Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դիսպերսիայի (աես Դիացերսիւս ւույսի) երևույթը: Լ–Լ. բ. կիրառվում է խառ– նուրդների ռեֆրակաոմեարական վեր– լուծության (աես Ռեֆր ակաոմեւորիա), օրգ. և անօրգ. միացությունների կառուց– վածքի հետազոտման համար:

ԼՈՐԹՔԻՓԱՆԻՁԵ Նիկո (Նիկոլոզ) Մերա– բի [17(29).9.1880, գ. Ձունեշի (այժմ՝ Ծղալտուբոյի շրջանում)–25.5.1944, Թբի– լիսի], վրացի սովետական–գրող: Սովորել է Խարկովի համալսարանում, այնուհետև՝ Ավստրիայում, Գերմանիայում: 1907-ին ավարտել է Լեոբենի (Ավստրիա) լեռնա– յին ակադեմիան և վերադարձել հայրե– նիք: 1921–24-ին եղել է Վրաստանի ար– վեստի աշխատողների միության նախա– գահը: «Վրաստանը վաճառվում է» (1910), «Ահեղ տիրակալ» (1912), «Ասպետներ» (1912) պատմվածքներում և «Խառնակ ժամանակներ» (1914–19) վիպակում Լ. խարազանել է բուրժուազիայի և ավատա– կան արիստոկրատիայի բարքերը: «Քանդ– ված բներ» (1916) նովելների շարքը պատ– կերում է այլասերվող ազնվականության կյանքը: «Արահետներից՝ ռելսերի վրա» ( 1928) պատմահեղափոխական վիպակը ազատության համար վրաց. ժողովրդի պայքարն է: Հայրենական պատերազմում սովետական մարդկանց հերոսության մասին են «Չնվաճվածները» (1943) և «Նախկին գերու վերադարձը» (1944) վի– պակները: Երկ. Վրաց գրականության ընաիր էջեր, Ե., 1961:

ԼՈՐՁԱԹԱՂԱՆԹ, 0,5–4 tltl հաստությամբ թաղանթ, որով պատված է մարդու և կենդանիների մարսողական, շնչառական օրգանների, միզասեռական համակարգի, քթի հավելյալ խոռոչների, միջին ականջի, գեղձերի արտատար ծորանների ներքին մակերևույթը: Լ–ի մակերևույթը մշտապես խոնավանում է լորձնային հեղուկով, որն արտադրվում է Լ–ի մեջ գտնվող գեղձե– րից: Օրգանի ֆունկցիային համապատաս– էսանւ, Լ–ի. կարող է լիՆհլ բազմա– շերտ հարթ, միաշերտ գլանաձև ևն: Լ–ի բուն և ենթալորձնային շերտերում գտնը– վում են արյունատար, ավշատար անոթ– ներ, գեղձեր, ինչպես նաև նյարդային ճյուղերի վերջույթներ:

ԼՈՐՁԱՅՏՈՒՑ, միքսեդեմա (հուն. M/u|a – լորձ և օւձդւա – ուռուցք, այ– տուց), հիվանդություն, որը պայմանա– վորված է վահանագեղձի գործունեության անբավարարությամբ (հիպոթիրեոգ) կամ լրիվ անկմամբ: Տարբերում են թիրեոիդա– յին և հիպոթալամո–հիպոֆիզային Լ.: Թիրեոիդային Լ. լինում է բնածին՝ առաջանում է ներարգանդային զարգաց– ման արատների, սիֆիլիսի, վիրուսային հիվանդությունների և հղիության թունա– վորումների դեպքում, կամ ձեռքբերովի՝ վահանագեղձի վնասումների, սուր և քրո– նիկական բորբոքումների դեպքում: Հ ի– պ ո թ ա լ ա մ ո–հ իպոֆիզային Լ. պայմանավորված է հիպոֆիզի և հիպո– թալամուսի ֆունկցիոնալ ու օրգ. փոփո– խություններով: Լ–ի ախտանշաններն են՝ մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի լորձային այտուցը, մաշկի չորությունը, քնկոտությունը, ֆիզիկական և մտավոր ունակությունների անկումը, հիմնական փոխանակության թուլացումը, աղիքա– յին համակարգի թորշոմումը: Մանկական հասակում ուղեկցվում է գաճաճահասա– կությամբ, ոսկրացման պրոցեսների, ատամների ծլման դանդաղումով, եղունգ– ների դյուրաբեկությամբ և հոգեկան խան– գարումներով: Բուժումը, վահանագեղձի պատրաստուկներ (թիրեոիդին), տրիյոդ– թիրոնին:

ԼՈՐՏՈՒՆԵՐ (Colubridae), օձերի կարգի սողունների ընտանիք: Մարմնի երկարու– թյունը 10–15 սմ–ից մինչև 3,5 it: Գլուխը վերևից պատված է համաչափ դասավոր– ված, խոշոր վահանիկներով: Աչքերը լավ են զարգացած, կլոր կամ ձվաձև բիբով: Որոշ Լ. ունեն թմբիկավոր թունավոր ատամներ, որոնք տեղադրված են ոչ թու– նավոր ատամներից ետ, վերին ծնոտի վրա: Նման տեսակները թունավոր են և վտան– գավոր մարդու համար: Զարգացած է միայն աջ թոքը, ձախը բացակայում է կամ ետ է աճած: Խայտաբղետ են, մոխրա– գույն, դարչնագույն նախշերով, վառ կար– միր, դեղին են: Ապրում են գետնի, ծառե– րի վրա, կան ջրային և գետնափոր կյանք վարողներ: Սնվում են որդերով, միջատ– ներով, փափկամորթներով, ձկներով, երկ– կենցաղներով, մանր կաթնասուններով: Խեղդում են զոհին, փաթաթվում դրա շուր– ջը և կուլ տալիս: Մեծ մասը ձվածին է, կան նաև ձվակենդանածիններ: Տարած– ված են ամենուրեք (բացի Անտարկտիդա– յից): Հայտնի է մոտ 1500 տեսակ, որից 60-ը տարածված են նաև ԱՍՀՄ–ում, 16-ը՝ Հայաստանում:

ԼՈՐՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Թուման– յանի շրջանում, շրջկենտրոնից 21 կւէ հարավ–արևելք: Կաթնաանասնապահա– կան սովետական տնտեսությունն զբաղ– վում է նաև կարտոֆիլի ու ծխախոտի մշա– կությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդա– նոց, մանկապարտեզ: Լ–ում և շրջակայ– քում պահպանվել են մի շարք դամբա– րաններ, բնակատնղքւնԵր:

ԼՈՏԻԱ (< հոլանդերեն՝ loodsen – նավը վարել), 1. նավավարության բաժին, ուսումնասիրում է ջրավազանների առանձ– նահատկությունները նավարկության պայմանների տեսակետից, և քարտեզնե– րի ու նավագնացության ձեռնարկների օգ– տագործման սկզբունքները: 2. Ձեռնարկ– ներ, որ պարունակում են ջրավազանների (ափերի, հատակի ռելիեֆի, ջրաբանա– կան և օդերևութաբանական պայմաննե– րի). լողալու կանոնների, նավագնացու– թյան սարքավորումների և այլնի մանրա– կըրկիտ նկարագրությունը: Լ. ուղեցույց է նկարագրված ավազանում նավարկելու համար, օրինակ, Սև ծովի Լ.:

ԼՈՈՒՍՈՆ. Լ ո ս n ն (Lawson), Հենրի Արչիբալդ (17.6.1867–2.9.1922), ավստրա– լիացի գրող: Ստեղծագործական ծաղկ– ման շրջանը 1890-ական թթ. են («Այն օրերին, երբ աշխարհը լայն էր» բանաս– տեղծությունների ժողովածու, «Մինչև որ կաթսան կեռա», «Ջո Ուիլսոնն ու նրա ընկերները» պատմվածքների ժողովածու– ները): Հեղինակ է «Հեծյալներ հորիզո– նում» (1910), «Դատարանը վճիռ է կայաց– նում» (1910), «Կյանքի եռանկյունին» (1913) և այլ ժողովածուների: Ավստրալ. գրականության ռեալիստական ու դեմո– կրատական ավանդույթների հիմնա– դիրն է:

ԼՈՈՒՐԵՆՍ (Lawrence) Դեյվիդ Հերբերթ (1885–1930), անգլիացի գրող: «Սպիտակ սիրամարգը» (1911), «Որդիներ ու սիրե– կաններ» (1913), «Ծիածան» (1915) և այլ ռեալիստական վեպերում Լ. սոցիալական թշվառության պատճառը համարում է մար– դու և բնության կապը խզող մեխանիկա– կան քաղաքակրթությունը: Նրան բնորոշ է հետաքրքրությունը անհատի «մասնա– վոր կեցության» նկատմամբ («Սիրահար– ված կանայք», 1920, «Կենգուրու», 1923):

ԼՈՈՒՐԵՆ Ս, Լ n ր և ն ս (Lawrence), Էռ– նեստ Օռլանդո (8.8.1901, Կանտոն, Հա– րավային Դակոտա – 27.8.1958, Պալո– Ալաո, Կալիֆոռնիա), ամերիկացի ֆիզի– կոս, ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան անդամ (1942): Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր (1930), 1936-ից՝ այդ համալ– սարանի ռադիացիոն լաբորատորիայի դի– րեկտոր: 1930-ին առաջարկել, իսկ այնու– հետև կառուցել է (Ն. էդլեֆսոնի հետ) ցիկլոտրոնի առաջին մոդելը: Հետագա– յում Լ–ի ղեկավարությամբ ԱՄՆ–ում կա– ռուցվել են մի շարք արագացուցիչներ: Զբաղվել է միջուկային ռեակցիաների և արհեստական ռադիոակտիվության ու– սումնասիրությամբ , ռադիոկենսաբանու– թյան և ռադիոթերապիայի պրոբլեմնե– րով: Մասնակցել է ատոմային ռումբի ստեղծմանը: Արժանացել է նոբելյան մըր– ցանակի (1939):

ԼՈՈՒՐԷՆՍԻՈՒՄ (լատ. Lawrencium), Lr, պարբերական համակարգի III խմբի քի– միական տարր: Ակւոենիդ է, կարգահամա– րը՝ 103: Ստացվել է արհեստականորեն և կայուն իզոտոպներ չունի: JSP103 տարրը սինթեզելու առաջին փորձերն արել են Լորուտ