ԿԱՄՔ, նպատակասլաց գործունեության և այն գիտակցորեն կառավարելու, անձի ինքնահաստատման ներհոգեկան պայ– ման, հոգեկան հասունության ցուցանիշ: Կ. մարդու հոգեկան առանձնահատուկ ունակությունն է, որը թույլատրում է նպա– տակներ առաջադրել, վճիռներ կայացնել և դրանց իրականացման համար անհրա– ժեշտ ջանքեր գործադրել: Մարդու վարքը կամային է, երբ նպատակն անմիջակա– նորեն կապված է նրա բարոյական հա– մոզմունքների հետ: Գործունեությունը կա– մային է, երբ հենվում է ինքնագիտակցու– թյան այնպիսի դրսևորումների վրա, ինչ– պիսիք են՝ «Ես պարտավոր եմ», «Մա ան– հրաժեշտ է» ևն ինքնահրահանգավորում– ները: Գործունեության կամային կառա– վարումը հենվում է նպատակի մտապատ– կերի և նրա իրականացման, որոշակի պահանջմունքների բավարարման հնա– րավորության կանխատեսման վրա: Կա– մային վարքն ունի վճռի կայացման և իրա– գործման փուլեր: Վճռի կայացումը վերա– բերում է նպատակի և դրա իրականաց– ման ուղիների (պլանի) ընտրությանը: Այս փուլում հաճախ պայքար է ծավալվում դրդապատճառների միջև, քանի որ յու– րաքանչյուր նպատակ ընտրվում է պա– հանջմունքների ուրույն խմբի ազդեցու– թյամբ: Ներքին կոնֆլիկտները դժվարաց– նում են վճռի կայացումը, պահանջում են ջանքեր ու հետևողականություն, որոնք և համարվում են Կ–ի ուժի դրսևորումներ: Վճռի կայացման փուլում Կ–ի ուժը արտա– հայտվում է առավելապես վճռականու– թյան, իսկ իրագործման փուլում՝ համա– ռության և հաստատակամության ձևով: Օնտոգենեզում Կ–ի ձևավորման և կամա– յին պրոցեսների իրականացման գործում կարևոր դեր է կատարում խոսքը: Երեխա– յի չկանխամտածված իմացական պրոցես– ները (ընկալում, հիշողություն, մտածո– ղություն, երևակայություն) ներքին և ար– տաքին խոսքի շնորհիվ դառնում են կա– մածին և ինքնակարգավորման համար մատչելի: Խոսքի օգնությամբ ընդլայնե– ո՜վ իմացական սահմանները, մարդը ձեռք է բերում նոր նպատակներ առաջադրելու հնարավորություն: Գիտակցության և Կ–ի ձևավորման գործում սոցիալական, մի– ջավայրի ազդեցության և խոսքի դերը բա– ցահայտել են Լ. Վիգոտսկին, Զ. Տ. Մի– դին և ուրիշներ: Ըստ Ի.Պավլովի, կեն– դանիներն ունեն «ազատության ռեֆլեքս», որը ժամանակակից սովետական հեղի– նակների կարծիքով (Պ. Միմոնով) Կ–ի էվոլյուցիոն նախադրյալն է: Ինչպես ազա– տության ռեֆլեքսի իրագործման, այնպես էլ դրդապատճառների պայքարի ու վճռի կայացման ընթացքում առաջանում են հույզեր: Կ. կոչված է արգելակելու ուժեղ հույզերը (աֆեկտներ), քանի որ մարդկա– յին գործունեությունը առավել արդյունա– վետ է ուժեղ Կ–ի և հուզական միջին (օպ– տիմալ) լարվածության զուգորդման դեպ– քում: Կ–ի զարգացումը հնարավոր է միայն աշխատանքային գործունեության պրո– ցեսում, որտեղ կանխատեսված արդյունքը, որպես գիտակցված նպատակ, ուղղություն է տալիս մարդու ակտիվությանը: Մարդու կամային որակների ամբողջությունը բնա– վորության ենթահամակարգերից մեկն է: Այդ առումով կամային պրոցեսներում (վճռի կայացման և իրագործման) դրսևոր– վում է մարդու բնավորությունը այնպես, ինչպես իմացական պրոցեսներում՝ բա– նականության որակները, իսկ հուզական պրոցեսներում՝ խառնվածքը: Փիլիսոփա– յության և հոգեբանության պատմության ընթացքում Կ–ի տարատեսակ ըմբռնում– ները կապված են եղել դետերմինիզմի և ինդետերմինիզմի հետ (տես Կամքի ազա– տություն): Գրկ.PydnHmTeiiH C.JI., Ochobbi օ6- meit ncHxojiornH, 2 H3fl., M., 1946, tji. 14; BeKKep JI. M., K nociaHOBKe npo6.neMH bojih, «Bonpocbi ncHxoJiorHH», 1957, Ne 2; 3anopo5Ken; A.B., Pa3BHTne np0H3B0Jib- hbix flBH^ceHHH, M., I960; CejiHBaHOB B. H., npo()JieMa bojih b cobctckoh ncnxoJiornH, «Bonpocbi ncnxoJioriiH», 1964, 1; L i n d- worsky J., Der Wille, seine Erscheinung und seine Beherrschung, 3 Aufl., Lpz., 1923. U. Նաւչաջյան ԿԱՄՔ ի ր ա վ ու ն ք ու մ, 1. իրավունքի տվյալ տեսակի էությունը որոշող տարր, քանի որ իրավունքն ընդհանրապես տի– րող դասակարգի կամքն է՝ արտահայտված օրենքներում կամ իրավական այլ ակտե– րում: 2. Կամքի արտահայտություն, որ ձևավորվում է կոլեկտիվների, կազմակեր– պությունների և քաղաքացիների միջև եղած զանազան հարաբերություններում: Նման հարաբերությունները իրավականո– րեն կարգավորվելով՝ դառնում են իրա– վահարաբերություններ: Կ–ի արտահայ– տությունը կարող է լինել օրինաչավւ կամ անօրինաչափ: Կ–ի օրինաչափ արտահայ– տությունը իրավահարաբերություն սահ– մանելը, փոփոխելը կամ դադարեցնելն է և արտահայտվում է իրավական ակտերում ու զանազան փաստաթղթերում: Օրինա– չափ գործողությունների համար էական է գործունակությունը և իրավունակությու– նը: Օրինաչափ գործողությունները կա– տարվում են անձի ազատ Կ–ով: Անձի ազատ Կ–ի խախտմամբ (բռնությամբ, խա– բեությամբ, մոլորեցնելու և այլ եղանակ– ներով) կնքված գործարքները անվավեր են: Կ–ի անօրինաչափ արտահայտությու– նը անձի կամ կազմակերպությունների այն արարքներն են, որոնք խախտում են օրենքով սահմանված վարքագծի կանոն– ները: Գ. Ղարախան յան.
ԿԱՄՔԻ ԱձԱՏՈհԹՅՈհՆ, մարդու ներք– նաշխարհի և վարքի դեաերմինացվածու– թյան օրինաչափությունները, նրա գոր– ծունեության և ակտիվության սահման– ները բացահայտող ուսմունք: Փիլիսոփա– յության մեջ շաղկապվելով նպատակայ– նության, ազատության և անհրաժեշտու– թյան պրոբլեմներին՝ լուծում է որոշակի գոյաբանական և իմացաբանական խըն– դիրներ: Մոցիոլոգիական առումով Կ. ա* քննարկվում է որպես մարդու իմացական ու բարոյական կյանքի կանխադրույթ և պայմանավորվում է տվյալ սոցիալական իրականության շնորհած ընտրողականու– թյան մակարդակով: Բարոյագիտությունը Կ. ա. ուսումնասիրում է հակադիր բարո– յական սկզբունքների, նորմաների, ար– ժեքների մեջ օպտիմալորեն կողմնորոշ– վելու տեսանկյունից՝ դրանց ավտոնոմ և հետերոնոմ բնույթը վերլուծելու ընթաց– քում: Իրավագիտությունը բացահայտում է այն ներքին օրինաչափությունները, որոնք առկա են Կ. ա–յան, հանցագործության և պատժի միջև: հոգեբանությունը Կ. ա. քննարկում է մարդու ներքնաշխարհի և վարքի հարաբերական ինքնուրույնու– թյան և այն դետերմինացնող, կանխորո– շող գործոնների հարաբերությունների համակարգում: Աստվածաբանության մեջ Կ. ա. օգտագործվում է չարիքի գոյությու– նը մարդկային բացասական վարքագծով բացատրելու և դրա պատասխանատվու– թյունից աստծուն ազատելու համար: Միջ– նադարյան առաջադիմական ուսմունքնե– րում այդ մոտեցումը հաճախ հիմք է մար– դու պրոբլեմն ու նրա ակտիվությունը ընդ– գծելու, աստվածային նախախնամության դերը նվազեցնելու և առաջին մեղքի ճա– կատագրական նշանակությունը մերժելու համար: Որոշ փիլիսոփաներ ընդհանրա– պես ժխտել են Կ. ա.՝ մի դեպքում բացար– ձականացնելով անհրաժեշտությունն ու մերժելով պատահականությունը (Դեմո– կրիտ, Բ. Մպինոզա), մյուս դեպքում ըն– դունելով կրկնակի նախախնամությունն ու առաջին մեղքի ճակատագրականու– թյունը (Օգոստոս Երանելի): Վոչյուն– աարիզմը Կ. ա. բացարձականացնում է, ելնելով այն բանից, որ իբր մար– դու վարքը, կամքը օբյեկտիվորեն դե– տերմինացված չեն կամ ունեն լոկ հո– գեկան հիմնավորվածություն (Ա. Շոպեն– հաուեր, Ֆ. Նիցշե, Բադենյան դպրոցի, Վիեննական խմբակի, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչներ): Դետերմինիզմի շըր– ջանակներում Կ. ա. դիտվել է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիա– լական, աշխարհագրական–կլիմայական պայմանավորվածության տեսանկյունից: Մակայն այդ հիմքերից որևէ մեկի բացար– ձականացումը հանգեցնում է միակողմա– նիության (սոցիալ դարվինիզմ, բիհևիո– րիզմ, ֆբեյդիզմ ևն): Այդպիսի հարցա– դրմանը դեմ են անցյալի մատերիալիստ– ները, հատկապես հեղաՓոխական դեմո– կըրատները: Մարքսիզմը Կ. ա. քննարկում է հասա– րակական–արտադրական գործունեու– թյան, նյութականի գաղափարականաց– ման և գաղափարի նյութականացման, սուբյեկա–օբյեկտ փոխներգործության պրոցեսում: Կ. ա. դիտվում է սուբյեկտի հարաբերական ինքնուրույնության, ակ– տիվության արդյունք՝ դետերմինացված մարդու տվյալ տիպաբանության հիմքով: Տայ իրականությունում ևս Կ. ա–յան խնդիրը ստացել է տարբեր մեկնաբանու– թյուններ: Դեռևս հայկ. դիցաբանական մտածողության մեջ և հելլենիզմի շրջա– նում չկան մարդու ճակատագրի անվերա– պահությունն ընդգծող պատկերացումներ ու տեսություններ: Քրիստոնեական գա– ղափարախոսության մուտքով ուժեղա– նում են ճակատագրի ներգործության սահ– մաններն ընդարձակող պատկերացումնե– րը, որոնց սակայն հակադրվում է ազատա– գրական պայքարը՝ մարդու իմացական և սոցիալական ակտիվության բարձրաց– ման ու ստեղծագործական մոտեցման ան– հրաժեշտության պահանջով: Առաջադի– մական մտածողներն անձնիշխանության կատեգորիայի միջոցով վերլուծում են Կ. ա–յան հարցերը: Մեսրոպ Մաշտոցը