Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չյուր միարժեք անալիտիկ ֆունկցիա ներ– կայացվում է Լ. շ–ի տեսքով: ԼՈՐԴ (lord, անգլո–սաքս. hlaford-ից, բառացի՝ պահապան, հացի պաշտպան), Մեծ Բրիտանիայում 1. պառլամենտի Վե– րին (Լորդերի) պալատի անդամ: Սկզբնա– պես (միջնադարյան Անգլիայում) Լ. էին կոչվում հողատեր ֆեոդալները, որը աս– տիճանաբար դարձել է բարձրագույն ագ– նըվականության հավաքական տիտղոսը: XIX դ. սկսած Լ–ի տիտղոս տրվում է նաև խոշոր կապիտալիստներին, ինչպես և գիտության ու մշակույթի որոշ գործիչ– ների: Տիտղոսը անցնում է ժառանգա– բար արական սեռի ներկայացուցիչներին ըստ ավագության: 2. Սի շարք բարձրա– գույն պետ. պաշտոնյաների (լորդ–կանց– լեր, լորդ–մեր են) պաշտոնական անվա– նումը:

ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏ, Մեծ Բրիտանիայի պառ– լամենտի Վերին պալատը: Կազմի մեջ մտնում են աշխարհիկ և հոգեոր լորդերը (պերերը): Նախագահը լորդ–կանցլերն է: Օրենսդրական իրավասությունները սահ– մանափակված են պառլամենտի մասին 1911-ի և 1949-ի ակտերով: ԼՈՐ ԵՆ (Loren) Սոֆի (իսկական ազգա– նունը՝ Շիկոլոնե, Scicolone, ծն. 20.9.1934, Հռոմ), իտալացի կինոդերա– սանուհի: 1949-ից նկարահանվում է կի– Ս. Լ ո ր և ն ը 8ո– հաննայի դերում «Ալւոոնայի մենա– կյացները» կինո– նկարում (1963) նոյում: Առաջին հաջողությունը կենսու– րախ նեապոլիտանուհու դերն էր Վ. Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» ֆիլմում: 1956– 1959-ին նկարահանվել է Հոլիվուդում («Սերը ծփիների տակ», 1958, «Բանալի», 1959 են): Մեծ մասամբ խաղացել է Վ. Դե Սիկայի ֆիլմերում՝ Չեզիրա («Չոչարա», 1961), Ցոհաննա («Ալտոնայի մենակյաց– ները», 1963), Ջովաննա («Արևածաղիկ– ներ», 1970):

ԼՈՐԵՆԻ (Tilia), լորենազգիների ընտա– նիքի ւհերեաթափ ծառերի ցեղ: Բարձրու– թյունը՝ 15–25 (մինչե 40) մ: Ծառերի կեղեը մոխրագորշագույն, տերեները հեր– թադիր են, սրտաձե հիմքով, մերկ սղո– ցաեզր, հազվադեպ՝ ամբողջաեզր: Ծաղ– կաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, կանոնավոր, պտուղը չբացվող, ողորկ կամ կողավոր ընկուզիկ է: Հս. կիսագնդում տարածված է 50 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 17: ՀՍԱՀ–ում աճում են Լ. կովկասյանը (T. caucasica) և Լ. սրտաձեը (T. cordata): Վերջինս ապրում է 300–400 տարի: Լ. ստվերադիմացկուն է, կայուն՝ քամու, ծխի նկատմամբ: Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով: խիտ, գեղեցիկ սաղարթով դեկորատիվ ծառ է: Լ–ի բնափայտը սպիտակ է, փա– փուկ, օգտագործվում է կահույք, նրբա– տախտակ, երաժշտական գործիքներ, տա– կառներ պատրաստելու համար: Կեղեից պատրաստում են զամբյուղներ, ճիլոպ, պարաններ: Մեղրատու է: Ծաղիկների թուրմը քրտնաբեր է, օգտագործվում է նաե բերանի խոռոչի ողողումների համար: Պ. Սերոբյան

ԼՈՐԵՆԻԿ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, իյարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառում: 1915-ին ուներ 14 տուն հայ, 12 տուն քուրդ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ), կից՝ դպրոց: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:

ԼՈՐԵՆՍՈՒ ՄԱՐԿԻՇ, Մոզամբիկի մայրա– քաղաքի նախկին (մինչե 1976-ը) անվա– նումը: Տես Մապոււոու:

ԼՈՐԵՆՑ, Լ ո ր և ն տ ց (Lorentz), Հենդ– րիկ Անտոն [18.7.1853, Առնեմ–4.2. 1928, Հառլեմ (Լեյդենի մոտ)], նիդերլան– դացի ֆիզիկոս, էլեկտրոնային տեսու– թյան ստեղծողը (տես էւեկտրադինամի– կա դասական): Սովորել է Լեյդե– նի համալսարանում (1870–72), 1878– 1923-ին՝ նույն համալսարանի պրոֆեսոր, 1923-ից՝ Հառլեմի հետազոտական ինստ–ի դիրեկտոր: էլեկտրոնային տեսության հի– ման վրա բացատրել է էլեկտրական և օպտիկական մի շարք կարեոր երևույթ– ներ, այդ թվում ւույսի դիսպերսիայի երե– վույթը, Զեեմանի երևույթը (նոբելյան մրցանակ, 1902, Պ. Զեեւհսնի հետ), ար– տածել նյութի բեկման ցուցչի և բեեռաց– վելիության միջե եղած կապը (տես Լո– րենց–Լորենցի բանաձև) ևն: Տվել է դիէլեկ– տրիկների հատկությունների, էլեկտրա– հաղորդականության բացատրությունը, տեսականորեն հիմնավորել հաղորդիչնե– րի էլեկտրահաղորդականության և ջեր– մահաղորդականության գործակիցների կապը: Զարգացրել է շարժվող միջավայ– րերի էլեկտրադինամիկայի հիմունքները, ստացել է շարժվող լիցքի վրա էլեկտրա– մագնիսական դաշտի ազդեցության ուժի բանաձևը (տես Լորենցի ուժ): Մտցրել է հաշվարկման մի իներցիալ համակարգից մյուսն անցելու ձեավւոխություններ (տես Լորենցի ձևափոխություններ), գտել զանգվածի կախումն արագությունից: Այս աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել հարաբերականության տեսու– թյան ստեղծման համար:

ԼՈՐԵՆՑԻ ՅԵՎԱՓՈԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Որևէ պատահարի տարածաժամանակային կոորդինատների ձևափոխությունները՝ հաշվարկման մի իներցիալ համակարգից մյուսին անցնելիս: Առաջինը ստացել է գերմանացի ֆիզիկոս Վոլդեմար Ֆոխտը (V. Voigt, 1850–1919) 1887-ին, իսկ հե– տագայում (1904), նրանից անկախ, ար– տածել է Հ. Ա. Լորենցը՝ իբրև այնպիսի ձևափոխություններ, որոնց նկատմամբ դասական միկրոսկոպիկ էլեկտրադինա– միկայի հավասարումները պահպանում են իրենց տեսքը (Ա. Պուանկարեի առա– շարկությամբ այդ ձևափոխությունները կոչվել են Լորենցի անունով): ժամանակի և տարածության գաղափարի ճշգրտու– մից հետո պարզվել է, որ մեխանիկայի հավասարումները նույնպես ինվարիանտ են Լ. ձ–ի նկատմամբ: 1905-ին Ա. էյնշտեյ– նը արտածել է Լ. ձ., ելնելով հարաբերա– կանության հատուկ տեսության հիմքը կազմող երկու պոստուլատներից՝ հաշ– վարկման բոլոր իներցիալ համակարգերի հավասարազորությունից և լույսի աղբյու– րի շարժման նկատմամբ լույւփ տարածման (վակուումում) արագության անկախությու– նից: Մասնավոր դեպքում, երբ հաշվարկ– ման K(x, y, z, t) և K՝(x՝, y՝, z՝, t՝) իներցիալ համակարգերի համապատաս– խան առանցքները զուգահեռ են, և K՝–ը շարժվում է K-ի նկատմամբ հաստատուն v արագությամբ (x առանցքի ուղղությամբ), ապա K-ից K՝–ին անցնելիս Լ. ձ. X–vt ունեն հետևյալ տեսքը x՝=yf=v2jc2 ’ t–vx/c2 y՝=y,z՝ = z, ՝=^=– (c-ն լույսի արագությունն է վակուումում): vc c արա– գությունների դեպքում Լ. ձ. վերածվում են Գաւիւեյի ձևափոխությունների:

ԼՈՐԵՆՑԻ ՈՒԺ, էլեկտրամագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնի– կի վրա ազդող ուժը (F): Այդ ուժի բանա– ձևը, որն ստացել է Հ. Լորենցը՝ իբրև փորձի ընդհանրացման արդյունք, ունի հետևյալ տեսքը. F=eE+-^-[v B ], որ– տեղի՜ն մասնիկի լիցքն է, E-ն էլեկտրա– –V կան դաշտի լարվածությունը, B-ն՝ մագ– –> նիսական ինդուկցիան, v-ն՝ մասնիկի արագությունը նշված մեծությունների հաշ– վարկման իներցիալ համակարգի նկատ– մամբ, իսկ c-ն՝ լույսի արագությունը վա– կուումում (բոլորն էլ CGS համակարգի միավորներով): Բանաձևից երևում է, որ է. ու–ի էլեկտրական մասը կախված չէ v-ից և ուղղված է էլեկտրական դաշտի ուղղությամբ կամ դրան հակառակ (լից– քի նշանից կախված), իսկ մագնիսական մասը կախված է v-ից և ուղղված է v և B վեկտորներին ուղղահայաց: Կ. Իսպիրյան

ԼՈՐԵՆՑ–ԼՈՐԵՆՅԻ ԲԱՆԱՁԵՎ, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի (ո) և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնա– յին բևեռացվելիության (a) միջև (տես Բևեռացում): Բանաձևը, միմյանցից ան– կախ, 1880-ին ստացել են Հ. Ա. Լորենցը և դանիացի ֆիզիկոս է. Լորենցը (L. Lo– renz): Միատեսակ մասնիկներով նյութի ո2–1 4 համար Լ–Լ. բ. ունի jtNa ո^+2 օ տեսքը (N-ը բևեռացվող մասնիկների թիվն է միավոր ծավալում): Լ–Լ. բ. ար– տածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտ– րոպ միջավայրերի համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտա– վորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի հա– մար: Լ–Լ. բ. կիրառելի չէ կլանման սե– փական (ռեզոնանսային) շերտերի տի– րույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