լալ Թաբիբի համանուն պոեմի (1333): Լ. օգտագործել է թուրքալեզու ժողովուրդ– ների բանավոր պոեզիայի արտահայտ– չական միջոցները, գրականությունը մո– տեցրել իրական կյանքին: Նրա շատ բա– նաստեղծություններ դարձել են ժող. եր– գեր: Գրկ. PycTaMOB 3. P., y36eKCKaa noa- 3na b nepBoS nojicrairae XV BeKa, M., 1963.
ԼՈՒԺԻԿՆԵՐ, լուժիկյան սերբեր, սերբոլուժիկներ, արեմտա–սլա– վոնական ազգություն ԴԴՀ–ում: Բնակվում են Կոտբուսի և Դրեզդենի օկրուգների 12 շրջաններում, Բաուցեն (Բուդիշին) կենտրոնով: Թիվը՝ մոտ 100 հզ. (1970): Իասում են լուժիկերեն, ինչպես նաև գեր– մաներեն: Հավատացյալները գլխավորա– պես լյութերականներ, մասամբ՝ կաթո– լիկներ են: Աշխատում են գյուղատնտե– սության և արդյունաբերության բնագա– վառներում, զգալի թիվ է կազմում մտա– վորականությունը: X դ. գերմ. ֆեոդալ– ները նվաճեցին Լ–ի հողերը U մասամբ գերմանացրին նրանց: Այժմ ԴԴՀ–ի կազ– մում ապահովված է Լ–ի լրիվ իրավահավա– սարությունը, մշակույթն ու մայրենի լե– զուն զարգացնելու հնարավորությունը:
ԼՈՒԺԻԿԵՐԵՆ, լուժիկների (լուժիկյան սեր– բերի) լեզուն: Պատկանում է հնդեվրո– պական լեզվաընտանիքի արմ. սլավոնա– կան խմբին: Խոսվում է Կոտբուսի և Դրեզ– դենի շրջակայքում (ԴԴՀ): Խոսողների թիվը՝ մոտ 100 հզ.(1970): Ունի երկու տար– բերակ՝ վերին լուժիկերեն U ստորին լու– ժիկերեն: Շեշտը սկզբնավանկում է: Կան երկակիի ձեեր (անվանական և բայական համակարգերում): Այբուբենը՝ լատինա– գԻր (XVI դարից): ԼՈՒԻ ԲՈՆԱՊԱՐՏ (Louis Bonaparte) (1808–1873), Ֆրանսիայի կայսր 1852– 1870-ին: Տես Նւացուեոս III: «ԼՈՒԻ ԲՈՆԱՊԱՐՏԻ ԲՐՅՈՒՄԵՐԻ ՏԱՍՆ– ՈՒԹԸ», Կ. Մարքսի աշխատությունը, որ– տեղ Ֆրանսիայի 1848–1851-ի դասակար– գային պայքարի ւիորձի հիման վրա զար– գացվում են պատմական մատերիալիզմի և պրոլետարիատի դասակարգային պայ– քարի տակտիկայի ու տեսության կարե– վոր դրույթները: Գրվել է Լոնդոնում, 1851-ի դեկտեմբեր -1852-ի մարտին, հրատարակվել 1852-ի մայիսին, Նյու Չոր– քում: «Լ. Բ. Բ. տ.»-ում Մարքսը շարու– նակում է Ֆրանսիայի 1848-ի հեղափոխու– թյան պատմության վերլուծումը, որն ըս– կըսել էր իր նախորդ՝ «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչե 1850 թվականը» աշխատության մեջ, տա՝ Կ. Մարքսի «Լուի Բոն ա պարտի Բրյումերի տասնու–* թը» աշխատության հայերեն առաջին հրատարակության տիտղոսաթերթը լիս է հեղափոխության պատմության հըս– տակ պարբերացումը, քննում հեղափոխա– կան տարիների Ֆրանսիայի քաղ. կյանքի ելեէջները նրանց վերջնական արդյուն– քի, բոնապարտյան հեղաշրջման լույսի տակ: Ցույց տալով, որ բոնապարտիզմը բուրժուազիայի առավել հակահեղափո– խական տարրերի դիկտատուրան է, Մարք– սը բացահայտել է նրա հատկանշական գծերը: Մարքսը մեծ ուշադրություն է նվի– րել այդ տարիների Ֆրանսիայի ամենա– բագմամարդ դասակարգին՝ գյուղացիու– թյանը, բացահայտել նրա երկակի սո– ցիալական էությունը (պահպանողական ձգտումների հետ հեղափոխական միտում– ներ): Նշելով, որ հեղափոխությունը հա– սարակական պրոցեսների հզոր արագա– ցուցիչն է, Մարքսը ցույց է տալիս բուրժ. և պրոլետարական հեղափոխությունների միջե եղած էական տարբերությունները: 1848–49-ի հեղափոխությունների փորձի հիման վրա Մարքսն առաջ է քաշում հաղ– թանակած պրոլետարիատի կողմից հին պետական մեքենան ջարդելու գաղափա– րը: «Բոլոր հեղաշրջումները կատարելա– գործում էին այդ մեքենան,– գրել է Մարքսը,– փոխանակ ջարդելու այն») (նույն տեղում, էջ 651): Այս եզրակացու– թյունը Վ. Ի. Լենինը համարել է պետու– թյան մասին մարքսիզմի ուսմունքում գլխավորը, հիմնականը: «Լ. Բ. Բ. տ.» աշխատության մեջ Մարքսը հիմնավորում է նաև պատմական մատերիալիզմի մի շարք այլ դրույթներ, բազիսի և վերնա– շենքի հարաբերությունը, քաղ. կուսակ– ցության և անհատի դերը պատմության մեջ: Աշխատությունը հայերեն առաջին անգամ լույս է տեսել 1931-ին, Երեանում, Ե. Տեր–Մինասյանի թարգմանությամբ, այնուհետե մինչե 1978-ի վերջը հրատա– րակվել է 3 անգամ: ժ. Զիրոյան ԼՈՒԻ&ԻԱՆԱ (Louisiana), նահանգ ԱՄՆ–ի հարավում, Մեքսիկական