Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թթուն էթիլալկոհոլով էսթերացնելիս. CH3COOH + C2H5OH ► CH3COOC2H5 + + H20: է. կիրառվում է որպես լուծիչ նիարոթաղանթանյութի, պոլիվինիլացե ւոաւոի, քլորկաուչուկի U լաքերի համար, դոնդողացնող միջոց՝ պայթուցիկ նյութե րի արտադրության մեջ են: է. թմրեցնող է, գոլորշիները գրգռում են լորձաթաղան թը, կարող են մաշկաբորբ և էկզեմա առա ջացնել: Թույլատրելի քանակությունը օդում 0,2 մգհ է:


ԷԹԻԼԵԹԵՐ, դիէթիլեթեր, եթեր (C2Hs)20, օրգանական միացություն, կա րևորագույն եթերը: է. շարժուն, հեշտ ցըն դող, անգույն, յուրահատուկ հոտով հե ղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 34,6°C, խտությունը՝ 713,5 կգ/մ3: է. դյուրավառ է, գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ: LuiiJ լուծիչ է օրգ. բազմաթիվ միացությունների հա մար: Հիմքերի և ալկալիական մետաղնե րի նկատմամբ կայուն է: Թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի հաշվին միացնում է կոորդինացիոնչհագեցած մետաղների աղեր (Լյուիսի թթուներ)՝ առաջացնելով 4՜ – էթիլեթերատներ, օրինակ՝ (C2H5)20–BF3: Ստացվում է էթիլալկոհոլից 132ՏՕով ջուր պոկելով (այստեղից էլ սկզբնական անվանումը՝ ծծմբային եթեր): է. մեծ կիրառություն ունի բժշկության մեջ: Օժտ ված է ուժեղ նարկոտիկ հատկությամբ: Ինհալյացիոն ընդհանուր անզգայացման (նարկոզ) նպատակով օգտագործվում է գերօքսիդներից հատուկ եղանակով զըտ ված է. (Aether aethylicus pro narcosi), որի գոլորշիների խտությունը պետք է կազ մի 15–25 ծավալային տոկոս, իսկ ան զգայացումը շարունակելու դեպքում՝ 5–8 ծավալային տոկոս: է. կարելի է զուգոր դել միոռելաքսանտների հետ, որոնք ուժեղացնում են կմախքային մկանների թուլացումը և կրճատում էի պահանջվե լիք ոանակությունը: Ռեֆլեկտոր մեխա 1ւէւօյքէւ Է. _ Էtւ^ւի ււլյսսոաՆքը, բարձրացնում արյան ցածր ճեշոււքը, գըր. զըռում շնչառական ուղիների լորձաթա ղանթը (վերջինս ընդհանուր անզգայաց ման ժամանակ, բրոնխոպնևմոնիայից խու սափելու նպատակով, կանխվում է ատ րոպինով): Է. հակացուցված է թոքերի տուբերկուլոզի, շնչառական ուղիների սուր բորբոքումների, ներգանգային ճնշման բարձրացման, երիկամային ծանր հիվան դությունների, սրտային ապակոմպենսաց ման, շաքարային հիվանդության և ացիդո զի ժամանակ:


ԷԹԻԼԵՆ, է թ և ն, CH2 = CH2, չհագե ցած ածխաջրածին: Անգույն, թույլ հոտով գազ է, վառվում է լուսավոր բոցով: Հալ. ջերմաստիճանը՝ –169,5°C, եռմանը՝ – 103,8°C, խտությունը՝ 569,5 կգ/մ3 (–103,8°Շում): Մինչև 350°C կայուն է, 400°Շում քայքայվում է մեթանի և ացե տիլենի, ավելի բարձր ջերմաստիճա նում՝ ջրածնի և ածխածնի: էի պարու նակությունը կոքսագազերում 3–8% է, նավթագազերում՝ մինչև 20%: Արտա դրության մեջ ստացվում է բնական գա զի և նավթի ջերմային մշակմամբ, իսկ քիմ. աշխատանոցում՝ էթիլալկոհոլից ջուր պոկելով: էի համար բնութագրական են միացման ռեակցիաները: Այս հատկու թյունը օգտագործվում է էթիլալկոհոլ, էթիլենօքսիդ և արժեքավոր այլ նյութեր ստանալու համար: էի պոլիմերացումից ստացվում է պոլիէթիլեն:


ԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, տես Չհագեցած ածխաջրածիններ:


ԷԹԻԼԵՆԳԼԻԿՈԼ, էթանդիոլ, HOCH2CH2OH, երկատոմ պարզ սպիրտ: Անգույն, անհոտ, մածուցիկ հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ – 12,3°C, եռմանը՝ 197,6°C, խտությունը՝ 1113 կգ/tl3: Լուծ վում է ջրում և շատ օրգ. լուծիչներում, եթերում քիչ է լուծվում: է. ունի գփկունե րին բնորոշ բոլոր հատկությունները: աՏ04ի հետ թորելիս առաջացնում է դիօքսան, մեկ մոլեկուլ ջուր պոկելիս՝ քացախալդեհիդ ևն: է. ստացվում է 1,2– դիքլորէթանի հիդրոլիզից, էթիլենօքսիդի և ջրի փոխազդեցությունից (արտադրա կան եղանակներ) ևն: է–ի խառնուրդը ջրի հետ օգտագործվում է որպես հակասա ռեցուցիչ միջոց (հայրենական արդյունա բերությունը թողարկում է 40 և 65 մակնի շի էթիլևնգլիկոլային հակասառեցուցիչ ներ, համապատասխանաբար –40°C և –65°C սառեցման ջերմաստիճաններով): է. կիրառվում է նաև պլաստմասսաների, արհեստական մանրաթելերի և այլ նյու թերի արտադրության մեջ:


ԷԹԻԼԵՆՕՔՍԻԴ, 1,2–է պօքսիէթան, It1 օ ք ս ի ր ա ն, CH2–CH2–Օ, եռանդա մանի հետերոցիկլավոր միացություն: Ան գույն, եթերներին բնորոշ հոտով, բոցա վառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117y7°C, եռմանը՝ 10,73°C, խտությունը՝ 890,9 կգ/մ3 (4°Շում): է. լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում: Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ: Փոխազդեցության վերջնա նյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ: է. առաջին անգամ ստացել է Շ. Վյուրցը էթիլենքլորհիդրինի և KOHի փոխազդե ցությունից. I I HOCH2CH2Cl+KOH–*CH2CH2–0+ + KC1+H20: Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ: է. ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ: Թույլատրելի քանակու թյունը օդում՝ 0,001 մգ/ւ:


ԷԹԻԿԱ (լատ. ethica <հուն. eOog –– բնա վորություն, սովորույթ), տես Բարոյագի տություն :


ԷԹԻՈԼԱՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ [ֆրանս. etio ler – խունանալ, թոշնել (բույսերի հա մար)], մթության կամ սակավ լույսի պայ մաններում աճող բույսեր: է. բ. անգույն են կամ բաց դեղնավուն (քլորոֆիլի սին թեզի բացակայության պատճառով), ցո ղունի միջհանգուցային տարածություն ները մեծացած են, մեխանիկական, անց կացնող հյուսվածքները թույլ են զարգա ցած: է. բում նվազում է սպիտակուցների սինթեզը, դանդաղում բջիջների բաժա նումը: է. բի կանաչ գույնը արագ վերա կանգնվում է բավարար (նույնիսկ կար ճատև) լուսավորության պայմաններում:


ԷԹՆԻԿԱԿԱՆ Ւ՚ՈՒՄԲ, էթնիկական ընդհանրություն, մարդկանց՝ լեզվական և մշակութային ընդհանրու թյուններ ունեցող խումբ: ժողովուրդնե րը ձևավորվում են հիմնականում առան ձին է. խերից: է. խեր էին՝ հին հույները, հին սլավոնները, հին գերմանացիները, կելտերը ևն: Առանձին է. խեր են ՍԱՀՄի հսարլ. մի շարք ազգություններ (չուկ չիներ, կորյակներ, իտելմեններ ևն): Որոշ դեպքերում է. խ. համընկնում է ազգու թյան կամ ցեղի հետ (Միբիրի կետեր և նիվխեր ազգությունները ևն): Առանձին է. խ. են կազմում ՍՍՀՄի, Կանադայի, Ալյասկայի և, Գրենլանդիայի էսկիմոս ները՝ միասին վերցրած: է. խի փոխարեն գործածվում է նաև «էթնոլեզվական խումբ» արտահայտությունը:


ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Ժ ո ղովուրդների հոգեբան ու թ յ ու ն, հոգեբանության ճյուղ, որն ուսումնասիրում է տարբեր ժողովուրդնե րի, ցեղերի, ցեղախմբերի հոգեկան կերտ վածքի առանձնահատկությունները, նրանց մտածողության, լեզվի, բնավորու թյան, խառնվածքի, ընդունակություննե րի, հույզերի, զգացմունքների, սովորու թյունների և նախապաշարումների բնո րոշ գծերը, աշխատանքային գործունեու թյունը: է. հ. սերտորեն առնչվում է մար դագիտությանը, ազգագրությանը և սո ցիաչական հոգեբանությանը: «է. հ.» տեր մինն առաջինը օգտագործել են XIX դ. 2րդ կեսի գերմ. փիլիսոփա և լեզվաբան Դ. Շտեյնտալը և Մ. Լացարուսը: Բուրժ. ռեակցիոն հոգեբանները է. հ. օգտագոր ծում են ռասայական հայացքների հիմ նավորման, գաղութատիրության արդա րացման համար: Գբկ KopojieB O.H., BonpocM 3tho ncHxojiorHH b pa6oTax 3apy6e)KHbix aBTopoB, M., 1970. Հ. Թութունշյան


ԷԹՆՈԳԵՆԵԶ (հուն. ldvo£ – ժողովուրդ, ցեղ և veveaLG – ծագում). ժողովրդի ծագումը: Երկարատև և բարդ պատմական երևույթ, որն արտացոլում է մարդկային առանձին խմբերի ծագման, լեզվական, ազգագրական, մարդաբանական, մշակու թային առանձնահատկությունները, նրանց տեղաշարժերը, փոխազդեցությունները, միախառնումը, դրանց պատմությունը: էի լուսաբանման համար օգտագործ վում են գիտությունների տվյալները վե րոհիշյալ բնագավառների վերաբերյալ: էի բացահայտմամբ ժխտվում են միգրա ցիոն, հնագույն էթնիկական միավորում ների պարզ միախառնմամբ առանձին ժողովուրդների ծագման, «լեզվական պայթյունների», խաչաձևման միջոցով նոր լեզուների ու ժողովուրդների առաջաց ման և այլ պարզունակ տեսակետներ: է–ի ուսումնասիրման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է համակողմանիո րեն հետազոտել տվյալ ազգագրական ընդհանրության, լեզվի, հնագիտական մշակույթի և ժողովրդի հարաբերակցու թյունը: Հայ ժողովրդի էի վերաբերյալ տես <,այեր հոդվածում:


ԷԹՐՈԼՆԵՐ, ջերմապլաստիկ և էլեկտրա մեկուսիչ նյութեր: Ստացվում են թաղան թանյութի եթերներին ու էսթերներին (նիտ րոթաղանթանյութ, ացետիլթաղանթա