կավարժական ուսումնասիրություններ, Մ. Նալրանդյանի և Սա. Նազարյանցի նամակները, հուշագրություններ, Կ. Կաուցկու «Ֆրիդրիխ Էնգելս» (1906, N« 3) հոդվածը: Մատենախոսական բաժ– նում հրապարակվել են Գ. Ենգիբարյանի, Ի. Հարությունյանի, Ս. Մանդինյանի հոդ– վածները, նմուշներ քրդական բանահյու– սությունից: Մ. Մխիթարյան
ԼՈՒՍՈՒՄԲԱ (Lumumba) Պատրիս էմերի (1925–1961), Կոնգոյի Հանրապետության (այժմ՝ Զաիրի Հանրապետություն) ազա– տագրական շարժման գործիչ: Մասնագի– տությամբ՝ լրագրող: Հիմնել է «Ուհուրու.» («Ազատություն») թերթը և ղեկավարել «էնդեպենդանս» շաբաթաթերթի հրատա– րակումը: 1958-ին հիմնել է Կոնգոյի ազ– գային շարժում կուսակցությունը, որը հանդես էր գալիս հանուն Բելգիական Կոնգոյի անվերապահ անկախության: Պ. է. Լումումբա Մասնակցել է Բրյոաելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոն գոյին: 1960-ի հունիսից Կոնգոյի Հանրապետության պրեմիեր մինիստրն էր: Պայքարում էր երկրի ներ– սում անջատողական շարժման և բելգ.՝ գաղութարարների զինված ագրեսիայի (1960-ի հուլիս) դեմ: 1960-ի սեպտեմբե– րին հեռացվել է իշխանությունից, ձերբա– կալվել և տեղափոխվել Կատան գա, որ– տեղ գազանաբար սպանվել է: 1966-ին Լ. պաշտոնապես հռչակվեց ազգային հերոս: Լ–ի անունով է կոչվում (1961-ից) Մոսկվա– յի ժււ դո վարդն երի բարեկամության հա– մալսարանը:
ԼՈՒՅՍ, նեղ իմաստով՝ տեսանելի ճառագայթ ու մ, այսինքն՝ 400– 750 նմ երկարության տիրույթի էղեկարւս– մագնիսական աչիքներ, որոնք մարդու աչքը ընդունակ է ընկալելու: Աչքի զգայ– նությունը այդ տիրույթի տարբեր երկարու– թյան ալիքների նկատմամբ բնութագըր– վում է, այսպես կոչված, տեսանելի ու– թյան կորով, որը ցույց է տալիս vx հարաբերական զգայնության, այսին– քըն՝ միատեսակ լուսազգացում առաջաց– նող մեներանգ ալիքների էներգիայի հա– կադարձ մեծության կախումը ալիքի եր– կարությունից: Չնայած այդպիսի գնա– հատման սուբյեկտիվության, տարբեր աչքերի համար տեսանելիության կորը քիչ է փոփոխվում: Նորմալ աչքի համար այն իր առավելագույն արժեքին (պայմա– նականորեն ընդունված է 1) է հասնում ճ= 555 նմ (5550A) երկարության ալիքի դեպքում: Լայն իմաստով Լ. օպտիկական ճառագայթ ու մ է, որը բացի սպեկ– տրի տեսանելի տիրույթից, ընդգրկում է նաև ուլտրամանուշակագույն U ինֆրա– կարմիր ալիքների լայն տիրույթները (1 նմ–քւց մինչև 1 մմ): Լ–ի սպեկտրային տիրույթը չունի խիստ որոշակի սահման– ներ և սկզբունքորեն չի տարբերվում էլեկտրամագնիսական ալիքների սանդղա– կի մյուս տիրույթներից (ռադիոալիքներ, ռենտգենյան և 7՜^առագայթներ): Լ–ի հիմնական հատկությունների պար– զաբանմանը զուգընթաց, նրա բնույթի վերաբերյալ տեսակետներն անընդհատ փոփոխվել են: Մեխանիկայի վիթխարի հաջողությունները և օպտիկայի մինչ այդ հայտնի օրենքները հիմք ծառայեցին Նյուտոնին՝ ստեղծելու Լ–ի մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը: Հետա– գայում, մասնիկային տեսությամբ ան– բացատրելի լուսային մի շարք երևույթ– ների (ինտերֆերենցիա և դիֆրակցիա, երկբեկում ևն) հայտնադործումը խթանեց Լ–ի ալիքային տեսության ստեղծումը (Հյուգենս, Հուկ, էյլեր, Ցունգ, Ֆրենել և ուր.): Ըստ այդ տեսության, լուսային գըր– գիռը դիտվում էր որպես առաձգական իմ– պուլս, որը տարածվում է հատուկ միջա– վայրում՝ եթերում: Ջ. Մաբսվեփ տեսա– կան հետազոտությունները և Հ. Հերցի փորձերը հաստատեցին Լ–ի ալիքային՝ էլեկտրամագնիսական բնույթը: Մակայն եթե Լ–ի ինտերֆերենցիան, դիֆրակցիան, բևեռացումը ևն բացատրելու համար դա– սական ալիքային օպտիկայի օրենքները միանգամայն բավարար են, ապա օպտի– կական որոշ երևույթների (Լ–ի կլանում և ճառագայթում, ֆոտոէֆեկտ, Քոմփթոնի էֆեկտ ևն) էությունը հնարավոր չէ հաս– կանալ, առանց դիմելու քվանտային (մաս– նիկային) պատկերացումներին: Այսպի– սով, տարբեր երևույթներում Լ. տարբեր հատկություններ է դրսևորում, այսինքն ունի երկակի՝ մասնիկ–ալիքային բնույթ (տես Մասնիկ–ափքային երկվություն): Լ–ին բնորոշ հիմնական երևույթների և նյութի հետ նրա փոխազդեցության պրո– ցեսների մասին տես համապատասխան հոդվածները: Գրկ. տես Օպւոիկա հոդվածի գրականու– թյունը: ժ. Նինոյան
ԼՈՒՅՍ», ուսումնա–մանկավարժական գրականության հրատարակչություն, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հրատա– րակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի համակարգում: Հիմնադրվել է 1964-ին, Երևանում: Մինչ այդ դասագրքերը հրա– տարակել է Հայպետհրատի դասագրքե– րի խմբագրությունը, իսկ 1955-ից՝ Ուս– մանկհրատը: «Լ.» հրատարակում է դպրոց– ների, բարձրագույն և միջնակարգ ուս. հաստատությունների, պրոֆտեխնիկա– կան ուսումնարանների համար դասա– գրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսուց– չական ուղեցույցներ և մեթոդական գրա– կանություն, «դպրոցական գրադարան» մատենաշարով՝ գեղ. գրքեր, գրականու– թյուն ծնողների և աշակերտների համար, բառարաններ, ուսումնական ծրագրեր ևն: «Լ.»-ի հրատարակած ուսումնական ձեռ– նարկները բացի ՀՍՍՀ–ից օգտագործվում են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Ռոս– տովի մարզի և Աբխազիայի հայկական դպրոցներում: 1964-ից դասագրքեր են հրատարակվում նաև սփյուռքի հայկա– կան դպրոցների համար (10–25 հզ. տպաքանակ), որոնք առաքվում են ավելի քան 20 գաղթօջախ: 1955-ին հրատարակ– վել է 137 անուն (2,2 մլն տպաքանակ), 1977-ին՝ 190 անուն, 2400 հրատարակչա– կան մամուլ (ավելի քան 5 մլն ընդհանուր տպաքանակ) գրականություն: «Լ.»-ի հրա– տարակած մի շարք գրքեր ցուցադրվել են հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներում: Գ. Րաչասանյան
ԼՈՒՅՍ», գիտական, բարոյական, իմաս– տասիրական կիսամսյա, ապա՝ միամսյա (1904-ից) հանդես, 1907-ից՝ գիտական, գրական և բարոյական ամսաթերթ: Հրա– տարակվել է 1901–08-ին, Քեմբրիջում և Բոստոնում, 1925-ից վերահրատարակ– վել Բերկլիում իբրև ազգային, գրական, գիտական ամսաթերթ, իսկ 30-ական թթ. լույս է տեսել իբրև կիսամսյա հանդես՝ հայերեն և անգլերեն բաժիններով: Բոլոր տարիներին խմբագիր էր Մ. Մինասյանը: Նպատակն էր «ընթերցողական զգացում– ներ ազնվացնել և խորհուրդներ լայնաց– նել»: Ծանոթացրել է ժամանակի գիտա– կան նորույթներին, թարգմանաբար օտար գրականությունը ներկայացրել հայ ըն– թերցողին (Գյոթեի, Հայնեի, Լամարթինի, Հյուգոյի, էմրսոնի, Թենիսոնի և ուրիշնե– րի գործերը): «Լ.» երկրորդ շրջանում ունե– ցել է հայագիտական թեքում և սատարել է Սովետական Հայաստանի օգնության գործին: Տպագրել է «Օտար հեղինակա– վոր վկայություններ Հայաստանի և Փոքր Ասիո թուրքերի մասին», «Հայաստան բնա– կավայր աշխարհի քաղաքակրթությանց», «Բնիկ նախնիք հայոց» ևն արժեքավոր հոդվածաշարերը: Հանդեսին աշխատակ– ցել են Մ. Գաբրիեսանը, Մ. Դասապյանը, Մ. Ցարտըմյանը, Ն. Պուճիգանյանը, Մ. Երեմյանը, Գ. Սարաֆյանը և ուրիշներ: Գ. Գույոնմշյան
ԼՈՒՏՍ», գրական–հասարակական շաբա– թաթերթ: Լույս է տեսել 1910–14-ին, Նոր Նախիջևանում: Խմբագիր–հրատարակիչ՝ Գ. Ռեիզյան: Լուսաբանել է հասարակա– կան, կրթական և մշակութային իրադար– ձությունները: Կարևոր տեղ է հատկացրել Հայկական հարցին, լուծման միակ ճանա– պարհ համարել ռուս, կողմնորոշումը: Անդրադարձել է գյուղատնտ. և արհեստա– գործական դպրոցների ստեղծման ան– հրաժեշտությանը, զբաղվել մանկավար– ժական հարցերով: Տպագրել է Ա. Ծատուր– յանի, Հ. Հովհաննիսյանի, թարգմանա– բար՝ Մ. Լերմոնտովի, Ա. Չեխովի և արև– մըտաեվրոպական գրողների գործերը: Հոդվածներ է նվիրել Ի*. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի գրա– կան–հասարակական գործունեությանը, տպագրել Հ. Աճաոյանի «Արևմտահայ գրական դեմքեր» հոդվածաշարը: Ս. Նազարյան
ԼՈՒՅՍ», Ժողովածու գրականության և գիտության: Լույս է տեսել 1943–45-ին, Թեհրանում: Խմբագիրներ՝ Հ. Թադևոս– յան, Հ. Գրիգոր յան, Տ. Պողոսյան: Տպա– գրել է Ա. Իսահակյանի, Ն. Զարյանի, Հ. Շիրազի, Գ. Մարյանի ստեղծագործու– թունները, գրախոսություններ, թարգմա– նաբար ներկայացրել ռուս, դասական