տիկ սիստեմը, այլե առաջարկեցին նոր սկզբունքներ՝ դաստիարակության վրա միջավայրի վճռական ազդեցության, ըն– դունակությունների բնածին հավասարու– թյան, մարդկային բնությանը և երեխայի բնական հակումներին համապատասխան դաստիարակության գաղափարները: Ի հակադրություն քրիստոնեա–կրոնական բարոյախոսության, լուսավորիչները առա– ջադրեցին ֆեոդ, բարոյականության, կրո– նի, դասային կապանքներից անհատի ազատագրման և առողջ բանականության վրա հիմնված բարոյականության գաղա– փարները: Գրականության և արվեստի մեջ Լ. հան– դես եկավ լուսավորական կլասիցիզմի, լուսավորական ռեալիզմի ու սենտիմեն– տալիզմի ուղղություններով, որոնք տո– գորված էին կյանքի վրա ակտիվորեն ներ– գործելու, այն վերակառուցելու միտումով: Լուսավորական գրականության վառ նը– մուշներ են տվել Վոլտերը, Ռուսոն, Դիդ– րոն, Բոմարշեն (Ֆրանսիա), Լեսինգը, Գյոթեն, Շիլլերը (Գերմանիան), Ռիչարդ– սոնը, Ֆիլդինգը, Սմոլեթը, Շերիդանը, Դեֆոն, Սվիֆթը (Անգլիա), Գոլդոնին, Ալֆիերին (Իտալիա) և շատ ուր.: Կերպար– վեստի բնագավառում՝ ճարտ. Լեդուն, նկարիչներ Դավիդը և Գրյոզը (Ֆրանսիա), Հոգարթը (Անգփա), Հոդովեցկին (Գեր– մանիա) և ուր.: Լ–յան զարգացման մեջ կենտրոնական իրադարձություն էր ֆրանս. «Հանրագի– տարանի կամ Գիտությունների, արվեստի և արհեստների բացատրական բառարա– նի» (1751 –1780) հրատարակումը: «Հան– րագիտարանի» (որը հակաֆեոդ. քննա– դատության ենթարկեց գաղափարախոսու– թյան բոլոր բնագավառները) հրատարա– կությանը մասնակցում էին Դիդրոն (գըլ– խավոր կազմակերպիչ), Դ’ Ալամբերը, Վոլտերը, Մոնտեսքյոն, Հելվեցիուսը, Հոլ– բախը, Կենեն, Թյուրգոն, Կոնդիլյակը, Կոնդորսեն և ուր.: Անգլ. և ֆրանս. Լ–յան գաղափարների ուժեղ ազդեցությամբ ձևավորվեց լուսա– վորական շարժումը Հյուսիսային Ամերի– կայում, որի առաջատար ներկայացուցիչ– ներն էին Բ. Ֆրանկլինը, Թ. Զեֆերսոնը, Թ. Փեյնը, Ի. Ալենը, Կ. Քոլդենը: Ֆրանս, բուրժ. մեծ հեղափոխությունից (1789–93) հետո հաստատված բուրժ. կարգերի ու լուսավորական իդեալների միջև անհամապատասխանությունը հիաս– թափեցրեց շատ առաջադեմ մտածողների: Բուրժ. հասարակական մտքի ներկայա– ցուցիչները գռեհկացրեցին լուսավորիչ– ների հայացքները: Որոշ իմաստով Լ–յան գաղափարները շարունակեցին ուտո– պիստ–սոցիալիստները, (տես Ուտոպիա– կան սոցիաչիզմ), որոնք որակապես նոր փուլ էին հասարակական մտքի զարգաց– ման մեջ: Ռ ու ս ա ս տ ա ն ու մ ևս Լ. բուրժ. հեղափոխության հոգևոր նախապատրաս– տությունն էր: Ռուս, հակաֆեոդ. շարժումը հիմնական գծերով հարազատ էր արևմտա– եվրոպականին և դրանով էր պայմանա– վորված լուսավորական գաղափարների համընկնումը Ռուսաստանում ու Արմ. Եվրոպայում, նրանց համանման դրսե– վորումը փիլիսոփայության, արվեստի ու գրականության մեջ: ճորտատիրության վերացման խնդիրը, որը մի ամբողջ դար (1760-ական թթ–ից մինչև 1861-ը) գաղա– փարական ու