Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայ պատմագրություն: Դա– սախոսում են պրոֆեսորներ Ա. Սանճյանը, Ռ. Հովհաննիսյանը, ժ. Լիպարիտյանը և ուրիշներ: Համալսարանի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ կան հայերեն ձեռագրեր, հնատիպ գրքեր Ան: Ամբիոնի տնօրինության ներքո է «Գարե– գին Տեր–Ավետիսյանի հիշատակին» հիմ– նադրամը (հիմնվել է 1921-ին, 10 հազար դոլլար գումարով), որը տրվում է հայա– գիտության մե^ մասնագիտացող բացառիկ կարողությամբ օժտված ուսանողներին և ասպիրանտներին, ինչպես նաև կարիքա– վորներին՝ առանց սեռի կամ քաղաքա– ցիության խտրականության:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀՈՎԻՏ, ԱՄՆ–ի հարավ– արեմուտքում, Կալիֆոռնիա նահանգում: Երկարությունը 800 կւէ է, լայնությունը՝ մինչև 80 կւ1: Տեկտոնական ճկվածք ^.Մա– կերևույթը հարթ է, բլրապատ՝ 20–160 U բարձրությամբ: Կլիման մերձարևադար– ձային է: Զարգացած են պտղաբուծությունը, խաղողագործությունը, անասնապահու– թյունը: Կ. հ–ում են գտնվում Սաքրամեն– թո, Սթոքթոն, Ֆրեգնո քաղաքները:

ԿԱԼԻՖՈՌՆԻՈՒՄ (լատ, Californium), Cf, արհեստականորեն ստացված ռադիոակ– տիվ քիմիական տարր: Ակտինիդ է, կար– գահամարը՝ 98: Կայուն իզոտոպներ չունի: 1950-ին առաջինն ստացել են ամերիկացի գիտնականներ Ս. Թոմպսոնը, Ա. Դիոր– սոն, Կ. Ստրիթը և Գ. Սիբորգը, ըստ 242Cm(a,n)245Cf միջուկային ռեակցիայի: Անվանվել է ի պատիվ հայտնադործման տեղի (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Հայտնի են Կ–ի 242–256 զանգվածային թվերով իզո– տոպները, որոնցից համեմատաբար կա– յուն են. 249Cf(Ty2= 360տարի), 250Cf (13,2 տարի), 25iCf( >800 տարի) և 252Cf (2,65՜ տարի): Օքսիդացման առավել բնորոշ աստիճանը +3 է, ոչ բնորոշը՝ +2: Այլ ակտինիդներից անջատում են լուծահան– ման և քրոմատագրության եղանակներով: 252Շք–ի պրեպարատները կարելի է օգտա– գործել որպես նեյտրոնների փոքրածա– վալ հզոր աղբյուր:

ԿԱԼԼԱԻ (Kallai) Դյուլա (ծն. 1.6.1910, Բերետիոույֆալու), հունգարական պե– տական և քաղաքական գործիչ: Հունգա– րիայի կոմկուսի (ՀԿԿ) անդամ 1931-ից: 1965– 67-ին՝ ՀԺՀ Մինիստրների խորհըր– դի նախագահ, 1967–71-ին՝ ՀԺՀ Պետա– կան ժողովի նախագահ: 1971-ից Հայրե– նական ժողովրդական ճակատի համահուն– գարական խորհրդի նախագահն է:

ԿԱԼԼՈ (Callot) ժակ (1592 կամ 1593, Նանսի –24.3.1635, Նանսի), ֆրանսիա– ցի նկարիչ, 1608-ից սովորել է Հռոմում, 1611-ից աշխատել է Ֆլորենցիայում, ուր հռչակվել է օֆորտի խոշորագույն վարպետ, 1622-ից ապրել Ֆրանսիայում: Կոմպո– զիցիոն համայնապատկերներում («Բրե– դայի պաշարումը», 1627) և փոքր չափի նկարաշարերում («Կապրիչչի», 1617, 1623) Կ. վերաստեղծել է իրականության բազ– մադեմ պատկերը, մարդկային այլազան և հետաքրքրաշարժ տիպեր («Աղքատներ» նկարաշար, 1622), ժամանակի իրադարձու– թյունները մեկնաբանել դրամատիկորեն («Պատերազմի աղետները» երկու նկարա– ժ. Կ ա լ լ ո. օֆորտ «Աղքատ– ներ» էկարաշարից (1622) շար, 1632–33): Կ. դիմել է նաև կրոնական («Ա. Սեբաստիանոսի մարտիրոսությունը», 1632.-33), դիցաբանական (հիմնականում վաղ շրջանի գործերում), թատերական («Բալլի», 1622) թեմաների, ստեղծել բնա– նկարներ: Կ. հայտնաբերել է կրկնակի կերագծման տեխնիկան, որը հնարավորու– թյուն է տվել օֆորտում հասնելու գծա– նկարի առավել հստակության, տոնային նուրբ անցումների և հյութեղ ստվերների երևակման: Գրկ. T յւ h k m a h A. A*, 3Kaic KaJiJio, Jl,–M., 1959.

ԿԱԼԿԱ (ֆրանս. caique), թափանցիկ թուղթ կամ գործվածք, որ օգտագործվում է գծա– գրելիս: Գծագիրը տուշով պատճենահա– նելու և լուսապատճենն ստանալու համար նախատեսված Կ. լավ կալանդրած թուղթ կամ գործվածք է՝ մշակված թաղանթա– ստեղծ յուղանյութերով: Մատիտով գծա– գըրման և այդ գծագրից անմիջապես պատ– ճեններ ստանալու համար նախատեսված Կ. թափանցիկ չկալանդրած թուղթ է: Կամուրջ Հուգլի գետի վրա Կ ա լ կ ա թ ա. կենտրոնական փողոցներից մեկը

ԿՍԼԿԱ, (այժմ՝ Կալչիկ), Կալմիուս գետի վտակը, հոսում է ՈւՍՍՀ Դոնեցկի մարզի տերիտորիայով: Դետի ափին 1223-ի մա– յիսի 31-ին տեղի ունեցավ ռուս, և ղփչաղ (պոլովեց) զորքերի առաջին ճակատա– մարտը թաթար–մոնղոլների դեմ: Ռուս իշ– խանների միջև ծագած տարաձայնություն– ների հետևանքով ռուս, զորքերը, չնայած ցուցաբերած արիությանը, պարտվեցին:

ԿԱԼԿԱԹԱ, քաղաք Հնդկաստանում, Գան– գեսի դելտայում (Հուգլի բազուկի ափին): Արևմտյան Բենգալիա նահանգի վարչա– կան, երկրի տնտ., գիտական և մշակու– թային կենտրոնն է, Մեծ Կ. կոնուրբա– ցիայի միջուկը: 7 մլն բն. (1971, արվար– ձաններով, բնակչության թվով՝ առաջինը Հնդկաստանում): Տրանսպորտային հան– գույց է, ծովային խոշոր նավահանգիստ (Բոմբեյից հետո): Կ–ում է կենտրոնացված ջուտի արդյունաբերությունը (տալիս է Հնդկաստանի ջուտի արտադրանքի 9/10-ը, համաշխարհայինի՝ մոտ 1/2-ը): Զարգացած են մետաղամշակումը, մեքենաշինությունը (էլեկտրասարքաշինական, նավաշինա– կան, նավանորոգման, հաստոցաշինա– կան): Կան պլաստմասսայե և ռետինե իրերի արտադրություն, քիմիադեղագոր– ծական պրեպարատների, ներկերի, բամ– բակե գործվածքների, տրիկոտաժի, ապա– կու, պոլիգրաֆ և սննդի բազմաճյուղ ար– դյունաբերություն: Կ–ում կան համալսա– րան, բուհեր, գիտահետազոտական հիմ– նարկներ, Ազգային գրադարան, թանգա– րաններ, միջազգային օդանավակայան (Դամդամ): Կ. հիմնադրել է Արնեւա– Հնդկական ընկերությունը 1690-ին: 1773– 1911-ին եղել է Հնդկաստանում անգլ. գաղութատիրության վարչական կենտ– րոն: XIX դ. կեսերից սկսվել է խոշոր գործարանների ու ֆաբրիկաների կա– ռուցումը, և Կ. դարձել է բանվորական շարժումների կենտրոն: Կ–ի աշխատավո– րությունը մեծ դեր է խաղացել Հնդկաստա– նի ազգային–ազաաագրական պայքարում (1947): Հայերը Կալկաթայում: Կ–ի հայ համայնքը Հնդկաստանի հայաշատ համայնքներից էր: Կազմավորվել է XVII դ.: Կ–ում գտնվել են հայերեն արձա– նագրություններով տապանաքարեր (թը– վագրված 1630, 1646), որոնք վկայում են, որ հայերն այստեղ բնակվել են դեռևս անգլիացիների երևալուց շատ առաջ: XVIII դ. կալկաթահայ համայնքը բազմա– մարդ էր: 1724-ին կառուցվել է Ս. Նազա– րեթ եկեղեցին, XVIII դ. 70-ական թթ.՝ «Հայկական» նավակայանը: Համայնքը ղեկավարել է «Եկեղեցական վարչությու– նը», որն առաջնորդվել է ինքնուրույն կա– նոնադրությամբ: Հայերը հիմնականում առևտրականներ (հատկապես ջուտի), ար– հեստավորներ (հայտնի էին ոսկերիչները), նավահանգստում աշխատող գործավոր– ներ էին, եղել են բժիշկներ, ճարտարա– պետներ, իրավաբաններ: Կալկաթահայ մշակութային կյանքը կազմակերպել են «Իմաստւս խնդրական միաբանությունը» [հրատարակել է «Հայելի Կալկաթյան» (1820) թերթը], «Արարատյան ընկերությու– նը» (հրատարակել է «Ազգասեր» լրագիրը), լույս են տեսել նաև «Շտեմարան» (1821 – 1823), «Ազգասեր Արարատյան», «Նոր ազ–