Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար բնորոշ է հիդրոլիզի ռեակցիան: Միներալ թթուների է–ից ծծմբական թթվի է.լայն կիրառվում են ալկիլացման համար,ազոտական թթվի է–ից պատրաստում են դինամիտներ (նիտրոգլիցերին), ֆոսֆորական թթվի է. մեծ դեր են խաղում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության մեջ, իսկ այլ է. միջատասպաններ են: Կարբոնաթթուների հոտավետ է. էսենցիաներ (տանձի, խնձորի, անանասի են) անվան տակ օգտագործում են օծանելիքների և սննդի արտադրություններում: Այլ է–ից պատրաստում են մանրաթելեր (լավսան, ացետատային մետաքս են), դեղանյութեր (ասպիրին), սոսինձներ (պոլիվինիլացետատ), օրգ. ապակի են: է–ից շատերը օգտագործվում են նաև որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ և ելանյութեր արտադրական օրգ. սինթեզում: ԷՍԿԱԼԱՏՈՐ (անգլ. escalator < ֆրանս. escalader – բարձրանալ, <լատ. scala –սանդուղք), տես Շարժասանդուղք:


ԷՍԿԻՄՈՍԵՐԵՆ, էսկիմոսների լեզուն: Պատկանում է էսկիմոսալեուտյան լեզվախմբին: Խոսվում է ՍՍՀՄ–ում (Չուկոտիայում և հարակից վայրերում), Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում: Խոսողների թիվը՝ մոտ 65 հզ.: է. ունի մոտ 20 բարբառ: ՍՍՀՄ–ում ապրող էսկիմոսների լեզուն ունի 4 հիմնական ձայնավոր, 22 բաղաձայն, 2 հիմնական շերտ (ուժային և քանակային): Կցական– համադրական լեզու է՝ թեքականության մասնակի տարրերով: Գոյականն ունի երկու հոլովում՝ պարզ և դիմա–ստացական, բայը՝ սուբյեկտի և օբյեկտի (խնդրի) ցուցիչներ: Այբուբենը (ասիական տարածքում) նախ՝ լատինագիր, իսկ 1937-ից՝ ռուսագիր: Գրկ. Меновщиков Г.А.,Эскомосский язык, в кн.: Взыки народов СССР, т. 5, М., 1968.


ԷՍԿԻՄՈՍՆԵՐ (ինքնանվանումը՝ ի ն ն ու ի տ –մարդիկ), ազգություն: Բնակվում են հիմնականում Ամերիկայի արկտիկական ափին (Բերինգի ծովից մինչև Գրենլանդիա), մասամբ՝ ՍՍՀՄ–ում (Չուկոտական ԱՕ և Վրանգելի կղզիներ): Ընդհանուր թիվը՝ 90 հզ. (1974), ՍՍՀՄ–ում՝ 1308 մարդ (1970): Լեզուն էսկիմոսերենն է: է. պատկանում են մոնղոլոիդ ռասայի արկտիկական խմբերին:

ԷՍԿԻՇԷՀԻՐ, գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում: XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ: Կար վանք (Ս. Աստվածածին) և վարժարան: Բնակչությունը տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:

ԷՍԿԻՇԵՀԻՐ ( Eskisehir), քաղաք Թուրքիայի արևմուտքում, էսկիշեհիր վիլայեթի վարչական կենտրոնը: Տնում կոչվել է Տոռիլեր: 174 հզ. բն. (1965): Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է: Ունի շաքարի, սպիրտի–օղու և ցեմենտի արտադրություն, վագոնանորոգման դեպո, օդանավակայան: XX դ. սկզբին է–ում կար մոտ 200 հայ ընտանիք, հայկ. երկու երկսեռ վարժարան: Տայերը տեղահանվել են 1915-ին: Պահպանվել են հնագույն քաղաքի ավերակները:

ԷՍՆԱՖՈՒԹՅՈՒՆ, արհեստավորական կազմակերպություն Արեմտյան Հայաստանում և Թուրքիայում (տես Համքարություն):

ԷՍՊԱԴՐՈՆ, տես Թրասուսեր:

ԷՍՊԵՎԵՐԵԿ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: XX դ. սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Գեորգ): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԷՍՊԵՐԱՆՏՈ (esperer – հուսալ), արհեստական միջազգային օժանդակ լեզու: Հորինել է Լ. Զամենհոֆը: Առաջին ձեռնարկը լույս է տեսել 1887-ին (Վարշավա): է–ով ստեղծվում է գրականություն, հրատարակվում են գրքեր, ամսագրեր, թարգմանական բառարաններ են: է–ով զբաղվել են նաև հայերը (Օհանջանյան Ա., «էսպերանտո» միջազգային լեզուն և նրանից սպասելիք մեծ օգուտները», 1909, Սևակ Գ., «Ձեռնարկ էսպերանտո միջազգային լեզվի», 1930): է–ի այբուբենը լատինագիր է, բաղկացած 28 տառից: Մի քանիսն ունեն հնչյունատարբերիչ նշան: Գրությունը հետեում է հնչյունական սկզբունքին: Շեշտը վերջընթեր վանկում է: Բառապաշարի հենքը միջազգային ճանաչում ստացած բառերն են: Քերականական կառուցվածքը մասնիկավոր է՝ օժանդակ բառերի առատ գործածությամբ: Յուրաքանչյուր խոսքի մաս, կարգ հանդես է գալիս իր ցուցիչով: Ունի որոշիչ հոդ, հոգնակիի վերջավորություն, երկու հոլով: Անվանական սեռի քերականական տարբերակում չկա: Բայը դիմաթվային փոփոխության չի ենթարկվում: Կան սահմանական, պայմանական, հրամայական եղանակներ, երեք (ներկա, անցյալ, ապառնի) ժամանակ, դերբայական ձևեր: 1905-ին հիմնադրվել է էսպերանտոյի համաշխարհային ակադեմիան (նախապես կոչվել է «Լեզվական հանձնաժողով»), որի անդամներից է Գ. Սևակը (1932-ից): Հ. Պեարոսյան

