Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

րության զարգացած ճյուղերից է, ընդգըր– կում է կաթի մշակման 6 գործարան, գըլ– խամասային 23 պանրագործարան՝ հար– յուրից ավելի մասնաճյուղերով (1977): 1977-ին մշակվել է 128,4 հզ. ա անարատ կաթնամթերք՝ վերահաշվարկված կաթի, 1,3 հզ. ա կենդանական յուղ, 21,5 հզ. ա յուղալի պանիր: Գրկ .Դիլաէւյան Զ. Ք., Կաթի և կաթ– նամթերքների տեխնոլոգիան, Ե., 1962: <,. Ղուշչյան ԿԱԹԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ, կերախառնուրդ– ներ, որոնք սննդարարությամբ, մար– սելիությամբ ու կենսաբանական հատ– կանիշներով մոտ են բնական կաթին և մատղաշների կերաբաժնում, սկսած կյան– քի առաջին տասնօրյակից, օգտագործվում են դրա փոխարեն: Կ. փ–ի հումքը սերզա– տած (յուղազուրկ) կաթն է, որի վրա ավե– ւացնում են բուսական ու կենդանական յուղ, ճարպազանգված, վիտամիններ, միկ– րոտարրեր: Տնտեսապես նպատակահար– մար է Կ. փ. պատրաստել բուսական սպի– տակուցներից, ձեթից, ոսկրայուղից և շի– ճուկի խառնուրդից: Կ. փ. լինում են հե– ղուկ և չոր: Վերջինս գերադասելի է, այն լավ պահպանվում և հեշտ տեղա– փոխվում է: ՍՍՀՄ–ում արտադրվում են Համամիութենական անասնաբուծու– թյան ինստ–ի առաջարկած Կ. փ., Չեխո– սլովակիայում՝ «Մլեկոնա» անարատ կաթի փոխարինիչը, ԳԴՀ–ում՝ «Ռոգեն էքստրա», «Վիրկմիլ», «Նուկամել» և «Կելպան» փո– խարինիչները: Կ. փ. օգտագործվում են գրեթե բոլոր երկրներում:

ԿԱԹԻԼԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, որա– կական կամ կիսաքանակական միկրո– քիմիական վերլուծության եղանակ, որի դեպքում հետազոտվող լուծույթը և նյու– թերը վերցնում են մի քանի կաթիլի չա– փով: Որոշակի իոններ հայտնաբերելու համար օգտագործում են բնորոշ գունային ռեակցիաներ, որոնք իրականացվում են ֆիլտրի թղթի, ժամացույցի ապակու վրա, միկրոտիգելներում: Կ. վ–յան մեջ կիրա– ռում են մեծ զգայնությամբ և ընտրողա– կանությամբ օժտված նյութեր, որոնց շնոր– հիվ էլ որոշվող իոնները կարող են հայտ– նաբերվել հետազոտվող լուծույթի այլ բաղադրիչների առկայությամբ: Կ. վ. տար– բերվում է կատարման արագությամբ, սար– քերի պարզությամբ և բարձր զգայնու– թյամբ: Լայնորեն կիրառվում է նյութերն իրարից բաժանելու, դրանց մաքրությունն ստուգելու, ինչպես նաև տեխ. և կենսբ. բազմաթիվ վերլուծությունների համար: Կ. վ. հատկապես հարմար է կատարել դաշ– տային պայմաններում:

