Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XII. Գրականությունը 81 XIII. ճարտարապետությունը և կերպարվեստը 82 XIV. Երաժշտությունը 82 XV. Թատրոնը 83 XVI. Կինոն 83


I. Ընդհանուր տեղեկություններ էստոնական ՍՍՀ գտնվում է ՍՍՀՄ հս–արմ–ում, Բալթիկ ծովի ափին, Ֆիննական ու Ռիգայի ծոցերի և Չուդ լճի միջև: է–ին է պատկանում նաև Արևմտա–էստոնական կամ Մոոնզունդյան արշիպելագը: Կազմվել է 1940-ի հուլիսի 21-ին, ՍՍՀՄ կազմի մեջ մտել՝ օգոստ. 6-ին: Տարածությունը 45100 կմ2 է, բնակչությունը՝ 1447,2 հզ. (1977): Մայրաքաղաքը՝ Տալլին: Վարչականորեն բաժանվում է 15 գյուղական շրջանի, ունի 33 քաղաք և 26 քտա: Քարտեզները տես 80–81-րդ էշերի միջև՝ ներդիրում:


II. Պետական կարգը է. ՍՍՏՄ կազմի մեջ մտնող համաժողովրդական սոցիալիստական պետություն է, միութենական սովետական սոցիալիստական հանրապետություն: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ի ապրիլին: Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Գերագույն սովետի Նախագահությունը: Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում է Գերագույն դատարան, ընդունում օրենքներ ևն: Տեղական իշխանության մարմինները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետներն են:


III. Բնությունը է-ի տերիտորիայի մեծ մասը ցածրադիր (մինչե 50 Վ միջին բարձրությամբ) հարթավայր է, բարդացած մորենաբլրային ռելիեֆով: Հվ–արլ–ում Օտեպյա (մինչև 217 մ) և 1սանյա բարձրություններն են: Վերջինիս վրա է հանրապետության ամենաբարձր կետը՝ Սուր Մունամյագին (317 մ): Ռելիեֆում լավ են արտահայտված հին սառցապատման հետքերը: Ֆիննական ծոցին ափամերձ ձգվում է մի զառիթափ գլինտ (56 Ա)Հ ծածկված ծառերով ու թփուտներով, որը հատվում է գետերով ու ջրվեժներով: Օգտակար հանածոներից հայտնի են այրվող թերթաքարերը (արդ. պաշարները՝ 6,4 մլրդ ա), տորֆը, ֆոսֆորիտները և շինանյութերը: Կան բուժիչ ցեխեր և հանքային ջրեր: Կլիման անցումային է՝ծովայինից ցամաքայինի: Ծովային և ցամաքային հոսանքների իրար հաջորդելը և ցիկլոնների պարբերական ներխուժումը եղանակը դարձնում են խիստ անկայուն: Միջին տարեկան ջերմաստիճանը 4–2C°ից 6°C է, հունվարի միջինը –3C°–ից –7°C է, հուլիսինը՝ 16,3°C–ից 17,4°C է, միջին տարեկան տեղումները 500–700 մՎ են: Գլխավոր գետերն են՝ Նարվան, Պյառնուն, Կազարին և էմայիգին: Լճերն զբաղեցնում են տերիտորիայի 4,6, ճահիճները՝ 20,7% –ը: Ճահճոտ մեծ տարածություններ կան Պյառնու և էմայիգի գետերի ավազաններում: Հողերը բաժանվում են 3 հիմնական գոտիների: Կղզիներում, հս–արմ–ում և հս–ում տարածված են կարբոնատային հողեր, Պանդիվերյան բարձրության վրա և կենտրոնական է–ում՝ ավելի բերրի մնացուկային կարբոնատային հողեր, Հվ. է–ում՝ պոդզոլային հողեր: Բուսականությունը պատկանում է խառն անտառների ենթագոտուն: Անտառներն զբաղեցնում են տերիտորիայի 30,5, մարգագետինները՝ մոտ 40 %-ը: Կենդանական աշխարհը ներկայացված է խառն անտառներին բնորոշ կենդանիներով: Հանդիպում են մոտ 60 տեսակ կաթնասուններ, 300 տեսակ թռչուններ, 70 տեսակից ավելի ձկներ:


IV. Բնակչությունը Բնակչության 68,2%-ը էստոնացիներ են, 24,7%–ը՝ ռուսներ, 2,1% -ը՝ ուկրաինացիներ, 1,4%-ը՝ բելոռուսներ, 1,4 %-ը՝ ֆիններ (1970): Բնակչության միջին խտությունը 1 կմ 2 վրա 32,1 մարդ է (1977): Առավել խիտ է բնակեցված հս. ծովափնյա մասը: Քաղաքային բնակչությունը 68% է: Խոշոր քաղաքներն են՝ Տալլինը, Տարտուն, Կոխտլա–Ցարվեն, Նարվան,Պյառնուն, Վիլյանդին:


V. Պատմական ակնարկ է–ի տարածքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու բնակության հետքեր (մ. թ. ա. VIII հազարամյակ): Մ. թ.ա. III հազարամյակից բնակվել են ուգրո–ֆիննական ցեղեր, իսկ մ. թ. ա. II հազարամյակում հվ–ից թափանցել են բալթիական ցեղերի նախնիները: Տեղական ցեղերի հետ ձուլվելու հետեանքով ձևավորվել են մերձբալթյան–ֆիննական (էստերլիվեր) և բալթիական (լատվիական ու լիտվական) ցեղերը, որոնք մ. թ. ա. I հազարամյակի կեսերից սկսել են գործածել երկաթը: Այնուհետև զարգացել է հերկովի հողագործությունը, առաջացել են ունեցվածքային տարբերություններ, քայքայվել են համայնական կարգերը: X–XII դդ. է–ում ձևավորվել են ֆեոդ, հարաբերությունները: XIII դ. սկզբներից սկսվել են գերմ., շվեդ, և դանիական ներխուժումները: էստերի համառ դիմադրությունից հետո (տոհմավագ Լեմբիտուի և ուրիշների գլխավորությամբ), 1224-ին գերմ. ֆեոդալները զավթեցին ցամաքային է., իսկ 1227-ին՝ Սաարեմաա կղզին: Հս. է. 1219–20-ին նվաճեց Դանիան: Հվ–արլ. է–ում ստեղծվեց Տարտուի, Արմ. է–ում՝ Սաարե Լյաէնյան եպիսկոպոսությունները, կենտրոնական է. անցավ Լիվոնյան օրդենին: Օրդենի զորքերը հս.և արմ. է–ում ճնշեցին հակաֆեոդալական գյուղացիական ապստամբությունը(տես Յուրիի գիշերվա ապստամբություն 1343–45): 1346-ին Դանիան Հս. է. վաճառեց Տևտոնական օրդենին: XIV դ. վերջից ուժեղացավ էստոն գյուղացուն հողին ամրացնելու պրոցեսը, XV դ. վերջից մտցվեց ճորտատիրական իրավունքը: 1523-ին է.թափանցեց լութերականությունը: 1558–1583-ին Լիվոնյան պատերազմում ռուս, զորքերի հաղթանակը վերջ դրեց օրդենի և եպիսկոպոսների տիրապետությանը: Բայց ռուս, պետությունը չկարողացավ տիրել է–ին: Հվ. է. անցավ Լեհաստանին, Հս. է. գրավեց Շվեդիան: Լեհ–շվեդական պատերազմից (1600–29) հետո Շվեդիան գրավեց ամբողջ է.: XVII դ. է–ում ծնունդ առավ մանուֆակտուրային արտադրությունը: 1680-ին շվեդ. կառավարությունն անցկացրեց խոշոր կալվածատերերի խլած թագավորական հողերի ռեդուկցիա (վերադարձում), որի հետևանքով ավելացան գյուղացիների պարտավորությունները: Հաղթելով Հյուսիսային պատերազմում (1700–1721) Ռուսաստանը Նիշտադյան հաշտության պայմանագրով (1721) իրեն միացրեց ամբողջ է.: ՝Կոռային–ագարակային տնտեսության ճգնաժամը, գյուղացիության դասակարգային պայքարը հասցրին ռեֆորմների (1802–04) և գյուղացիական նոր օրենքների (1816-ին՝ էստլանդական նահանգում, 1819-ին՝ Լիֆլանդիայում), որոնցով գյուղացին ազատվեց անձնապես, բայց առանց հողի: 1820-ական թթ. վերջերին է–ում սկսվեց արդ. հեղաշրջում (հիմնականում տեքստիլ արդյունաբերության մեջ): Լայն տարածում գտած դրամական ռենտան, գյուղական մանր տնտեսությունները, գյուղատնտեսության ապրանքայնության աճը և վերջապես ազատ աշխատուժի առկայությունը նպաստավոր պայմաններ ստեղծեցին է–ում կապիտալիզմի բուռն զարգացման համար: Վերջնականապես կազմավորվեց էստոն ազգը: Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց 1860-ական թթ. սկզբնավորվեց էստոնական ազգային շարժումը, որը հիմնականում դրսևորվեց երկու ուղղություններով՝ բուրժուակղերական (Յա. Խուրտ, Ի. Յաննսեն) և բուրժուա–դեմոկրատական (Կ. Յակոբսոն, Ի. Կյոլեր): 1870-ական թթ. սկիզբ առավ բանվորական շարժումը (1872-ի Կրենհոլմի մանուֆակտուրայի գործադուլը), 1880-ական թթ. է. մուտք գործեցին մարքսիստական գաղափարները: Տալլինը դարձավ է–ի արդ. կենտրոնը: 1904-ին ստեղծվեց ՌՍԴԲԿ Տալլինի (Ռևե–