Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1916) «Լեռնցիներ» (1954), Ա. Կեշոկովի «Կոտրված պայտը» (1973, հայերեն հրտ. 1977) վեպերը: Ետպատերազմյան շրջանում աչքի են ընկնում դրամատուրգներ Ա. Շորտանովը, Զ. Աքսիրովը (ծն. 1919), Ի. Բոտաշեը (ծն. 1925), Ի. Մամեևը (ծն. 1919) և ուրիշներ:

Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: Հանրապետական թերթերն են՝ «Լենին գուեգու» («Լենինյան ուղի», 1921-ից), կաբարդինա–չերքեզերեն, «Կոմունիզմգե ժոլ» («Դեպի կոմունիզմ», 1921-ից), կարաչայ–բալկարերեն, «Կաբարդինո Բալկարսկայա պրավդա» («Ka6apино-Балкарскя прабда», 1921-ից) և «Սովետսկայա մոլոդյոժ» («Coвeтскоaя Moлодеoжь», 1939-ից), ռուս.: Ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումներ են տալիս կաբարդինա–չերքեզերեն, կարաչայ–բալկարերեն և ռուս.՝ ռադիո և հեռուստատեսային մեկական ծրագրերով: Հեռուստակենտրոնը գտնվում է Նալչիկում: Ճարտարապետությունը և կերպարվեստը: Կ–Բ–ի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի բնակավայրերի, խեցեղենի մնացորդներ: Պահպանվել են տարբեր ժամանակների դամբարանաբլուրներ, գերեզմանոցներ, դամբարաններ, Ներքին Ջուլատ քաղաքը, վաղ միջնադարյան Լիգիտ քաղաքը: Սովետական տարիներին Նալչիկը համարյա հիմնովին վերակառուցվել է, վերածվել կանոնավոր հատակագծով քաղաքայգու. կառուցվել են Սովետների տունը (1956, ճարտ–ներ՝ Ս. Մասլիխ, Ս. Վախթանգով), Ն. Կրուպսկայայի անվ. գրադարանը (1959), երկրագիտական թանգարանը (1964), երաժշտական և դրամատիկական թատրոնների շենքը (1967): Դոլինսկում կառուցվել են առողջարանների, պոլիկլինիկաների, պանսիոնատների ժամանակակից շենքեր, Պրիէլբրուսում՝ հյուրանոցներ: Կ–Բ–ի ժող. արվեստին բնորոշ են փայտի, քարի և ոսկրի քանդակազարդումը, խոշոր նախշերով ոսկեթել ասեղնագործությունը, մետաղյա զարդերը, գեղարվեստական առարկաները: Բալկարները պատրաստել են թաղիքե գորգեր, կաբարդինները՝ երկրաչափական նախշերով խսիրներ: Գեղանկարիչներն աշխատում են բնանկարի, դիմանկարի, սյուժեւոային պաւոկերի մարգերում (Ն. Գուսաչենկո, Մ. Վաննախ, Ա. ժերեշտիև, Ռ. Խաժուև, Ն. Դորոֆեե): 1960-ական թթ. 2-րդ կեսից զարգանում են մոնումենտալ գեղանկարչությունն ու խճանկարչությունը (Ա. Սունդուկով, Վ. Տեմիրկանով), գրաֆիկան (Ա. Դլուխովցե, Գ.Պաշւոով), մոնումենտալ և հաստոցային քանդակագործությունը (Խ. Կրիմշամ–խալով, Ա. Դուռնե, Գ. Բժեումիխով), գորգագործությունը (Նալչիկում գործում է «Դորյանկա» ֆաբրիկան): 1957-ին ստեղծվել են ՍՍՀՄ ճարտ. միության և ՌՍՖՍՀ նկարիչների միության (1968-ից՝ Կ–Բ–ի նկարիչների միություն) Կաբարդինա–Բալ– կարական բաժանմունքները:

Երաժշտությունը: ժող. երաժշտության մեջ իշխում են երգային և պարային ժանրերը: Տարածված պարերից են՝ կաֆա, ուջ, իսլամեյ (կաբարդինական), տյուզթեպսեու, տյոգերեկ–թեպսեու, աբզեհ (բալկարական): Երաժշտական ժող. գործիքներից են. լարային՝ շիկե–փշինե, ժիա–կոբուգ (աղեղնավոր), կինգիր–կոբուզ (տավիղի տիպի), կիլ–կոբուզ (կսմիթա–վոր), փողայիններից՝ նակիրե, սիրինա (զուռնայի տիպի), հարվածային՝ կարս, լեզվակավոր՝ ւիշինե, կոբուզ: Կ–Բ–ում փառաբանված բանաստեղծներ, ժող. երաժիշտներ, երգիչ–ասացողներ էին Սուլթան–Բեկ Աբաևը, Քյազիմ Մեչիեը, Բեկմուրզա Պաչեը և ուրիշներ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկզբնավորվել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, հաստատվել կատարման բազմաձայն խըմբերգային ոճը: Ստեղծվել են ազգային երկեր՝ Մ. Բալովի և Հ. Կարդանովի «Մադինա» օպերան (բեմ. 1970, Նալչիկ), Լ. Կոգանի «Լյալյուցա» (բեմ. 1964), «Ամի–նատ» (բեմ. 1968) բալետները, կանտատներ, սիմֆոնիաներ: Նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Մ. Բալովը, Հ. Կարդանովը, Լ. Կոգանը, Վ. Մոլովը, Ն. Օսմանովը, Ա. Շահգալդյանը, երգիչ– ներ Ի. Շիրիեան, Ա. Պաչեը, դիրիժորներ Ի*. Աֆաունովը, Ցու. Ալիեը: Գործում են (1972) երաժշտական թատրոնը (1968-ից), ֆիլհարմոնիա (1943-ից), սիմֆոնիկ նվագախումբը (1947-ից), Կաբարդինա–Բալ– կարական ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը (1965-ից), երաժշտական ուսումնարանը (1956-ից), 13 երաժըշտական մանկական դպրոց: 1959-ին ըս– տեղծվել է ՍՍՀՄ կոմպոզիտորների միության Կաբարդինա–Բալկարական բաժանմունքը:

Թատրոնը: Սովետական իշխանության տարիներին Նալչիկում և գյուղերում բացվել են ակումբներ, կազմակերպվել դրամատիկական խմբակներ: Առաջին դրա–մատուրգներից էին՝ Ա. Գոնովը, Ա. Շոր– թանովը, Ա. Բերեզգովը, Տ. Կիմովը: 1930-ական թթ. Նալչիկում բացվել են Բանվոր–երիտասարդության, Ռուս, դրամատիկական, Կաբարդինա–Բալկարական շրջիկ թատրոնները և Թատրոնստուդիան: 1940-ից գործում է Կաբարդինա–Բալկա–րական դրամատիկական թատրոնը «Իտկոլ» տուրբազան Բաքսանի կիրճում (1961-ից՝ Ալի Շոգենցուկովի անվ.): Բեմադրվել են Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Բոմարշեի, Վոլտերի, Գոգոլի, Օստրովսկու, Ա. Շորթանովի, Մ. Շխագապսոեի, Զ. Աքսիրովի, Կ. էրկենովայի երկերը: Թատերական գործիչներից են (1972)՝ Կ. Դիշեկովան, Մ. Մոնովը, Ա. Տուխուժեը, Տ. ժիգունովը, Կ. Բալկարովան. Ս. Մալցեը, Լ. էրկենովը: Գրկ. Hctophh KadapAHHo-EajiKapcKott AC CP, t. 1-2, M.j 1967; Hotmob ա.. Hctophs aflwreficicoro Hapofla, cocTaBJieHHaa no npeflaHHAM Ka6ap/praneB, HajibqHK, 1958; Kymmkob T.X., IIpHcoeflHHeHHe Ka6apa&i k Pocchh h ero nporpeccHBHwe noc;ieflCTBHfl, HajibqHK, 1957; KajiMMKOB B.3., Pe- B0JiK)i;H0HH0e ABHHceHHe b Ka6apae, HajibHHK, 1957; OqepKH hctophh KadapflHHo-EajiKap- ckoh opraHH3aiiHH KIICC, Hajfbqmc, 1971; MacjioB E.n.,Kepei>OB K.H., Onep- kh 9KOHOMHnecKOH reorpa<imH Ka6apflHHO- Ba^EKapcKOH ACCP, Hajibqmc, 1964; OqepKH hctophh Ka6apflHHCKOH jiHTepaTypH, HaJIb- qjIK, 1968j B M 1 K O B A •, Ո H Ո H H H C B., Ka6apflHHCKHe coBeTCKHe nncaxejiH, HajibHHK, 1958; rincaTejiH Ka6apflHHo-BajiKapHH. (Bho– dndjiHorpacimqecKHii yica3aTejib), Hajib^HK, 1965; KpynHOB E.H., flpeBHHH hctopiwi h KyjibTypa Katfapflbi, M., 1957; ffl^wKOB B. A., M3o6pa3HTejibHoe ncicyccTBO Ka6apan- Ho-Ba^KapHH, HajibiiHK, 1963; 'ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ ՁԻ'Թավատառ տեքստ, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղ: Բուծել են կաբարդինները: Հարմարված է Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններին: Ցեղն ստացվել է Կովկասի տեղական և ներմուծված տափաստանային ձիերից, որոնք բարելավվել են արաբ, և այլ ցեղերով: Ժամանակակից Կ. ձ. ունի միջին մեծություն, զարգացած կրծքավանդակ, ուղիղ մեջք, ամուր: