Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տրդատ Ա Ոթմսեցի–741-764, Տրդատ Բ Դասնա վորեցի-764-767, Սիոն Ա Բավոնեցի-767-775, Եսայի Ա Եղիպատրուշեցի-775-788, Ստեփանոս Ա Դվնեցի–788-790, Հովաբ Ա Դվնեցի–790–791, Սողոմոն Ա Գառնեցի–791–792, Գևորգ Ա Բյուրականցի-792-795, Տովսեփ Բ Փարպեցի–795–806, Գավիթ Բ Կակաղեցի–806–833, Հովհաննես Դ Ովայեցի–833 855, Զաքարիա Ա Զագեցի–855–876, Գևորգ Բ Գառնեցի–877-897, Մաշտոց Ա Եղիվարդեցի–897–898, Հովհաննես և Դրասխանակերտցի–898–929, Ստեփանոս Բ Ռշտունեցի (Ռշտունի)–929-930, Թեոդորոս Ա Ռշտունեցի (Ռշտունի) 930-941, Եղիշե Ա Ռշտունեցի (Ռշտունի) 941-946, Անանիա Ա Մոկացի–946 –968, Վահան Ա Սյունեցի (Սյունի)–968–969, Ստեփանոս Գ Սևանցի-969–972, Խաչիկ Ա Արշարունեցի (Արշարունի)–973–992, Սարգիս Ա Սևանցի–992–1019, Պետրոս Ա Գետադարձ–1019–58, Խաչիկ Բ Անեցի–1058–65, Գրիգոր Բ Վկայասեր–1066–1105, Բարսեղ Ա Անեցի–1105–13, Գրիգոր Գ Պահլավունի-1113–66, Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի)-1166–73, Գրիգոր Դ Տղա–1173–93, Գրիգոր և Քարավեժ-1193–94, Գրիգոր Զ Ապիրատ-1194–1203, ՝՝Հովհաննես Զ Ասեցի–1203 –21, Կոստանդին Ա Բարձրբերդցի–1221–67, հակոբ Ա Կլայեցի–1268–86, Կոստանդին Բ Կատուկեցի-1286–89, Ստեփանոս Դ Հռոմկլայեցի–1290–93, Գրիգոր է Անավարզեցի-1293–1307, Կոստանդին Գ Կեսարացի-1307–22, Կոստանդին Դ Լամբրոնացի-1323-26, Հակոբ Բ Անավարզեցի–1327–41 և 1355-59, Մխիթար Ա Գռներցի–1341-55, Մեսրոպ Ա Արտազեցի–1359–72, Կոստանդին և Սսեցի–1372-74, Պողոս Ա Սսեցի1374-82, Թեոդորոս Բ Կիլիկեցի–1382–92, Կարապետ Ա Կեղեցի–1392–1404, ՝Հակոբ Գ Սսեցի–1404-11, Գրիգոր Ը Խանձողատ 1411-18, Պողոս Բ Գառնեցի–1418-–30, Կոստանդին Զ Վահկացի–1430–39, Գրիգոր Թ Սուսսյբեկյանց–1439–41, Կիրակոս Ա Վիրապեցի–1441–43, Գրիգոր ժ Ջալալբեկյանց-1443–65, Արիստակես Բ Աթոռակալ–1465-1469, Սարգիս Բ Աջակիր–1469- 74, Հովհաննես է Աջակիր–1474–84, Սարգիս Գ Սյուսայլ–1484–1515, Զաքարիա Բ Վաղարշապատցի–1515–20, Սարգիս Դ Վրաստանցի–1520–36, Գրիգոր ԺԱ Բյուզանդացի-1536–45, Ստեփանոս և Սալմաստեցի–1545 1567, Միքայել Ա Սեբաստացի–1567–76, Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի–1576–90, Գավիթ Դ Վաղարշապատցի-1590–1629, Մովսես Գ Տաթևացի–1629–32, Փիլիպոս Ա Աղբակեցի–1632–55, Հակոբ Դ Ջուղայեցի1655–80, Եղիազար Ա Այնթափցի–1681–91, Նահապետ Ա Եղեսացի–1691 –1705, Աղեքսանդր Ա Ջուղայեցի–1706–14, Աստվածատուր Ա Համադանցի–1715–25, Կարապետ Բ Ուլնեցի–1726–29, Աբրահամ Բ խոշաբեցի-1530–34, Աբրահամ Գ Կրետացի–1734 37, Ղազար Ա Ջահկեցի–1737 –51, Սինաս Ա Ակնեցի–1751–53, Աղեքսանդր Բ Բյուզանդացի–1753–55, Հակոբ և Շամախեցի-1759-63, Սիմեոն Ա Երևանցի–1763-80, Ղուկաս Ա Կարնեցի–1780–99, Գավիթ և էնեգեթցի (Ղորղանյան)–1801–07, Դանիել Ա Սուրմառեցի–1807–08, Եփրեմ Ա Զորագեղցի–1809–30, Հովհաննես Ը Կարբեցի-1831–42, Ներսես և Աշտարակեցի 1843- 1857, Մատթեոս Ա Կոստանդնուպո լսեցի (Չուհաճյան)–1858-65, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)–1866–82, Սակար Ա Թեղուտցի–1885–91, Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ)1892–1907, Մատթեոս Բ Կոսաանդնուպոլսեցի (Իզմիրլյան) –1908–10, Գևորգ և Տփղիսեցի (Սուրենյանց)–1911–30, Խորեն Ա Սուրադբեգյան (Տփղիսեցի) –1932-1938, Գևորգ Զ Չորեքչյան (Նոր Նախիջևանցի)–1945–54, Վազգեն Ա Պալճյան (Բուխարեստցի)–1955-ից: Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909: Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մուրատյանց Ս, Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, Երուսաղեմ, 1872: Օրմանյան Մ., Տայոց եկեղեցին և իր պատմությունը, ԿՊ, 1913: Ն ու յ ն ի, Ազգապատում, մաս 1–3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–27: Նույնի, Աթոռ Տայաստանյայց, էջմիածին, 1972: Զ ա մ ի նյ ա ն Ա., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1–2, Նոր Նախիջևան, 1908–09: Տեր Մկրտչյան Կ., Հայոց եկեղեցվո պատմություն, մաս 1, Վաղ–պատ, 1908: Պ ո տ ու ր յ ա ն Մ., Հայ կաթողիկոսություն, «Բազմավեպ», 1902, № 12, 1903, № 3, 1906, № 9:

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ (ԿՄՏԿ) , Կաթողիկոսություն Փոքր հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիայի կաթողիկոսություն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Հոգևոր նշանակությամբ և եկեղեցա–վարչական ընդգրկումով (տարածքային–թեմական առումով ու իրավասությամբ) երկրորդային է Հայոց Հայրապետության Մայր Աթոռ Ս. էջմիածնի նկատմամբ: «Ի հոգևորս» ենթակա է վերջինիս (տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց)՝. Հիմնադրվել է 1446-ին, Կիլիկիայի Սիս քաղաքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության նախկին նստավայրում: Հիմնադիրը և առաջին կաթողիկոսն է Կարաւցեւո Ա Եվդոկացին, որն ունեցել է Ամենայն Հայոց կաթողիկոսության հավակնություն և պայքարել էջմիածնի Հայոց կաթողիկոսության դեմ՝ չճանաչելով նրա գերագահությունը: Սակայն պայքարն աստիճանաբար մեղմացել է, և Ստեփանոս Ա Սարաձորցու մահից (1488) հետո՝ գրեթե դադարել:

Թեև XVI դ. սկզբին սուլթան Սուլեյման I (1520–60) գրավել և Օսմանյան կայսրության նահանգի էր վերածել Կիլիկիան, այնուամենայնիվ, մինչև XIX դ. կեսը այն միշտ ենթակա է եղել տարբեր ցեղերի խժդժություններին: Հաճախ գրավվել ու ավերվել է նաև Սիսը, հարստահարության ենթարկվել նրա կաթողիկոսարանը: ԿՄՏԿ գահակալներից շատերն ստիպված (սկսած Հովհաննես Բ Թլկուրանցուց, 1489–1525) երկրորդ աթոռանիստ են դարձրել Հալեպը, Ադանան, երբեմն էլ՝ մնացել թափառական: Քաղ. ու տնտ. անձուկ վիճակից ելք գտնելու հույսով ԿՄՏԿ աթոռակալներից ոմանք [Խաչատուր Բ Երաժիշտ. (1560–84), Ազարիա Ա Զուղայեցի (տես Ազարիա Ջուղայեցի, 1584–1601) և այլք] միամիտ դիմումներ են արել Եվրոպա, հատկապես Հռոմի պապերին և հռոմ. եկեղեցուն ծիսա–արարողական որոշ զիջումներ անելու խոստումով, փորձել շահել նրանց հովանավորությունն ու աջակցությունը: ԿՄՏԿ և աթոռանիստ Սիսը դարձել են սսականության կենտրոն (Կ.