Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԾԻՐԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Սխվիլիսի պտղաբանջարաբուծական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են նաև հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ: Գյուղն ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան, կինո: Ծ–ի եկեղեցին կառուցվել է 1897-ին: 1918-ի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժեցին Անդրկովկաս, Ծ–ի հայերը, հարկադըրված տեղափոխվելով Ախալցխա, տեղի բնակչության հետ 6 ամիս հերոսաբար դիմադրեցին թշնամուն: Թուրքերը ավերեցին Ծ.: Ծ–ի հայերը գաղթել են էրցրումի գավառի Սեոյիթլի գյուղից, 1830-ին:

ԾԻՐԱՆԱՎՈՐ, ճարտարապետական հուշարձան Աշտարակում, V–VI դարերի եկեղեցի: Կառուցել է Ներսես Բ Բագրեանդցի կաթողիկոսը: Ծ. (Ս. Աստվածածին) ուղղանկյուն հատակագծով, պայտաձև խորանով, նրանից աջ ու ձախ 2 սենյակներով, ընդհանուր երկլանջ տանիքով թաղածածկ եռանավ բազիլիկ է: Հետագա դարերում հս. և արմ. պատերը կրկնակել են, հվ–ից ավելացրել հրակնատներ և օգտագործել որպես ամրույթ: Պահպանվել են որմերը, խորանը՝ սենյակներով և հվ. նավը: Ներքուստ նշմարելի է արմ. զույգ լուսամուտը: Արլ. ճակատին կան ատամնաշար քիվի մնացորդներ: Պատկերը տես Բազիւիկ հոդվածում:

ԾԻՐԱՆԵՆԻ (Armeniaca), վարդազգիների ընտանիքի սալորազգիների ենթաընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ: Միատուն բույս է՝ երկսեռ ծաղիկներով: Ծառերի բարձրությունը՝ մինչև 15 e/: Տերևները խոշոր են, սրտաձև, սուր ծայրով, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն, բացվում են տերևներից ավելի վաղ: Փոշոտումը՝ խաչաձև: Պտուղը մսալի և չոր կորիզապտուղ է, հիմնականում՝ դեղին կամ դեղնակարմրավուն, սովորաբար՝ թավոտ: Կորիզը համարյա հարթ է, մեծ մասամբ քաղցր: Պտղի միջին քաշը 35– 40 գ է (կան նաև 70–80 գ քաշ ունեցող սորտեր): Պտուղն օգտագործում են թարմ և չորացրած վիճակում, պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, հյութեր ևն: Պտուղը պարունակում է 4–20% շաքարներ, խնձորաթթու, պեկտինային նյութեր, կարոտին: Սերմը պարունակում է 29–58% ճարպեր, 15–20% սպիտակուցներ: Ասիա– յում հայտնի է 8 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 5: Ծիրանենի. /. ճյուղը պտուղներով, 2. լայնակի կարվածքով պտուղ Կուլտուրական սորտերի մեծ մասն առաջացել է սովորական վայրի տեսակից (A. vulgaris), ծագումով՝ Չինաստանից, Փոքր Ասիայից: Հայաստանում Ծ. մշակվում է շատ հին ժամանակներից: Ս. թ, ա. 1 դ. Ալեքսանդր Մակեդոնացին Ծ. Հայաստանից տեղափոխել է Հունաստան և անվանել արմենիկա, այդտեղից էլ տարածվել է Եվրոպայում: Երկարակյաց բույս է, բերք է տալիս 3–4-րդ տարում: Բազմանում է պատվաստներով, հատկապես՝ աչքապատվաստով: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում թեթև մեխանիկական կազմ ունեցող, ավազակավային, կավ՜ավազային, ավազային, ինչպես նաև քարքարոտ հողերում: Ջերմասեր է, բարձր բերքատու՝ 150–200 ց/հա: ՀՍՍՀ–ում Ծ. մշակվում է Սեղրու, Եղեգնաձորի, Աշտարակի, Աբովյանի, Նո– յեմբերյանի շրջաններում, Արարատյան դաշտում, տարածված են Երևանյան, Սա– թենի, Սպիտակ և այլ սորտեր: U. Մարգարյան

«ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻ», արվեստի և գրականության եռամսյա պարբերական: Լույս է տեսել 1957–64-ին, Բոստոնում: Խմբագիր–հրատարակխներ՝ Հ. Ավետիսյան, Մ. Վանեցյան: Հանդեսը ծառայել է մայրենի լեզվի, գրականության և հայ մշակույթի պահպանման գործին ամերիկահայ գաղութում, օժանդակել սփյուռք–հայրենիք կապերի ամրապնդմանը: Տպագրել է բանաստեղծություններ ու պատմվածքներ, կենսագրական ակնարկներ դասական և ժամանակակից հայ հեղինակների ու արվեստագետների մասին, գրախոսականներ, ճամփորդական նոթեր, թարգմանական գործեր: Պարբերաբար անդրադարձել է Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության և մշակութային կյանքի վերելքին: Մ. Բաբչոյան