ԿԱԹՆԱԳԵՂՁԵՐ, կրծքագեղձեր, ստինքներ (mamma, glandula lacti- ferae), մարդու և կաթնասուն կենդանինե– րի արտազատիչ, մաշկային զույգ գեղձեր: Կանանց և սեռահասուն էգ կենդանինե– րի Կ. կերակրման շրջանում արտադրում են կաթ: Տղամարդու և արու կենդանի– ների Կ. ամբողջ կյանքի ընթացքում մնում են ռուդիմենտային վիճակում: Մ ա ր դ ու Կ. գտնվում են կրծքի առաջային պատին, կրծոսկրից աջ և ձախ՝ 3–6-րդ կողերի սահմաններում: Կ–ի զարգացման աս– աիճանր կապված է սեռական հասունու– թյան հետ, դրանք առավել զարգանում ե ինտենսիվ գործում են հղիության շրջանի վերջում: Կ–ի առաջային մակերեսին, մաշ– կի պիգմենտավորված շրջանի կենտրո– նում, գտնվում է պտուկը: Կ–ի ճարպա– յին հյուսվածքով շրջապասլված գեղձա– յին մասը կազմված է պտուկի նկատմամբ ճառագայթանման դասավորված, արտա– տար ծորաններից, դեպի պտուկն ուղղված, միմյանցից անջատ՝ թվով 15–20 բլթերից, որոնց ծորանները միմյանց հետ միանա– լով գոյացնում են պտուկի գագաթին բաց– վող կաթնատար 10–15 ծորաններ: Կ. անոթավորվում են ետին միջկողային, կրծքային ներքին և կրծքային դրսային զարկերակների ճյուղերով: Նյարդավոր– վում են II–V միջկողային և վերանրակա– յին նյարդերի ճյուղերով: Անոթների հետ գեղձ են մտնում նաև սիմպաթիկ նյարդեր: Կ–ի ավշային անոթները բացվում են անու– թային (թևատակային) ավշահանգույցնե– րի մեջ: Կ. կենդանիների, առավել պարզ կառուցվածք ունեն կլոակավոր կաթնա– սունների Կ., որոնք հարթ մկանունքով պատված երկարավուն խողովակաձև պար– կիկների զույգ կուտակումներ են և բաց– վում են մազապարկերի մեջ, որովայնի երկու կողմերում: Արտազատուկը հոսում է մազերի վրայով, որտեղից և օգտվում են ձագերը: Կենդանածին կաթնասունների Կ. բլթակավոր գոյացություններ են, ունեն բարդ ճյուղավորված ծորաններ և ծայրա– յին ալվեոլներ: Կ–ի ծորանները բացվում են գեղձային դաշտում, որը մաշկի վրա ներկայացված է պտուկներով: Տարբերում են իսկական պտուկներ, որոնց գագաթին գտնվում են առանձին ծորանների բազ– մաթիվ անցքեր, և կեղծ պտուկներ, որոնց ներսում կա րնդհանուր արտատար ծո– րան: Վերջինս բացվում է պտուկի գագա– թին, մեկ անցքով: Իսկական պտուկները բնորոշ են պարկավորների մեծամասնու– թյանը, կիսակապիկներին, կապիկներին և մարդուն, կեղծը՝ գիշատիչներին և սըմ– բակավորներին: Պտուկների թիվը և տե– ղադրությունը կայուն է կենդանու յուրա– քանչյուր տեսակի համար, օրինակ, պար– կամկների մեկ տեսակն ունի 25 պտուկ՝ 2 շարքով տեղադրված որովայնի երկարու– թյամբ, սմբակավորներինը՝ 1–2 զույգ է, աճուկային հատվածում, կապիկնե– րինը՝ 1 զույգ, կրծքի վրա: Տես նաև Կուրծ:

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Lac- tobacterium), անաերոբ բակտերիաների խումբ, խմորում են ածխաջրերը և առա– ջացնում կաթնաթթու: Կ. բ. անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում, բազմանում են կիսվելով: Լինում են միայ– նակ կամ փոքրիկ գաղութներով: Կան գնդաձև Կ. բ., որոնց բջիջները գոյացնում են շղթաներ, օրինակ, streptococcus lac- tis, և ձողաձև, օրինակ, lactobacillus: Վերջիններս, ինչպես նաև առրեպաոկո– կերը, խմորում են գլյուկոզը և լակտոզը, արագ բազմանում են կաթում և կաթնա– թթվային մթերքներում: Կ. բ. լայնորեն տարածված են բնության մեջ, մեծ քանա– կությամբ պարունակվում են բուսական մնացորդներում, հողում, մարդու և կեն– դանիների աղիքներում: Կ. բ. մեծ կիրա– ռություն ունեն արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ. օգտագործում են մածուն, կեֆիր և այլ կաթնամթերք պատրաստելիս: Կ. բ–ի առանձին տեսակ– ներ կարող են փչացնել գինին, գարեջուրը:

