Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չև 1979-ը շրջանում կայացել է կուսակցու– թյան 34 կոնֆերանս: 1979-ի հունվ. 1–ի դրությամբ գործում էին 94 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 2630 կո– մունիստներով և 85 ԼԿԵՄ կազմակերպու– թյուն՝ 10077 կոմերիտականներով: Կ. շ–ի հնագիտական և ճարտ. հուշար– ձաններից են կիկլոպյան ամրոցները (Կամո, Այրիվան, Հացառատ, Լանջաղ– բյուր, Նորադուզ, Արծվաքար), ուրարտա– կան ամրոցը (Կամո): Միջնադարյան հու– շարձաններից նշանավոր են Բատիկյանի միանավ (IV դ.), Հացառատի Ս. Աստվա– ծածին (VII դ.) եկեղեցիները, Նորադուզի Ս. Աստվածածին (IX դ.) և Բատիկյանի Ս. Դեորգ (IX– X դդ.) գմբեթավոր դահ– լիճները, Հայրավանքը (IX–XII դդ.)» Ւդ– կավանքը (X–XI դդ.), Ծաղկաշենի Ս. Հով– հաննես խաչաձև գմբեթավոր եկեղեցին (IX–X դդ.): Տնտեսությունը: Առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Մասնագիտա– նում է անասնապահության, կերային կուլ– տուրաների և կարտոֆիլի մշակման ճյու– ղերում: Հողային ֆոնդը 63640 հա է, որի 70%–ը պիտանի է գյուղատնտ. արտա– դրության համար: Օւնի 16,4 հզ. հա վարելահող, 297 հա բազմամյա տնկարկ, 8 հզ. հա խոտհարք, 20,5 հզ. հա արոտա– վայր (1975): Սևանա լճի ջրերից ազատված մոտ 3 հզ. հա տարածության վրա կատար– վել են նոր անտառատնկումներ: Նախա– տեսվում է անտառային տարածություննե– րը հասցնել 4 հզ. հա՝. Հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի) զբաղեց– նում են 6 հզ. հա, ծխախոտը՝ 305 հա՝. Կ. շ. ՀՍՍՀ կարտոֆիլաբուծության առաջա– տար շրջանն է (ցանքատարածությունը՝ 880 հա): Զբաղվում են նաև պտղաբուծու– թյամբ: Շրջանում կա 8 սովետական տըն– տեսություն, 4 կոլտնտեսություն: Ունի 15,2 հզ. գլուխ խոշոր, 60,4 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն (1975): Զարգա– նում է թռչնաբուծությունը և մեղվաբուծու– թյունը: Զարգանում է նաև արդյունաբերու– թյունը: Շարք են մտել հաստոցաշինա– կան, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Սարուխանում և Կարմիրգյուղում գործում են «Հայգորգ» արտադրական միավորման, Լճափում՝ տրիկոտաժի ֆաբրիկայի, Սարուխան, Լանջաղբյուր, Ծովազարդ գյուղերում՝ հաստոցաշինական միավորման մաս– նաճյուղեր, Նորադուզում՝ ձկնաբուծա– րան, շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ) արդյունահանման ձեռնարկու– թյուններ: Կ. շ–ի տարածքով անցնում է Երևան–Սևան–Կամո–Վարդենիս խճու– ղու 39 կմ հատվածը: Տեղական նշանակու– թյան ճանապարհների երկարությունը 100 կմ է, որից 55 կմՀ կոշտ ծածկով: Բոլոր բնակավայրերը Կամո քաղաքի հետ կապ– ված են մշտապես գործող ավտոբուսային տրանսպորտով: Կ. շ. Երևանի հետ կապ– ված է նաև օդային ուղիով: Բատիկյան, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Լճափ, Կարմիրգյուղ, Նորադուզ գյուղե– րում կա կապի բաժանմունք, մի շարք գյուղերում՝ ավտոմատ հեռախոսակա– յան: Շրջանի տնտեսության հետա– գա զարգացման համար մեծ նշանակու– թյուն կունենա Սևան–Կամո–Մարտու– նի–Վարդենիս երկաթուղու կառուցու– մը: Կ. շ–ի բնակավայրերն են. Այրի– վան, Բատիկյան, Գեղարքունիք, Ծաղ– կաշեն, Լանջաղբյուր, Լճավւ, Կարմիր– գյուղ, Ծովազարդ, Նորադուզ, Սարու– խան: Առողջապահությունը: Կ. շ–ում գոր– ծում է 2 հիվանդանոց (225 մահճակալով), երկու պոլիկլինիկա (Կամո, Սարուխան): Գրեթե բոլոր բնակավայրերում ստեղծ– վել են բուժկայաններ: Կ. շ–ում կա 400 բուժաշխատող, այդ թվում՝ 61 բժիշկ (1978): Սարուխանում և Նորադուզում կան դեղատներ: Սևանա լճի ափին գործում են 250-ական տեղով 2 պիոներական ճամբար: Այրիվանի մոտ՝ Սևանա լճի ափին, կա– ռուցվում է 2 հանգստյան տուն: Մշակույթը: 1976/77 ուս. տարում Կ. շ–ում գործել է 9 միջնակարգ և 4 ութամ– յա դպրոց (6268 աշակերտ, 366 ուսուցիչ, առանց Կամո քաղաքի), 8 մսուր–մանկա– պարտեզ (950 երեխա), 11 ակումբ, 15 մասսայական գրադարան: Ութ բնակավայր ունեն ստացիոնար կինո: Շրջանի բնակ– չությունը օգտվում է նաև Կամո քաղաքի կուլտուր–լուսավորական հիմնարկներից: Լույս է տեսնում «Լենինյան դրոշով» շըր– ջանային թերթը: Պատկերազարդումը տես 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ II: Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիա– ւիստական Հանրապետություն հոդվածի գրա– կանությունը: Ռ. Հովեսյան

ԿԱՄՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Լ. £ ա– լանթարի անվան, կազմակերպվել է 1935-ին՝ ժողովրդական թատրոնի հիման վրա: Բացվել է Տ. Ռումյանցևի «Հանուն երջանկության» պիեսի բեմադրությամբ: Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են դերասաններ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները, Ռ. և Ա. Ազարյանները, Ս. Խաչիկյանը, Ա. Ղազանչյանը, Ա. Աֆ– րիկյանը, Գ. Նաջարյանը, Ա. Նազա– րեթյանը, Կ. Ավետիսյան–Մանվելյանը, Գ. Տալյանը, ռեժիսորներ Աշ–Մաթը (Ա. Մաթևոսյան), Հ. Մանվելյանը, Հ. Բաղ– դասարյանը, Կ. Վարդանյանը, նկարիչ– ներ Ե. Սավոյանը, Ա. Ամրազյանը, Ա. Եգանյանը և ուրիշներ: Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Կոռնեյ– չուկի «Պլատոն Կրեչետ», Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Մուրացանի «Ռուզան», Շիլլերի «Սեր և խարդավանք», Ա. Բաբա– յանհ «Սիրտը կանչում է» և այլ պիեսներ: 1959-ին Կ. պ. թ. կոչվել է Լ. Քաչանթարի անունով: Կոլեկտիվը համալրվել է նոր կադրերով: Վերջին բեմադրություններից Տեսարան Մ. Լենգիելի «Թայֆուն» պիեսի ներկայացումից են Նազիմ Հիքմեթի «Բոլորից մոռացվա– ծը», Մարսել էմեի «Երրորդ գլուխ», Սու– րեն Բաբայանի «Արևն ինչ է ասում» ևն: Թատերախմբի կազմում են՝ Կ. Գևորգյա– նը (գլխավոր ռեժիսոր), Հ. Եղիկյանը (նկարիչ), ՀՍՍՀ վաստ. արտիստներ Ա. Ղազազյանը, Գ. Հակոբյանը, Ա. Մու– րադյանը, Գ. Մեսրոպյանը, Բ. Մնեյանը, Վ. Առաքելյանը, դերասան–դերասանուհի– ներ է. Հովհաննիսյանը, Հ. Գալստյանը, Գ. Գրիգորյանը, Ա. Մովսիսյանը և ուրիշ– ներ: Հ. Մանվելյան

ԿԱՄՉԱՏԿԱ, գետ Կամչատկա թերակըղ– զում: Երկարությունը 758 կմ է, ավազանը՝ 55,9 հզ. կմ2: Կազմվում է Սրեդիննի լեռ– նաշղթայից և Բակենինգ հրաբխից սկիզբ առնող երկու գետերի միախառնումից, հոսում Կենտրոնական Կամչատկյան դաշ– տավայրով, թափվում Խաղաղ օվկիանոսի Կամչատկյան ծոցը:

ԿԱՄՁԱՏԿԱ, թերակղզի Ասիայի հյուսիս– արևելքում, ՍՍՀՍ–ում: Ողողվում է Օխո– տի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիա– նոսով: Տարածությունը՝ 370 հզ. կմ2: Ռե– լիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչին– յան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10–80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը: Թե– րակղզում կա 160 հրաբուխ, 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մճ ամենաբար– ձրը կետը, Շիվելուչ ևն): Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հս. մա– սերում՝ չափավոր ցամաքային: Փետրվարի միջին ջերմաստիճանը արմ–ում – 15°C է, արլ–ում՝ –11°C, կենտրոնական մասում՝ – 16°C, օգոստոսինը, համապատասխա– նաբար, 12°C, 12,5°C, 16°C, տարեկան տեղումները՝ 600– 1100 մմ: Կ–ի հս–ում տարածված են տունդրանները, կենտրո– նական մասում՝ անտառները, 1000 */-ից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնա– յին տունդրանները: Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու: Գ. Աբրահամյան

ԿԱՄՁԱՏԿԱՅԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ–ում: Կազմվել է 1932-ի հոկտեմբերի 20-ին, Խաբարովսկի երկրամասի կազմում, 1956-ից ինքնուրույն մարզ է ՌՍՖՍՀ կազ– մում: Ընդգրկում է Կորյակական ինքնա– վար օկրուգը: Տարածությունը 472,3 հզ. կմ2 է, բնակչությունը, 378 հզ. (1979): Զբաղեց– նում է Կամչաակա թերակղզին և դրան հա– րող մայրցամաքային տարածության մի մասը, ինչպես նաև Կոմանդորյան, Կարա– գինյան կղզիները: Բաժանված է 11 շրջա– նի, ունի 2 քաղաք և 14 քտա: Կենտրոնը՝ Կամչատկայի Պետրոպավլովսկ: Բնակչու– թյան 80%–ից ավելին ռուսներ են, մոտ 7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը՝ բնիկ– ներ (կորյակներ, ինտելմեններ, էվենկներ, ալեութներ, չուկչիներ): Միջին խտությունը 1 կմ2 վրա 0,7 մարդ է, քաղաքային բնակ– չությունը՝ 83% (1975): Սովետական իշխա– նության տարիներին մարզը դարձել է ՍՍՀՄ ձկնորսության կենտրոններից մեկը: Չկան պահածոյի խոշոր կոմբինատներ կան Կամչատկայի Պետրոպավլովսկում, Օզերնովսկիում, Օկտյաբրսկիում, Կի– րովսկիում, Ուստ–Կամչատսկում: Զարգա–