քաղ. պայքարի կիզակետ էր, պայմանավորեց Լ–յան պրոցեսի հարա– տևությունն ու բարդությունը Ռուսաստա– նում: Ռուս. Լ–յան ներկայացուցիչները, որոնք միավորված էին ճորտատիրության և ֆեոդ, գաղափարախոսության դեմ ընդ– հանուր պայքարով, տարակարծիք էին սոցիալ–քաղ. և մշակութային ծրագրերի մշակման հարցում: Որոշ լուսավորիչներ (Ն. Նովիկով, Դ. Ֆոնվիզին, Ա. Պոլենով, 6ա. Կոզելսկի, Ս. Գեսնիցկի) կողմ էին «լուսավորյալ բացարձակապետությանը», հուսալով, որ վերից կատարվող բարեփո– խումների շնորհիվ կարելի կլինի խուսա– փել արյունահեղությունից, որն անխուսա– փելի է բռնի հեղաշրջումների ժամանակ: Ոմանք էլ անհրաժեշտ էին համարում գի– տությունը, «բանականության լույսը», ստեղծագործ աշխատանքը մոտեցնել աշ– խատավոր ժողովրդին: Մի քանիսը (օր. Ա. Ռադիշչև) հասան բռնապետության դեմ համաժող. ապստամբության գաղափարին, umui ջադրեցին դեմոկրատական հանրա– պետության և բոլոր քաղաքացիների քաղ. հավասարության պահանջներ (դեկաբ– րիստներ Պ. Պեստել, Կ. Ռիլեև, Վ. Կյու– խելբեկեր և ուր.): Դեկաբրիստներից հետո Լ–յան գաղափարները զարգացրեցին Ա. Պուշկինը, Ն. Ատանկեևիչը, Ն. Պոլե– վոյը, Ն. Նադեժդինը, այնուհետև Վ. Բե– լինսկին, Ա. Գերցենը, Մ. Սալտիկով–Շչե– դրինը: XIX դ. կեսին ռուս. Լ–յան մեջ ձևավորվեց երկու ուղղություն՝ լիբերալ– ռեֆորմատորական, որի ներկայացուցիչ– ները (Կ. Կավելին, Բ. Չիչերին և ուր.) դեմ էին ժող. զանգվածների մասնակցու– թյանը հասարակական–քաղ. վերափոխում– ներին, և հեղափոխական–դեմոկրատա– կան՝ ի դեմս Ն. Չերնիշևսկու, Ն. Դոբրո– լյուբովի, Ա. Գերցենի, Ն. Օգարյովի, որոնք, ընդհակառակը, հիմնական խնդիր էին համարում ժողովրդի հեղափոխական զարթոնքը: 1860-ական թթ. բարեփոխում– ներից հետո, որոնց շնորհիվ Ռուսաստանն ընթացավ կապիտալիզմի զարգացման ուղիով, ռուս. Լ–յան հիմնական հարցերը սպառվեցին և այն, որպես ինքնատիպ երևույթ, դադարեց գոյություն ունենալուց: Ցուրօրինակ լուսավորիչներ էին Ռուս, կայսրության շատ ժողովուրդների մտա– ծողներ ու գրողներ (Ի. Ֆրանկոն ու Մ. Շև– չենկոն Ուկրաինայում, Խ. Աբովյանը Հա– յաստանում, Ի. ճավճավաձեն Վրաստա– նում և ուր.): Ռուս, լուսավորիչների գա– ղափարների, ֆեոդ, միապետական կար– գերի դեմ պայքարի ժառանգորդները եղան հեղափոխական սոցիալ–դեմոկրատները: Հայ իրական ու թյան մեջ լու– սավորական շարժման (XVIII դ. վերջին – XIX սկիզբ) հիմք ծառայեցին արևմտա– եվրոպական բուրժ. հեղափոխությունները և լուսավորիչների (հատկապես ֆրանս.) գաղափարները: Հայ ազգի ձևավորման և ինքնագիտակցության զարթոնքի այդ փու– լում լույս տեսած լուսավորական առաջին նշանակալից երկերը Մովսես Բաղրամ– յանի «Նոր տետրակ, որ կոչի Ցորդորակ» (1772) և Շահամիր Շահամիրյանի «Գիրք անոաւնեալ որոգայթ փառաց» (1773)՝Մադ– րասում տպագրված գործերն էին, որոն– ցում առաջադրվեցին լուսավորական, կրթական որոշակի ծրագրեր՝ կապված մարդու ազատության, ազգի և ազատա– գրական պայքարի գաղափարների հետ: Հակաֆեոդալականությունը հայ լուսավո– րիչների (Հովսեփ էմին, Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան) աշխարհայեցողության հիմնական գիծն է: Միապետական կառա– վարական ձևը նրանք համարեցին բնա– կան օրենքի խախտում, միապետությունը չարիք, կամայականությանը հակադրեցին օրենքը: Նրանք դրեցին բանականության բարձր դերի հարցը, հավատացած լինե– լով, որ բանականությամբ չառաջնորդվե– լու հետևանքով հայոց ողջ պատմությունը մոլորությունների և սխալների մի ամբողջ շրջան է եղել: Բանականությունը աստվա– ծային է. այն տրված է մարդուն ոչ թե իր նմանի, այլ բնության վրա իշխելու համար: Բանականությունը համարեցին ճշմարիտ ճանաչողության միակ աղբյուրը, ուստի և պետ. ու հասարակական գործու– նեության միակ վստահելի ուղեցույցը: Հասարակությունը, ըստ լուսավորիչների, մարդկանց համակեցությունն է՝ հիմնված բանականության վրա: Առաջադրելով պատմության նոր սկզբունք (գիտակցու– թյունն է, որ կազմակերպում և առաջ է մղում պատմությունը, գիտությունն է մարդկային հատկության հիմքերի հիմքը, չնայած իդեալիստական), որ լուսավորու– թյունն է պատմության շարժիչ ուժը, նրանք փորձեցին ապացուցել, թե կարելի է պատ– մության ընթացքը փոխել դեպի լավը, եթե ազգի ղեկավարությունը գտնվի բա– նիմաց ու շրջահայաց մարդկանց ձեռքին, և եթե ժողովուրդը հասկանա իր բարիքը և աշխատի հասնել դրան: «Ազատությունն է կյանքի բոլոր բարիքների աղբյուրը», իսկ ազատ լինելու համար պետք է լուսա– վոր լինել: Լուսավորության միջոցով պետք է բարձրացնել հայ երիտասարդության կրթական մակարդակը, նրա մեջ տարածել եվրոպական կրթություն, դուրս բերել խավարի թագավորությունից: Լուսավորու– թյան հետ էին կապում առողջ հայրենա– սիրության գաղափարը: Նրանք կրոնը համարեցին մասնավոր գործ, իսկ եկե– ղեցին՝ պետությունից բաժան: Ապագա Հայաստանը հայ լուսավորիչները պատ– կերացնում էին որպես հանրապետական մի երկիր, որի քաղաքացիները ոչ միայն ազատ էին, այլև կարող էին մասնակցել նրա կառավարման գործին: էմինը հան– դես եկավ նաև բռնի ուժի գործադրման, ակտիվ հեղափոխական պայքարի կողմ– նակից: Լ–յան գաղափարների ազդեցու– թյամբ վերելք ապրեց արվեստը, գիտու– թյունը, տպագրությունը, պարբերական մամուլը (հայ առաջին պարբերական «Ազ– դարար»-ը, 1794–96, հրատարակեց Հա– րություն Շմավոնյանը, որը հայ ժողովրդի ազատագրության հեռանկարը կապում էր Ռուսաստանի հետ), ճանապարհ հարթեց աշխարհաբարը, բացվեցին մանկավարժա– կան նոր սկզբունքներով կազմակերպված դպրոցներ, սկսվեց հայ գրականության նոր շրջանը: Կազմվեցին բառարաններ, թարգմանվեցին ֆրանս., անգլ. և այլ լու– սավորիչների երկերը: Թեև Արևելյան Հա– յաստանի ազատագրումը պարսկ. լծից
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/691
Արտաքին տեսք