ազդեցությանը՝ Ծ. ապրել է տնտ. ու մշակութային նոր առաջընթաց: Սակայն մ.թ.ա. III դ. կեսին Ծ. և Կոմմագենեն Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել են Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն: Հիմնադիր թագավորը համարվում է Սամոսը, որի անվան հետ են կապվում ՍաԱոասա (Շամոշատ) և Սամոկարտ (Շամոկերտ) քաղաքները: Մ.թ.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արշամը, որը հիմնել է նոր մայրաքաղաք Արշամաշատը և Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում, խրախուսել է առևտուրը, հատել դրամ: Հույն պատմիչ Պոլիենոսը գրում է, որ Արշամը մ.թ.ա. 230-ին ապաստան է տվել և օգնել Անտիոքոս Հիերաքսին՝ ընդդեմ նրա եղբոր՝ Սելևկյան թագավոր Սելևկոս II Կալինիկոսի: Արշամի մահից (մ.թ.ա. մոտ 220) հետո Սելևկյանները Ծ–ի թագավորությունը թուլացնելու նպատակով նրանից անջատեցին Կոմմագենեն, ստեղծեցին առանձին թագավորություն, և Ծ–ի թագավոր Քսերքսեսը ճանաչեց Սելևկյանների գերիշխանությունը: Մ.թ.ա. III դ. վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծ. և դարձրել Սելևկյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/140
Արտաքին տեսք