արդյունաբերությունը, գյուղատնտ. հումքի վերամշակումը, սաթի արդյունահանումն ու վերամշակումը: Մեքենաշինության խոշոր կենտրոններ են Կալինինգրադը և Դուսեը: Մարզը տալիս է ձկան և ձկնամթերքի համամիութենական արդյունահանման 10%–ը: Ձկան պահածոների կոմբինատներ կան Կալինինգրադում, Մամոնովում, Սվետլիում: Զարգացած է նաև մսի, կաթի–յուղի, պանրի արտադրությունը: Արագ զարգանում են թեթև արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են մսա–կաթնային անասնապահությունը, բեկոնային խոզաբուծությունը, զարգացած են թռչնաբուծությունը, բանջարեղենի և կարտոֆիլի արտադրությունը, այգեգործությունը: Մշակում են ցորեն, տարեկան, գարի, վարսակ, կերային կուլտուրաներ, վուշ: Ծովային տրանսպորտն ունի միութենական և միջազգային նշանակություն: Կալինինգրադ և Բալթիյսկ չսառչող նավահանգիստներով է կատարվում ՍՍՀՄ արտաքին առևտրի զգալի մասը: Մարզն ունի 3 բուհ (այդ թվում համալսարան), 367 գրադարան, 3 թատրոն, հայրենագիտական թանգարան, 428 ակումբ: Հրատարակվում է մարզային 2 թերթ: Կալինինգրադում գործում են ռադիո և հեռուստակենտրոն: 1972-ին մարզում կար 75 հիվանդանոց (9,6 հզ. մահճակալով), 2,6 հզ. բժիշկ: Կ. մ–ում են Օտրադնոյե, Սվետլոգորսկ, Զելենոգրադսկ, Պիոներսկ առողջարանները: Քարտեզը տես 177-րդ էշից առաջ՝ ներդիրում:
ԿԱԼԻՆԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱՆ, ավան Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևմուտք: Բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան:
ԿԱԼԻՆԻՆԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1935-ի հունվարի 29-ին: Տարածությունը 84,1 հզ.կմ2 է, բնակչությունը՝ 1649 հզ. (1979): Բաժանվում է 36 շրջանի, ունի 22 քաղաք, 29 քտա: Կենտրոնը՝ Կաւքւնին: 1966-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Վոլգայի վերին ավազանում: Մարզի արմ–ում Վալդայան բարձրությունն է (200–300 մ), հվ-արմ–ում իրար հաջորդող մանրաբլրային թմբաշարերով և զանդրային հարթություններով Արևմտյան Դվինայի դաշտավայրն է, որի արլ. մասն ունի հարթավայրային ռելիեֆ: Մարզի հվ–արլ–ում Վերին Վոլգայի դաշտավայրն է (100–150 մ): Օգտակար հանածոներից կան տորֆ, գորշ ածուխ, շինարարական կավ, ավազ, կրաքար, հանքային ներկերի պաշարներ: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 8,5C-ից մինչև 10,5°C է, հուլիսինը՝ 17°Շ–ից 18°C: Տարեկան տեղումները՝ 550–750 մմ, վեգետացիոն շրջանը՝ 120–133 օր: Գետերն են Վոլգան (Վազուզա, Տվերցա, Տմա, Շոշա և այլ վտակներով), Արևմըտյան Դվինան, Մստան: Կան 500-ից ավելի լճեր (խոշորը Սելի գերն է): Վոլգայի վրա կառուցված են Իվանկովի, Ուգլիչի, Ռիբինսկի, Ցնայի վրա՝ Վիշնևոլոցկի ջրամբարները: Գերակշռում են ճմապոդզոլային, պոդզոլային, պոդզոլակավային, ճահճային հողերը: Անտառները գրավում են տարածքի 36% –ը, մարգագետինները՝ 22,3%-ը, ճահիճները՝ 9%–ը: Բնորոշ կենդանիներն են որմզդեղնը, եվրոպական այծյամը, գորշ արջը, գայլը, աղվեսը, թռչունների շատ տեսակներ: Հիմնականում ռուսներ են, բնակվում են նաև կաբելներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 20 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 63% (1975): խոշոր քաղաքներն են Կալինինը, Վիշնի վոլոչյոկը, Ռժևը, Կիմրին, Տորժոկը, Բոլոգոյեն: Կ. մ–ում զարգացած է վերամշակող արդյունաբերությունը: Մարզի ինդուստրացմանը նպաստել է աշխարհագրական հարմար դիրքը Մոսկվա և Լենինգրադ արդ. խոշոր կենտրոնների միջև: Զարգացած է էներգետիկական, մեքենաշինական, անտառային, փայտամշակման, թեթև և սնընդի, թաղանթանյութի–թղթի արդյունաբերությունը: Կ. մ. մտնում է Կենտրոնական էներգահամակարգի մեջ: Գործում են Կալինինի, Վիշնի Վոլոչյոկի և այլ ԶԷԿ–եր, Կոնակովոյի ՊՇԷԿ–ը: Սովետական իշխանության տարիներին ստեղծվեց քիմ. և նավթաքիմ. արդյունաբերություն: Գյուղատնտեսությունն ունի վուշագործականանասնապահական ուղղություն: Զբաղվում են նաև կարտոֆիլի, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ: Հիմնականում մշակում են վուշ, որն ունի միութենական նշանակություն: Զարգացած է կաթնամսատու անասնապահությունը: Երկաթուղիների երկարությունը 1,8 հզ. կմ է, կարևոր մայրուղիներն են ՄոսկվաԼենինգրադ, Մոսկվա–Ռիգա: Զարգացած է ավտոմոբիլային, գետային, խողովակաշարային (մարզով են անցնում Մերպուխով–Լենինգրադ, Վուկտիլ–Տորժոկ գազամուղները) տրանսպորտը: Մարզն ունի 4 բուհ, 1267 գրադարան, 5 թատրոն, 3 թանգարան, պատկերասրահ, 1711 ակումբ, 2344 կինոսարք: Հրատարակվում է մարզային 2 թերթ: Գործում է մարզային ռադիոկայանը: Մոսկվայից վերահաղորդվում են ռադիո և հեռուստահաղորդումները: 1975-ին հիվանդանոցային մահճակալների թիվը 21,3 հզ. էր, բժիշկներինը՝ 4590: Կան առողջարաններ, հանգստյան տներ: Քարտեզը տես 177-րդ էջից առաջ՝ ներդիրում:
ԿԱԼԻՆԻՆՈ (մինչև 1935-ը՝ Վորոնցովկա), քաղաքատիպ ավան (1961-ից) Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Վերանվանվել է ի պատիվ Մ. Ի. Կւաինինի: Գտնվում է Թումանյան երկաթուղային կայարանից 47 կմ հս–արմ.: Խճուղային ճանապարհների հանգույց է: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որի արտադրանքի 70%–ը տալիս է Կալինինոյի պանրագործարանը (խոշորագույններից մեկը ՍՍՀՄ–ում, արտադրում է շվեյցարական պանրի միութենական արտադրանքի մոտ 1/3-ը): Կարեվոր ձեռնարկություններից են Մովետաշենի տրիկոտաժի, Կիրովականի կարի ֆաբրիկաների մասնաճյուղերը և արծնապատ ամանեղենի գործարանը: Կա լիմոնադի արտադրամաս, տպարան, կենցաղսպասարկման կոմբինատ: Ունի զարգացած մթերատու անասնաբուծություն, տալիս է շրջանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 79%-ը: Զբաղվում են կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ: Կ–ում կան 3 միջնակարգ (ռուս., հայկ. և ադրբ.), ութամյա և սպորտդպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, պանրագործների երկամյա դպրոց, մանկապարտեզներ, 3 գրադարան, կուլտուրայի տուն, կինոթատրոն, հյուրանոց, կապի բաժանմունք, հիվանդանոց (120 մահճակալ), ծննդատուն, պոլիկլինիկա, դեղատուն: Հիմնադրել են Ռուսաստանից եկած ռուսները, XIX դարի առաջին կեսին: Գէ Ավագյան, Ս. Օհանյան ԿԱԼԻՆԻՆՈՅԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիսում: Կազմվել է 1937-ի դեկտ. 31-ին: 1962–64-ին միացած է եղել Ստեփանավանի շրջանին: Տարածությունը՝ 690 կմ2, բն. 34829 (1978): Վարչական կենտրոնը՝ Կալինինո: Քարտեզը տես 176-րդ էջից հետո՝ ներդիրում: Բնական պայմանները: Կ. շ. ընդգրկում է Լոռվա դաշտի մեծ մասը, արմ–ում՝ Ջավախքի, հս–արլ–ում՝ Վիրահայոց լեռների լանջերը: Առավելագույն բարձրությունը 3196 մ է (Աչքասար լեռ): Տարածքի 2/3-ը հվ–արլ. թեքությամբ հարթավայր է՝ կտրտված Ձորագետի ու դրա վտակների հովիտներով: Կլիման բարեխառն է. ամառը՝ զով, ձմեռը՝չափավոր ցուրտ: Տարեկան միջին ջերմաստիճանը 5,6°C–ից 6,4°C է, հունվարինը՝ –3,8°C–ից –5,6°C, հուլիսօգոստոսինը՝ 15,8°C–ից 16,6°C: Նվազագույն ջերմաստիճանը –34°C է, առավելագույնը՝ 30°C, տարեկան տեղումները՝ 680–700 մմ: Առանձին տարիներ երաշտ է լինում: Կ. շ–ի տարածքով են հոսում Զորագետը, Տաշիրը, Սևաբերդը, Ուռուտը: Տիրապետում են լեռնային սևահողերը: