Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920-ի ղեկտեմբեր –1921-ի փետրվար), 1921-ին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվ. կոմունիստական համալսարանում ուսանելու: 1922–28-ին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում: 1928-ի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խ. ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվեւ է ՀԿ(բ)Կ Կենտկհմի երկրորդ, իսկ 1930-ի մայիսից՝ առաջին քարտուղար: Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ՍՍՀՄ, ՀՍՍՀ Կենտգործկոմների և ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Եղել է ՍՄԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր: Խ. մեծ ջանքեր է ներդրել ՀՍՍՀ ժող. տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, կուլտուրական հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժող. կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ: Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայու–թյան առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի կապերի ամրապնդմանը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935): Երկ, Հոդվածներ և ճառեր, Ե., 1963:

Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Зимин В. К., Верный сын партии, E., 1966. Ա. Մնացականյան

նկարում` Գ. Ս. Խանջյան նկարում` Գ. Խանջյան. «Եվ այս ամենը մեր օրերում» նկարաշարից (1972, Հայաստանի պետական պատկերասրահ) նկարում` Գ. Խանջյաան. «Երազ», Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի նկարազարդում (1963–65) նկարում` Գ. Խանջյան. «Նռներ» (1973, հեղինակի սեփականությունը)


ԽԱՆՋՅԱՆ Գրիգոր Սեպուհի (ծն. 29.11. 1926, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ Ժող. նկարիչ (1967): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1972): 1945-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանը, 1951-ին՝ գեղարվեստական ինստ–ը: խ–ի ստեղծագործական հետաքրքըրությունները հավասարապես արտահայտվել են գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում: Ստեղծել է թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հայկական գյուղի կյանքին, երիտասարդությանը, աշխատանքին. «Սևանի ձկնորսները» (1956), «Երևանի կառուցողները» (1960), «Մթնշաղ» (1962), «Ե՛վ հաց, և՝ սեր, և՝ երազանք» (1964), «Արևածաղիկներ», «Հացը լեռներում» (1972), «Վերադարձավ» (1975): Պարզ միջոցներով Խ. դրսևորում է իր կերպարների հարուստ ներաշխարհը (Փափուլ մայրիկի դիմանկարը, 1961, Հնձվոր Հարությունյանի դիմանկարը, 1963, Ջեմմայի դիմանկարը, 1960, Որդու դիմանկարը, 1960 ևն): Խ–ի բնանկարները երբեմն մոնումենտալ են («Գառնի», 1962), երբեմն՝ քնարական տրամադրությամբ համակված («Ձկնորսական նավակ», 1965, «Արա լեռը», 1961): Նրա արվեստի առանձնահատկություններից է պատկերվող երևույթների ազգային էության շեշտումը, որը բնորոշ է նաև նատյուրմորտներին («Նատյուրմորտ. անթառամներ», 1962, «Նատյուրմորտ դաղդղանով», 1967, «Հայկական նատյուրմորտ», 1967 ևն): Խ. սիրում է երևույթի բազմապլան մեկնաբանումներ, որոնց դրսևորման համար մեծ հնարավորություններ է ստեղծել գրաֆիկան: Հ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956), Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963–1965) պոեմների, խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի (1958), Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի (1965), Գ. էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970) և «Մասունցիների պարը» (1975) պոեմի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, որոնց դրսևորմանը նպաստում է արտահայտիչ ու պլաստիկ գծանկարը, գրքի ձևավորման կուլտուրան: Խ.-ի վարպետության վկայություններից են նաև «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967), «Հայաստան» (1971), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972–73) նկարաշարերը, որոնցում նկարիչը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասնում է ժամանակակից լայն ընդհանրացումների: Հակասությունների գեղարվեստական կերպավորման վրա են կառուցված նաև ֆրանսիական, իտալական, իսպանական և մեքսիկական նկարաշարերը: Խ. հարստացրել է հայ սովետական թեմատիկ պատկերը, մի նոր աստիճանի բարձրացրել գրքի նկարազարդման կուլտուրան: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965), Լենինգրադում (1969), Սեքսիկայում (1976): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1969):

Պատկերազարդումը տես 4-րդ հատորում, 593-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. Ղազարյան Մ., Գրիգոր Խանջյան, Ե., 1977: Казарян M., Григор Ханджян, M., 1968; Գ. Խանջյան, [ալբոմ], Ե., 1978: Մ. Ղազարյան


ԽԱՆՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՏԱՆԸ ԿԻՑ ԱՎԱՆ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, հիմնադրվել է 1957-ին: Գյուղատնտ. արտադրության հիմնական ուղղությունը խաղողագործությունն ու պտղաբուծությունն է: Տնտեսությունում զբաղվում են նաև բանջարաբուծությամբ և անասնապահությամբ:


ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ Լևոն Հարությունի [Խանզադե, 1873, գ. Երանոս, Նոր Բայազետի գավառ (այժմ՝ ՀՍԱՀ Մարտունու շրջանում)–1938], հայ գրող: Ավարտել է Երևանի ռուս, սեմինարիան (1895), զբաղվել ուսուցչությամբ (Հին Նախիջևանում, Նոր Բայազետում, Երևանում): Ժամանակի հայ գյուղի հոգսերն է պատկերել «Տեր–Մաթալ և յուր զոհերը» (հ. 1, 1903) վեպում: 1904-ին լույս է տեսել նրա «Զաքարիա Զագեցու օրերը» պատմավեպը, որն ընդգրկում է IX դ. անցքեր: Թուրք.