Պոլսի հետ): Այնուամենայնիվ, ԿՄՏԿ կարողացել է պահպանել Հայոց ավանդույթները և նպաստել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնուրույնությանն ու անկախությանը: Այդ գործում հատկապես աչքի են ընկել Աշապահյաններն իրենց ավանդապահությամբ ու մշտական ժխտական վերաբերմունքով լատինամետության բոլոր դրսեվորումների դեմ: 1733–1865-ին շարունակաբար տիրելով ԿՄՏԿ աթոռը՝ Նրանք վերջ են դրել աթոռակալական կռիվներին: Ղուկաս Ա Աջապահյան (1733–37), Միքայել Ա Աջապահյան (1737–58), Կիրակոս Ա Աջապահյան (1797 1822) կաթողիկոսներն զբաղվել են շինարարական, թեմական, վարչական ու հոգևորմշակութային հարցերով: Այդ համեմատական հանգիստը խաթարվել է XIX դ. 1-ին կեսին Կիլիկիայում նոր թափով սկսված չափան–օղլու և ղոզան–օղլու ցեղերի ասպատակությունների պատճառով: Երկիրը և ԿՄՏԿ մատնվել են ծայրաստիճան քայքայման: Դրությունը չփոխվեց նաև 1865-ից հետո, երբ թուրք, իշխանությունները վերջ դրեցին երկրամասում զանազան ցեղերի տիրապետությանը և հաստատեցին իրենց վարչակարգը: Կիլիկիայի և ԿՄՏԿ–ի դրությունը էլ ավելի ծանրացավ XX դ. սկզբին: Ադանայի դեպքերի (տես Ադանայի կոտորած 1909), ապա և 1915-ի Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի ու Թուրքիայի հայաշատ այլ վայրերի նման, Կիլիկիան նույնպես դատարկվեց (հիմնականում 1920–22-ին) հայերից: Նրանց վերջին բեկորների հետ Սահակ Բ Խապայանը թողեց Կիլիկիան՝ բռնելով տարագրության ուղին: 1921-ի դեկտեմբերից Սիսը դադարեց ԿՄՏԿ աթոռանիստ լինելուց, իսկ 1922-ի սկզբին կաթողիկոսարանը մատնվեց ավերի ու թալանի:

1922–30-ին ԿՄՏԿ, Երուսաղեմի հայոց պատրիարքության, հայկ. զանազան միությունների ու կազմակերպությունների, ինչպես և առանձին գործիչների նյութական ու բարոյական օգնությամբ, զգալի աշխատանք է կատարել կոտորածներից փրկված ու Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում ապաստանած հայությանը համախմբելու, հազարավոր որբերին խնամելու, որբանոցներ ու վարժարաններ բացելու համար: ԿՄՏԿ–ի կյանքում նոր շրջան է սկսվել 1930-ի հուլիսից, երբ աթոռանիստ է դարձել Լիբանանի Անթիչիաս գյուղը: Սահակ Բ Խապայանի, աթոռակից կաթողիկոս Բ. Ա. Կյուչեսերյանի և այլոց ջանքերով վերակազմվել է կաթողիկոսարանը, հիմնվել տպարան, դպրեվանք (1930), կազմակերպվել նոր թեմեր, հրատարակվել (1932-ից) կաթողիկոսարանի «Հասկ» պաշտոնական պարբերականը ևն: Հոգևոր–մշակութային կյանքի զարգացումը շարունակվել է նաև հետագայում, հատկապես Գարեգին Ա Հովսեփյանի (1943–1952) օրոք:

Այժմ (1979) ԿՄՏԿ ունի հոգևոր ճեմարան, դպրոց, մշակութային ու մարզական ակումբներ ևն: ԿՄՏԿ–ին են ենթակա Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հայոց թեմերը: 1902–56-ին ԿՄՏԿ գործել է էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության ճանաչման և նրա հետ համերաշխության սկզբունքով: Սակայն 1956-ից ի վեր ԿՄՏԿ դաշնակցության ազդեցությամբ վարում է Հայոց եկեղեցու պառակտման վնասակար գիծ, հավակնում է դառնալ