նաբերության մեջ և այլ գործարաններում: 1970-ական թթ. մեծ տոկոս են կազմել մտավորականները (ինժեներներ, դասա– խոսներ, բժիշկներ, փաստաբաններ) և արվեստագետները, կան նաև խոշոր ար– դյունաբերողներ, գործարանատերեր ու առևտրականներ: Համայնքի ձևավորման հետ միաժամանակ կազմակերպվել է նաև ազգային կյանքը, որը ղեկավարում են Ամերիկահայ առաջադիմական միության, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ մաս– նաճյուղերը, մի շարք հայրենակցական միություններ, Հայ կրթական հիմնարկու– Լոս Անշելեսի «Սարդա=> րապատ» երգի–պարի անսամբլը