օրգանիզմներում Կ. առաշանում է պիրու– վաաի վերականգնման ժամանակ: Կ Ա ԹՆ U Ւ U ՌՆ Ո ՒՐԴՆ և Ր, կ ենդանիների կաթից պատրաստված սննդամթերք, օգտագործվում են վաղ մանկական հասա– կի երեխաների արհեստական, խառը և հավելյալ սնուցման համար: Կ. բաժանում են 3 հիմնական խմբի՝ հասարակ, թթվային, բարդ կամ կալորիական: Հասարակ Կ. ստանում են կաթը ջրով կամ ձավարեղենի (բրինձ, վար– սակ, ցորեն, հնդկացորեն, սպիտակա– ձավար) եփուկով նոսրացնելով: Ջրով նոս– րացնելու դեպքում խառնուրդը նշում են թվերով (1,2, 3), իսկ ձավարեղենի եփու– կով նոսրացնելիս՝ տառերով (A, B, B): A-խառնուրդը պարունակում է կաթ ե շ -ց– եփուկ, B-ն, համապատասխանաբար, 11 2 1 y և – , B-ն՝ –ե յ: Նոսրացումը նվա– զեցնում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի պարունակությունը և կովի կաթի բաղադրությունը մոտեցնում մայ– րականին: Ածխաջրերի քանակությունը լրացվում է շաքարով (մինչև 5%): Ցածր կալորիականության պատճառով 1 և A Կ. ժամանակակից պրակտիկայում չեն օգ– տագործվում: 2 և B Կ. նշանակում են 1– 1,5 ամսական երեխաներին, կարճ ժամ– կետով (4–5 օր): Թթվային Կ–ի ա– ռավելությունը թթու ռեակցիան է, որը կա– սեցնում է բակտերիաների աճը, բարձրաց– նում ճարպի յուրացումը: Դրանցից առա– վել տարածված են կեֆիրը, մածունը, ացիդոֆիլային կաթը՝ «Նարինե»-ն, ևն: Կեֆիրը սովորաբար նոսրացնում են եփու– կով և նշում B- կամ B-կեֆիր: Բարդ կամ կալորիական Կ. պատրաստում են կաթին յուղ, բոված ալյուր, շաքար (տար– բեր հարաբերություններով) ավելացնելով: Տնային պայմաններում մանկական սնունդ պատրաստելու համար թողարկվում են հատուկ չոր Կ. (B-բրինձ, B-վարսակ, B- հնդկացորեն): Ներկայումս արտադրվում են «Մալյուտկա» և «Մալիշ» չոր Կ.: Շատ Կ. իրենց բաղադրությամբ մոտ են մայրա– կան կաթին և կիրառվում են էքսուդատիվ դիաթեզով, սնուցման խանգարումներով, մարսելախանգարումով (դիսպեպսիա), սակավարյունությամբ տառապող երեխա– ների արհեստական սնուցման համար: Կ. Մեժւոէմյան
ԿԱԹՆԱԽՈՀԱՆՈՑ Ս Ս ՀՄ–ու մ, հասարա– կական սննդի հիմնարկություն, որի խըն– դիրը վաղ մանկական հասակի երեխանե– րի համար բարձրորակ ու լիարժեք կաթ– նախառնուրդներ պատրաստելն է: Կ–ները կաթնախառնուրդներով ապահովում են նաև մանկական այն հիմնարկությունները (մանկամսուրներ, հիվանդանոցներ, ման– կատներ), որտեղ պայմաններ չկան դրանց պատրաստման համար: Խոշոր Կ–ներն ունեն բաշխիչ կայաններ՝ ըստ միկրոշըր– ջանների: Կ–ում կաթնախառնուրդները պատրաստում են հաստատված ռեցեպ– տուրայի և տեխնոլոգիական պրոցեսի ու սան. ռեժիմի կանոնների ճշգրիտ պահ– պանմամբ: Պատրաստի կաթնախառնուրդ– ները պարբերաբար ենթարկվում են բակ– տերիալոգիական քննության:
ԿԱԹՆԱԽՈՏ (Polygala), կաթնախոտազգի– ների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտանման բույսերի ցեղ: Հայտ– նի է մոտ 600 տեսակ, ԱՍՀՄ–ում՝ 30: Տե– րևները հերթադիր են, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ կապտավուն, հա– վաքված ողկույզներում, անկանոն: Պը– տուղը երկբուն տուփիկ է: Որոշ տեսակ– ների չոր արմատները պարունակում են սապոնիններ և օգտագործվում որպես դեղորայքային հումք:
ԿԱԹՆԱՀՅՈՒԹ, բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն: Լինում է թա– փանցիկ, կաթնագույն, դեղնադարչնա– գույն, դեղին կամ նարնջագույն: Մեծ քա– նակությամբ Կ. են պարունակում իշակաթ– նուկազգիների, բարդածաղկավորների, թթազգիների ընտանիքի բույսերի որոշ տեսակներ: Կ–ում լուծված կամ կախված վիճակում պարունակվում են ածխաջրեր, սպիտակուցներ, գլիկոզիդներ, աղեր, եթե– րային յուղեր: Կաուչուկատու և գուտա– պերչատու բույսերի Կ–ի բնորոշ բաղա– դրամասերն են խեժերը, կաուչուկը, գու– տապերչը: Կակաչազգիների Կ–ում կան մեծ քանակությամբ ալկալոիդներ, սե– խածառի Կ–ում՝ պապաին ֆերմենտը: Բույսերի վնասումից Կ. տուրգորի ազ– դեցության տակ սկսում է հոսել դուրս:
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ (մինչև 1946-ը՝ Աղաձոր), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջա– նում, շրջկենտրոնից 5 կմ հարավ–արևելք: Կ–ում է Երքաղսովետի կանաչապատման տրեստի Կաթնաղբյուրի H 1 տնկարա– նային տնտեսությունը: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–ման– կապարտեզ, բուժկայան:
