ԿԱԼԻՄԱՔՈՍ (CALIMACOS) (մ. թ. ա. 310, Կիրենե մ. թ. ա. 240, Ալեքսանդրիա), հույն բանաստեղծ: Ալեքսանդրյան պոեզիայի ներկայացուցիչ: Գրական նոր ժանրի՝ փոքր չափերի պոեզիայի ստեղծողը: Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս): 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը: Կ–ին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գլխավորել է Ալեքսանդրյան գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»): Պահպանվել են նրա 64 էպիգրամները: Կ. ազդեցություն է գործել ուշ շրջանի հուն, և հռոմ. պոեզիայի վրա:
ԿԱԼԻՆԻՆ Միխայիլ Իվանովիչ [7(19).11. 1875, գ. Վերխնյայա Տրոիցա (այժմ՝ Կալինինի մարզի Կաշինսկի շրջանում)3.6.1946, Մոսկվա], կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1944): Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից: 1893-ից աշխատել է Պետերբուրգում՝ «Ստարի արսենալ», 1896-ից՝ Պուտիլովյան գործարաններում: Այստեղ ստեղծել է մարքսիստական խըմբակ, որը մտել է Վ. Ի. Լենինի գլխավորած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: ձերբակալվել ն 10-ամսյա բանտարկությունից հետո աքսորվել է Թիֆլիս, ուր բանվորների գործադուլի (1900-ի օգոստոս) կազմակերպմանը մասնակցելու համար նորից է ձերբակալվել: 1901-ի մարտին աքսորվել է Ռևել (այժմ՝ Տալլին): Այստեղ Կ. ստեղծել է մարքսիստական խմբակ, ընդհատակյա տպարան, տարածել լենինյան «Իսկրան»: 1906-ին ընտըրվել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ և ՌՍԴԲԿ IV (1906) համագումարի պատգամավոր: 1908–10-ին աշխատել է Մոսկվայում, 1911-12-ին՝ Պետերբուրգում: ՌԱԴԲԿ VI (Պրագայի, 1912) կոնֆերանսում ընտրվել է ՌՍԴԲԿ ԿԿ–ի անդամության թեկնածու և մտել ԿԿ–ի Ռուսական բյուրոյի կազմի մեջ: Ակտիվորեն մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, 1917-ի Փետրվարյան հեղափոխությանը, ընտրվել բոլշևիկների Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ, որը նրան ընտրել է քաղաքագլուխ: 1919-ին, ՌԿ(բ)Կ VIII համագումարում, ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ: 6ա. Մվերդլովի մահից հետո ընտրվել է Համառուսաաոանյան ԿԳԿ նախագահ, 1922-ի դեկտեմբերից՝ ԱՍՀՄ ԿԳԿ նախագահ: 1938-ի հունվարից մինչև 1946-ի մարտը եղել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ապա՝ ՄՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններով: Թաղված է Կարմիր հրապարակում: Նրա անունով քաղաքներ ու մարզեր կան
ՌՍՖՍՀ–ում, շրջան և ավան՝ ՀՍՍՀ–ում: Երկ. Ի՚որհրդտյին ինտելիգենցիայի խնդիրների մասին, Ե., 1929: Միջազգային դրության մասին, Ե., 1936: Մարքսիզմ–լենինիզմին տիրապեւոելու և խորհրդային ուսուցչության խընդիրնէրի մասին, Ե., 1939: Լենինը սոցիալիստական հայրենիքի պաշտպանության մասին, Ե., 1943: Քաղաքական ագիտացիայի մասին, Ե., 1948: Երիտասարդության մասին, Ե., 1951: Դաստիարակության և ուսուցման մասին, Ե., 1960:Избр. произв., т. 1—3, М., 1960—62.
ԿԱԼԻՆԻՆ (մինչև 1931-ը՝ Տվեր), քաղաք, ՌՍՖՍՀ Կալինինի մարզի կենտրոնը, Մոսկվայից 167 կմ հյուսիս–արևմուտք: Երկաթուղային կայարան է, նավահանգիստ Վոլզայի վրա: 412 հզ. բն. (1979): Վերանվանվել է ի պատիվ Մ. Ի. Կաչինքւնի: Արդ. կենտրոն է: Զարգացած է թեթև (բամբակեղենի, բրդեղենի), քիմ. (արհեստական մանրաթելի, արհեստական կաշվի) և մեքենաշինական (վագոնաշինական, էքսկավատորների, մոտոքարշերի, էլեկտրաապարատների գործարաններ) արդյունաբերությունը: Կան պոլիգրաֆ, խոշոր կոմբինատներ: Ունի համալսարան, պոլիտեխ., գյուղատնտ. և բժշկ. ինստ–ներ, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Կ–ի ինտենսիվ կառուցապատումն սկսվել է 1763-ի հրդեհից հետո, 3 ճառագայթների հորինվածքով հատակագծի (1763–67) հիման վրա: Կլասիցիստական ոճով են կառուցված մագիստրատի շենքը (1770–80), Ազնվականների տունը (17661770), Եկատերինա II-ի ճանապարհային պալատը (1763–67), Համբարձման եկեղեցին (1813): Սովետական շրջանում քաղաքը պահպանել է պատմական միջուկը, կառուցվում են նոր բնակելի թաղամասեր և հասարակական շենքեր, կանգնեցվել են Կ. Մարքսի, Վ. Ի. Լենինի, Ի. Ա. Կռիլովի հուշարձանները, Հաղթանակի կոթողը:
ԿԱԼԻՆԻՆԱ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս: Բնակվում են հայեր, ռուսներ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Հայերը եկել են շրջակա բնակավայրերից, 1932-ին:
ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴ Կալինինգրադ (մինչև 1946 թվականը՝ Քյոնիգսբերգ), քաղաք, ՌՍՖՍՀ Կալինինգրադի մարզի կենտրոնը: Վերանվանվել է ի պատիվ Մ. Ի. Կափնինի ՝: Գտնվում է Բալթիկ ծովի Վիսլայի ծոցի մոտ, Պրեգոլյա գետի ափերին: Արդյունաբերական և տրանսպորտային հանգույց է, չսառչող նավահանգիստ: 355 հազար բնակչությամբ (1979 թվականի տվյալներով): Հիմնադրվել է 1255 թվականին: Յոթ դար շարունակ եղել է գերմանացի ֆեոդալների, ապա իմպերիալիստական ագրեսիայի կենտրոն ՝ ընդդեմ Լեհաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Առաջին (1914–18 թվականներ) և երկրորդ (1939–45 թվականներ) համաշխարհային պատերազմների ժամանակ գերմանացի ռազմամոլներն այն օգտագործել են որպես հարևան պետությունների վրա հարձակվելու հենակետ: 1945 թվականի ապրիլի 6–10-ին Երրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերը Ա. Վասիլևսկու գլխավորությամբ գրավեցին ավերված քաղաքը: 1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ Քյոնիգսբերգը հարակից տերիտորիաներով անցավ ՍՍՀՄ–ին: Հետպատերազմյան տարիներին այն լրիվ վերականգնվեց: Տնտեսության մեջ կարևոր տեղ են գրավում ձկան, թաղանթանյութի, թղթի ար դյունաբերությունը, մեքենաշինությունը, մետաղամշակությունը: Ունի համալսարան, ձկնարդյունաբերության և տնտեսության ինստիտուտ, ծովային ինժեներական բարձրագույն ուսումնարան, 8 միջնակարգ մասնագիտական հաստատություն, հայրենագիտական թանգարան, դրամատիկական և տիկնիկային թատրոններ, հեռուստակենտրոն, ֆիլհարմոնիա: Կալինինգրադի շրջակայքում են Սվետլոգորսկ, Օտրադնոյե, Զելենոգրադսկ, Պիոներսկի մերձծովյան կլիմայական առողջարանները: 1971 թվականին պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Կալինինգրադ, Ռուսաստանի կազմում: Կազմվել է 1946 թվականի ապրիլի 7-ին: Տարածությունը 15,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 806 հազար մարդ (1979 թվականի տվյալներով): Հյուսիսարևմուտքից