Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են 2 հիմնական խմբի՝ հում կամ անմշակ կալիումի աղեր, որոնք ստացվում են բնական կալիումի աղերի մեխանիկական վերամշակմամբ (տեսակավորում, մանրացում, աղում), դրանցից են՝ սիլվինիտը, կաինիտը, կառնալիտը: Մյուսը խտացրած կամ վերամշակված Կ. պ. են՝ կալիումի քլորիդը, կալիումի սուլֆատը, 30 և 40%-անոց կալիումի աղերը (մանր աղացած բնական կաինիսփ կամ սիլվինիտի և կալիումի քլորիդի խառնուրդը), ինչպես նաև պոտաշը, մոխիրը են: Կ. պ. կիրառվում են առանձին ֆոսֆորական կամ՝ ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերի հետ: Կալիումը դրականորեն է ազդում բերքի որակի վրա. արմատապտուղներում ավելանում է շաքարի պարունակությունը, կարտոֆիլի պալարներում՝ օսլան, թելատու կուլտուրաների մոտ՝ թելի ելը և որակը, կերաբույսերում՝ պրոտեինի պարունակությունը են: Կ. պ. բարձրացնում են բույսերի դիմադրողականությունը որոշ սնկային հիվանդությունների նկատմամբ, աշնանացան հացահատիկների, ընդավոր խոաաբույսերի, բազմամյա տնկարկների ցրտադիմացկունությունը և երաշտադիմացկունությունը: Կ. պ–ի չափաքանակը կախված է հողային պայմաններից, պարարտացվող կուլտուրայի ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկություններից:

ԿԱԼԻՈՒՄԻ ԲՐՈՄԻԴ, KBr, բրոմաջրածնական թթվի կալիումական աղը: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2750 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 748°C: 100 գ ջրում 20°C–ում լուծվում է 65,6 գ Կ. բ., 100°C–ում՝ 105 գ: Մտացվում է պոտաշի ու երկաթի բրոմիդի (11,111) լուծույթների փոխազդեցությամբ. 4K2CO3+ Fe3Br8= 8KBr+ Fe3Օ4+ 4CՕ2: Կիրառվում է լուսանկարչական լուսազգայուն նյութեր պատրաստելու համար և բժշկության մեջ:

ԿԱԼԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ պոտաշ K2CO3, ածխաթթվի կալիումական աղը; Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2300 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 894°C: Կ. կ. խիստ խոնավածուծ է: 100 գ ջրում 20°C–ում լուծվում է 113,5 գ Կ. կ., 100°C–ում՝ 156 գ: Ջրային լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա: Հնում պոտաշն անջատել են ծառերի և խոտաբույսերի մոխրից: Արտադրության մեջ ստացվում է գլխավորապես կալիումի բնական աղերից: Կիրառվում է հեղուկ օճառ, դըժվարահալ ապակի ու բյուրեղապակի պատրաստելու համար, ներկման գործում, լուսանկարչության մեջ և որպես կալիումական պարարտանյութ:

ԿԱԼԻՈՒՄԻ ՀԻԴՐՕՔՍԻԴ, կծու կալիում, KOH, ուժեղ ալկալի: Անբույն բյուրեղներ են, խտությունը՝ 2120 կգ/մ3 (25°C-nuf), հալման ջերմաստիճանը՝ 380°C: Ջրում լուծվելիս անջատում է ջերմություն. 100 գ ջրում 0°C-ում լուծվում է 97 գ Կ. հ., 20°C–ում՝ 112 գ: Արդյունաբերությունը թողարկում է սպիտակ, պինդ, անթափանցիկ զանգվածի ձևով, որը պարունակում է 90–92% Կ. հ.: Օդում կլանում է HsO և ՇՕշ՝ աստիճանաբար վերածվելով կալիումի կարբոնատի՝ K2CO3: Քայքայում է թուղթը, մետաքսը, բուրդը և օրգ. ծագում ունեցող այլ նյութեր: Մարդու մաշկի վրա առաջացնում է ուժեղ այրվածքներ, հատկապես վտանգավոր է աչքի մեջ ընկնելիս: Կ. հ–ով աշխատելիս անհրաեշտ է կրել պաշտպանական ակնոց և ռետինե ձեռնոցներ: Մտացվում է կալիումի քլորիդի լուծույթների էլեկտրոլիզից: Կիրառվում է հեղուկ օճառների արտադրության մեջ և որպես ելանյութ՝ կալիումի այլ միացություններ ստանալու համար:

