Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենայն Հայոց կաթողիկոսության հակաթոռը սփյուռքում և ամեն կերպ ձգտում է իր հոգևոր–վարչական իրավասությանը ենթարկել արտասահմանի հայ եկեղեցական թեմերը:

ԿՄՏԿ կաթողիկոսների անվանացանկը

     (վերանայված)

Կարապեա Ա Եվդոկացի –1446–77, Ստեփանոս Ա Աարաձորցի –1477-88, Հովհաննես Ա Անտիոքցի–1488–89, Հովհաննես Բ Թլկուրանցի–1489–1525, Հովհաննես Գ Քիլիսցի (Կայծակն, Կայծառ)–1525–39, Աիմեոն Ա Զեթունցի–1539–45, Ղազար Ա Զեթունցի 1545,–47, Թորոս Ա Սսեցի (Մայսենց –1548–50, Խաչատուր Ա Չորիկ-1551-60, Խաչատուր Բ Զեթունցի (Խաչիկ Ուլնեցի, Երաժիշտ) –1560–84, Ազարիա Ա Զուղայեցի–1584–1601, Հովհաննես Դ Այնթափցի (Անթեպցի) –1601–21, Մինաս Ա Սսեցի (Կարնեցի, Քացախ)–1621–32, Սիմեոն Բ Սեբաստացի–1633–48, Ներսես Ա Աեբաստացի–1648–54, Թորոս Բ Սեբաստացի-1655–57, Խաչատուր Գ Գաղատացի (Մինտերճի, Սինտերճյան)–1657-74, Սահակ Ա Քիլիսցի (Մեյխանեճի, Մեյխանեճյան) –1674-1686, Գրիգոր Ա Ադանացի (Պիծակն. Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Բ Ատանացի) 1686-93, Աստվածատուր Ա Սասունցի (Նարին)–1693–94, Սատթեոս Ա Կեսարացի (Սարի)–1694–1705, Հովհաննես և Հաճընցի–1705–21, Գրիգոր Բ Կեսարացի (Ուղուրլու, Ուղուրլյան. Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Դ Կեսարացի)–1721–29, Հովհաննես Զ Հաճընցի (Տեր–Ադամ)–1729–33, Ղուկաս Ա Աջապահյան (Աշպահ, Աշպան, Սսեցի)–1733–37, Միքայել Ա Աջապահյան (Սսեցի)–1737–58, Գաբրիել Ա Աջապահյան (Սսեցի)–1758–70, Եփրեմ Ա Աշապահյան (Ասեցի)–1771–84, Թեոդորոս Ա Աշապահյան (Ասեցի, այլ ցանկերում՝ Թորոս Գ Ասեցի Աշապահյան)–1784–96, Կիրակոս Ա Աշապահյան (Ասեցի, Մեծն, Մեծագործ) –1797-1822, Եփրեմ Բ Աշապահյան (Ասեցի, ՏերՄանվելյան)–1823–31, Միքայել Բ Աջապահյան (Ասեցի, Ղուկասյան)–1832–55, Կիրակոս Բ Աջապահյան (Ասեցի)-1855–65, Մկրտիչ Ա Քեֆսիզյան (Մարաշցի) –1871-94, Սահակ Բ Խապայան (Եղեկցի)–1902-39, Պետրոս Ա Սարաճյան–1940, Գարեգին Ա Հովսեֆյան–1943–52, Զարեհ Ա Փայասըլյան–1956-63, Խորեն Ա Բարոյան 1963-ից (39-րդ գահակալը):

Գրկ. Թ ո վ մ ա Մ ե ծ ո փ ե ց ի, Յիշատակարան, Թիֆլիս, 1892: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, մաս 2–3, ԿՊ–Երուսաղեմ, 1914–27: Կյուլեսերյան Բ., Պատմություն Կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939:

ԿԱԹՍԱՅԱԴԻՐՏ, կաթսայական ագրեգատի (շոգեգեներատորի) տաքացման մակերևույթների և ջերմափոխանակիչ այլ ապարատների խողովակների ներքին պատերի կարծր նստվածք, որն առաջանում է տարբեր աղեր պարունակող ջրի տաքացման կամ եռման հետևանքով: Կ–ի առկայությունը խիստ վատացնում է ջերմափոխանակման պրոցեսը և կարող է շոգեկաթսայի գոլորշածին և ջերմատաքացուցչային մակերևույթներում առաջացնել մետաղի գերտաքացում: Ըստ քիմ. բաղադրության Կ. բաժանվում է երեք հիմնական խմբի՝ հողալկալիական (կարբոնատային, սուլֆատային, սիլիկատային, ֆոսֆատային), երկաթային (երկաթօքսիդային, երկաթֆոսֆատային և երկաթսիլիկատային), պղնձային (մետաղական պղինձ և դրա օքսիդները): Կ–ի առաջացումը կարելի է կանխել ջուրը նախապես քիմ. մշակման ենթարկելով: Կ. հեռացնում են մեխանիկական կամ քիմ. միջոցներով:

ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, ագրեգատների և սարքերի հ՜ամալիր, որն ապահովում է տաք ջրի կամ գոլորշու ստացումը վառելիքի այրմամբ: Բաղկացած է կաթսայական ագրեգատից և օժանդակ սարքավորումներից (ծխաքաշեր, օդափոխիչներ, փոշի պատրաստող կայանքներ, մոխիրը որսող և հեռացնող սարքեր, սնուցիչ պոմպեր ևն): Հզոր Կ. տ–ները զբաղեցնում են հազարավոր մ3 ծավալ, այրում մինչև 600 տ/ժ վառելիք, արտադրում մինչև 4 հզ. մ/ժ գոլորշի: Տես նաև Շոգեկաթսա, Շոգեգեներաւոոր:

ԿԱԹՍԱ–ՈՒՏԻԼԻԶԱՏՈՐ, սեփական հնոց չունեցող շոգեկաթսա, որը տաքացվում է արդյունաբերական կամ էներգետիկ որևէ տեղակայանքի հեռացող գազերով: Ջրատաքացման Կ–ու–ները, սովորաբար, կոչվում են ուտիլիզացիոն Էկոնոմայզերներ Ս տ ի պ ո ղ ա կ ա ն շրջանառությամբ կաթս ա–ու տիլիզատորի սխեման. 1․ թմբուկ, 2. գոլորշիացնոկ մաս, 3. գոլորշու գերշեռուցիչ, 4. ջրային էկոնոմայզեր կամ ջեռուցիչներ: Առավել տարածված են բազմապատիկ ստիպողական շրջապտույտով ջրախողովակային Կ–ու–ները: Կ–ու. մանուլ գազերի ջերմաստիճանը տատանվում է 350–400°C–ից մինչև 900-1500°C: Կ–ու–ները հիմնականում կիրառվում են քիմ., նավթի, սննդի, տեքստիլ արդյունաբերությունում:

ԿԱԹՎԱԾ, ապոպլեքսիա, ինսուլտ, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարում, որը պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով և էմբոլիայով: Պատճառներն են՝ հիւցերաոնիկ հիվանդությունը,աթերոսկչերողը կամ դրանց զուգակցումները: Հաճախ Կ. առաջանում է սրտի ախտահարումների, ռևմատիզմի, երբեմն՝ արյան հիվանդությունների դեպքում: Տարբերում են արյունազեղային (հեմոռագիկ) Կ. և սակավարյունային (իշեմիկ) Կ.: Ա րյունազեղային Կ. պայմանավորված է ուղեղի արյունազեղումներով, հաճախ առաջանում է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Հիմնական պատճառները հուզումներն են և ֆիզիկական գերլարվածությունը: Առհոսող արյունը մասամբ քայքայում է կամ ճնշում շրջակա նյարդային հյուսվածքը և առաջացնում ուղեղի այտուց: Վերջինս ուղեկցվում է ծանր ընդհանուր երևույթներով, գիտակցության կորուստ, շնչառության և սրտի գործունեության խանգարումներ, փսխումներ ևն: Հիվանդի դեմքը դառնում է գորշ կարմիր: Նկատվում են տարբեր բնույթի ջղաձգություններ: Զարգանում են գլխուղեղի օջախային ախտահարման ախտանշաններ՝ ծայրանդամների լուծանք, զգայնության, խոսքի խանգարումներ: Սակ ավարյ ու նային Կ. բնորոշվում է գըլխուղեղի հյուսվածքի կակղումով (գլխուղեղի ինֆարկտ): Զարգանում է գլխուղեղի արյան անոթների խցանման (աթերոսկլերոզային թմբիկով, թրոմբով կամ էմբոլով), երբեմն՝ սեղմման (սպազմ) դեպքում: Ախտահարված անոթի շրջանում գլխուղեղի հյուսվածքը դադարում է թթվածնով և սննդանյութերով հարուստ արյուն ստանալ, մահանում է և կակղում: Որոշ դեպքերում սակավարյունային Կ. կարող է առաջանալ նաև գլխուղեղի գլխավոր խոշոր անոթների (օրինակ՝ քնային և ողնաշարային զարկերակներ) աթերոսկլերոզի, ինչպես նաև նյարդային համակարգի և նյութափոխանակության խանգարումների դեպքում: Նպաստող գործոններ են սրտի գործունեության թուլացումը, զարկերակային արյան ճնշման անկումը, արյան մակարդելիության բարձրացումը: Սակավարյունային Կ–ին հաճախ նախորդում են ուղեղի արյունամատակարարման անցողիկ խանգարումները, որոնք արտահայտվում են մարմնի տարբեր մասերի թմրածությամբ, ծայրանդամների թուլությամբ, խոսքի խանգարումներով, գլխապտույտներով ևն: Հիվանդի դեմքը գունատվում է: Վերոհիշյալ երևույթները, ի տարբերություն արյունազեղային Կ–ի, զարգանում են աստիճանաբար: Ախտորոշ ու մը. ողնուղեղային հեղուկի, արյան քննության և ուղեղի արյան անոթների ռենտգենագրության (անգիոգրաֆիա) տվյալներով: Բ ու ժ ու մ ը. հանգիստ, խիստ անկողնային ռեժիմ, սիրտ–անոթային համակարգի և շնչառության խանգարումները կանխող, ուղեղի արյունամատակարարումը լավացնող և այտուցն իջեցնող միջոցառումներ: Կանխարգել ու մը. աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմի պահպանում, նյարդա–հոգեկան գերլարվածության կանխում, անոթային հիվանդությունների բուժում: ԿԱԺ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպեր գավառում, ճյորոխի աջ ափին: 1909-ին ուներ 18 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին), երկու մատուռ և ծխական դպրոց: Բնակչությունը տեղահանվել և զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Թ. Գևորգյան

ԿԱԻՐՈՎ Իվան Անդրեևիչ [ծն. 14(26).12. 1893, Ռյազան], սովետական մանկավարժ և ժողկրթության բնագավառի գործիչ: Մանկավարժական գիտությունների դ–ր,

ՌՍՖՍՀ ՄԳԱ–ի անդամ (1944) և պրեզիդենտ (1946–1967): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1963): ՍՄԿԿ անդամ 1917-ից: ՌՍՖԱՀ–ի լուսավորության մինիստր (1949–56): Մասնակցել է մանկավարժական ինսա–ների և