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևելք: Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլ– տուրաների մշակությամբ: Ունի միջնա– կարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակներ (V դ.), խաչքարեր, այլ հուշարձաններ (V–VII դդ.):
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ արևմուտք: Կաթնաանասնապահա– կան–կարտոֆիլաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, ման– կապարտեզ, կինո, բուժկայան:
ԿԱԹՆՍ&ՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպի– տակի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հա– րավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, այգեգործությամբ և անաս– նապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է XIX դ. առաջին քառորդին:
ԿԱԹՆԱՌԱՏ (մինչև 1978-ը՝ Լոռվա տոհ– մային սովետական տնտեսություն), ավան Հայկական ՍՍՀ Կալինինոյի շըր– ջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ– արևմուտք: 1923-ին ստեղծվել է տոհմային անասնաբուծական պետ. ֆերմա, 1935-ից կոչվել է տոհմային անասնաբուծական սովետական տնտեսություն: Մշակում են կերային կուլտուրաներ (ճակնդեղ): Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Կ–ում գործում է Կալինինոյի գլխամասային պանրագոր– ծարանի մասնաճյուղը: Բնակիչների նախ– նիները եկել են Կարսից, Մուշից, էրզրու– մից XIX դ. սկզբին:
ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ (Mammalia), քորդա– վորների տիպի կենդանիների դաս: Բնո– րոշ է պարզ կառուցվածքով ամուր գանգը, որը ծոծրակային երկու ելուստներով հո– դավորվում է պարանոցային I ողնի՝ ա տ– լ ա ս ի հետ: Ստորին ծնոտը կազմված է մեկ ոսկրից, որը միանում է գանգի թե– փուկավոր ոսկրին: Ատամնային համա– կարգը տարբերակված է կտրիչների, ժա– նիքների, սեղանատամների: Մարմինը մա– զածածկ է և ունի կայուն ջերմաստիճան: Աիրտը քառախորշ է, լրիվ բաժանված երա– կային (աջ) և զարկերակային (ձախ) կե– սերի: էրիթրոցիտները հարթ են, կլոր, հասուն վիճակում՝ կորիզազուրկ: Լսողա– կան ապարատը կազմված է արտաքին, միջին և ներքին ականջից: Ականջային խեցին մեծ մասի մոտ լավ է զարգացած: Բերանի խոռոչը երկրորդային քիմքով անջատված է քթի խոռոչից: Պարանոցի ողները 7-ն են, հազվադեպ՝ 6–9 (որոշ ծովակովեր, ծույլեր): Կ–ի մեծ մասի վեր– ջավորություններն ունեն հինգ մատ, որոնք մյուսների մոտ ձևափոխվել են և դարձել միամատ (ձիեր), թիակաձև (փո– կեր, կետեր), թևեր (չղջիկներ): Որոշ Կ. չունեն ետին վերջավորություններ, իսկ մարմնի պոչային մասում գտնվում է լայն լողակ (կետեր, ծովակովեր): Որովայ– նային և կրծքային խոռոչները բաժանված են ստոծանիով: Խիստ զարգացած են գըլ– խուղեղի մեծ կիսագնդերը, որոնց կեղևում գտնվում են հոգեկան կարևորագույն ֆունկցիաներ իրականացնող կենտրոն– ները: Մաշկը կազմված է խիստ զարգա– ցած շարակցա–հյուսվածքային շերտից և էպիդերմիսից՝ բազմաթիվ երկրորդային գոյացություններով: Վերջիններից են մա– զերը, աղվամազը, քիստամազը, վիբրիսը: Որոշ Կ–ի (գետաձի, կետ ևն) մազերը երկ– րորդաբար անհետացել են: Մաշկային գո– յացություններից են նաև փշերը, թեփուկ– ները, կոշտուկները, եղունգները, մագիլ– ները, ճանկերը, սմբակները, կճղակները, եղջյուրները ևն: Մաշկային գեղձերը մեծ դեր են կատարում ջերմակարգավորման և նյութափոխանակության պրոցեսներում: Կ–ի բնորոշ հատկանիշներից են նաև կաթ– նագեղձերը: էգերը ծնում են կենդանի ձագեր, որոնք զարգանում են արգանդում: Սաղմը մոր օրգանիզմի հետ կապվում է ընկերքով: Կոյանցքավոր Կ. (ձվածին– ներ) ձու են ածում: Պարկավորների սաղմ– նային շրջանում իսկական ընկերք չի առաջանում, ձագերը ծնվում են թերաճ, լրիվ զարգացումն ավարտվում է մոր պար– կում: Ձագերը կերակրվում են կաթով՝ մի քանի շաբաթից մինչև մի քանի տարի: Հղիությունը 16–18 օրից (որոշ կրծողներ) մինչև 22 ամիս է (փղեր): Բազմանում են 1–4 տարին մեկ անգամ, որոշ Կ. (օրինակ, կրծողներ)՝ տարեկան մի քանի անգամ: Ստորակարգ Կ. բարձրագույն նյարդային