Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղասեր մյուս պետությունների, կոմունիստական և բանվորական կուսակցությունների, ազգային–ազատագրական շարժումների և բոլոր երկրների ժող. զանգվածների աջակցության վրա: 1948-ին Վրոցլավում (Լեհաստան) տեղի ունեցավ մշակույթի գործիչների խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրես, որն արտահայտվեց բոլոր երկրներում խաղաղության կողմնակիցների ջանքերի միավորման օգտին: 1949-ի ապրիլին կայացավ (Փարիզում և Պրագայում միաժամանակ) խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրես, որին մասնակցում էին 72 երկրների պատվիրակներ: Կոնգրեսը նշեց, որ խաղաղության համար պայքարը դառնում է բոլոր ժողովուրդների ընդհանուր գործը և զգոնության կոչ արեց: Այն ստեղծեց Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտե, 1950-ի նոյեմբերից՝ Խաղաղության համաշխարհային խորհուրդ (ԽՀԽ)՝ Ֆ. Ժոլիո–Կյուրիի նախագահությամբ: Պատերազմի հրձիգների դեմ ամենօրյա պայքարի ընթացքում մշակվել են Խ. կ. շ–ման սկզբունքները, մասսայական ոչնչացման զենքի արգելում և սպառազինությունների մրցավազքի դադարեցում, ուրիշ տերիտորիաներում գտնվող օտարերկրյա ռազմ. բազաների վերացում, զինաթափում, գաղութատիրության և ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացում, պետությունների տերիտորիալ ամբողջականության հարգում, տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցություն ևն: Հայտնի են խաղաղության կողմնակիցների 1950-ի և 1976-ի Ստոկհոլմյան կոչերը, որոնք պահանջում էին արգելել ատոմային զենքն ու դադարեցնել սպառազինությունների մրցավազքը: Կոչերը ստորագրեց մոտ մեկ մլրդ մարդ: 1949-ին, Հյուսիս–Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծումից հետո, խաղաղության կողմնակիցները ծավալեցին կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու կամպանիա: Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը (1950-ի նոյեմբ. 16–22, Վարշավա) դիմեց բոլոր երկրների կառավարություններին՝ խաղաղությունը պաշտպանելու և պատերազմի պրոպագանդան արգելելու կոչով: Սոցիալիստական երկրների բարձրագույն օրենսդիր մարմինները 1950-ական թթ. ընդունեցին համապատասխան օրենքներ: 1951-ի մարտի 12-ին ՍՍՀՄ–ում ընդունված Խաղաղության պաշտպանության մասին օրենքի մեջ մասնավորապես նշվում է, որ պատերազմի պրոպագանդայի մեջ մեղավոր մարդիկ դիտվում են որպես պատերազմական հանցագործներ: 1951-ի փետրվարին ԽՀԽ–ի նստաշրջանը դիմեց հինգ մեծ տերություններին (ՍՍՀՄ, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)՝ կոչ անելով կնքել խաղաղության պակտ: Խ. կ. շ–ման գործունեության կարևոր մասը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային–ագատագրական շարժմանն ու նեոգաղութականության դեմ մղվող պայքարին աջակցելն է: Մի շարք երկրներում (Բրազիլիա, Իսպանիա ևն) խաղաղության կողմնակիցների գործունեությունն արգելված է: Միջազգային կոմունիստական շարժումը խաղաղության համար մղվող պայքարը իր կարևոր խնդիրն է համարում: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957-ի, 1960-ի խորհրդակցությունները նշեցին, որ խաղաղության համար պայքարող բոլոր ուժերի միավորումը, անկախ նրանց քաղ. պատկանելությունից, կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ պատերազմի հրձիգների ճանապարհին:

1974-ի ապրիլի 25-ին լրացավ խաղաղության մարտիկների շարժման քառորդ դարը: Այդ կապակցությամբ ԽՀԽ–ի կոչով շատ երկրներում անցկացվեցին միամսյակներ, տեղի ունեցան խաղաղասեր ուժերի գործունեությանը նվիրված ժողովներ, սիմպոզիումներ, կոնֆերանսներ, որոնց մասնակիցները ամփոփեցին խաղաղության միջազգային շարժման հաջողությունները, նշեցին արդի ժամանակաշրջանում նրա խնդիրները:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԽՀԽ), խաղաղության կողմնակիցների շարժման բարձրագույն և ղեկավար մարմինը: Ստեղծվել է 1950-ի նոյեմբերին, Վարշավայում՝ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային II կոնգրեսում: ԽՀԽ ուղղություն է տալիս և կոորդինացնում տարբեր երկրների խաղաղության կողմնակիցների գործունեությունը՝ համաշխարհային նոր պատերազմը կանխելու, ժողովուրդների միջև փոխըմբռնումը և համագործակցությունը ամրապնդելու նպատակով, պայքարում է հանուն ընդհանուր զինաթափման, պաշտպանում է ազգային անկախության համար ժողովուրդների պայքարը: Հաճախ հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակիցների շարժման կարևոր միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ և համագործակցում է միջազգային այլ խաղաղասեր կազմակերպությունների հետ: Խաղաղության պայքարի գործին մատուցած ակնառու ծառայությունների համար ԽՀԽ առանձին մարդկանց և կազմակերպությունների պարգևատրում է Ժոլիո–Կյուրիի անվ. խաղաղության ոսկե մեդալով: ԽՀԽ նստաշրջաններ է ունենում 2–3 տարին մեկ: Խորհրդի ղեկավար մարմիններն են՝ Նախագահությունը (ստեղծվել է 1959-ին՝ ԽՀԽ–ի նախագահ Ֆ. Ժոլիո–Կյուրիի մահից հետո) և Քարտուղարությունը՝ գլխ. քարտուղարի ղեկավարությամբ (1966-ից՝ Ռ. Չանդրա, Հնդկաստան): Քարտուղարության նստավայրը Հելսինկին է: 1959–65-ին ԽՀԽ–ի գործադիր նախագահն է եղել Զ. Բեռնաչը, 1965–1969-ին կոորդինատոր նախագահը՝ Ի. Բչյումը: ԽՀԽ հրատարակում է «Խաղաղության սուրհանդակ» (անգլ., ֆրանս., գերմ. և իսպ.) և «Նոր հեռանկարներ» (անգլ. և ֆրանս.) ամսագրերը:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏ, ընդունվել է Ալբանիայի, Ալժիրի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, ԳԴՀ–ի, Գվատեմալայի, ԳՖՀ–ի, Դանիայի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Թաիլանդի, Թունիսի, Թուրքիայի, Ինդոնեզիայի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Իրաքի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա–Ռիկայի, Կորեայի, Կուբայի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Հոնդուրասի, Հորդանանի, Հունաստանի, Հունգարիայի, Ճապոնիայի, Մալայայի, Մարոկկոյի, ՄԺՀ–ի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չիլիի, Չինաստանի, Չեխոսլովակիայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սիրիայի և Լիբանանի, Սովետական Միության, Վենեսուելայի, Վիետնամի, Ցեյլոնի, Ուրուգվայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների 1957-ի նոյեմբ. 16–19-ին Մոսկվայի խորհրդակցությունում: Խորհրդակցության մասնակիցներն ընդունեցին դեկլարացիա, որտեղ պաշտպանություն գտան միջազգային զարգացման կարևորագույն սկզբունքային հարցերի վերաբերյալ ՍՄԿԿ XX համագումարի հետևություններն ու դրույթները: Մանիֆեստն ուղղված էր բոլոր երկրների բարի կամքի մարդկանց, անկախ նրանց քաղ. և կրոնական համոզմունքներից, կոչ էր անում ուժեղացնել պայքարը խաղաղության համար: «Խաղաղությունը,– ասված է մանիֆեստում,– կարող է պահպանվել միայն այն պայմանով, եթե բոլոր նրանք, որոնց համար թանկ է խաղաղությունը, միացնեն իրենց ջանքերը, բարձրացնեն զգոնությունը պատերազմի հրձիգների մեքենայությունների հանդեպ, մինչև վերջը գիտակցեն, որ իրենց սրբազան պարտքն է ուժեղացնել պայքարը խաղաղության պաշտպանության համար, որն սպառնալիքի տակ է» (ՍՄԿԿ բանաձևերում, մաս 4, էջ 633): «Պատերազմն անխուսափելի չէ, պատերազմները կարելի է կանխել, խաղաղությունը կարելի է պաշտպանել և ամրապնդել», – այս եզրակացությունն արվեց՝ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխման մարքս–լենինյան վերլուծության հիման վրա: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո ստեղծվել է սոցիալիզմի համաշխարհային համակարգ. խաղաղության և միջազգային համագործակցության, հասարակական տարբեր սիստեմների խաղաղ գոյակցության ձգտումներով են ընթանում ժող. դեմոկրատիայի երկրները: Համաշխարհային ասպարեզում աճել է մի նոր ուժ ևս. գաղութային երկրների ժողովուրդները վարում են խաղաղության և զինաթափման, չեզոքության քաղաքականություն: Պատերազմները ատելի են նաև կապիտալիստական երկրների ժողովուրդների համար: Այս ուժերի միասնական պայքարը կարող է կանխել պատերազմը, պահպանել խաղաղությունը: Մանիֆեստն ընդգծում էր, որ խաղաղության պաշտպանությունը վտանգում են կապիտալիստական մոնոպոլիաները, օրեցօր ուժեղացող սպառազինությունների մրցավազքը, միջուկային զենքի տարածումը: Մանիֆեստը՝ որպես առաջնակարգ խնդիր պահանջում էր անհապաղ դադարեցնել ատոմային և ջրածնային զենքի Փորձարկումը և ար–