Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել՝ 1975-ին: 1976-ին ֆաբրիկան ունեցել է 173 հզ. ածան հավ, արտադրվել է 5200 ց միս, 29 մլն ձու:

ԼՈՒՍԱՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊ, ֆաքսիմիԼա– յին կապի հնացած անվանումը:

ԼՈՒՍԱՀԵՈԱ9ԱՓ, տես Հեռաչափ:

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ (մինչև 1978-ը՝ Ծռվիզ), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք: Միա– վորված է Խաշթառակի ծխախոտագոր– ծական–անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան: Գյուղից հվ–արմ. կանգուն է Ծռվիզի կամ Մորո ձորո վանքի Ս. Աստվածածին գըմ– բեթավոր քառախորան եկեղեցին (Y դ.): Խորանները ներսից շեշտված պայտաձև են, դրսից կիսաշրջանաձև, բացի հվ–ից, որն ուղղանկյուն է (միակ մուտքը այս կողմից է): Եկեղեցին կառուցված է բա– զալտի անմշակ քարերից, անկյունները, գմբեթակիր կամարները և գմբեթարդնե– րը՝ սրբատաշ քարերից: Վերակառուցվել է VII դ. (գմբեթարդներից վերև), 1197-ին, 1213-ին (Աթաբեկ Իվանեն սրբատաշ քա– րից վերակառուցել է քանդված գմբեթն ու գլանաձև թմբուկը): Լ–ի եկեղեցին Հայաս– տանի փոքր, խաչաձև գմբեթավոր հու– շարձանների սկզբնատիպերից է: Հուշար– ձանի շուրջը տարածվում են Ծռվիզ գյու– ղատեղին, խաչարձաններ, գերեզմաններ: Գրկ. Գրիգորյան Վ., Վաղ միջնա– դարի հայկական քառախորան հուշարձան– ներ, 1976, H 1:

ԼՈՒՍԱՁՈՐ (մինչև 1935-ը՝ Խավարաձոր), գյուղ Հայկական ՍԱՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 7 կմ հյուսիս: Կոլտըն– տեսությունն զբաղվում է ծխախոտագոր– ծությամբ, այգեգործությամբ և անասնա– պահությամբ: Ունի ութամյա դպրոց, գրա– դարան, ակումբ, բուժկայան: Գյուղից հվ. և արմ. պահպանվել են գյուղատեղիներ, խաչքարերով գերեզմանատներ:

ԼՈՒՍԱՁՈՐԻ (ԻՋԵՎԱՆԻ) ԴՈԼՈՄԻՏԻ

ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Իջևան քաղաքից 7–10 կմ հյուսիս–արև– մուտք, Երևան–Իջևան խճուղուց 1–3 կմ հեռավորության վրա: Լ. դ. հ. ուսումնասի– րել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Երկրաբանական վարչությունը 1960–61-ին, սակայն մանրամասն չի հե– տախուզել: Հանքավայրի երկրբ. կառուց– վածքում առկա դոլոմիտային ապարները տեղադրված են վերին յուրայի 350 մ հզորության կարբոնատային հաստվածքի մեջ, որն առաջացրել է հս–արլ. տարած– ման անտիկլինալային ծալք: Կրային դո– լոմիտների մեջ հանդիպում են զուտ դո– լոմիտների և թույլ կրային դոլոմիտների մինչև 30 մ միջին հզորության շերտա– խմբեր, որոնք պարզորոշ հետամտվում են տարածման և անկման ուղղություն– ներով: Այդ շերտախմբերն աչքի են ընկ– նում մագնեզիումի օքսիդի բարձր (18,5– 20,7%) և կողմնակի խառնուրդների ցածր պարունակությամբ: Հանքավայրը նըստ– վածքային ծագում ունի: Շերտաձև, տի– պիկ քեմոգեն դոլոմիտների հետ պատա– հում են նաև մետասոմատիկ դոլոմիտներ, որոնք առաջացել են ապարի ձևավորման դիագենեզի փուլում նյութի վերաբաշխ– ման հետևանքով, սակայն երկրորդական նշանակություն ունեն: Հումքի մոտավոր պաշարներն ուսումնասիրված երկու տե– ղամասում կազմում են 15 մլն ա:

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ (մինչև 1947-ը՝ Սվանվեր– դի), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջա– նում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արև– մուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնա– պահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան:

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ (մինչև 1946-ը՝ Աղբուլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջա– նում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արև– մուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլ– տուրաների մշակությամբ: Ունի միջնա– կարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր– մանկապարտեզ, կինո, բուժկայան:

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ», գրական, գեղարվես– տական և գիտական ամսագիր (հետագա– յում՝ շաբաթաթերթ, ապա՝ հայերեն–ֆրան– սերեն պարբերագիրք): Լույս է տեսել 1952–56, 1959, 1970–71-ին, Փարիզում: Հրատարակիչ–խմբագիրներ՝ Պ. էլեկյան, Լ. Մովւոկլյան, Ա. Ալիքսանյան: «Լ.» համախմբել է ֆրանսահայ առաջադեմ մտավորականներին, ամրապնդել կապը սփյուռքի և հայրենիքի միջև: Տպագրել է հայ սովետական գրողների ստեղծագոր– ծությունները, գրական–բ տնասիրական ուսումնասիրություններ, հոդվածներ գի– տության, արվեստի և մշակույթի խնդիր– ների շուրջը: Արժեքավոր են Հ. Զարդար– յանի և Մ. Աթամճյանի՝ Սիամանթոյին, Դ. Վարուժանին, Մ. Մանուշյանին նվիր– ված հուշագրությունները: Ներկայացրել է նաև սովետական և արտասահմանյան հեղինակների (Վ. Մայակովսկի, Յան Ռայնիս, Պ. էլյուար և ուրիշներ) գործերը: Աշխատակցել են Զ. Որբունին, Լ. Մեսրո– պը, Ե. Արմենը, Գ. Քերեստեճյանը:

ԼՈՒՍԱՅԻՆ ՀՈՍՔ, տեսողական զգացո– ղությամբ գնահատվող ճառագայթային էներգիայի հոսք: Նշանակվում է F կամ Փ, չափման միավորն է Լյումենը: Լ. հ. արտահայտվում է Փ= MJp(X)v(X)dX բանաձևով, որտեղ ր(ձ,)ժ>.-ն մեներանգ ճառագայթման հզորությունն է ճ, X+ ձճ սպեկտրային տիրույթում, v(X)^՝ աչքի հարաբերական սպեկտրային զգայնու– թյունը ցերեկային տեսողության պայ– մաններում, իսկ M-ը հաստատուն գոր– ծակից է, որ կախված է միայն հզորության և Լ. հ–ի չափման միավորներից (լյումեն և վատտ միավորների դեպքում M= 682 չմ/վւո): M-ը երբեմն անվանում են հզորու– թյան լուսային համարժեք, իսկ հակա– դարձ մեծությունը՝ լույսի մեխանիկա– կան համարժեք:

ԼՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ, լուսային մե– ծությունների (չույսի ուժ, Լուսային հոսք, Լուսավորվածություն, պայծառություն ևն) չափման միավորներ: Լույսի ուժի միավորը կանդեԼան է (փոխարինել է նախ– կինում գործածվող մոմին), որը Միավոր՜ ների միջազգային համակարգի հիմնա– կան միավորներից է: Այդ համակարգում օգտագործվող Լ. մ. բերված են աղյու– սակում: Բացի դրանցից, օգտագործվում են նաև լուսային մեծությունների հետևյալ միավորները. Աղյուսակ, լուսային մեծու– թյունների միավորները Միա– վորների միջազգային համա– կ ա ր գ ու մ Մեծություն Միավոր Անվանումը Նշանա– կումը Լուսային հոսք լյումեն Լմ Լուսային էներգիա լյումեն–վայրկյան Լմ՚վրկ Լույսի ուժ կանդելա Կո ճառագայթման լյումենը բաժա– էմքվա լուսային էֆեկ– նած վատտի տիվություն Պայծառություն կանդելան բաժա– նած քառակուսի մետրի (հնացած անվանումը՝ նիտ) կդ[մ2 Լուսավորվածու– լյուքս 1Ք թյուն Լուս աավություն լյումենը բաժա– նած քառակուսի մետրի Լմ/մ2 Լուսակայում (լույ– լյուքս–վայրկյան Լք–վրկ սի քանակ) Լուսավորում կանդելա–վայր– կյան Կդ–ՎրԿ լուսավորվածության համար՝ 1 ֆուո=

104 ւք, 1 ւմ/ֆուա2 (կամ 1 ֆուտ–մոմ)

= 10,764 W, պայծառության համար՝ 1 ստիլբ= = 104 կդ/մ2, 1 ապոստիլբ = -?– Կո/մ2, TC 1 ւաւէբերա =Լ–-) * 104 Կղ/մ2, 1 ֆուտ– լամբերա =3,426 կդ/մ2, լուսատվության համար՝ 1 ռադֆոտ = = 104 ւմ/մ2, յուսակայման համար՝ 1 ֆոա–վրկ = = 104 ւք–վրկ: Առանձին Լ. մ–ի մասին աես համապա– տասխան հոդվածները: Տես նաև Միավոր– ների համակարգեր:

ԼՈՒՍԱՅԻՆ ՎՆԱՍՈՒՄ, տես Միջուկային պայթյուն:

ԼՈՒՍԱՆ (Felix lynx), կատվազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի: Մարմնի երկարությունը՝ 82–109 սմ, պոչինը՝ 20– 31 սմ, քաշը՝ 8–17 կգ (երբեմն՝ մինչև 32 կգ): Ոտքերն ուժեղ են, համեմատա– բար երկար, թաթերը՝ լայն: Ականջների ծայրերին ունի վրձնաձև մազափունջ: Գույնը տարբեր է՝ հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն, միատարր կամ բծավոր: Տարածված է Եվրոպայում, Հյու– սիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Ապրում է անտառներում, հարթավայրե– րում, սարերում: Մնվում է նապաստակնե– րով, մկնակերպ կրծողներով ու թռչուն– ներով: Հղիությունը 9–10 շաբաթ է, ունենում է 2–3 ձագ: Հայաստանում տա– րածված է Արարատի, Ալավերդու, Իջևա– նի, Կիրովականի, Կրասնոսելսկի, Ղա– փանի, Մեղրու շրջաններում: Արդյունա– գործական նշանակությունը մեծ չէ, օգ– տագործվում է միայն մորթին:

ԼՈՒՍԱՆ (լատ. Lynx), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Խեց– գետին, Երկվորյակներ, Կառավար, Ըն– ձուղտ, Մեծ արջ, Փոքր առյուծ համաստե–