Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղությունների միշե: Հս. միշին լայնություն– ներից երեում է ամբողշ աարին:

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, Լուսանկարչա– կան ապարատի միշոցով լուսազգայուն նյութի վրա պատկերներ ստանալու պրո– ցես, որից լուսանկարչական թիթեղի (կամ ժապավենի) վրա ստացվում է օբյեկտի նեգատիվ (< լատ. negativus–բացասա– կան) կամ պոզիտիվ (< լատ. positivus – դրական) պատկերը: Տես նաև Լուսանկար– չություն:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, օպտիկա– մեխանիկական սարք, որի միշոցով լու– սազգայուն նյութի վրա ստանում են նկա– Լուսանկարչական ապարատներ. «Սալյուտ» (կադրը՝ 60x60 մմ) և «Զենիթ» (կադրը՝ 24 X 36 մմ) րահանվող օբյեկտների պատկերները: Լ. ա–ի հիմնական մասերն են լուսաանթա– փանց խցիկը, ոսպնյակային կամ հայելա– ոսպնյակային օբյեկտիվը (որը կառուցում է պատկերը), լուսանկարչական փակա– ղակը (լուսազգայուն նյութի վրա որոշա– կի քանակությամբ լույս բաց թողնող հար– մարանք), ժապավենը վերափաթաթող մե– խանիզմը, լուսանկարչական կասետը, տե– սարան որոնող հարմարանքը: Լ. ա–ներն ըստ նշանակման լինում են սիրողական, մասնագիտական, ըստ կառուցվածքի՝ հե– ռաչափական (ՖԷԴ, Զորկի), հայելային (Զենիթ, Սալյուտ), հստակությունն ըստ հեռավորության կարգավորող (Սմենա), կաթնապակու միշոցով կարգավորվող ւոաւավարայի1ւ (iU-lSX^)» հաւոուկ (ստերեոսկոպային, պանորամային են): Ըստ կադրի չափսի՝ փոքր չափսի (24X X36մմ և 28X 28 մմ), միշին չափսի (45X 60 t/ /–ից մինչե 60X90 մմ), խոշոր չափսի (90X 120 մմ և ավելի): ժամանակակից Լ. ա–ներն ունեն ավտո– մատ նկարահանման հարմարանք, կայ– ծակ–լամպի սինքրոն կոնտակտ, կադրերի ավտոմատ հաշվիչ, ժապավենը հակառակ ուղղությամբ փաթաթող հարմարանք, էքսպոնոմետր են:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ, լու– սազգայուն շերտեր, որոնցով պատում են լուսանկարչական նյութերը: Կազմված են 10–35 մկմ հաստությամբ ժելատինի էմուլսային շերտից, որի վրա հավասարա– չափ բաշխված են արծաթի հալոգենիդ– ների (գլխավորապես բրոմիդի) միկրո– բյուրեղները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐ ԵՎ ԺԱ–

ՊԱՎԵՆՆԵՐ, տես Լուսանկարչական Լու– սազգայուն նյութեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹՈՒՂԹ, տես Լու– սանկարչական Լուսազգայուն նյութեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼՈՒՍԱԶԳԱՅՈՒՆ

ՆՅՈՒԹԵՐ, լուսազգայուն շերտեր այս կամ այն աստառի վրա, որոնք լույսի, էլեկտրամագնիսական և ռենտգենյան ճա– ռագայթների ազդեցությամբ ընդունակ են առաշացնելու լուսանկարչական պատկեր– ներ: Կիրառվում են լուսատեխնիկական արտադրությունում, կինոնկարահանման և լուսանկարչության մեշ, ինչպես նաև տար– բեր գրանցող սարքերում: Լուսազգայուն շերտերը լույսի ազդեցությամբ փոփոխ– վող նյութերի նուրբ դիսպերս կախույթ– ներ են (երբեմն էլ լուծույթներ) պաշտպա– նական կոլոիդում, սովորաբար, ժելա– տինում, հազվադեպ սպիտանյութում (ալբումինում), նիտրոթաղանթանյու– թում կամ մի քանի սինթետիկ խեժերում: Գործածական Լ. լ. ն–ի ժելատինային էմուլսիոն շերտի հաստությունը 10– 35 մկմ է: Որպես լուսազգայուն միացու– թյուններ կիրառվում են արծաթի հալո– գենիդները (հիմնականում՝ բրոմիդը): ԱստաՈի բնույթից կախված, Լ. լ. ն. լի– նում են. թիթեղներ (ապակի), ժապավեն– ներ, ինչպես նաև տարբեր չափսի առան– ձին թղթեր՝ 6X9 սմ2-ւգ մինչե 30X40 սմ2 և ավելի, օրինակ, ռենտգենալուսանկար– չության համար: Լուսանկարչական ժա– պավենի աստառը (0,11–0,14 մմ հաստու– թյամբ) պատրաստում են շատ ամուր, բայց դյուրավառ թաղանթանյութի երկ– նիտրատից կամ քիչ կայուն և չվառվող թաղանթանյութի եռքացախատից, իսկ 0,06–0,08 մմ հաստությամբ աստառը՝ շատ ամուր և չվառվող պոլիէթիլենտերեֆ– տալատից: Ըստ նկարվող օբյեկտի գույ– նի վերարտադրման հատկանիշի, Լ. լ. ն. լինում են սե–սպիտակ և գունավոր, ըստ նշանակության՝ նեգատիվ, պոզիտիվ, ըստ լուսազգայունության՝ դյուրազգա միայն «ցերեկային» լույսի (կամ արհես^ տական լույսի հզոր աղբյուրի) նկատմամբ: Ոչ զգայունացված Լ. լ. ն. դյուրազգա են հիմնականում տեսանելի սպեկտրի կար– ճալիք մասի կապույտ, մանուշակագույն գույների, օրթոքրոմատիկները՝ դեղնա– նարնջագույն գույնի, իսկ պանքրոմատիկ– ները՝ հավասարապես բոլոր գույների նկատմամբ: Ցայաագունության (կոնտ– րաստի) փոխանցման բնույթից կախված Լ. լ. ն. լինում են. փափուկ, բնականոն և ցայտագունային: Բացի այդ, լուսանկար– չական թղթերը ենթաբաժանվում են ըստ աստառի մակերեույթի բնույթի, օրինակ, բարձրափայլուն, փայլուն, կիսափայլատ, փայլատ, թավշյա, հատիկավոր, դրոշ– մատիպ, ըստ աստառի գույնի՝ սպիտակ, կրեմագույն են: Լ. լ. ն. պիտակավորվում են հետնյալ կերպ, պոզիտիվ և դիապոզիտիվ, աստղա– լուսանկարչական, նեգատիվ, ռենտգեն– յան, ձայնագրման, տարրական մասնիկ– ների հետագծի գրանցման, բազմացման և այլ նպատակների համար: Գրկ. K p a y ա JI. 51., OoTorpatimHecKHe MaTepnajiM, M., 1971.

