որմնանկարները (Ավագ խորանում թույլ նշմարելի են Ասավածամոր պատկերը, սրբապատկեր մեդալիոններ են): Ներսում պահպանվել են արձանագրություններ՝ աղբյուր բերելու (774), ընծայատվության (1041), և մակագրություն՝ կաթողիկեն «կենդանագրելու» վերաբերյալ: Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արմ–ից երեում է Արտենի լեռը, իսկ հս–ից բլուրներ են: Թալինի կաթողիկեին հատակագծային հորինվածքով նման է Դվինի կաթողիկեն (608 615, պահպանվել է միայն հատակի մասը): Հուշարձանի գմբեթը ավերվել է 1840-ի երկրաշարժից: 1947-ից տաճարը մասնակի վերանորոգվել է: 1866-ին Թալինում կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիսավեր կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր: Կաթողիկեից արմ. և հս. ընդարձակ տարածություն է գրավում IV–VII ե Պատկերաքանդակ կոթող (IV-V դդ.) Թալինից (Հայաստանի պատմության պետական թանգարան, Երեվան) հետագա դարերի նեկրոպոլիս, ուր եղել է բազմաթիվ քառակոդ, պաավանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով: Սրանցից մի քանիսը, արձանագիր որոշ տապանաքարերի հետ, պահպանելու նպատակով Թ. Թորամանյանը տեղափոխել է Ներսեհ Կամսարականի եկեղեցին (որը գտնվում է կաթողիկեից մոտ 150 մ դեպի հվ.)՝ այն անվանելով թանգարան: Կաթողիկեի հս. ճակատից մի քանի մ վրա, վերջին մասնակի վերանորոգման (1970-1975), մաքրման աշխատանքների ընթացքում, բացվել են միանավ, արլ–ից խորան ունեցող կառույցի (հավանաբար՝ թաղածածկ մատուռ) մնացորդներ: Կաթողիկեից հվ. եղել է մեկ ուրիշ եկեղեցի (ծածկվել է փլատակներով, տակավին պեղված չէ), որը, ըստ Թ. Թորամանյանի, հավանաբար վկայարան էր (ունեցել է ատամնաշար քիվեր, զույգ որմնասյուներ, լուսամատի պսակներ են): Կաթողիկեի մոտ 200 մ շառավղով տարածքը (ուշ ժամանակներում վերածվել է վարելահողի, առկա են շինությունների մնացորդներ) հնագիտական մեծ արժեք է ներկայացնում: Ներսեհ Կամսարականի եկեղեցուց դեպի հս–արլ., մոտ 70 մ վրա պահպանվել են ավերակների մնացորդներ, որոնք, ըստ Թ. Թորամանյանի, իշխանական (հավանաբար Կամսարականների) բնակարանի մնացորդներն են: Կաթողիկեից դեպի հս., 1,5 կմ վրա, լեռնանման մի բլուրի (գյուղացիներն անցյալում անվանել են Կյուլեկ–թավւա) արմ. ավելի բարձր մասում եղել է կիկլոպյան պարսպով շրջապատված, նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամրոց–միջնաբերդ, որի արլ. մասում բերդը և բերդաքաղաքն էին: Բլուրի հվ. լանջին պահպանվել են բնակարանների հիմքեր, իսկ հս. լանջին՝ գերեզմաններ, որոնցից ցած, բլուրի ստորոտին կան բազմաթիվ ձվաձև հատակագծով կրոմլեխներ: Թալինից Դաշտադեմ (նախկին Ներքին Թաչին) տանող ճանապարհին է միջնադարյան նշանավոր կարավանատներից մեկը, որը, ըստ Թ. Թորամանյանի, XII–XIII դդ. կառույց է, 73,2 X 37,0 մ չափերի, ուղղանկյուն հատակագծով, անկյուններում ամրացված բուրգանման կոնտրֆորսերով: Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1–2, Ե., 1942–48: Ա. Ստեփանյան