ողողվում է Բալթիկ ծովով: Սահմանակից է Լեհաստանին և Լիտվական ՍՍՀ–ին: Բաժանվում է 13 վարչական շրջանի, ունի 22 քաղաք, 5 քտա: Կենտրոնը՝ Կալինինգրադ: 1966 թվականի ապրիլի 14-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գրավում է Բալթիկ ծովի հարավային ափի մի մասը: Մարզի տարածքում է ՍՍՀՄ արևմտյան ծայրագույն կետը (19°38 ՝): Մակերևույթը դեպի Բալթիկ ծով թույլ թեքված հարթություն է, որի զգալի մասը ծածկված է մորենային բլրաթմբերով: Օգտակար հանածոներից կան տորֆ, քարաղ, գորշ ածուխ, կավիճ, ավազ, մանրախիճ և սաթի (հատկապես «Յանտարնի բերեգ» կոչվող ծովափին) խոշոր պաշարներ: Կլիման անցումային է՝ ծովայինից բարեխառն ցամաքայինի: Հունվարի միջին ջերմաստիճանը –2,6°C-ից մինչև –4,8°C է, հուլիսինը՝ 15°C-ից 17°C: Տարեկան տեղումները 650–700 մմ են, վեգետացիոն շրջանը ՝ 155–180 օր: Նավարկելի խոշոր գետերն են Նեմանը և Պրեգոլյան: Լճերի թիվն անցնում է 100-ից: Տարածքի 7% –ը ճահճապատ է: Տարածված են պոդզոլային և ճմապոդզոլային հողերը: Բնորոշ կենդանիներն են նապաստակը, սկյուռը, կզաքիսը, աքիսը, աղվեսը, գետային կուղբը, ջրաքիսը, ազնիվ եղջերուն, այծյամը, որմզդեղնը, վայրի խոզը:
Բնակվում են ռուսներ (77%–ից ավելի), բելոռուսներ, ուկրաինացիներ: Միջին խտությունը 1 կմ2 վրա 53,4 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 76% (1977 թվականի տվյալներով): Խոշոր քաղաքներն են Կալինինգրադը, Սովետսկը, Չերնյախովսկը, Բալթիյսկը, Սվետլին, Գուսևը: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, ձկնարդյունաբերությունը, թաղանթանյութի, թղթի արդյունաբերությունները:
ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1946-ի ապրիլի 7-ին: Տարածությունը 15,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 806 հզ. (1979): Հս–արմ–ից ողողվում է Բալթիկ ծովով: Սահմանակից է Լեհաստանին և Լիտվական ՍՍՀ–ին: Բաժանվում է 13 վարչական շրջանի, ունի 22 քաղաք, 5 քտա: Կենտրոնը՝ Կափնինգրադ: 1966-ի ապրիլի 14-ին պարգևատըրվել է Լենինի շքանշանով: Գրավում է Բալթիկ ծովի հվ. ափի մի մասը: Մարզի տարածքում է ՍՍՀՄ արմ. ծայրագույն կետը (19°38՝): Մակերևույթը դեպի Բալթիկ ծով թույլ թեքված հարթություն է, որի զգալի մասը ծածկված է մորենային բլրաթմբերով: Օգտակար հանածոներից կան տորֆ, քարաղ, գորշ ածուխ, կավիճ, ավազ, մանրախիճ և սաթի (հատկապես «Յանտարնի բերեգ» կոչվող ծովափին) խոշոր պաշարներ: Կլիման անցումային է՝ ծովայինից բարեխառն ցամաքայինի: Հունվարի միջին ջերմաստիճանը –2,6°Շ–ից մինչև –4,8°C է, հուլիսինը՝ 15°Շ–ից 17°C: Տարեկան տեղումները 650–700 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 155–180 օր: Նավարկելի խոշոր գետերն են Նեմանը և Պրեգոլյան: Լճերի թիվն անցնում է 100-ից: Տարածքի 7% –ը ճահճապատ է: Տարածված են պոդզոլային և ճմապոդզոլային հողերը: Բնորոշ կենդանիներն են նապաստակը, սկյուռը, կզաքիսը, աքիսը, աղվեսը, գետային կուղբը, ջրաքիսը, ազնիվ եղջերուն, այծյամը, որմզդեղնը, վայրի խոզը:
Բնակվում են ռուսներ (77%–ից ավելի), բելոռուսներ, ուկրաինացիներ: Միջին խըտությունը 1 կմ2 վրա 53,4 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 76% (1977): իյոշոր քաղաքներն են Կալինինգրադը, Սովետսկը, Չերնյախովսկը, Բալթիյսկը, Սվետլին, Գուսևը:
Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, ձկնարդյունաբերությունը, թաղանթանյութի–թղթի