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, գիտության, տեխնիկայի և արվեստի բաժին, որն օգ– տագործում և ուսումնասիրում է լուսազ– գայուն նյութերի վրա առարկաների պատ– կերներ (լուսանկարներ) ստանալու կամ ֆիզիկական, քիմ. և այլ պրոցեսների ըն– թացքում ճառագայթումները գրառելու մե– թոդները: Լ–յան հիմքում ընկած է հատուկ նյութերի օգտագործումը, որոնց լուսազ– գայուն շերտում ճառագայթման (օրինակ՝ օպտիկական, ռենտգենյան) ազդեցու– թյամբ և հետագա քիմ. մշակմամբ տեղի են ունենում անդարձելի փոփոխություն– ներ: Սովորաբար, լուսանկարչական նյու– թերն օգտագործվում են այս կամ այն օպտիկական սարքերի (լուսանկարչա– կան ապարատ, լուսանկարչական խոշո– րացնող հարմարանք, պատճենահան հաս– տոց են) հետ, որոնցով լուսազգայուն շերտի վրա ստացվում է օպտիկական պատկերը: Տարբերում են սե ու սպիտակ, գունավոր, ինչպես նաև ստատիկ, դինա– միկ (կինոնկարահանում), միօկուլյար և երկօկուլյար (ստերեոսկոպային) Լ.: Լ. կի– րառվում է ժող. տնտեսության և արվես– տի ամենատարբեր բնագավառներում:

ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴ (լուսանցանը– կ ա ր), զարդ կամ նկար ձեռագիր (նաե տպագիր) գրքերի լուսանցքներում: Լ. տարածված էր հատկապես միշնադարյան գրքարվեստում՝ Աստվածաշնչի, Ավետա– րանի կամ ծիսական գրքի՝ Մաշտոց, ժա– մագիրք, ճաշոց են էշերը ձեավորելիս: Լ. դրվում էր մեծ,մասամբ գլուխների սկըզ– բում՝ նրանց համարները հաճախ առնե– լով զարդարուն շրշանակի մեշ: Մեզ հայտնի առաշին հայկ. (նաե ասորական, հուն, են) ձեռագրերից մինչե XIX դ. առկա են Լ–եր՝ զարդանկար (բուսազարդ և կեն– դանազարդ) և ֆիգուրատիվ (տեքստը Լուսանցազարդեր «Մշո ճ.սաընտիր>-ից, 1204 (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենա– դարան, ձեռ. 7729) ներկայացնող սյուժետային, մարգարե– ների, առաքյալների, սրբերի նկարներ են): Դրանք կիլիկյան մանրանկարչության մեշ (XIII–XIV դդ.) հասնում են միշնա– դարյան քրիստոնեական գրքարվեստում աննախադեպ ճոխության, երբ տեքստը, Լ. և զետեղված նկարը կազմում են կոմ– պոզիցիոն և իմաստային անքակտելի միասնություն: Վ. Ղազարյան

ԼՈՒՍԱՇՈՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Արա– րատի շրշանում, շրջկենտրոնից 24 կմ հարավ–արեելք: Միավորված է Զովաշենի անասնապահական սովետական տնտե– սության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, կապի բաժանմունք, բուժ– կայան: Կա կաթի մշակման գործարան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են