ծոցի ափին: Կազմավորվել է 181Չ–ի1ւ: Տարածությու– նը 125,7 եզ. կմ2 է, բնակչությունը՝ 3,6 մլն (1970): Վարչական կենտրոնը Բատոն Ռուժն է, խոշոր քաղաքն ու նավահան– գիստը՝ Նոր Օռլեանը: Ծովափնյա մասը ճահճապատ ցածրավայր է, որի արլ. ծայրամասը զբաղեցնում է Միսսիսիպի գետի ընդարձակ դելտան: Կլիման մեր– ձարևադարձային է, խոնավ, տարեկան տեղումները՝ մոտ 1500 մմ: Տարածված են անտառները: Լ. ինդուստրիալ–ագրա– րային նահանգ է: Զարգացած են լեռնա– հանքային, նավթավերամշակման, քիմ. արդյունաբերությունը, նավթաքիմիան են: Կա փայտամշակման, թղթի, սննդի, ռազմ, արդյունաբերություն, նավաշինություն և նավանորոգում (Նոր Օռլեանում), մե– տաղամշակություն: Զբաղվում են հողա– գործությամբ: Մշակում են բրինձ, բամ– բակ, շաքարեղեգ: Տնտ. կարեոր նշանա– կություն ունեն անասնապահությունն ու ձկնորսությունը: ԼՈՒԻ ՖԻԼԻՊ (Luis Philippe) (1773– 1850), ֆրանս. թագավոր 1830–48-ին: Բուրբոնների դինաստիայի Օռլեանյան ճյուղից: Ֆրանսիական մեծ հեղափոխու– թյան ժամանակ հրաժարվել է դքսի կո– չումից: 1792-ին կռվել է ֆրանս. հեղափո– խական զորքերի կազմում: 1793-ին փախել է արւոասահման, 1814-ին՝ վերադարձել: Ռեստավրացիայի շրջանում կապեր է պահ– պանել խոշոր բուրժուազիայի ընդդիմա– դիր շրջանների հեա: 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժամանակ Լ. Ֆ–ի կողմ– նակիցներին («օռլեանականներին») հա– ջողվել է նրան հռչակել թագավոր: Լ. Ֆ. կառավարել է հօգուտ բուրժ. վերնախավի շահերի: Տապալվել է 1848-ի Փետրվար– յան հեղափոխությամբ և փախել Մեծ Բրիտանիա:
ԼՈՒԼԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկս գավառում: XX դ. սկզբին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկե– ղեցի (Ս. Գևորգ): Բնակիչները տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԼՈՒԼԻ, Լ ու լ լ, Լ ու լ լ ի ո ս (իսպանե– րեն Lulio, լատինացված Lullius), Ռայ– մունդ (մոտ 1235 – մոտ 1315), փիլիսո– փա, աստվածաբան, կատալանյան գրա– կանության հիմնադիր և դասական: Ֆրան– ցիսկյան միաբանության անդամ, միսիո– ներ: Քարոզել է Հայաստանում, Կիպրո– սում և Հյուսիսային Աֆրիկայում: Պահ– պանվել է Լ–ի մոտ 300 երկ: Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճա– նաչողությունը հնարավոր է հայտնու– թյամբ: Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմ– վոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլ– ված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները: «Մեծ արվեստ» երկում Լ. մշակել է տրա– մաբանական գործողությունների մոդե– լավորման եղանակներ: Նրան է պատկա– նում տրամաբանական մեքենա ստեղծե– լու առաջին փորձը: Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրնե– րից է: Լ. 1301-ին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանա– կան մի եյւև (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարո– զել է, սակայն քաղ. անբարենպաստ պայ– մանների պատճառով այնտեղից հեռա– ցել է (տես Ալիշան Ղ., Աիսուան, 1885, էջ 394): Պոեմների և փիլ. վեպի հեղի– նակ է: Գրել է կատալոներեն և արաբե– րեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները: Երկ. Obres originates de Ramon Lull, v. 1– 21, Palma, 1906–71; Antologia de Ramon Lull, v. 1–2, Madrid, 1961.
ԼՈՒԼՈհԱ, միջնադարյան բերդ Կիլիկիա– յում, Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտում: Գտնվում է Կիլիկիայից Կա– պադովկիա տանող տարանցիկ ճանապար– հի վրա եղած Գուգլակի կիրճի հս. ծայ– րամասում, բարձունքի վրա (այժմ՝ ավեր– ված): Հսկող դիրք ունենալով հիշյալ ճա– նապարհին՝ բազմիցս ձեռքից ձեռք է ան– ցել: Իկոնիայի սուլթանության և Կիլի– կիայի հայկական պետության միջև դար– ձել էր սահմանային ազատ շուկա, ուր գալիս էին Միջին Ասիայի, Կովկասի, Պարսկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի և այլ երկրների առևտրական– ներ: Շրջակա վայրերը հարուստ էին ար– ծաթի, երկաթի և բորակի հանքերով: Լ–ում արտադրվում էր բորակ, արծաթեղեն,