Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանության դանդաղընթացությունը Փոխ– հատուցվում է թարգմանված ծրագրի մեծ արդյունավետությամբ: Ծ. ծ–երի կառուց– ման սկզբունքների զարգացումը հանգեց– րեց շարահյուսական կողմնորոշումով տրանսլյատորների մշակմանը, որոնց աշ– խատանքը կառավարվում է բարձր U ցածր մակարդակի լեզուների շարահյուսական կանոններով: Այդպիսի տրանսլյատոր– ները կարող են թարգմանել տվյալ շարա– հյուսական կառուցվածքով կամայական լեզու: Հ. Փիւիսքոսյւսն

ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔ, հատուկ դասագիրք, որը, բացի ուսուցվող նյու– թից, ցուցմունքներ է պարունակում, թե ինչպես զուգակցել նյութի ընթերցումը գի– տելիքների և հմտությունների յուրացման վերահսկման հետ, ինչպես գտնել և վե– րացնել գիտելիքների յուրացման նախա– տեսված և ձեռք բերված մակարդակների տարբերությունները: Ծ. դ–ի նյութը տրոհ– վում է մասերի (կադրերի), որոնցից յու– րաքանչյուրը պարունակում է որոշակի ին– ֆորմացիա (ենթակա յուրացման) կամ ուսուցվող գործողությունների կատարման մասին ցուցմունքներ, լրացուցիչ բացա– տրություններ, հարցեր և ինքնաստուգ– ման պատասխաններ: Կատարում է դասա– տուի մի շարք ֆունկցիաներ, ծառայում է որպես ինֆորմացիայի աղբյուր, կազմա– կերպում ուսումնական պրոցեսը, հսկում նյութի յուրացման աստիճանը, կարգավո– րում առարկայի ուսումնասիրման տեմպը, տալիս անհրաժեշտ բացատրություններ են: Սովորողի գործունեությունը, որպես կանոն, վերահսկվում է պատասխաններով: Եթե գործողությունը կատարվում է ճիշտ, ապա սովորողին առաջարկվում է անցնել հաջորդ կադրին, ոչ ճիշտ գործողության դեպքում բացատրվում են բնորոշ սխալ– ները: Ծ. դ. միշտ չէ, որ կարելի է ընթեր– ցել էջ առ էջ. հաճախ հանդիպում են խոչ– ընդոտներ՝ ինքնաստուգման համար հար– ցեր ու խնդիրներ, և միայն ճիշտ պատաս– խանի դեպքում է առաջարկվում անցնել հաջորդ էջին: Տես նան Ծրագրավորում:

ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ, ուսուց– ման պրոցեսի կազմակերպում որոշակի ուսուցող ծրագրով: Ծ. ու. ի հայտ եկավ, երբ մանկավարժությունն սկսեց կիբեռ– նետիկայից, մաթ. տրամաբանությունից և հաշվողական տեխնիկայից փոխառնել բարդ համակարգերի կառավարման մի– ջոցներն ու ռացիոնալ սկզբունքները: Ծ. ու. նախատեսում է ուսումնական նյու– թի, սովորողի ու սովորեցնողի գործունեու– թյան տրոհում ոչ մեծ բաժինների և քայլե– րի, սովորողի յուրաքանչյուր քայլի կա– տարման մասին ինֆորմացիայի ստացում (օպերատիվ ետադարձ կապ) և դրա կի– րառում ուսուցման ստրատեգիան փոփոխե– լու համար, ուսուցման հարմարեցում յու– րաքանչյուր սովորողի հմտություններին, կարողություններին, գիտելիքների յուրաց– ման դինամիկային (ուսուցման տեմպերի անհատականացում), ուսուցողների կող– մից ուսուցման պրոցեսի կառավարման ֆունկցիաների իրականացում: Ուսուցող ծրագիրը (ուսուցող ալգորիթմը), ըստ որի իրականացվում է Ծ. ու., զետեղվում է կամ հատուկ ուսուցող սարքի մեջ (մեքենայա– կան Ծ. ու., տես Ուսուցման տեխնիկական միջոցներ), կամ ծրագրավորված դասա– գրքերում (ոչ մեքենայական Ծ. ու.): Ծ. ու. բնութագրվում է ե՛ որպես ուսուցողների ու սովորողների աշխատանքի գիտական կազմակերպման համակարգ, ե" որպես մանկավարժական համակարգ, որը կոչված է փոխարինելու ավանդական ուսուցմանը, ե՝ որպես կիբեռնետիկական դիդակտիկա, ե՝ որպես ուսուցման նոր մեթոդ, ե՝, վերջա– պես, որպես ինքնուրույն աշխատանքի հատուկ տեսակ: Չնայած Ծ. ու–ման սահ– մանման վերաբերյալ տարաձայնություն– ներին, նրա նպատակը մեկնաբանվում է միանշանակ, այն է՝ գիտելիքների յուրաց– ման պրոցեսի կառավարման օպտիմալա– ցում: Տես նաև Մանկավարժություն: Գբկ.TajiM3HHa H. Փ., TeopeTHqecKHe npod^eMbi nporpaMMHpOBaHHoro o6yqeHHH, M., 1969; BecnajibKoB.il., IIporpaMMHpoBaH- Hoe o6yqeHHe, M., 1970. 9-. Հովհաննիսյան

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, էլեկտրոնային հաշվո– ղական մեքենայի (ԷՀՄ) համար թույլա– տրելի գործողությունների կարգավորված հաջորդականության կազմումը, առարկա, որն ուսումնասիրում է ԷՀՄ–ի ծրագրերը և դրանց կազմումը, ստուգումն ու բարելա– վումը: ԷՀՄ–ի հիմնական մասերն են. օպե– րատիվ հիշողությունը՝ բաղկացած համա– րակալած բջիջներից, թվաբանական սար– քը, ուր կատարվում են թույլատրելի թվա– բանական, տրամաբանական և այլ գործո– ղություններ, և կառավարման սարքը, որը կոորդինացնում ու կառավարում է սար– քերի աշխատանքը: ԷՀՄ որևէ գործողու– թյուն կատարում է ըստ տրված հրամանի, որը պարունակում է գործողության պայ– մանական նշանը և դրա բաղադրիչների հասցեները՝ հիշողության բջջի համար– ները: Հրամանների կարգավորված հաջոր– դականությունը կոչվում է ծրագիր: Խնդրի նախնական տվյալները և լուծ– ման ծրագիրը պահվում են ԷՀՄ–ի հիշո– ղությունում: Կառավարման սարքը հիշո– ղության համապատասխան բջջից ընթեր– ցում է հերթական հրամանը, կատարում դրան համապատասխանող գործողու– թյունը թվաբանական սարքում, անհրա– ժեշտության դեպքում արդյունքը գրան– ցում հիշողությունում և այնուհետև որո– շում կատարվելիք հաջորդ հրամանի հաս– ցեն: ԷՀՄ–ով անմիջականորեն իրացվող հրամաններից կազմված ծրագիրը կոչ– վում է մեքենայական լեզվով ծրագիր: Խնդիրը ԷՀՄ–ի միջոցով հաշվարկելու համար պետք է այն ներկայացնել մեքե– նայական լեզվով գրված ծրագրով: Ներ– կայացման ձևերի մեծ զանազանություն ունեցող ինֆորմացիայի վերամշակումը մեքենայական լեզվով ծրագրի օգնությամբ բավական դժվար, բարդ, իսկ երբեմն էլ տաղտկալի գործ է՝ ԷՀՄ–ի սահմանափակ և տարրական հնարավորությունների պատճառով: Ծ–ման պրոցեսը հեշտացնե– լու նպատակով ստեղծվել են Ծ–ման բարձր մակարդակի լեզուներ, որոնք կախված չեն ԷՀՄ–ի տեխ. առանձնահատկություննե– րից (տես Ծրագրավորման ւեզուներ): Ծ–ման բարձր մակարդակի լեզվով կազմ– ված ծրագիրը ԷՀՄ չի կարող հաշվարկել, ուստի այն պետք է թարգմանել մեքենա– յական լեզվի, այսինքն՝ կառուցել նա– խորդին համարժեք ծրագիր՝ կազմված մեքենային հասկանալի լեզվով: Բարձր մակարդակի լեզվի թարգմանությունը ցածր մակարդակի լեզվի կատարվում է ԷՀՄ–ի ծրագրային համակարգի օգնությամբ, որը կոչվում է ծրագրավորող ծրագիր կամ տրանսլյատոր: Խնդրի Ծ. կատարվում է որոշ փուլերով: Խնդրի նախնական ձևա– կերպումից հետո մշակվում է դրա ալգո– րիթմական նկարագիրը, որի հիման վրա էլ կազմվում է բարձր մակարդակի լեզվով ծրագիր: Այնուհետև, խնդրի լուծման ծրա– գիրը կազմվում է մեքենայական կողմնո– րոշում ունեցող լեզվով և մեքենայական լեզվով: Որպես բարձր մակարդակի լեզու երբեմն օգտագործվում է բլոկ–սխեմանե– րի լեզուն: Կազմված յուրաքանչյուր ծրա– գիր փորձարկվում է ԷՀՄ–ով՝ սխալները հայտնաբերելու նպատակով: Դա ծրագրի կարգավորման պրոցեսն է, որի ընթաց– քում կատարվող հրամանների հաջորդա– կանության մասին արտածվում են միջան– կյալ արդյունքներ և տեղեկություններ, որոնցով կարելի է որոշել ծրագրի կազմ– ման ճշտությունը: ԷՀՄ–ի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրա տարբեր սարքերն առավել չափով ծանրաբեռնելու համար օգտվում են բ ա զ– մածրագրավորման մեթոդից, երբ նույն ԷՀՄ մի քանի խնդիրների ծրա– գրեր կատարում է միաժամանակ: Բազմա– ծրագրավորման ժամանակ բոլոր խնդիր– ների ծրագրերը գտնվում են հիշողության սարքում: Կատարվող ծրագրի աշխատան– քի ընդհատման դեպքում (ներածման–ար– տածման սարքերին դիմելու կամ որևէ այլ պատճառով) դիսպետչեր–ծրագրի ցու– ցումով մեքենան սկսում է կատարել հա– ջորդ ծրագիրը: Ընդհատված ծրագրի շա– րունակման համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան պահվում է մեքենայի հի– շողությունում: Նոր ծրագիրը կատարվում է այնքան ժամանակ, քանի դեռ արտաքին սարքերին դիմելու անհրաժեշտություն չկա, կամ նախկին ծրագրի ընդհատման պատճառը չի վերացված: Ծ. որպես գիտություն սկսել է զար– գանալ 1947-ից, ամերիկյան գիտնական– ներ Զ. Նեյմանի, Ա. Բերքսի և Դ. Դոլդս– թայնի աշխատանքների շնորհիվ: 1951-ին անգլիացի գիտնականներ Մ. Ուիլքսը, Զ. Ուիլերը և Ս. Դիլը մուծել են ենթա– ծրագրի գաղափարը և մշակել դրա օգտա– գործման սկզբունքները, որոնք արդյու– նավետորեն օգտագործվում են նաև այժմ: Ծ–ման զարգացման համար էական նշա– նակություն է ունեցել Ծ–ման ավտոմա– տացման, այսինքն՝ բարձր մակարդակի լեզուն մեքենայական լեզվի թարգմանե– լու ավտոմատացման գաղափարը, որը դարձել է Ծ–ման մի շարք լեզուների (ՖՈՐՏՐԱՆ, ԱԼԴՈԼ–60, ԿՈԲՈԼ, ՊԼ/1,

ԱԼԴՈԼ–68) մշակման հիմքը: Ստեղծվել են պրոբլեմային կողմնորոշում ունեցող լե– զուներ, որոնք հնարավորություն են տա– լիս ավտոմատացնելու խնդրի Ծ–ման պրո– ցեսը՝ ելնելով դրա սկզբնական ձևակեր– պումից: Տես նաև Թվանշանային հաշվո– ղական մեքենա: 9-^^.JIaBpoB C. C., BBeaeirae b npo- rpaMMHpoBaHHe, M., 1973;tflacepMeiiH K. B., IIporpaMMHpOBaHHe Ha IBM/360, nep. c aHrji.., 2tM., 1973. Հ. Փիիպոսյան