Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

բացի Արկտիկայից և Անտարկտիդայից: ՍՍՀՄ–ում՝ 7 տեսակ, որից գյուղական, քաղաքային, լեռնային և առափնյա Ծ–ները բնադրում են նաև ՀՍՍՀ–ում: Չվող թռչուններ են, ձմեռում են Աֆրիկայում, Հարավային Ասիայում: Բույնը դնում են ժայռերի, շինությունների, հազվադեպ՝ ծառերի վրա, որոշ տեսակներ (օրինակ, առափնյա Ծ.) ապրում են նաև գետնափոր բներում, ծառերի փչակներում: Բազմանում են տարեկան 1–2 անգամ, դնում՝ 3–7 ձու: Թխսում են և՝ էգը, և՛ արուն (14–16 օր): Սնվում են միջատներով (փոքր ճանճեր, մոծակներ, մլակներ), որոնց որսում են օդում, թռչելիս: Ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ:

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, V–VI դարերի վանք: Գտնվում է Գորիսի շրջանի Խնածախ գյուղից արլ.: Ստեփանոս Օրբելյանը Ծ. դասում է Սյունյաց նշանավոր վանքերի Ծիծեռնավանքի եկեղեցու հատակագիծը շարքը: Նախկին մեծ համալիրից պահպանվել են եկեղեցին (սրբատաշ բազալտից), պարսպի և այլ շինությունների մնացորդներ: Եկեղեցու շենքը ուղղանկյուն հատակագծով (մոտ՝ 25,5 t/X 12*0 բազիլիկ է՝ չորս զույգ մույթերի երկու շարքով մասնատված երեք թաղածածկ նավերի: Գլխավոր, ավելի լայն և բարձր նավը արլ–ից վերջափակվելով պայտաձև խորանով (լուսամուտ չունի), արտաքուստ արտահայտված է երկլանջ ծածկ ունեցող ծավալով, որը երկայնական պատերին ունի բացվածքներ, իսկ արմ–ից և արլ–ից՝ զույգ լուսամուտ: Կողային նավերը վերջափակվում են սենյակներով, լուսավորվում արմ–ից մեկական, պայտաձև կամարավարտ բացվածքից և երկայնական պատերի լուսամուտներից: Ծածկերի թաղերը երկկենտրոն են (սլաքային): Նախկինում ունեցած երեք մուտքերից միայն մեկը (հվ–ից) շարված չէ: Խոյակներն ատամնաշար են, ոճով՝ արխաիկ: Մույթերից մեկի վրա կա օձերի բարձրաքանդակ: Հուշարձանի կարևոր առանձնահատկություններից է խորանի գմբեթարդից վեր կառուցված երկրորդ հարկը, որը աղոթասրահին հաղորդակից է երեք կամարավարտ բացվածքներով (տրիբելոն): Կառույցի արտաքին և ներքին պատերից, ճարտ. և կառուցվածքային տարրերից երևում են տարբեր ժամանակներում կատարված վերանորոգումներն ու ձևափոխումները: Հուշարձանի ստորին մասը հավանաբար IV դարից հին է: Պատկերը տես նաև Բազիլիկ հոդվածում: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 268: Սահինյան Ա., Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե., 1955, էջ 129: Cuneo P., La basilique de Tsitsernaka- vank (Cicernakavank) dans le Karabagh, «Revue des etudes armeniennes>, t. 4, 1967.


ԾԻՆ կենդանիների, ֆիզիոլոգիական բարդ պրոցես, հղիության վերջնափուլը՝ մոր օրգանիզմից պտղի, ընկերքի և պտղաթաղանթների անջատումը: Ընթանում է 3 փուլով՝ նախապատրաստում, Ծ. և ընկերքի անջատում: Առաջին փույում արգանդի մկանների կծկումներից պարանոցը լրիվ բացվում է, փոխվում է պտղի և նրա մարմնամասերի դիրքը, ավարտվում ալանթոիսի պատռումը, և հոսում են առաջին պտղաջրերը: Երկրորդում սկսվում են արգանդի և որովայնի մկանների ակտիվ կծկումները և Ծ., երրորդում անջատվում է ընկերքը: Զամբիկների Ծ. տևում է 15– 30, մաքիներինը և այծերինը՝ 5–30 ր, կովերինը՝ մինչև 4, մերուններինը՝ 2–20, շներինը՝ մինչև 12 ժ: Անասնապահական ֆերմաներում հղի կենդանիներին Ծ–ից մի քանի օր առաջ տեղափոխում են ծնարան: Ր–նականոն Մ–ի ժամանակ պտուղը ծննդուղիներից դուրս է մղվում երկայնակի դիրքով՝ գլուխը և ոտքերը ձգված: Նորածնին դնում են չոր և մաքուր ցամքարի վրա, շնչուղիները մաքրում լորձից ու պտղաջրերից (նպատակահարմար է, որ մայրը լիզելով մաքրի ձագին): Պորտալարը պուլսացիայի դադարից հետո կապում են և կտրում, ապա մշակում ախտահանիչ նյութով: Ծ. կարող է խանգարվել արգանդում պտղի անկանոն դիրքի, արատների, երկպտղության, մոր կոնքի նեղության պատճառով: Նման դեպքերում ծննդօգնություն է ցույց տրվում:


ԾԻՆԿԻԼԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Ցումուրայի գա– վառակում: Հիմնադրել են համշենահայերը XVIII դ. սկզբին: 1914-ին Ծ. ուներ 46 ընտանիք բնակչություն: Զբաղվում էին երկրագործությամբ (մասնավորապես պտղաբուծությամբ) և անասնապահությամբ: Գյուղի կիսավեր եկեղեցին վերանորոգվել է 1750-ին և կոչվել Ս. Սարգիս: Գործում էր նաև երկսեռ 5–6-ամյա վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: Բ. Թոուաքյան


ԾԻՆՈՒԲԱՆ հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 12–13 կմ հարավ–արևմուտք, ոչ բարձր լեռան լանջին: Սիավորված է Ծղալթբիլայի սովետական տնտեսության հետ: Զբաղվում են երկրագործությամբ (հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի և կարտոֆիլի մշակություն), անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1908-ին: Ծ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմըտյան Հայաստանի էրզրումի գավառից: Այժմ նույնանուն վրացական գյուղ կա Ախալցխայի շրջանում, որտեղ մինչև XIX դ. վերջերը բնակվել են էրզրումի գավառի գյուղերից գաղթած հայերը:


ԾԻՊԵՌԻ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Շապին–Գարահիսարի գավառում, համանուն կենտրոնից 2 կմ հարավ–արևմուտք: 1914-ին ուներ 225 (50 ընտանիք) բնակիչ (հայ բոշաներ): Կանայք զբաղվում էին մաղագործությամբ, տղամարդիկ ջորեպաններ էին: Գյուղն ուներ եկեղեցի (Ս.Հա– կոբ), որը ուխտատեղի էր: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ. նրանց մի մասը զոհվել է:


ԾԻՎՐԻԿԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Պլատանա գավառակում, Սևրա գետի արգավանդ դաշտավայրում: Գյուղը հիմնել են համշենահայերը: 1914-ին ուներ 23 տուն բնակիչ: Գյուղում կային եկեղեցի և վարժա– րան: Զբաղվում էին երկրագործությամբ (մասնավորապես ծխախոտագործությամբ) և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից փրկվել է միայն երկու հոգի: Բ. Թոուաքյան


ԾԻՐ ԿԱԹԻՆ, Հարդագողի ճանապարհ, գրեթե մեծ շրջանով երկնոլորտը հատող դիֆուզային սպիտակավուն շերտ, մեր Գաւակաիկան: Բևեռը գտնվում է Վերոնիկայի վարսեր համաստեղությունում: Կազմված է թույլ պայծառության աստղերի բազմությունից, որոնք անզեն աչքով չեն առանձնացվում: Ծ. կ–ի դիտվող պատկերը այն բանի հետևանքն է, որ դիտորդը, գտնվելով Գալակտիկայի ներսում, աստղային այդ համակարգը պրոյեկտում է երկնքի վրա: Գալակտիկայում աստղային կուտակումները և անհամաչափ բաշխվածության մութ միգամածությունները լույսը կլանում են, և Ծ. է. երևում է միգամածային տեսքով (շերտի լայնությունը՝ 5°–30°): Ծ. կ. անվանումը կապված է հունական դիցաբանության հետ, ըստ որի, երկնքում թափվել և տարածվել է Հերկուլեսին կերակրող Հերա աստվածուհու կաթը: Ըստ հայկ. դիցաբանության, ուժի և քաջության աստված Վահագնը ասուրական Բարշամ (Բել) աստծուց հարդ է գողացել, որը տանելիս մասամբ թափվել է, առաջացնելով սպիտակ գոտի՝ «հւսրդագողի ճանապարհ»: Անանիա Շիրակացին, քննադատելով Ծ. կ–ի առաջացման մասին առասպելները, գտնում է, որ Ծ. կ. կազմված է աստղերի բազմությունից, որոնք շատ աղոտ են, և որոնց լույսը երևում է միաձույլ: