Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գերակշռում են լեռնատափասաանային բուսածածկույթը և ալպյան մարգագետինները: Անտառածածկ է 3,6 հզ. հա տարածություն: Համեմատաբար խոշոր անտառազանգվածներ կան Մեծավան, Պրիվոլնոյե, Սարչապետ, Նորաշեն, Լեռնհովիտ, Սարատովկա գյուղերի շրջակայքում: Կան շինանյութերի (բազալտ, կրաքար, ֆելզիտային և կարմիր տուֆ) և բազմամետաղային հանքավայրեր, տորֆի ոչ մեծ պաշարներ:

Բնակչությունը: 1926–78-ին բնակչությունն ավելացել է մոտ 2 անգամ: Ապրում են հայեր (ավելի քան կեսը), ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ և այլք: Խտությունը՝ 1 կմ2 վրա մոտ 50 մարդ: Խիտ է բնակեցված շրջանի արլ. կեսը: Արդ. ձեռնարկություններում զբաղված են 1,4 հզ. բանվոր–ծառայող: Ունի 24 բնակավայր: Խոշոր բնակավայրերն են Մեծավանը և Սարչապետը:

Պատմական ակնարկ: Կ. շ–ի տարածքը մ. թ. ա. II–մ. թ. IV դդ. եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել Հայոց Արտաշեսյան, ապա՝ Արշակունյաց թագավորությունների մեջ: IX դարից գավառին տիրում էին Բագրատունիները: X դ. Տաշիր–Ձորագետի կամ Լոռու ֆեոդալական թագավորությունը հանդիսանում էր Անի–Շիրակի վասալը: Հետագայում Տաշիր գավառն անցնում է Պարսկաստանի և թուրք–սելջուկյան տարբեր ցեղապետների տիրապետության տակ: XIX դ. սկզբին Տաշիրի մի մասը Վրաստանի հետ միասին մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ: Մինչև սովետական կարգերի հաստատումը Տաշիրը մտել է Թիֆլիսի նահանգի Ղազախ–Շամշադինի դիստանցիայի մեջ: 1919-ից մինչև 1920-ի նոյեմբերը եղել է Լոռու «Չեզոք գոտու» կազմում:

Մարքս–լենինյան գաղափարները Կ. շ. են թափանցել XIX դ. վերջերից: Տարածողները շրջանի այն գյուղացիներն էին որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին մեկնում Թիֆլիս, Ալավերդու պղնձահանքեր կամ Լոռվա երկաթուղու շինարարություն: Շրջանում ս–դ. գաղափարների տարածմանը մեծապես նպաստել է նաև 1899-ին Զալալօղլիում (Ստեփանավան) Ս. Շահումյանի հիմնադրած մարքսիստական խմբակի, իսկ ավելի ուշ՝ Հաղպատի (1903) և Բորչալուի (1903) բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը: Ռուս, առաջին հեղափոխության տարիներին (1905–07) քաղաքական որոշ ակտիվություն ցուցաբերեցին շրջանի Վորոնցովկա (Կալնինո), Միխայլովկա, Նովո Պետրովկա և Շահնազար (Մեծավան) գյուղերի աշխատավորները (1907-ի գյուղացիական հուզումները): Սովետական կարգերի հաստատումից հետո շրջանի կուս. կազմակերպությունը 1921–30-ին եղել է Լոռի–Փամբակի գավառային կազմակերպության մասը, իսկ 1930–37-ին՝ Ստեփանավանի շրջանային կազմակերպության մեջ: Իբրև շրջանային առանձին կազմակերպություն այն ձևավորվել է 1937-ի դեկտեմբերին: 19371979-ին տեղի է ունեցել Կ. շ–ի կուսակցական կազմակերպության 23 կոնֆերանս: 1979-ի հունվ. 1-ի դրությամբ այստեղ գորՈչխարի հոտը արոտավայրում Կալինինո. Կալինինի անվան հրապարակը գործում էր 62 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 1502 կոմունիստով, և 81 կոմերիտական կազմակերպություն՝ 4883 կոմերիտականով:

Տնտեսությունը:Կ. շ. գյուղատնտ. առաջավոր շրջան է. գյուղատնտեսությունը տալիս է շրջանի համախառն արտադրանքի ավելի քան 80%–ը (1976, առանց Կալինինո քտա–ի): Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է հողային ֆոնդի 65,2% –ը, որից՝ վարելահողեր 28%, խոտհարքներ 32% , արոտավայրեր 39,6% : Շրջանում կա 9 սովետական տնտեսություն, 5 կոլտնտեսություն: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնաբուծությունն է, որը տալիս է գյուղատնտ. համախառն արտադրանքի ավելի քան 2/3-ը: Հատկապես զարգացած է տոհմային կաթնաանասնաբուծությունը, որի տեսակարար կշիռը գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ 62,3% է: Ունի 22,8 հզ. գլուխ խոշոր (այդ թվում՝ 8,6 հզ. գլուխ կով), 15,4 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 2,7 հզ. գլուխ խոզ (1976): Կ. շ. հանրապետության մյուս շրջանների հանրային հոտի վերարտադրությունն ապահովում է բարձր մթերատու խոշոր եղջերավոր տոհմային անասուններով: Մշակում են կարտոֆիլ (1,2 հզ. հա), կերային կուլտուրաներ (8,5 հզ. հա), հացահատիկ (3 հզ. հա): Գյուղատնտ. համախառն արտադրանքի մոտ 1/3-ը տալիս է դաշտավարությունը (հիմնականում՝ անջրդի): Զբաղվում են նաև թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ: 1928-ից գործում է Կալինինոյի պանրի գործարանը: Շրջանում արդյունաբերությունը հիմնականում սկսել է զարգանալ 1960-ական թթ.: Գործում են պանրի, արծնապատ ամանեղենի գործարանները, Սովետաշենի տրիկոտաժի միավորման մասնաճյուղը, կենցաղսպասարկման կոմբինատը, Մեծավանում՝ «Հայգորգ» միավորման և Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղերը: Կ. շ–ի բնակավայրերն են. Կալինինո քտա, Բլագոդարնոյե, Գեմուրչիլար, էվլու, Իլմազլու, Կաթնառատ ավան, Կրուգլայա Շիշկա, Ղարաիսա, Ղարաղալա, Լեռնհովիտ, Ղզըլդաշ, Գետավան, Ղզըլշաֆակ, Մեդովկա, Միխայելովկա, Նորաշեն, Նովոսելցովո, Մեծավան, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Սարիար, Սովուղբուլաղ:

Կ. շ–ի պատմական արժեքավոր հուշարձաններիդ են Մեծավանի վաղ միջնադարյան միանավ եկեղեցիները և Խուճապի վանքի (XIII դ.) ճարտարապետական համալիրը:

Տրանսպորտը: Ավտոխճուղիների երկարությունը 168,3 կմ է, որից կոշտ ծածկով՝ 64 կմ: Միութենական նշանակություն ունի Կ. շ–ով անցնող Կիրովական–Թբիլիսի ավտւփւճււսլու 49 կմ հատվածը: Ավտոբուսային մշտական կապ կա Երևանի, Կ2՜Ի գյուղերի, ինչպես նաև հարևան շրջկենտրոնների միջև: Առողջապահությունը: Նախասովետական շրջանի մեկ բուժկետի, 1 բժշկի և 1 բուժակի փոխարեն 1978-ին Կ. շ–ում կար 2 հիվանդանոց (225 մահճակալով), 3 դեղատուն, 3 պոլիկլինիկա, 35 բժիշկ, 183 միջին բուժաշխատող: Մշակույթը: 1977/78 ուս. տարում Կ. շ–ում կար 28 դպրոց (14 միջնակարգ, որից 2-ը՝ երեկոյան, և հեռակա, 14 ութամյա և տարրական), պրոֆտեխնիկական ուսումնարան, երաժշտական, սպորտդպրոցներ, 12 մսուր և մանկապարտեզ: Կ. շ–ում է գտնվում Հայկական ՍՍՀ գյուղմինիստրության անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ–ի Լոռու փորձարարական բազան (Կաթնառատում): Շրջանում գործում է 16 կապի բաժանմունք, 28 մասսայական գրադարան, 24 ակումբ, 3 կուլտուրայի տուն, մեկ կինոթատրոն և 20 կինոկայանք: Լույս է տեսնում <ւՍոցիաւիաոական անասնապահություն» շրջանային թերթը: Պատկերազարդումը տես 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ 1: