Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կ ա հ ի ր ե. Հելուանի մեաալուրգիական գոր– ծարանը Կահիրեի հայկական եկեղեցին Կ ա հ ի ր ե. սղ Ազհար մզկիթի (970–972) բակը Կահիրեի Ազգային վարժարանի շենքը Ա* Արփիարյանը, Ե. Օւոյանը, Սիրանույ– շը, Վ. Թեքեյանը, նկարիչներ Տ. Կարա– պետյանը, Ալ. Սարուխանը, Օ. Ավետիս– յանը, Բ. Կոճամանյանը, Ա. Ցորյանը, Հ. Հակոբյանը, ճարտ. Հ. Պալյանը, գրող– ներ Ա. Տատուրը, Ա. Տատրյանը, խմբա– վար Է. Հակոբյանը (Թաթուլ Ալթունյանի անվ. երգչախմբի ղեկավար) և ուրիշներ: Եգիպտոսում հայտնի է եղել պետ. շինա– րարության ղեկավար հայազգի ճարտ. Բահաադ–Դին Գարագուշը (XIII ղ.), որը կառուցել է Գիզեի նշանավոր կամուրջ– ները, Կ–ի միջին պարիսպը, Կ–ի Լեռնա բերդը և այլ հասարակական շենքեր: Կ–ում Դարագուշի անունով հրապարակ է եղել: Տես նաև Եգիպտոսի Արաբական Հանրա– պետություն , Հայերը Եգիպտո– ս ու մ մասը: Գրկ .Ալսլոյաճյան Ա.* Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նա– հանգը U հայերը, Կահիրե, 1960: Հ. Գրգեարյան, Գ. Հովհաննիսյան

ԿԱՀԻՐԵԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1943, անգլո–ամե– րիկա–չինական կոնֆերանս Ու. Չեր– չիլի, Ֆ. Ռուզվելտի և Չան Կայշիի մաս– նակցությամբ. տեղի է ունեցել 1943-ի նոյեմբերի 22–26-ին, Կահիբեում: Քննար– կել է ճապոնիայի դեմ ռազմ, գործողու– թյունների ծավալման ու Հեռավոր Արևել– քի ետպատերազմյան կարգավորման հար– ցեր: Ընդունված դեկլարացիայում նշվում Էր,որ Չինաստանին պետք է վերադարձվեն ճապոնիայի զավթած բոլոր տերիտորիա– ները (Մանջուրիա, Ֆորմոզա և Պեսկա– դորյան կղզիներ), <փ հարկին» ազատու– թյուն և անկախություն տրվի Կորեային ևն: Ինչպես ցույց տվեցին հետագա իրա– դարձությունները, Կ. կ–ի որոշումները սոսկ քողարկում էին ԱՄՆ–ի և Անգլիայի իմպերիալիստական պլանները: Անգլիա– կան զորքերը նորից մտան Հոնկոնգ (1945), իսկ ԱՄՆ օկուպացրեց Տայվանն ու Պենխուլեդաո (Պեսկադորյան) կղզի– ները և պատերազմ սանձազերծեց ԿԺԴՀ դեմ (1950): Գրկ.HcpaajiflH B. Jl.» AHTHTHTJiepoB- cKaa KoajiHixHH [1941–1945], M., 1964, c. 322-358.

ԿԱՀՈՒՅՔ, կ ա հ–կ ա ր ա ս ի, շենքերի, ինչպես և զբոսայգիների, փողոցների կահավորանքի առարկաներ: Լինում Է կենցաղային (բնակարանի) և հասարա– կական շենքերի (դպրոցների, մսուր–ման– կապարտեգների, գրասենյակների, թատ– րոնների, սրճարանների) Կ. (աթոռներ, սեղաններ, պահարաններ, մահճակալ– ներ, նստարաններ): Ունի բազմաթիվ ենթատեսակներ (օրինակ, սեղանները ստորաբաժանվում են ճաշասեղանների, խոհանոցի սեղանների, գրասեղանների ևն): Օգտագործվում է նաև մի քանի տե– սակների հատկությունները միավորող Կ. (բազկաթոռ–մահճակալ, բազկաթոռ–սե– ղան): Մեկ իրի մեջ մի քանի ֆունկցիա– ների միատեղումը կատարվում է այդ իրի կառուցվածքի փոփոխությամբ կամ առանձին առարկաների միակցումով: Կա– ռուցվածքային ու տեխնոլոգիական առանձնահատկություններով Կ. ստորա– բաժանվում Է՝ շարժական, ներկառուցված, կախովի, որմնամերձ, չմասնատվող, հա– վաքովի–մասնատվող, ինչպես և՝ կոշտ, փափուկ, կիսափափուկ: Կ–ի նախագծման կարևորագույն սկզբունքներից է իրերի խմբավորումը գարնիտուրներում (կահա– տեսակներում), որոնք նախատեսվում են սեղանատան, ննջասենյակի, մանկա– սենյակի, խոհանոցի համար: Կ. ին– տերիերի գեղ. կազմակերպման գործոն– ներից Է, դեկորատիվ–կիրառական ար– վեստի հատուկ ճյուղ, ներկայումս նաև՝ գեղ. ձևաստեղծման ոլորտ (տես Ձևա– ստեղծում գեղարվեստական): Կ–ի գե– ղարվեստականության հիմնական տար– րերն են արխիտեկտոնիկան, համամաս– նությունները, մասշտաբայնությունը (առարկայի և նրա առանձին մասերի չա– փակցությունը մարդուն), ինչպես և ֆակ– տուրան, տեքստուրան, գույնը, որոնց բազմազանությունը ստացվում է իրերի մակաշերտի մշակման տարբեր եղանակ– ներով (երանգավորում, լաքում ևն): Որ– պես Կ–ի հարդարման տարրեր օգտագործ– վում են գեղանկարը, քանդակը, զարդը: Կահույքի զարգացման պ ա տ մ ու թ յ ու ն ը: Կ. երևան է եկել նախնադարյան համայնքների նստակե– ցության անցնելու ժամանակաշրջանում: Առավել արագ զարգացել է բնակլիմայա– կան պայմանների հետևանքով փակ շի– նությունների կարիք զգացող ցեղերի մոտ: Սոցիալ–տնտեսական փոփոխություններին Թութանհամոն փարավոնի բազկաթոռը (մ. թ. ա. XIY ղ. 1-ին կես, Եգիպտական թան– գարան, Կահիրե)