գակցվում է թարթչային (ցիլյար) մարմին– ների բորբոքման հետ (իրիդոցիկլիտ), քանի որ ծիածանաթաղանթը և թարթչա– յին մարմիններն արյուն են ստանում անո– թային նույն համակարգից:
ԾԻԹԵԼԻ ԾՂԱՐՈ, քաղաք, Վրացական ՍՍՀ Ծիթելի ծղարո շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Շիրակի տափաս– տանում: Երկաթուղային կայարան է: Կան պանրի–յուղի, աղյուսի–կղմինղրի, կրի, գինու գործարաններ, ալրաղաց, մսի կոմ– բինատ: Ունի երաժշտական և 2 միջնա– կարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադա– րան: Քաղաքի մոտ արդյունահանվում է նավթ: «ԾԻԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ», գրական–բանասի– րական ամսագիր: Լույս է տեսել 1866– 1867-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Մ. Աղա– բեկյան: Մերժել է եվրոպական քաղաքա– կրթությունն ընդօրինակելու ուղին, հայ հասարակական կյանքի բարեփոխումը պայմանավորել միայն ազատագրական շարժումներով և հայ եկեղեցու ինքնու– րույնությամբ: Բացասական վերաբեր– մունք է ցուցաբերել «Պոլոժենիե»-ի հան– դեպ՝ որպես հայ եկեղեցու իրավունքները սահմանափակող ձեռնարկի: Տպագրել է հրապարակախոսական նյութեր, գրական– գեղարվեստական ստեղծագործություն– ներ: Մ. Մխիթարյան
ԾԻԼՔԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, Ապարան–Սպիտակ խճուղու վրա, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս: Անաս– նապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի U կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապար– տեզ, բուժկայան: Ծիլքար
ԾԻԾԱՂԵՑՆՈՂ ԳԱԶ, ազոտի ենթօքսիդն է՝ N2O։ Անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է։ Ջրում վատ է լուծվում։ Թթվածնով չի օքսիդանում։ 900°C տաքացնելիս լրիվ քայքայվում է N2-ի և O2-ի։ Բարձր ջերմաստիճանում ցուցաբերում է օքսիդիչ հատկություն (նրա մթնոլորտում բոցավառվում են առկայծող մարխը, ֆոսֆորը, ծծումբը)։ Ստացվում է ամոնիումի նիտրատի ջերմային քայքայմամբ։ Մեծ քանակներով N2O շնչելիս գրգռվում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծ. գ.» անվանումը։ Տես նաև Ազոտի օքսիդներ։
ԾԻԾԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում։ 1909-ին ուներ 164 (22 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ
եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը
զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ԾԻԾԱՌՆԵ, Ծ ի ծառն, Ծիծանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում: Ըստ Հով– նան Մամիկոնյանի հաղորդած ավանդու– թյան, անունն առաջացել է ոմն Ծիծառ– նիկի անունից, որը Ներսես Գ կաթողիկո– սի օրոք (641–661) Տարոնի Ս. Կարապեա վանքից գողացած խաչփայտի կտոր է բերել գյուղ, տեղադրել իր կառուցած Ս. Խաչ վանքում:tXXtդ. սկզբին գյուղն ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ԾԻԾԵՌՆԱԿ», «Երգ պանդուխտ պատանեկ ի», 1854-ին Դորպատում Գ. Դոդոխյւսնի հորինած երգը, որ արագ ու լայնորեն ժողովրդականացել է: Եղա– նակը առաջին անգամ տպագրվել է Ռ. Պատկանյանի «Ազգային երգարան հա– յոց»-ում (1856): Գ. Դոդոխյանի տվյալ– ներով («Քնար հայկական», 1868)՝ ծագում է բաշկիրական ժող. երգից: Բազմիցս մշակվել է երգչախմբի (Կարա–Մուրզա, Գ. էռնեսաքս և ուրիշներ), ձայնի և դաշ– նամուրի (Կոմիտաս, Ա. Դոլուխանյան և .ուրիշներ), նաև սիմֆոնիկ նվագախմբի (Մ. Իպոլիտով–Իվանով, «Հայկական ռապ– սոդիա», 1895) համար: Ռ. Աթայան
«ԾԻԾԵՌՆԱԿ», պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների
համար։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն։ Լույս է տեսնում 1978-ից,
Երևանում (1965–77-ին «Պիոներ» ամսագրի ամենամսյա հավելվածն էր)։ Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978-ից)։ Հանդեսի նպատակն է երեխաներին դաստիարակել հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի,արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ։ «Ամենագնացով աշխարհի շուրջը» բաժինը ծանոթացնում է երկրի կազմությանն ու բնության հետաքրքրական երևույթներին, մատչելի ձևով տեղեկություններ հաղորդում գիտական հայտնագործությունների մասին։
«Մեր հյուրասրահը» բաժինը կազմակերպում է հանդիպումներ արվեստի, գրականության և այլ բնագավառների նշանավոր մարդկանց հետ։
Տպագրում է չափածո և արձակ թարգմանական գործեր։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով թղթակցում են հայ սովետական գրողները։
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, բրոնզեդարյան հնա– վայր Երևանում, Հրազդանի աջ ափին: Ըստ ավանդության, այստեղ եղել է հա– յոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճա– րը, որի երկրորդ հարկում ապրող ծի– ծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեց– յալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծ. անունը): 1925-ին, Երևանգէսի շինարարության ժամանակ, Հրազդանի ձախ ափին հայտնաբերվել են ուշ բրոնզի դարի դամբարաններ, որոն– ցում գտնվել են սև, կարմիր, դեղնավուն, ուղիղ և ալիքաձև գծանախշերով խեցեղեն, վանակատից ցլեպներ, բրոնզե ջարդված թուր, մարդկանց և կենդանիների ոսկոր– ներ: Հրազդանի ձորում գտնվում է ան– մշակ քարերից կառուցված և մանր քարե– րով լցված պարսպով (հս. և հվ. կողմե– րից) կիկլոպյան ամրոց, որը արլ–ից պաշտ– պանվել է գետի ջրերով: Գետի աջ ափին պահպանվել են շենքերի մնացորդներ: Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի կա– ռուցման ժամանակ բացված դամբարան– ներից մեկում հայտնաբերվել են լավ պահ– պանված գունազարդ կճուճներ: Հուշար– ձանից արլ., անտառի մեջ, նույնպես պահ– պանվել են հնագույն շենքերի հիմքեր (հավանաբար՝ փոքր բնակավայրի հետ– քեր): Ծ. դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967-ին Ծ–ում բացվեց Մեծ եղեռնի հուշ– արձանը: Գրկ. Peters P.,, Quelques noms geogra- phiques Armeniens dans Skylitzes, «Byzan- .tion*, 1931, t. 6, p. 438-40. Մնաց ական յան
ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ (Hirundinidae), ճնճղու՜ կազգիների կարգի թռչունների ընտանիք: Մարմնի երկարությունը 10–23 սմ է, քա– շը՝ մոտ 20 գ: Կտուցը կարճ է, լայն, բե– Գյուղական ծիծեոնակ րանի մեծ բացվածքով: Թևերը նեղ են, երկար: Ոտքերը կարճ են, քայլել համար– յա չեն կարող: Փետուրները մեջքի մա– սում մուգ գույն ունեն, ներքևում՝ բաց: Բնորոշ է երկար, մկրատաձև պոչը: Հայտ– նի է 79 տեսակ՝ տարածված ամենուր,