Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հովհաննու Կարապետի վանքը, Աստվա– ծածին եկեղեցին (1254), գերեզմանոց, խաչքարեր (միջնադար), գյուղատեղի:

ԼՈՒՍԱՁԱՓ, լուսաչափական կամ լուսա– յին մեծություն (տես Լուսաչափություն) չափելու սարք: Տարբեր աիպի Լ–երով չա– փում են ճառագայթման աղբյուրի պայ– ծառությունը, լուսավորվածությունը, լույ– սի ուժը, լուսային հոսքը: ճառագայթման աղբյուրի գույնը չափող սարքը՝ գունա– չափը, նույնպես համարվում է Լ.: Լինում են երկու հիմնական տիպի Լ–եր՝ վիզուալ և օբյեկտիվ (կամֆիզիկական): Վիզուալ Լ–երում որպես ընդունիչ օգտագործվում է աչքը, այսինքն՝ համեմատման երկու տիրույթների պայծառությունների հա– վասարեցումը կատարվում է աչքով: Այս– պիսի Լ. աչքի հոգնելու և չափողի անհա– տական սխալների պատճառով մեծ ճըշ– գըրտություն ապահովել չի կարող: Ավելի ճշգրիտ չափումներ կատարվում են օբյեկ– տիվ Լ–ով, որտեղ օգտագործվում են տար– բեր սպեկտրային բնութագրեր ունեցող ֆիզիկական ընդունիչներ՝ ֆոտոէլեմենտ, ջերմաէլեմենտ, ֆոտոբազմապատկիչ: Լու– սային մեծությունները չափող օբյեկտիվ Լ. հիմնականում բաղկացած է ոսպնյակ– ներից, լուսազտիչներից, լույսը թուլաց– նող հարմարանքներից, դիաֆրագմանհ– րից և ճառագայթման ընդունիչից: Հաճախ, օբյեկտիվ Լ–ում ճառագայթման հոսքը վերածվում է էլեկտրական հոսանքի, որի միջոցով էլ (համապատա՛սխան աստիճա– նավորումից հետո) որոշվում է տվյալ լու– սաչափական մեծությունը: Լուսաչափա– կան մեծությունների բացարձակ չափում– ները սովորաբար կատարվում են մեծ սիստեմատիկ սխալներով: ճառագայթ– ման հոսքի հարաբերական չափոււաերը տալիս են ավելի մեծ ճշգրտություն: Ստան– դարտ և չափվող աղբյուրների ճառագայթ– ման հոսքերի հավասարեցումը իրակա– նացվում է լուսաչափական սեպի, փոփո– խական չափեր ունեցող դիաֆրագմաների և այլ սարքերի միջոցով: Լ. լայն կիրառություն ունի աստղագի– տության մեջ: Աստղադիտակի վրա տեղա– դրված Լ–ով աստղերի պայծառություն– ները չափվում են աչքով: Ընդ որում չափ– վող երկնային մարմնի պայծառությունը հավասարեցվում է հայտնի պայծառու– թյուն ունեցող մեկ այլ երկնային մարմնի կամ հաստատուն լույսի աղբյուրի (հա– ճախ շիկացման էլեկտրական լամպի) պայ– ծառության հետ: Աստղադիտակի վրա տե– ղադրված ժամանակակից էլեկտրալուսա– չաւին ապահովում է չափման մեծ ճշգըր– տություն: Դրանցում որպես ընդունիչ օգտագործվում են ֆոտոբազմապատկիչ– ները կամ ֆոտոէլեմենտները, որպես հա– մեմատման լույսի աղբյուր՝ ինքնալուսար– ձակող ռադիոակտիվ նյութեր (տես Լյա– մինաֆոր): Մեծ թվով երկնային մարմին– ների լուսաչափությունը կատարվում է լուսանկարչական մեթոդով: Այդ դեպքում լուսաչափությունը իրականացվում է միկ– րոֆոտոմետրերով: Ա. Քաււօղւյւսն

ԼՈՒՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, օպաիկայի բաժին, որն ուսումնասիրում է օպտիկական տի– րույթի էլեկտրամագնիսական ճառագայթ– ման, ինչպես նաև մարդու աչքի վրա տե– սանելի ւույսի ազդեցության չափման տե– սությունն ու մեթոդները: Աչքի վրա լույսի ազդեցությունը կախված է ոչ միայն ւույսի ֆիզիկական բնութագրերից, այլն աչքի սպեկտրային զգայնությունից (տեսա– նելիությունից): Աչքն առավել զգայուն է ճ= 5550A ալիքի երկարության նկատ– մամբ, որի համար հարաբերական զգայ– նությունը (տեսանելիության կորի մաքսի– մումը) ընդունում են հավասար մեկի: Նկ. 1. պարզագույն լուսաչափի սխեման Նկ.2. գնդային լուսաչափի սխե– ման. /.սնամեջ գունդ, 2. լույսի աղբյուր, 3. էկրան, 4. անցք (պատուհան), 5. ֆոտո– էլեմենտ, 6. միկրոամպերմետր Լ–յան մեջ լույսի փունջը բնութագրում են ւուսային հոսքով և չույսի ուժով, ճառա– գայթվող մակերևույթը՝ Լուսավորվածու– թյամբ, իսկ ճառագայթիչը՝ Լուսատվու– թյամբ ու պայծառությամբ: Լուսային մե– ծությունների չափման համար կիրառ– վում են լուսաչափեր: Տարբերում են օբյեկտիվ լուսային չա– փումներ (չեն պահանջում աչքի մասնակ– ցությունը) և սուբյեկտիվ կամ տեսողա– կան (վիզուալ) չափումներ, որոնք հիմնը– վում են աչքի ցուցմունքների վրա: Առա– վել տարածված օբյեկտիվ լուսաչափերի աշխատանքի հիմքում ընկած է ֆոտոէլեկ– տրական հոսանքի ուղիղ համեմատական կախումը ֆոաոէւեմենաի կլանած լուսա– յին հոսքից: Այդպիսի լուսաչափերում ֆոտոէլեմենտին միացված չափիչ գործի– քի ցուցնակը կարելի է անմիջականորեն աստիճանավորել լուսաչափական միա– վորներով: Տեսողական չափումները հիմ– նըված են այն հանգամանքի վրա, որ աչքը ճշգրիտ հաստատում է երկու իրար հպած մակերևույթների լուսավորվածություն– ների հավասար լինելը (սակայն չի կարող գնահատել լուսավորվածությունների քա– նակական տարբերությունը): Այդ պատ– ճառով հետազոտվող աղբյուրի լույսի ուժը չափելիս նրա ստեղծած լուսավորվա– ծությունը հավասարեցնում են հայտնի (էտալոնային) աղբյուրի ստեղծած լուսա– վորվածությանը՝ փոփոխելով վերջինս: Լուսավորվածության փոփոխումն իրա– գործում են տարբեր միջոցներով՝ փո– փոխելով աղբյուրի և լուսաչափի հեռավո– րությունը, լույսն անցկացնելով սեպաձև կամ այլ տիպի կլանող ֆիլտրերով, տար– բեր չափերի թավւանցիկ սեկտոր ունեցող պտտվող շրջանը փնջի մեջ մտցնելով ևն: Լույսի ուժը չափող պարզագույն լուսա– չափը (նկ. 1) ներսից սևացրած պատերով խողովակ է, որի մեջ տեղադրված է MPN պրիզման: Փոփոխելով Աւ և Ա2 աղբյուր– ների՝ պրիզմայից ունեցած հեռավորու– թյունները (r4 և r2), կարելի է հավասարեց– նել MP և PN նիստերի լուսավորվածու– թյունը: Եթե աղբյուրներից մեկի լույսի ուժը հայտնի է, մյուսինը գտնում են 1 ri –= առնչությունից: Եթե աղբյուրը 2 r2 կետային չէ, ապա լույսի ուժը տարբեր ուղղություններով տարբեր է, հետևաբար ուղղորդվածության դիագրամը ստանալու համար անհրաժեշտ է լինում կատարել տարբեր ազիմուտներով չափումներ: Աղբյուրի առաջացրած լրիվ լուսային հոսքը չափելու համար օգտվում են ին– տեգրալ լուսաչափերից: Այդպիսին է (1ւլ– բրեխտի գնդային լուսաչափը: Հետազոտ– վող աղբյուրը տեղավորում են մոտ 1 մ տրամագծով սնամեջ գնդում (նկ. 2), որի ներսի մակերևույթը ծածկվում է սպիտակ, դիֆուզ անդրադարձնող ներկով: Գնդի մակերևույթի վրա գտնվող անցքի (ծածկը– վում է կաթնապակու թիթեղով) E լուսա– վորվածությունը համեմատական է աղ– բյուրի արձակած Փ լրիվ հոսքին՝E= օՓ, համեմատականության c գործակիցը կախ– ված է գնդի չափերից, գույնից և որոշ– վում է փորձնական եղանակով: Տեսողական եղանակի տարատեսակնե– րից է «մարման մեթոդը», հիմնված է այն փաստի վրա, որ մարդու աչքն ընդունակ է բավական լավ գնահատել պայծառու– թյան շեմային արժեքը (նվազագույն պայ– ծառությունը, որ դեռ ընկալվում է հան– գիստ աչքով): Դիտվող պայծառությունը թուլացնում են մինչև շեմային արժեքը և իմանալով կիրառված թուլացման աս– տիճանը, գնահատում սկզբնական պայ– ծառությունը: Այդ եղանակով գնահատում են ուրիշ մեթոդների համար անմատչելի չափազանց թույլ պայծառությունները: Լ–յան այն բաժինը, որը լուսային էներ– գիայի քանակական գնահատման համար օգտագործում է լուսանկարչական նյու– թերը, կոչվում է լուսանկարչական Լ.: Լ–յան տեսական ու փորձառական մե– թոդները լայն կիրառություն են գտել լուսատեխնիկայում և ազդանշանային տեխնիկայում, աստղաֆիզիկայում, նյու– թերի քիմ. վերլուծության, հրաչափության մեջ, ինչպես նաև գիտության, արտադրու– թյան ուրիշ շատ բնագավառներում: Գրկ. CanoJKHHKOB P.A., TeopeTH- qecicafl cfroTOMeTpHfl, JI., 1967; T y p e b h h M»M., BBeaeirae b (froTOMeTpmo, JI., 1968. Ռ. Ղազարյան

ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆԱՀԱՆ ԱՊԱՐԱՏ, դ ի ա– զոպատճենահան ապարատ,