Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնակավայր, որը XI–XII դդ. վերածվել է ֆեոդալական քաղաքի: Եղել է Կիևյան Ռուսիայի, ապա՝ Գալիցա–վոլինյան իշխանության կազմում: XIV դ. երկրորդ կեսին Կ–Պ. գրավել է Լիտվան, 1430-ին՝ Լեհաստանը: 1672–99-ին թուրքական տիրապետության տակ էր, ապա կրկին անցել է Լեհաստանին: 1793-ին միացվել է Ռուսաստանին: Այժմ Կ–Պ. երկաթուղային կայարան է, խճուղիների հանգույց: Բն. 68 հզ. (1977): Ունի մեքենաշինական, շինանյութերի և սննդի արդ. ձեռնարկություններ, մանկավարժական, գյուղատնտեսական ինստներ, ինդուստրիալ, շինարարական, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսական տեխնիկումներ, բժշկական, կուլտուր–լուսավորական ուսումնարաններ, բուսաբանական այգի ևն: Կ–Պ–ում XIV–XIX դդ. գոյություն ուներ հայկ. գաղութ: Հայերը գաղթել էին Ղրիմից, Մոլդովայից, Փոքր Ասիայի հայաբնակ վայրերից ուՀայաստանից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 1566-ին Կ–Պ–ում կար 900 տուն հայ (այլ տվյալով՝ 1200 ընտանիք), 1586-ին՝ 400 ընտանիք: Հայերը տեղական իշխողներից ստացել էին առետուր անելու, արհեստներով զբաղվելու և այլ արտոնություններ: Ըստ ավանդության՝ Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծը (1310–70) հայերին տվել էր դատական ինքնավարության իրավունք: 1496-ին այն հաստատել է Ցան Ալ– բրեխտը: Նման իրավունքներ ու արտոնություններ են տվել Լեհաստանի նաև այլ տիրակալներ 1502-ին, 1507-ին 1548-ին, 1552-ին ևն: Կ–Պ. առետրա–արհեստավորական կարևոր կենտրոն էր: Կ–Պ–ով էին անցնում Ղրիմից ու Կ. Պոլսից Լվով և այլ վայրեր տանող առևտրական ճանապարհները: Հայերը մասնակցել են առևտրի ու տնտեսության զարգացման, ինչպես և Կ–Պ. ամրացնելու և պաշտպանելու գործին (պահպանվել է XVI դ. կառուցված «Հայկական ամրոցը»): Իրենց միջոցներով ամրոցի համար թնդանոթներ էին գնել, միջոցներ հատկացրել դրանք պահելու և նորոգելու համար: Ապրում էին ա-ռանձին թաղամասում՝ Կ–Պ–ի հվ. մասում: «Հայկական հրապարակ»-ում էր գտնվում հայոց մագիստրատի շենքը, մի քանի եկեղեցի և «Առետրական տունը»: Պահպանվել է նրանց կառուցած (1581) ջրհորը՝ 30 մ խորությամբ և 5 մ տրամագծով: Սմոտրիչ գետի վրա ունեին մի քանի ջրաղաց: 1614-ին կառուցել էին հիվանդանոց (պահպանվել է շենքի մի մասը), որի ծախսերը հոգում էին իրենք : Զբաղվում էին դերձակությամբ, մուշտակագործությամբ, սայլապանությամբ , կաթսայագործությամբ, օճառագործությամբ, ոսկերչությամբ, զինագործությամբ, թամբագործությամբ, գարեջրագործությամբ ևն: Արհեստավորներն ունեին իրենց կազմակերպությունները: Կային հոգևոր և կտրիճվորաց եղբայրություններ: Հայերը ծառայում էին նաև պետ. հիմնարկներում (դիվանագետներ, մաքսատան աշխատողներ, հարկահավաքներ ևն): 1768–85-ին Կ–Պ–ի ամրոցի պարետը ծագումով հայ Ցան Վիտտեն էր, որին փոխարինել է որդին՝ Ցոզեֆ Վիտտեն (1786–89): Հայկ. գաղութը (ինչպես և ուկր. համայնքը) նախքան Կ–Պ–ի մագդեբուրգյան իրավունք ստանալը (1374) և դրանից հետո ղեկավարվել է իր ազգային օրենքներով: Հայերի դատական ինքնավարությունը իրականացնում էր հայկ. մագիստրատը, որն ուներ վարչական ու դատական իրավասություններ: Մագիստրատի մեջ էին մտնում դատարանը և «քառասուն եղբայրներ»-ի խորհուրդը: Դատարանը գլխավորում էր վոյթը: Զուգահեռ գործում էր հոգևոր դատարանը: Դատավորները հայոց ներկայացուցիչներն էին լեհ. իշխանությունների առջև, և վերջիններս բոլոր պաշտոնական հարցերով դիմում էին նրանց: Դատարանի նիստերը տեղի էին ունենում հատուկ շենքում: Սովորաբար դատավոր ընտրվում էին ունևոր խավի ներկայացուցիչները: Դատարանը ղեկավարվում էր «Լեհահայոց դատաստանագրքով»: Դատարանի վճիռները գանգատարկելու համար կարելի էր դիմել միայն թագավորին: Պահպանվել են հայկ. դատարանի 1572– 1688-ի արձանագրությունները, որոնց հնագույն մասը կազմված է հայերեն, մնացածը՝ հայատառ–ղփչաղերեն և հայատառ–լեհերեն: Կ–Պ–ի դերը հատկապես մեծացավ Կաֆայի (Թեոդոսիա) անկումից (1475) հետո, երբ բազմաթիվ հայեր գաղթեցին Կ–Պ. և աշխուժացրին տարանցիկ առևտուրը: Արևելքի հետ առևտուրը հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին: Նրանք էին գլխավորում առևտրական կարավանները: Հայերը մասնակցում էին Լվով, Լուցկ, Սլուցկ, Սկալա, Պերեմիշլ, Կոդրինեց և այլ քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին: Հայ վաճառականները հասնում էին Մոսկվա, Ցարոսլավլ, Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Հնդկաստան: Արևելքից բերում էին բազմաթիվ ապրանքներ (կտորեղեն, համեմունքներ, զարդեր), որոնք, XVII դարից սկսած, մաքսային ցուցակներում գրանցվում էին «Հայկական ապրանքներ» անունով: Կ–Պ. նաև հայ մշակույթի կենտրոն էր, որտեղ գրվել ու ծաղկվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր: XVI դ. կեսից Կ–Պ–ում գործում էր հայկ. դպրոց: Կ–Պ–ում ապրել ու ստեղծագործել են մի շարք հայ հեղինակներ, որոնք կարևոր դեր են խաղացել լեհահայոց մշակույթի զարգացման մեջ: Նրանցից են «Կամենիցյան տարեգրքի հեղինակ-