ԿԱԹՈՂԻԿՈՍ Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում [Հայոց, Վրաց, Ասորոց, Մալաբարի (Հընդկաստան), նեստորական ասորիների] գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Կ. տնօրինում է եկեղեցու հոգեոր–կրոնական, եկեղեցա–վարչական, դավանական, ծիսական բոլոր հիմնական հարցերը: Իրավասու է մյուռոն օրհնել, եպիսկոպոս ձեռնադրել, վավերացնել թեմական առաջնորդների ընտրությունը, կանոնազանց հոգևորականին կարգալույծ անել, թագավոր օծել (անցյալում) են: Կ. նաև ազգային, հասարակական–քաղաքական և մշակութային–կրթական գործերում (անցյալում) կարևոր դեր է խաղացել: Սոցիալքաղաքական հարցերում, ելնելով իրենց դասային պատկանելությունից ու շահագրգռություններից, Կ–ները միշտ պաշտպանել են տիրող դասակարգերի շահերը, նրանց գաղափարախոսությունը: Կ. հիմնականում եպիսկոպոսական աարազ է օգտագործում, բայց, իբրև հավատացյալների հոգևոր «հովվապետ», լրացուցիչ կրում է հովվի մաղխաղը խորհրդանշող կոնքեռ և հայրապետական ասա: Հայ իրականությունում Կ. կոչվել է նաե քահանայապետ, եպիսկոպոս ապետ, հայրապետ: Հիմնականում կոչվել է Կ. Հայոց, սակայն XV դարից սկըսած ստացել է նոր տիտղոս՝ Կ. Ամենայն Հայոց, մի փոքր ավելի ուշ նաե՝ Ծայրագույն պատրիարք: Դրանք պայմանավորված էին հայկ. գաղթավայրերում հայ եկեղեցական թեմերի ստեղծմամբ, Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց պատրիարքների, Աղթամարի, Գանձասարի, Կիլիկիո Տան Կ–ների առկայությամբ, որոնք աստիճանաբար ճանաչեցին էջմիածնի Հայոց Կ–ների գերագահությունը: Հայոց Կ–ներից ոմանք ունեցել են աթոռակից Կ–ներ: Եղել են դեպքեր, երբ օրինավոր Կ–ի հետ միաժամանակ, մի այլ վայրում պաշտոնավարել է հակաթոռ Կ.: Կ. անցյալում գահ է բարձրացել թագավորի հրամանով, երբեմն հաշվի առնելով տոհմական ծագումը, ինչպես և նախորդ Կ–ի ցանկությունը: Սակայն հիմնականում Կ–ին ընտրել և ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ցմահ, թեև անհրաժեշտության դեպքում, նույն ժողովի որոշմամբ, Կ. կարող է և գահից զրկվել: Ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ: Ընտրվել կարող է ամեն մի կուսակրոն հոգևորական՝ անկախ աստիճանից ու կոչումից: Եղել է դեպք, երբ ընտրվել է հոգևոր կոչում չունեցող աշխարհական անձ (Զաքարիա Ա Զագեցի, 855–876): Ընտրությանը հավասար իրավունքով մասնակցում են հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչները և հավատացյալներից ընտրված աշխարհական պատգամավորները: Ընտրությունից հետո Կ–ին ձեռնադրում են 12 եպիսկոպոսներ և օծում մյուռոնով։
Հատկապես հայ պետականության բացակայության պայմաններում Կ. գործարար ասպարեզ էր մտնում իբրև ղեկավար (հաճախ՝ գերագույն) անձ, հայ ժողովրդի անունից բանակցություններ վարում օտար պետությունների հետ, բանագնաց–պատվիրակներ ուղարկում այլևայլ երկրներ, ընդունում եկեղեցական և աշխարհիկ պաշտոնական պատվիրակություններ: Դարեր շարունակ Կ–ին են ենթարկվել ազգային իրավա–վարչական, մշակութայինկրթական հաստատությունները: Ավատապետական մասնատվածության, ներքին երկպառակությունների, օտար նվաճողների տիրապետության պայմաններում հայ ժողովրդի միասնությունը և երկրի անկախությունը ապահովելու համար Կ–ներից ոմանք քիչ ջանք չեն թափել, երբեմն էլ ուղղակի աջակցել են հայ ժողովրդի ազատագրական պայքարին: Հայոց եկեղեցու դավանաբանական վեճերին, կաթոլիկ եկեղեցու հետ միաբանողների (ունիթորների) դեմ մղած պայքարին, հայ ժողովրդի ազգային–քաղաքական ինքնուրույնությունը պահպանելու համար մաքառումներին անմիջականորեն մասնակցել են Կ–ները: Պատմա–քաղաքական պայմանների ու ներքին