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԻՄՈՐՈՒՄ, տես Խմո– րում:

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔ, կաթնամթեր– քի խումբ, որը պատրաստվում է կովի չզտած կաթից կամ դրա ածանցյալներից (սերուցք, յուղազրկված կաթ, շիճուկ), ինք– նաթթվեցմամբ կամ մերաններով թթվեց– մամբ: Կ. մ. պատրաստվում է նաև ոչխարի, այծի և այլ կենդանիների կաթից: Կ. if-ի արտադրության նախապատրաստական փուլում կաթը նախ պաստերիզացվում է կամ եռացվում (մածունի համար), որը կանխում է կաթի մեջ եղած վնասակար մանրէների զարգացումը: Այնուհետև կաթը թթվեցնում են կաթնաթթվային բակ– տերիաների կամ խմորիչների միջոցով: Կ. մ. լինում է կաթնաթթվային (կաթնա– շոռ, թթվասեր) և խառը խմորման (մածուն, կեֆիր, կումիս ևն): Կաթնաթթվային խը– մորման Կ. մ–ում մանրէները կաթնաշա– քարը քայքայում են և առաջացնում կաթ– նաթթու: Կաթնաթթվի ազդեցությամբ կա– թի կագեինը մակարդվում է, որից էլ Կ. մ–ի մարսելիությունը կաթի համեմատ զգա– լիորեն բարձրանում է: Խառը խմորման Կ. մ–ում կաթնաշաքարից առաջանում են նաև սպիրտ, ածխաթթու գազ, ցնդող թթու– ներ, որոնք նույնպես բարձրացնում են Կ. մ–ի մարսելիությունը: Սպիտակուցների և յուղի պարունակությամբ Կ. մ. չզտած կաթից գրեթե չի տարբերվում: Կ. մ–ի դիե– տիկ և բուժիչ հատկությունները պայմա– նավորված են կաթնաթթվի, մեծ քանակու– թյամբ կաթնաթթվային բակտերիաների, ինչպես նաև անտիբիոտիկ նյութերի առ– կայությամբ: Կ. մ–ի որոշ տեսակներ օգտա– գործվում են մարսողական համակարգի հիվանդությունների, տուբերկուլոզի բուժ– ման և աթերոսկլերոզի կանխարգելման համար: Կ. մ. պատրաստում են տնային և արտա– դրական պայմաններում:

ԿԱԹՆԱԹԹՈՒ, a-o քսիպրոպիոնա– թթու, CH3CH(OH)COOH, միահիմն օք– սիթթու: Անգույն բյուրեղներ են, հեշտու– թյամբ լուծվում են ջրում: Գոյություն ունի օպտիկապես ակտիվ երկու իզոմերների (–), (+) (հալման ջերմաստիճանը՝ 25– 26°C) և ոչ ակտիվ ռացեմիկ (±) (հալման ջերմաստիճանը՝ 18°C) ձևերով: Առաջա– նում է շաքարանյութերը կաթնաթթվային տարբեր բակտերիաների ազդեցությամբ խմորելիս: Արդյունաբերության մեջ ըս– տացվում է եղեգնաշաքարի, դեկստրոզի և մալթոզի վրա Bacillus Delbriiki-ով ազդելիս: (+)-Կ. ածխաջրերի ֆեր– մենաատիվ անաերոբ (առանց Օշ–ի մասնակցության) ճեղքման՝ գւիկուիզի վերջնանյութն է կենդանի հյուսվածքնե– րում (գլխավորապես մկաններում): Թթվածնի բացակայությամբ մկանում առա– ջացած Կ. համարժեք է ծախսված գւիկո– գենի քանակությանը (մկանի հոգնածու– թյունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և Կ–ի կուտակման հետ): Օշ–ի առկայությամբ Կ–ի 20% –ը օքսիդանում է ՇՕշ–ի և 11շՕ–ի, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած Կ. գլիկոգենի փո– խարկելու համար: Բույսերում և միկրո–