Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գրկ . Կարապետ Եպիսկոպոս [Տեր–Մկրւոչյան Կ.], Դոփյանք և Մելիք–Շահ– նազարյանք, էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 2): Ուլուբաբյան Բ. Ա., Խաչենի իշխանությունը X– XVI դարերում, Ե., 1975: Բ․Ուլուբաբյան

ԾԱՐԻՐ (լատ. Stibium), սուրմա, Sb, պարբերական համակարգի V պարբերության V խմբի քիմիական տարր: Կարգահամարը 51 է, ատոմական զանգվածը՝ 121,75: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 121Sb (57,25%) և 123Sb (42,75%): Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակ– տիվ իզոտոպներ, որոնցից l24Sb (T1/2= = 60,2 օր) կիրառվում է y-ճառագայթների և նեյտրոնների աղբյուր պատրաստելու համար: Ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնների դասավորությունը 5s25p3 է: Ծ. հայտնի է շատ վաղուց: Արևելքի երկրներում (այդ թվում նաև Հայաստանում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար: Մ. թ. ա. XIX դ. Հին Եգիպտոսում ծարիրափայլի փոշին (բնական Sb2S3), mesten կամ stem անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար: Հին Հունաստանում Ծ. հայտնի էր որպես stimi և stibi, այստեղից էլ՝ լատ. stibium: Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ–ում բացի stibium անվանումից ընդունված է նաև antimonium անվանումը: Ծ–ի և նրա բազ– մաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունը առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը, 1604-ին: Ծ–ի պարունակությունը երկրակեղևում 5 • 10-5% է (ըստ զանգվածի): Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb2S3: Ծ. հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով: Սովորական գորշ Ծ. սպիտակարծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 630,5°C, եռմանը՝ 1635–1645°C: Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և –3 արժեքականություն: Սովորական ջերմաստիճանում օդում Ծ. չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb2O3 օքսիդը (սպիտակ ծուխ): Ակտիվ փոխազդում է հալոգենների հետ՝ տալով եռարժեք հալոգենիդներ: Միացություններ է առաջացնում արսենի, ծծմբի, և ֆոսֆորի հետ (հալելիս), ազոտի և ջրանի հետ՝ չի առաջացնում, ծարիրաջրածինը ստացվում է անուղղակի ճանապարհով: Ջրի և նոսր թթուների հետ չի փոխազդում: Դանդաղ փոխազդում է խիտ աղաթթվի և ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 և Sb2(SO4)3 աղերը: Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է xSb2O5•yH2O բաղադրությամբ: Թթվածնի հետ Ծ. առաջացնում է Sb2 Օ3, Sb2O4 և Sb2O5 օքսիդները: Եռարժեք Ծ–ի հիդրօքսիդը՝ Sb(OH)3, գոյություն ունի միայն ջրային լուծույթում: Ամֆոտեր է՝ Sb3++ 3OH←→Sb(0H)3= H3SbO3←→3H++SbO3: Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ Ծ–ի միացությունները՝ ծարիրիդները, որտեղ Ծ. ունի –3 արժեքականություն: Ծ–ի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb ևն) կիսահաղորդիչներ են: Բազմաթիվ մետաղների հետ Ծ. առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը: Միացություններն օգտագործվում են օրգ. սինթեզում (օրինակ, SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2Cl3, Sb2S5) և այլ բնագավառներում: Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս: Ծարիրը օրգանիզմում: Ծ–ի պարունակությունը (100 գ չոր նյութին) բույսերում 0,006 մգ է, ծովային կենդանիների օրգանիզմում՝ 0,02 մգ, ցամաքային կենդանիների մոտ՝ 0,0006 մգ: Ծ. կենդանիների և մարդու օրգանիզմ է մտնում շնչառական օրգանների կամ ստամոքսաղիքային համակարգի միջոցով: Արտաթորվում է գլխավորապես կղանքի, չնչին քանակությամբ՝ մեզի հետ: Ծ–ի կենսաբանական դերը հայտնի չէ: Ծ. ընտրողաբար կուտակվում է վահանաձև գեղձում, լյարդում, փայծաղում: Ծ–ի սահմանային թույլատրելի քանակությունը 10~5– 10~7 գ է՝ 100 գ չոր հյուսվածքին: Ավելի մեծ քանակների դեպքում Ծ. պասսիվացնում է լիպիդային, ածխաջրային և սպիտակուցային փոխանակության ֆերմենտ– ները (հավանաբար սուլֆհիդրիլային խմբերի մեկուսացման պատճառով): Բժշկության մեջ Ծ–ի պատրաստուկները (սոլյուսուրմին են) օգտագործվում են հիմնականում լեյշմանիոզի և որոշ հելմինթոզների (օրինակ, շիստոսոմատոզի) բուժման համար: Ծ. և նրա միացությունները թունավոր են: Մուր թունավորումների դեպքում գրգռվում են շնչառական ուղիների լորձաթաղանթները և մաշկը: Կարող է առաջանալ մաշկաբորբ, աչքի շաղկապենու բորբոքում ևն: Բուժոմը. անտիդոտների (ունիտիոլ), մի– զամուղ և քրտնաբեր միջոցների կիրառում ևն: Կանխարգելումը. ար– տադրական պրոցեսների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն: ^TZ^.IIlHflHOB A. r. , npOH3BOflCTBO cypbMM, M., 1961; Ochobm MeTajuiyprira, t. 5, Mj,, 1968.

ԾԱՐԻՐԱՅԻՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, բնական հանքատեսակներ, որոնցից ծարիրի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է: Ծարիրն արդյունահանվում է գլխավորապես հիդրոթերմալ հանքավայրերի սուլֆիդային հանքանյութերից, որոնք սովորաբար առաջացնում են շեր– տաձև կուտակներ կրաքարերում կամ հատող երակներ տարբեր ապարներում: Կարևոր միներալը անտիմոնտն է: Նվազ նշանակություն ունեն ծարիրի և այլ մետաղների համալիր սուլֆիդները՝ ջեմսոնիտը, բուլանժերիտը, պիրարգիրիտը, տետրաէդրիտը, բուռնոնիտը: Ծ. հ–ի հիդ– րոթերմալ հանքավայրերի մերձմակերևութային մասերում առաջանում են օքսիդացած հանքանյութեր, որոնք կազմված են կերմեզիտից, սերվանտիտից, ստիբիոկոնիտից և ծարիրի այլ երկրորդային միներալներից: Մուլֆիդային և օքսիդացած հանքանյութերի ուղեկից միներալներն են՝ քվարցը, կինովարը, կալցիտը, բարիտը: ՍՍՀՄ–ում Ծ. հ–ի հանքավայրեր կան Միջին Ասիայում, Ղազախստանում, Կովկասում և Արևելյան Սիբիրում, իսկ արտասահմանում՝ Չինաստանում, Չեխոսլովակիայում, Ալժիրում և այլուր: ՀՍՍՀ–ում հայտնի է Ազատեկի հանքավայրը Ազիզբեկովի շրջանում:

ԾԱՐԻՐԱՋՐԱԾԻՆ, U տ ի բ ի ն, SbH3, ծարիրի ջրածնական միացությունը: Ան– գույն, հեշտ բոցավառվող, խեղդող հոտով գազ է: Խտությունը 2200 կգ/մ3 է (–17°C- ում), հալման ջերմաստիճանը՝ –88°C, եռմանը՝ – 18°C: Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ. լուծիչներում: 200°0-ում արագ տրոհվում է՝ առաջացնելով ջրածին և ծարիր: Ստացվում է ծարիրի համաձուլվածքների (Zn-ի կամ Mg-ի հետ) վրա նոսր թթուներով ազդելիս, ինչպես նաև բարձր ճնշման տակ Տե2Օտ–ը ջրածնով վերականգնելիս: Կիրառվում է որպես ֆումիգանտ՝ գյուղատնտ. վնասատուների դեմ պայքարելու համար: Թունավոր է, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և արյունը:

ԾԱՐԻՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, ծարիրի համաձուլվածքները կապարի, ցինկի, անագի, պղնձի հետ (ծարիր՝ 50% –ից պակաս): Ծարիրը սովորաբար մտցվում է որպես համաձուլվածքի բաղադրիչներից մեկը, տպագրական համաձուլվածքում՝ մինչև 26%, առանցքակալայինում՝ մինչև 18%: Անագի հիմքով համաձուլվածքները կիրառվում են գեղարվեստական ձուլվածքների, ամանեղենի համար: Ծարիրի հիմքով համաձուլվածքները տեխնիկայում չեն կիրառվում: ԾԵՍ, ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վրագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ: Ծագել է հնագույն ժամանակ– ներում և դարձել պաշտամունքային արարողությունների (տես Պաշաամոմւք) անբաժան մաս: Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը, ընթանում է աղոթատանը (տա– ճար, եկեղեցի), սահմանված օրերին ու ժամերին՝ հավատացյալների մասնակցու– թյամբ: Այն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, երաժշտությամբ: Ծ. հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է: Ծերը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ, ուստի ժամանակի ընթացքում փոփոխվում, վերամշակվում և հարմարեցվում են իրադրության պահանջներին: Ծերի գիրքը հին հայոց մեջ կոչվել է Ծիսարան կամ Մաշտոց: Հետագայում քրիստոնեական եկեղեցին Մաշտոց անվանեց օրհնություն– ների գիրքը: Գ.Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Անթիլիաս, 1957:tIII h ա a k օ b B.H., Օ pejmrH03Hbix odpnaax, o6biqaax h npa3flHHKax, M., 1955; Chjopob A.H., O XpHCTHaHCKHX npa3flHHKax, IlOCTaX h o 6- pflflax, M., 1957.

ԾԵՐԱԿՈՒՅՏ, ազնվականների, ավագների (ծերակուտականների) ժողով, խորհուրդ, որ կառավարում էր երկրի գործերը Հրեաստանում, Հին Հռոմում և այլուր: Նույնն է, ինչ սինգղիտոսը (հուն. ai3v kX^og). գերուսիան (հուն, vepouaia) Հին Հունաստանում: Տես նաև Սենաա: