Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


և ՍՍՀՄ մյուս ժողովուրդների օգնությամբ, նահապետական–ֆեոդալական տնտեսաձևից, շրջանցելով կապիտալիզմը, անցան սոցիալիզմին: Կառուցվեցին ավելի քան 70 արդ. խոշոր օբյեկտներ: 1934-ին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 99,5%–ը: Գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար Կ–Բ. 1934-ի հունվ. 3-ին պարգևատրվեց Լենինի շքանշանով: Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը: ՍՍՀՄ սահմանադրության համաձայն, Կ–Բ–ի ԻՄ վերածվեց Կ–Բ–ի ԻՍՍՀ: 1937-ի հունիսի 24-ին ընդունվեց հանրապետության սահմանադրություն, իսկ 1977-ին՝ նոր սահմանադրություն:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կ–Բ–ի տերիտորիան համառ մարտերի ասպարեզ դարձավ (տես Կովկասի ճակատամարտ 1942– 1943): 1942-ի հոկտեմ– բերին թշնամին օկուպացրեց Կ–Բ., որն ազատագրվեց 1943-ի հունվարին: Ավելի քան 15 հզ. մարտիկներ արժանացան կառավարական պարգևների, 20-ը՝ Սովետական Միության հերոսի կոչման, 12 հզ. հոգի պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: Հանրապետության տնտ. վերականգնման համար հատկացվեց (1943) 11.350 հզ. ռ.: 1944-ի մարտին, խախտելով սոցիալիստական օրինականությունը, բալկարներին վերաբնակեցրին Միջին Ասիայում և Ղազախստանում: Կ–Բ. ԻՍՍՀ սկսեց կոչվել Կաբարդինական ԻՍՍՀ: 1957-ին բալկար ժողովրդի ազգային ինքնավարությունը վերականգնվեց, և վերահաստատվեց Կ–Բ. ԻՍՍՀ:
Ետպատերազմյան տարիներին Կ–Բ. տնտ. և կուլտուրական զարգացման աս– պարեզում հասավ ակնառու հաջողությունների: 1957-ին Կաբարդիայի՝ Ռու– սաստանի հետ միացման 400-ամյակի առթիվ հանրապետությունը պարգևատրվեց Լենինի երկրորդ շքանշանով, 1971-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության, 1972–ին ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակի առթիվ՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Ադիլ Սուի կիրճը Կովկասյան լեռնաշղթայի նախալեռներում (հեռվում էլբրուսն է) 
Տնտեսությունը: Կ–Բ. զարգացած բազմաճյուղ արդյունաբերություն և ինտենսիվ գյուղատնտեսություն ունեցող հանրապետություն է: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբերությունը: Համամիութենական նշանակություն ունեն Տիռնիաուզի լեռնամետա– լուրգիական կոմբինատը և Նալչիկի հիդ– րոմետալուրգիական գործարանը: էլեկ– տրաէներգիան ստացվում է ՀԷԿ–երից: Ամենախոշորը Բաքսանի ՀԷԿ–ն է (կառուց– վել է ԳՌԷԼՌՌ–ի պլանով): Շինանյութերից արտադրվում են ցեմենտ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, աղյուս, խեցեգործա– կան իրեր, ապակի: Կահույքի ձեռնարկությունները վերամշակում են հաճարենու արժեքավոր բնափայտը և որպես կիսաֆաբրիկատ առաքում միության այլ ձեռ– նարկություններ: Զարգացած է մսի, յուղի, պանրի, հրուշակեղենի, պահածոների, ձեթի, օսլայի, գինու, տեքստիլ, կարի, կոշիկի, կաշվի–գալանտերեային արտադրությունը: էկոնոմիկայում մեծ տեղ են գրավում առողջարանային տնտեսությունը և զբոսաշրջիկությունը: Գյուղատնտե– սության առաջատար ճյուղերն են հացահատիկի (ցորեն, եգիպտացորեն) մշակությունը, այգեգործությունը և անասնապահությունը: Կ–Բ. ՍՍՀՄ շատ շրջանների եգիպտացորենի հիբրիդային սերմեր մատակարարողն է: Մալո–Կաբարդինի, Թերեք–Կումայի, Բաքսանի և Չերեքա–Չեգեմի ոռոգող համակարգերի շնորհիվ զարգանում է ոռոգովի հողագործությունը: Զարգացած են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ձիաբուծությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը: 
Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 133 կմ է, ավտոճանապարհներինը՝ 1633 կմ (1971): Կ–Բ–ի տարածքով է անցնում Հյուսիս–Կովկասյան երկաթուղին, որին միացված են Նալչիկ և Գուդերմես ճյուղավորումները: Օդային տրանսպորտի կարևոր կենտրոնը Նալչիկն է: 1978-ին Կ–Բ–ում կար 49 հիվանդանոց, 2,5 հզ. բժիշկ: 
Կ–P. ՍՍՀՄ զբոսաշրջիկության և լեռնադահուկային սպորտի կենտրոններից է: Բաքսան գետի վերին հոսանքում կառուցված են սպորտային կառույցների համալիր և ճոպանուղի: էլբրուսում և Մեծ Կովկասի կենտրոնական մասում զարգացած է ալպինիզմը: 
Գիտական հիմնարկները: Հանրապետությունում կա 8 գիտական հիմնարկ: Առաջին ԳՀԻ հիմնվել է 1926-ին, Նալչիկում (այժմ՝ Տնտեսագիտության, պատմության, լեզվի և գրականության Կաբարդինա–Բալևարական ԳՀԻ): Նալչիկում է գտնվում նաև Բարձր լեռնային գեո– ֆիզիկայի ինստ–ը: Ստեղծվել են այգեգործության (1935), գյուղատնտ. (1937) փորձակայաններ: Գիտ. աշխատանքներ են տարվում նաև Կաբարդինա–Բալկարա– կան համալսարանի ամբիոններում: 
ժողովրդական կրթությունը և կուլտուր-լուսավորական հիմնարկները: 1977–78 ուս. տարում բոլոր տեսակի հանրակրթական դպրոցներում սովորել է 139 հզ., 22 պրոֆտեխնիկական ուսումնա– րաններում՝ 6,7 հզ., 10 հատուկ միջնակարգ ուս. հաստատություններում 12 հզ. աշակերտ, Կաբարդինա–Բալկարական համալսարանում (Նալչիկ)՝ 8,5 հզ. ուսա– նող: 1979-ին 270 նախադպրոցական հիմ– նարկներում ընդգրկվել է 30 հզ. երեխա: Գործում են (1979) 235 մասսայական գրա– դարան (3321 հզ. կտոր գիրք և հանդես), գավառագիտական և կերպարվեստի թան– գարաններ Նալփկում, 240 ակումբային հիմնարկներ, 200 կինոսարքավորում, պիոներների 11 պալատ և տուն, պատանի տեխնիկների և բնախույզների կայան, 9 մանկական սպորտդպրոց: Գրականությունը: Կաբարդինական գրականության ռահվիրան է P. Պաչևը (1854–1936), բաւկարականինը՝ Կ. Մե– փեը (1859–1945)՛. Գրականության զար– գացումն ու ծաղկումն սկսվել է Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո: Կա– բարդինական սովետական գրականու– թյան հիմնադիրն է Ալի Շոգենցուկովը (1900–41): Կաբարդիններ Ա. Կեշոկովի (ծն. 1914), Ադամ Շոգենցուկովի (ծն. 1916), P. Կուաշևի (1920–57), բալկարներ Կ. Կու– լիևի (ծն. 1917), Կ. Օթարովի (ծն. 1912) քնարերգությունը դարձել է ԱՍՀՄ ժողո– վուրդների սեփականությունը: Արձակը կազմավորվել է ետպատերազմյան շրջա– նում: Լույս են տեսել Ա. Շորտանովի (ծն. Վերադիր նախշերով թաղիքե գորգ (XX դ., ՍՍՀՄ ժողովուրդների ազգագրության թան– գարան, Լենինգրադ)

ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն