Նկարում` Խազագրության հիմնական նշանների միակցությունը (ըստ Ն. Թահմիզյանի) և տառային լրացուցիչ նշումները
թյան էական տարրերի էվոլյուցիայի վերականգնման, պահպանված հայ հոգևոր երաժշտության և միջնադարյան երաժշտական գրության այլ համակարգերի հետ համադրման ու այլ ուղիներով: Պարզաբանվել են ստեղծման ժամանակը, զարգացման փուլերն ու անկման շրջանը, ճշգրտվել նշանները, հաստատվել է խազերով գրառված երգերի (մասնավորապես՝ շարականների) և 1870-ական թթ. բանավոր կատարումից Ն. Թաշճյանի վերաձայնագրած նույն երգերի զգալի համապատասխանությունը, լուսաբանվել են Խ–յան հիմնական տարրերը, որոշ խազերի նշանակության ընդհանուր բնույթը, մեղեդիների տրոհության և չափա–կշռութային կողմի գրանցումը, հաստատվել է երգերը վերարտադրելիս ավանդական ձայնեղանակների որոշիչ նշանակությունը, հանկարծաբանական ազատության դերը ևն: Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայկ., այլև ողջ մերձավորարևելյան միջնադարյան երաժշտության և համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության վաղ շրջանների ուսումնասիրման առումով: Խ–յան նմուշներ տես ՀՍՀ, հ. 2, էջ 687 և հ. 3, էջ 216:
Գրկ. Խաչատուր Էրզրումեցի, Համառօտ ական իմաստասիրութիւն…, հ. 2, Վնտ., 1711, էջ 529–35: Գապասաքալյան Գ., Գրքոյկ, որ կոչի նուագարան, ԿՊ, 1794: Տնտեսյան Ե., Տեսությունք Շարականի երգոց խազերուն, «ժամանակ», 1864, № 45 (հավելված): Նույնի, Նկարագիր երգոց…, ԿՊ, 1874: Կոմիտաս, Շարականի խազերի նշանակությունը, տես նրա «Հոդվածներ և ուսումնասիրություններ», Ե., 1941: Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959: Թահմիզյան Ն., Հիմնական խազերի միակցությունը, «ԲՄ», 1969, № 9: Նույնի, Պարզագույն խազագրությունների վերծանության Փորձ, «ՊԲՀ», 1971, № 2: Նույնի, Խազագրության արվեստը իր պատմական զարգացման մեշ, «ԲՄ», 1977, № 12; Aтаян P., Apмянская средневековая нотопись, «Myзыка народов Азии и Африки», 2., M., 1973; Taгмязян Н., Teopuя музыки в древной Армении, E., 1977; Komitas Kevorkian, Die armenische Kirchenmusik «Sammelbande der Internationale Musikgeschaft», 1899, Heft 1, Wellesz E., Die armenische Messe und ihre Musik, «Jahrbuch des Musikbibliothek Peters, fur 1920», Lpz., 1921; Ataian R., Armenische Chasen, «Belt՝rage zur Musikwissenschaft», (B.), 1968, Heft 1/2; Tahmizian NLes anciens manuscrits Musicaux Armeniens, «Revue des Etudes Armeniennes», (P.), 1970,. 7. Ռ. Աթայան
ԽԱԶԱՐ, լիճ Հայկական լեռնաշխարհում: Տես Ծովք:
ԽԱԶԱՐԱԿԱՆ ԽԱՔԱՆՈՒԹՅՈՒՆ, վաղ ֆեոդալական պետական կազմավորում: Առաջացել է VII դ. կեսին, Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արլ. մասում՝ Արևմտա–թյուրքական խաքանության քայքայումից (տես Թյուրքական խաքանություն): Հիշատակվում է VII դ. հայկ. «Աշխարհացոյց»-ում: Մայրաքաղաքը մինչև VIII դ. Սեմենդերն էր (Դաղստանում), ապա՝ Իթիլը (Ասարախանից հս:): VII դ. 2-րդ կեսին խազարները իրենց ենթարկեցին մերձազովյան բուլղարների մի մասին, ինչպես նաև սավիրների ու հոների թագավորությունը մերձափնյա Դաղստանում: Նույն ժամանակ Աղվանքը հարկատու դարձավ Խ. խ–յանը: Դաշինք կնքվեց Բյուզանդիայի հետ՝ ընդդեմ արաբ, խալիֆայության: Խ. խ–յան կազմի մեջ մտած հոների առաջնորդը 680-ական թթ. դիմեց հայոց և աղվանից հոգևորականներին՝ քրիստոնեություն ընդունելու համար: Աղվանից իշխան Վարազ–Տրդատը Խ. խ. ուղարկեց Իսրայել եպիսկոպոսին, որը քրիստոնյա դարձրեց հոների իշխաններին: Հետագայում, VIII դ. վերջին, ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում, Խ. խ–յան վերնախավն ընդունեց եբրայական կրոնը: Խ. խ–յան զորաջոկատները բազմիցս ներխուժել են Հայաստան, Վիրք և Աղվանք: 685-ին խազարների դեմ մղած մարտում զոհվեցին Հայաստանի կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը և ուրիշ նախարարներ: 735-ին Մրվան խալիֆան մոտ 150 հզ. զորքով (որի կազմում էր նաև հայոց զորամասը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ) ներխուժեց Խ. խ–յան սահմանները և պարտության մատնեց խաքանին: Հետագայում Խ. խ–յան զորքերը դարձյալ թափանցեցին (762, 764, 765) Հայաստան, Վիրք, Աղվանք: 785-ին խազարների դեմ անհավասար մարտում ընկան նախարար Ներսես Կամսարականը և ուրիշներ: Ներքին երկպառակություններից, հպատակ ցեղերի ու ժողովուրդների պայքարից, ինչպես նաև մերձսևծովյան քոչվոր ցեղերի հարձակումներից թուլացած Խ. խ. 964 կամ 965-ին ջախջախվեց Ռուսիայի իշխան Ավյատոսլավից և X դ. վերջին վերացավ պատմաբեմից:
Գրկ .Մովսես Կաղանկատվաց ի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969: Epeмин C. ., Моисей Каланкатурский о посольстве Албанского князя Алп-Илитверу, «Записки им-та Востоковедения АН СССР», 1939, т. 7;Apтaмонов M.H., История хазар, Л., 1962. Վ. Վարդանյան.
ԽԱԶԱՐԵՐԵՆ, խազարների լեզուն (մեռած): Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտյան խմբին (բուլգարական ենթախումբ): Պահպանվել են առանձին բառեր (հիմնականում հատուկ անուններ)՝ բյուգանդական, արաբական, հրեական և այլ աղբյուրներում: Մերձավոր է բուլգարերենին և պեչենեգերենին:
ԽԱԶԱՐԻԱ, նեղ իմաստով՝ խազարների թափառման (քոչվորության) վայրերը: Լայն իմաստով Խ. է կոչվել խազարական խածանության տարածքը: Վերջինիս անկումից (964/965) հետո երկար ժամանակ Խ. է կոչվել Արևելյան Ղրիմը:
ԽԱԶԱՐՆԵՐ, թյուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ: Հոների արշավանքներից (IV դ.) հետո ներխուժել են Արևելյան Եվրոպա, ապա՝ բնակվել Արևմտյան Մերձկասպյան երկրամասերում՝ Սուլակ գետի (Հյուսիսային Դաղստան) և ստորին Վոլգայի միջև: 560-ական թթ. ենթարկվել են Թյուրքական խաքանությանը, որի անկումից հետո, VII դ. 2-րդ կեսին, ստեղծել են Խազարական խաքանությունը: Ապրում էին վաչկատուն կյանքով, հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր: VIII դ. տոհմական կարգերի քայքայման և վաղ ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պայմաններում. Խ–ի մի մասը դարձավ նստակ–