ԿԱԼԻՈՒՄԻ ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏ, կալիումի գերմանգանատ, KMnO4, գերմանգանական թթվի կափումական աղը: Մուգ մանուշակագույն (համարյա սե), մետաղական փայլով բյուրեղներ են, խտությունը՝ 2703 կգ/մ3: 100 գ ջրում 20°C-nuf լուծվում է 6,4 գ: Լուծվում է նաև մեթանոլում, քացախաթթվում և ացետոնում: 240°Շ–ում առանց հալվելու քայքայվում է՝ անջատելով թթվածին: Ուժեղ օքսիդիչ է. թթվային միջավայրում Mn(VII) վերականգնվում է Mn(II), իսկ հիմնայինում՝ Mn(IV): Խիտ 132Տ04-ով և օրգ. որոշ նյութերով (օրինակ, գլիցերինով) մշակելիս պայթում է: Ստացվում է MnO2–ի և KOH-ի միահալույթից առաջացած կալիումի մանգանատի (K2Mn4) հետագա էլեկտրոլիտային օքսիդացմամբ: Կիրառվում է օրգ. սինթեզում որպես օքսիդիչ, ինչպես նաե բժշկության և անասնաբուժության մեջ:

ԿԱԼԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ, K2SO4, ծծմբական թթվի կալիումական աղը: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2660 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1074°C: 100 գ ջրում 20°C–ում լուծվում է 11,1 գ Կ. ս., 100°C–ում՝ 24,1 գ: Մտնում է կալիումի բնական աղերի բաղադրության մեջ, օրինակ, շյոնիտի՝ K2SO4 • MgSO4 • 6H2O,որոնցից էլ ստացվում է: Կիրառվում է պաղլեղներ և պոտաշ ստանալու համար՛ գյուղատնտեսության մեջ՝ որպես խտացրած կալիումական պարարտանյութ: Կ. ս. ելանյութ է կալիումի այլ միացություններ ստանալու համար: ԿԱԼԻՈՒՄԻ ՔԼՈՐԻԴ, KCI, աղաթթվի կալիումական աղը: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 1989 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 768°C: 100 գ ջրում 20°C-ում լուծվում է 34,7 գ, 100°C-ում՝ 56,6 գ: Բնության մեջ հանդիպում է սիլվին միներալի ձեով: Կ. ք–ի ստացման համար որպես հումք ծառայում են բնական սիլվինիտը (սիլվինի՝ KC1 և հալիտի՝ NaCl խառնուրդը), ինչպես նաե կառնալիտ (KCl MgCl2-6H2Օ) միներալը: Կիրառվում է որպես կալիումական պարարտանյութ և ելանյութ KOH ու կալիումի այլ միացություններ ստանալու համար: Բժշկության մեջ Կ. ք–ի լուծույթներն օգտագործում են ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձեով՝ օրգանիզմում կսսիումի անբավարարության և սրտի ռիթմի խանգարումների դեպքում:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ, Ներքին Կալիֆոռնիա (Baja California), թերակղզի հյուսիսային Ամերիկայի արևմուտքում, Մեքսիկայում: Ողողվում է Կալիֆոռնիայի ծոցով և Խաղաղ օվկիանոսով: Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50250 կմ, տարածությունը՝ մոտ 144 հզ. կմ2: Մակերևույթը լեռնային է (բարձրագույն կետը՝ 3078 մ): Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ մինչև 250 մմ: Գերակշռում է անապատային և կիսաանապատային բուսածածկույթը:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ (California), նահանգ ԱՄՆ–ում, Խաղաղ օվկիանոսի ափին: Սահմանակից է Մեքսիկային: Տարածությունը՝ 411 հզ. կմ2, բնակչությունը՝ 19953 հզ. (1977): Վարչական կենտրոնը՝ Մաքրամենթո: Խոշոր քաղաքներն են՝ Լոս Անջելեսը, Ման Ֆրանցիսկոն, Ման Դիեգոն: Ռելիեֆը լեռնային է. արմ–ում ձգվում է Առափնյա լեռնաշղթան (բարձրությունը՝ ավելի քան 2500 մ), արլ–ում՝ Սիեռա Նեադա լեռները (Ուիթնի լեռը, 4418 մ): Հս–ում և հվ–ում ցածրադիր լեռներով միացած լեռնաշղթաները շրջափակում են Կալիֆոռնիայի հովիտը: Արլ–ում և հվ–արլ–ում են գտնվում Մոխավե ավազային անապատը և տեկտոնական խոր իջվածքները (Մահվան հովիտը, Մոլտոն Սի լիճը): Կ. սեյսմիկ ակտիվ շրջան է: Առափնյա մասերում կլիման միջերկրածովային է: Լեռների ներքին լանջերին և Կալիֆոռնիայի հովտում կլիման շոգ է և չոր: Հովտի մեծ մասը մշակվում է, հվ. հատվածները և նախալեռները ծածկված են միամյա խոտաբույսերով ու թփուտներով: Ունի զարգացած տնտեսություն: ԱՄՆ–ում առաջին տեղն է գրավում գյուղատնտեսական ապրանքների և ավտոմոբիլների արտադրությամբ: Առաջատար տեղ է գրավում ավիացիոն, հրթիռատիեզերական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը (Լոս Անջելես, Ման Դիեգո, Ման Ֆրանցիսկո, Ման Խոսե): Մննդի արդյունաբերությամբ (հատկապես պահածոների) երկրում գրավում է առաջին տեղը: Զարգացած է կինոարդյունաբերությունը (Տոլիվուդ): Գյուղատնտեսությանը բնորոշ է ինտենսիվ հողագործությունը և էքստենսիվ անասնապահությունը: Զբաղվում են մրգերի և բանջարեղենի, ցիտրուսների, երկարաթել բամբակի մշակությամբ: Զգալի տեղ են գրավում ձկնորսությունը, անտառամթերումն ու փայտամշակությունը, տուրիզմը: Գլխավոր նավահանգիստներն են Ման Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԾՈՑ, Խաղաղ օվկիանոսի ծոց Հյուսիսային Ամերիկայի արևմըտյան ափին: Օվկիանոսից անջատվում է Կալիֆոռնիա թերակղզով: Ունի կիսափակ ծովի ռեժիմ: Երկարությունը 1240 կմ է, լայնությունը՝ մինչև 220 կմ, մակերեսը՝ 177 հզ. կմ2, միջին խորությունը՝ 818 մ, առավելագույնը՝ 3292 մ: Կ. ծ–ի ափին է Գուայմաս նավահանգիստը (Մեքսիկա):

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (University of California), ԱՄՆ–ի խոշորագույն բուհերից, բացվել է 1868-ին՝ նույնանուն կոլեջի հիման վրա: Միավորում է (1971 1972 ուս. տարի) 9 համալսարանական թաղամաս (որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն, ինքնուրույն ուս. հաստատություն է), 6 գիտահետազոտական կայան, 9 գյուղատնտեսական Փորձակայան, հարյուրից ավելի կոլեջներ և նահանգով մեկ սփռված մեծ թվով այլ ուսումնագիաական ստորաբաժանումներ: Կ. հ–ում գործում է հայագիտական ամբիոն (անօրեն՝ պրոֆեսոր Ավետիս Գ. Մանճյան): Դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ գրակա–