Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սկիզբ է առնում Ղարաջադաղի հվ. լանջից, 1789 մ բարձրությունից: Հոսում է ոչ խոր, 2 կմ լայնությամբ հովտով, Բուսեյրա գյուղի մոա միանում Եփրատին: Ունի խառը սնում: Հորդանում է փետրվար–մարտին: Տարեկան միջին ծախսը 64 մ3/վրկ է, տարեկան հոսքը՝ 2,02 մլրդ մ3: Օգտագործվում է ոռոգման համար:

ԽԱԲՈՒՐ, Արևելյան Խաբուր, գետ Թուրքիայում և Իրաքում, Տիգրիսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Կորդվաց (Խակյարի) լեռների հվ. լանջերից: Երկարությունը մոտ 178 կմ է, ավազանը՝ 4900 կմ2: Վերին հոսանքում տիպիկ լեռնային է, հոսում է խոր ձորով՝ առաջացնելով ջրվեժներ: Ստորին հոսանքում, մոտ 15 կմ, սահմանային գետ է Թուրքիայի և Իրաքի միջև: Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ապրիլ–մայիսին:

ԽԱԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը կոտորվել է բռնագաղթի ճանապարհին՝ Կամախի կիրճում:

Նկարում` Մի հատված առոգանության խազերի կոմիտասյան վերծանությունից. Աւեաարան ըստ Ցովհաննու, 20,15.

Նկարում` Հայանաբերված հնագույն երաժշտական խազերի տեսքը Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի 512 պատառիկում Շարականների խազերի տախտակը (ըստ Ռ. Աթայանի)

Նկարում` Շարականային մեղեդիի տրոհումը խազային պարզագույն հյուսվածքում (հորիզոնական գծիկները Փոխարինում են խազ չկրող վանկերին)

ԽԱԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստը: Ձևավորվել է VIII դարից: Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապված են Ստեփանոս Սյունեցու անվան հետ: Խ–յան հետագա մշակմանն ու տարածմանը մասնակցել են Գրիգոր Գռզիկը (Այրիվանեցի), Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր խուլը, Գևորգ Մկևռացին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր խլաթեցին և ուրիշներ: Պահպանվել են գրչագիր խազավոր շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երեանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք բովանդակում են հայ մասնագիտացված միաձայն երաժշտության դեռևս V դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խազագրումներ: Դրանք, սակայն, առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք: XVI–XVIII դդ. խազերը կարդալը հետզհետե մոռացվել է (թեև երգերը շարունակել են արտագրել, XVII դարից՝ նաև տպագրել), իսկ XIX դ. սկզբում դրանք իրենց տեղը զիջել են նոր–հայկական ձայնագրությանը: Խ. ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (0ռ. Շրյոդեր, Շ. Վիլոտո, Հ. Պետերման, Ֆ. Ֆետիս, 0. Ֆլայշեր, Պ. Վագներ և ուրիշներ), առանց, սակայն, նշանակալի արդյունքի: Հայերից հետազոտել են Գ. Գապասաքալյանը, Ե. Տնտեսյանը, Կոմիտասը և մի շարք սովետական երաժշտագետներ: Խ. ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության (տես Առոգանության արվեստ) և բուն երաժշտական երեք համակարգ: Նշանները գործածվել, կայուն ձև և տարբերակված իմաստ են ստացել աստիճանաբար: Ամեն մի հաջորդ համակարգ նոր նշանակությամբ օգտագործել է նախորդի նշանները ևս, գրառվածը մեկնաբանելիս բոլոր համակարգերում ընդունվել է որոշ նորմերով կարգավորվող հանկարծաբանական ազատություն: Առոգանության Խ. վերծանել է (հայտնաբերված հնագույն նմուշը՝ IX դ.) Կոմիտասը 1899-ին, սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները: Ըստ Կոմիտասի, ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս (կամ թվերգելիս) համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ): Կան նաև հատուկ սկզբնաձևեր և ավարտաձևեր (պատկեր № 1):

Երաժշտական Խ–յան նախնական համակարգը (հնագույն նմուշը՝ IX դ.) հիմնականում նման է վաղ–բյուզանդական նևմագրությանը. տարբեր խազերի քանակը խիստ սահմանափակ է, նշանագրվել են (երգչին հիշեցնելու համար) միայն մեղեդիական գծի առանձնահատուկ բեկումներն ու հանգույցները: Հաջորդ՝ «Շարականների» (հնագույն օրինակը՝ X դ.) և «Մանրուսման» (հնագույն օրինակը՝ XII դ.) համակարգերը զարգացման ընթացքի մեջ բռնած տեղով համապատասխանում են միջին և ուշ բյուգանդական գրությանը, բայց զարգացել են այլ, ինքնուրույն հունով: Նախնականի համեմատ սրանք ավելի մշակված են, մեկում և մյուսում տարբեր խազերի քանակը զգալիորեն ավելացել է: «Մանրուսման» համակարգում, որով գրառված են Պատարագի երգերը, տաղերը, մեղեդիները, գանձարանների ու ճաշոցների ծանր–զարդոլորուն երգերը, կիրառված են շարականների խազերի բազմաթիվ նոր զուգորդումներ և հաջորդականություններ (պատկեր № 2, 3, 4, 5):

Խ.-յան զարգացած փուլը նկատի ունենալով՝ Կոմիտասը 1910-ին ամփոփել է «խազաբանության տարրերը» (տես Կոմիատաս հոդվածում), որոնք հաստատում են, որ X–XII դդ. գրառումը ավելի ճշգրտված է եղել: Երաժշտական խազերի ուսումնասիրությունն ընթացել է հնագույն գրչագրերում նրանց մասին հայտնաբերվող տեղեկությունների պատմական հետազոտության, բուն Խ–ների ներքին օրինաչափությունների բացահայտման, ազգային մոնոդիկ երաժշտու–