«ԾԽՍԽՈՏ» (Nicotiana), ծ խ ա տ ու ն կ, ծխենի, մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ: Ստորաբաժանվում է 3 ենթացեղի՝ Rustica, Tabacum, Petu- noides, որոնք միավորում են 60 տեսակ, աճում են առավելապես Ամերիկայում և Ավստրալիայում: Հայրենիքը Հարավային Ամերիկան է: Սերմերը Եվրոպա են բերվել XVI դ. սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ XVII դ. վերջին՝ Կովկաս: Ծ. Հայաստանում սկսել են մշակել XIX դ. վերջերից: Սշակության մեջ հայտնի է 2 տեսակ՝ Ծ. կ ու լ տ ու ր ա կ ա ն կամ ծխենի (N. tabacum) և մախորկա (N. rustica): Սովորաբար միամյա բույսեր են: Արմատային համակարգը հզոր է, գլխավոր արմատը՝ առանցքային, հողի մեջ թափանցում է մինչև 1,5–2,0 t/: Ցողունը կանգուն է, մինչև 2,5 մ բարձրությամբ: Տերևները հերթադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, տարբեր ձևի և մեծության: Ծաղիկները վարդագույն են (երբեմն սպիտակ կամ կարմիր)՝ հավաքված հուրան ծաղկաբույլում: Պտուղը երկբնանի, բազմասերմ տուփիկ է: 1000 սերմը կշռում է 0,06–0,08 գ: Ծ. ջերմասեր բույս է. տերևները, համապատասխան մշակումից հետո, օգտագործվում են գլանակներ, սիգարետներ և ծխամորճի համար թելավոր (կտրտված) Ծ.պատրաստելու համար: Չոր տերևները պարունակում են 70 քիմ. միացություններ՝ 1–3% նիկոտին, 7–8% սպիտակուցներ, 8– 10% ածխաջրեր, մոտ 1,0% եթերայուղեր, մինչև 6% խեժանյութեր, 11–15% հանքային նյութեր ևն: ՍՍՀՄ–ում (Մոլդավիա, Ուկրաինա, Ադրբեջան, ՌՍՖՍՀ, Վրաս– տան, Հայաստան) հիմնականում մշակում են Սամսուն, Տրապեզոնդ, Օաորուիսա, Դյուբեկ, Ամերիկան սորտերը: Առաջին երեքը մշակվում է նաև ՀՍՍՀ–ում: Ծխախոտ. 7. բույ– սի վերնաւ/ասը ծաղիկ– ներով, 2. ծաղկի լայ– նակի կարվածքը։

ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսության ճյուղ, որը զբաղվում է ծխախոտի կամ մախորկայի մշակությամբ: Ծ. տարածված է աշխարհի 90 երկրներում, այդ թվում նաև ՍՍՀՄ–ում (Մոլդավիա, Ադըր– բեջան, Ուկրաինա, Կիրգիզիա, Ուզբեկաոան, Վրաստան, ՌՍՖՍՀ, Հայաստան, Տաջիկստան, Ղազախստան): ՀՍՍՀ–ում ծխախոտագործական առաջին կոոպերատիվ ընկերությունը («Պոնտոս») կազմակերպվել է 1924-ին: Ծ–յան զարգացմանը նպաստել է 1930-ին Լամբալուում (այժմ՝ Բագրատաշեն, Նոյեմբերյանի շրջանում) կազմակերպված Ա. Խանջյանի անվ. ծխախոտագործական սովետական տնտեսությունը և ծխախոտի հայկ. փորձակայանը (1931): ՀՍՍՀ–ում ծխախոտ մշակվում է 21 շրջաններում: Շրջանացված են Սամ– սուն, Օստրոլիսա և Տրապեզոնդ էկոտիպերին պատկանող սորտերը: ՀՍՍՀ–ում արտադրվող ծխախոտի տեսակարար կշիռը ՍՍՀՄ–ում կազմում է մոտ 8% : Ծխախոտը մշակվում է սածիլման միջոցով: Սածիլները աճեցվում են տաք, արևային ջերմոցներում և սառը մարգերում: 1 մ2 վրա ցանում են 0,6–1,0 գ սերմ և ստանում 1500–2500 սածիլ: Վեգետացիայի ընթացքում կատարում են 3–4 միջշարային մշակություն, 1–2 սնուցում, ոռոգում, բուժում, ծերատում, բճատում: Բերքը հավաքում են 5–6, բարձրորակ սորտերը՝ 7–8 անգամ՝ տերևների տեխ. հասունացման շրջանում: Տերևները շարում են թելի վրա, տամկացնում, չորացնում, ապա տեսակավորում են, հակավորում և հանձնում մթերող կազմակերպություններին (տես նաև Ծխախոա): Գրկ. էդիլյան Ռ. Ա., Հայաստանի ծխախոտագործական շրջանների հողերը, Ե., 1964: Գ յ ու լ խ ա ս յ ա ն Մ., Ծխախոտի մշակության գիտական հիմունքները, Ե., 1975: BynHHCKHH A. Փ., Bojio/jap- ckhS H. H., AcMaeB Ո. T., Ta6aico- BOflCTBO, 2tnepepa6. h flon., M., 1959. Մ. Գյոււխասյւսն