ԷՍՊԻՐԻՏՈՒ ՍԱՆՏՈՒ (Espirito Santo, պորտուգ.՝ սուրբ հոգի), նահանգ Բրազիլիայի արևելյան մասում: Տարածությունը 45,6 հզ. կմ2 է, բն.՝ 2100 հզ. (1970): Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Վիտորիան է:


ԷՍՍ ԵՆ (Essen), քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիա երկրում, Հռենոս–Հերնե ջրանցքի ափին: 697 հզ. բն. (1970):

ԷՍՏԱԿԱԴ (ֆրանս. estacade), տես ուղանց:

ԷՍՏԱՄՊ (ֆրանս. estampe, <իտալ. stampe – դրոշմ, տպվածք), գեղարվեստական տպագիր գրաֆիկայի հաստոցային ստեղծագործություն. նկարչի պատրաստած (սովորաբար ստորագրված) տպագրական օրինակի (փորագրություն, վիմագրություն, մենատիպ) առանձնատիպը:

ԷՍՏԱՖԵՏ (ֆրանս. estafette, իտալ.staffetta), սպորտային մրցաձե. թիմի մարզիկները հերթականորեն հաղթահարում են միևնույն կամ տարբեր երկարության հատվածների (փուլերի) բաժանված տարածությունը, փուլի վերջում ընկերոջը փոխանցելով է–ային փայտիկը (ձիասպորտում՝ ճիպոտը, առագաստային սպորտում՝ փայտյա լողանը են): Ըստ բովանդակության է. լինում է հասարակ, երբ է–ի բոլոր փուլերում ընդգրկված է միևնույն մարզաձևը (օրինակ վազք 4X1001/՝ 4 մարզիկ, յուրաքանչյուր փուլի երկարությունը 100 մ և համակցված, որտեղ ընդգրկված է մեկ մարզաձևի տեղաշարժման եղանակը (օրինակ, 4X100 մ լող՝ ուր առաջին փուլը թիկնալողն Է, երկրորդը՝ բրաս կրծքի վրա, երրորդը բատերֆլայ, չորրորդը՝ ազատ ոճ) ու տարբեր մարզաձևեր (օրինակ, տարբեր փուլերը հաղթահարում են վազորդներ, հեծանվորդներ, մոտոցիկլիստներ են): Ըստ փուլերի դասավորության Է. լինում է շրջանաձև, հանդիպակաց և գծային:

ԷՍՏԵԴԱՐ (Estegar) Լասլո (1870, Գեռլա–1905), հունգարահայ գրող, հրապարակագիր, Ըստկարյան գերդաստանից: Աշխատակցել է «Արմենիա» («Armenia») հունգարերեն հայագիտական ամսագրին, հանդես է եկել Խ. Աբովյանի, հայ գրականության ոսկեդարի, հայ նոր քնարերգության, հայ ժողովրդական երգերի մասին հոդվածներով: Ուշագրավ են «Վերջին հայը» և Գեռլահայաքաղաքին, «Արմենիա» ամսագրին նվիրված արձակ բանաստեղծությունները: Գրել է XVII– XVIII դդ. հայ տպագրության գործում հունգար տպագրիչների մասնակցության, հունգար առաջին հայագետ Կլեմեն Միկետի գործունեության վերաբերյալ ակնարկներ: ԷՍՏԼԱՆԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱ, էստոնական Սովետական Հանրապետության անվանումը 1918–19-ին: Հռչակվել է Նարվայում 1918-ի նոյեմբ. 29-ին: (Տես Էստոնական Սովետական Սոցիափստական Հանրապետություն, պատմական ակնարկը):

ԷՍՏՈՆԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, էստոնիա (Eesti NSV, Eesti) Բովանդակություն 1. Ընդհանուր տեղեկություններ … 78 II. Պետական կարգը 78 III. Բնությունը 78 IV. Բնակչությունը 78 V. Պատմական ակնարկ 78 VI. Էստոնիայի կոմունիստական կուսակցությունը 79 VII. Ժողովրդական տնտեսությունը . 79 VIII. Առողջապահությունը ՝. . 80 IX. Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները 80 X. Գիտությունը և գիտական հիմնարկները 80 XI. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը 81