Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռուցվածքային և կոմպոզիցիոն կարևոր ւոարր: Հայկական ճարա–յան մեջ Կ–ի նա– խագաղափարը հանղիպում է դեռևս ղոչ– մեն անվանվող մի քանի կառույցների (Օշականի դոլմենները) ծածկերի ձևում: Կամարաձև ավարտով մուտք է քանդակ– ված ուրարտական եռահարկ բնակելի տան ռելիեֆային պատկերում (տես հ. 2, աղ. XXV, Բնակարան ներդիրը): Կ. և Սանահինի վանքի գավթի (1181) գմբեթակիր կա–^ մարները թաղ է կիրառված Գառնիի հելլենիստա– կան ժամանակաշրջանի տաճարում: Հայ– կական միջնադարյան շինարվեստում ըս– տեղծագործաբար է կիրառվել Կ., այս կամ այն ձևի ընտրությունը բխել է թե՝ կառուցվածքային, թե՝ ճարտ. պլաստիկա– յի խնդիրների առանձնահատկությունից: IV–V դդ. բնորոշ է պայտային Կ.: Կ–ի այս տիպը հայկական ստեղծագործություն է: Ֆրանսիացի ճարտ. Շ. Տեքսիեն 1839-ին Հայաստան այցելելուց հետո իր երկհա– տոր աշխատության [«Հայաստանի, Պարս– կաստանի, Միջագետքի նկարագրությու– նը» (հ. 1, 1842)] մեջ գրել է, որ Կ–ի այդ տիպը նույն թվականներին չի հանդիպում ո՝չ արլ–ի և ո՝չ ար մ–ի ճարտ–յան մեջ (մինչ այդ վերագրվում էր արաբական ճարտ–յանը, որը կիրառել է XI–XII դա– րերից): VI–VII դարերին բնորոշ էթեթևա– կի պայտաձևությունը, գագաթներում ար– դեն զգալի է ձգտումը որոշ սրացման (երկ– կենտրոնության): Նույն ժամանակաշրջա– նում կիրառվել է նաև միակենտրոն Կ.: Կամարներով լուծված ճակատ (Կառավարա– կան երկրորդ տունը Երևանի Վ. Ի. Լենինի հրապարակում, 1955, ճարտ–ներ՝ Ս. Սաֆար– յան, Վ. Արևշատյան, նախագծման սկզբնա– կան Փուլում՝ նաև Ռ. Իսրայելյան) Երկկենտրոն Կ–ները X–XI դդ. զարգա– նալով, XII–XIV դդ., աննշան բացառու– թյամբ, գերիշխող են դարձել: XII–XIII դդ. Հայաստանում ստեղծվել և պաշտամուն– քային ու պալատական շենքերում կիրառ– վել է փոխհատվող կամարների կառուց– վածքային ււամակարգը (տես նաև Գոթա– կան ոճ): Կ. հիմնականում որպես պլաս– տիկ արտահայտիչ ճարտ. տարր լայնորեն կիրառվում է սովետահայ ճարտ–յան մեջ: Ա. Սաեփանյան–

ԿԱՄԱՐԱ ԵՎ ԱՒՆԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), Թոնդրակյան շարժման XI դարի սկզբի գործիչներ: Ազնվական կանայք, քույրեր, Բարձր Հայքի Մանանաղի գա– վառի հայ նշանավոր տոհմից (անունը հայտնի չէ): Շարժման մեջ են ներգրավվել Կունծիկ Աբեղայի գործակից և իրենց տոհ– մակից Հրանույշի միջոցով: Թոնդրակե– ցիներին են տրամադրել հայրենի տի– րույթներից ժառանգություն ստացած Մա– նանաղիի Աղյուսո ու Կաշե գյ ու ղ–ա գար ակ– ները, այնտեղ քարոզել թոնդրակյան գա– ղափարներ և կազմակերպել համայնք– ներ: Այնուհետև շարժման մեջ են ներ– քաշել իշխան Վրվեռին և, Կունծիկ Աբեղա– յի գլխավորությամբ, գավառի մյուս թոնդ– րակեցիների հետ կործանել վերոհիշյալ ու հարևան Բազմաղբյուր (Խաչ) գյուղերի եկեղեցիներն ու սրբավայրերը: Գավառի թեմակալ Սամվել եպիսկոպոսն ու ավա– տատերերը ճնշել են այդ ընդվզումը, հա– լածել թոնդրակեցիներին և նրանց վեց առաջնորդներին ձերբակալել ու աղվեսա– դր ոշմել: Հավանաբար այդ վեցի մեջ են եղել նաև Կ. և Ա.: Դրանից հետո Կ–ի և Ա–ի մասին տեղեկություններ հայտնի չեն: Գրկ. Արիստակես Լաստիվեր– ց ի, Պատմություն, Ե., 1971: Ջ. Հարությունյան

ԿԱՄԱՐԱԿԱՊ, Կ ա մ ր կ ա պ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Իոսրբերդի վի– լայեթի Ակն գավառակում: Գտնվում է Ակնից 2 կմ հվ–արլ., Եփրատի բարձրադիր աջ ափին: XX դ. սկզբին ուներ 1133 հայ և 212 թուրք բն.: Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով (ոսկերչություն, ատաղձա– գործություն, երկաթագործություն ևն): 1895-ին Կ–ում կառուցվել էր ոգելից խմիչք– ների գործարան, որի արտադրանքը ար– տահանվում էր Խարբերդ, Երզնկա և Արաբ– կիր: Հայերն ունեին երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Ս. Գևորգ, առաջինը քարաշեն էր և գտնվում էր գյուղի կենտ– րոնում, որի նկուղում էր Ս. Սանդուխտի մատուռը): Կար երկու վարժարան՝ Արամ– յան արական (եռհարկ, քարաշեն, 78 աշա– կերտ) և Սանդուխտյան իգական (54 աշա– կերտուհի): Ըստ ավանդության, Կ. հիմնադրել է յոթ հայ ընտանիք, նրա տարածքից մոտ մեկ կմ հվ–արլ., Վարդիշ կոչված տեղում, ուր գտնվում էր Ս. Թորոս անունով մա– տուռ: Կ–ում կային նաև ավերակ եկեղե– ցիներ (Ս. Սահակ, Ս. ՒուԱ, Ս. Նիկողա– յոս) և մատուռներ (Ս. Հակոբ, Պողոս– Պետրոս): Սկզբում զուտ հայաբնակ գյուղ էր: XIX^ վերջին Կ–ից բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվեցին Կ. Պոլիս: Գաղթած հայերի փոխարեն բնակություն հաստատեցին թուրքերը և աստիճանաբար տիրացան գաղթած հայերի տներին ու պարտեզներին: Կ–ում գործել են նաև կըր– թական և մշակութային ընկերություններ: Դրանցից էին «Ազգանազյան ընկերու– թյուն»-ը (1873–79), որը գյուղում կազ– մակերպել է ներկայացումներ և լույս ընծայել «Մտրակ» անունով խմորատիպ թերթ, «Դպրոցասիրաց ընկերություն»-ը (1876), որն իր հավաքած միջոցներով օգ– նում էր համագյուղացիներին հիմնադրե– լու գրադարան, «Հույս ի պսակ» (հիմնա– դրել են հայ ազգասեր տիկինները, 1875-ին), որը գործել է շուրջ չորս տարի: Այդ ընկերությունը համագյուղացի որբ ու աղքատ աղջիկներին սովորեցնում էր կար ու ձև, խոհարարություն, օգնում ամուսնանալու ևն: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին: 9-^. A եչ՚յ ան Ա., Ակն և ակնցիք, Փա– րիզ, 1952: Մ. Դարբինյան

ԿԱՄԱՐԱՇԱՐ, սյուներին կամ մույթերին հանգող, ձևով և չափով միատեսակ կա– մարների ներդաշնակ համադրվածք: Հիմ– նականում կիրառվում է բաց սյունասրահ– ներում, լոջիաներում ևն: Կ. որպես կոմ– պոզիցիոն արտահայտչամիջոց լայնորեն կիրառել է Վերածննդի, մուսուլմանական, մավրիտանական ևն ճարտարապետությու– նը: Հայկ. ճարտ–յան մեջ կամարաշարով են լուծված Երերույքի (IV–V դդ.), Օձունի (VI դ.) և այլ կառույցների արտաքին սյու– նասրահները: Կ. կամ որմնասյունա– կամարաշար, «խորանազարդ» են անվա– նում կամարների որմնաշարը, որը մեծ մասամբ դեկորատիվ (ոչ կառուցվածքա– յին) բնույթի է: Կամարաշար (Չերտոզա դի Պավիա մենաս– տանը, XY դ., ճարտ. և քանդակագործ՝ Ջ. Ամա– դեո և ուրիշներ) Որմնակամարաշար (Թալինի Կաթողիկե եկե– ղեցու, VII դ., հարավային աբսիդը)